Պողոսը կանաբինոիդային խմբի թմրամիջոց է գործածել, ինչի հետևանքով առաջացել է «հաշիշային փսիխոզ»: Պողոսն այժմ «գժված» ման է գալիս, բայց քանի որ այդ հիվանդությունն ինքն իր ԷՇ ԽԵԼՔԻՑ է ձեռք բերել, մի՛ օգնեք, թողեք տենց մնա:
Իսկ Պետրոսը հերոին է ներարկվել երկու ամիս ու ծանր կախվածություն է զարգացել հերոինից: Երակներ այլևս չունի, փող չունի հերոին առնի, տնից գողություն է անում, տանը եղածը վաճառում, որովհետև անկարող է դադարեցնել հերոինի գործածում: Բայց քանի, որ իրա խելքից ա էդ հիվանդությւոնը ձեռք բերել, մի՛ օգնեք, թողեք ինքն իրան խելքի գա... Դե իսկ եթե ինքն իրան խելքի չգա, կդատեն, կնստեցնեն կամ էլ քիչ քիչ կսատկի, կգնա..
Բայց այ, Կոնչիտային հանկարծ բան չասեք, որովհետև ինքը... դե հիմա տենց ա...

Էջանիշներ