"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Գալ, չէ, ընդամենը էմոցիոնալ, պահի ռեակցիայի ու հետագա, նստած, մեղմացած ռեակցիայի տարբերություն ա: Բայց էդ արդեն էս թեմայի հետ կապ չունի: Մարդն ինձ չէր ասել, թե Ռայ, էս ինչ ճիշտ բան ես ասում, ապրես, չուվակ, լրիվ համաձայն եմ, ընդամենը ասել էր՝ թեման պրծ, թամամ, պոեզդ ուշոլ, ինչ ասում ես, մի անգամ արդեն ասվել է: Ուրիշ տոնով էր ասել, իհարկե, ավելի դրական, ինչի համար շնորհակալ եմ: Բայց էնպես չի, թե ուրիշ մարդու արտահայտած կարծիքը քլնգել էր, իմ արտահայտած կարծիքն ընդունել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ռայ, թեորեապես հետդ համամիտ եմ, բայց հարցն էստեղ անձերն են, հասկանում ե՞ս:
Եթե ասենք քո փոխարեն կարծիքներով ուշացողը ու քո գրածները գրողը Ռուֆը լիներ, ռեակցիան հաստատ նույնը չէր լինելու: Բոլորս էլ տեսնում ենք, որ մարդու մոտ առանձին Ակումբցիքի հանդեպ կտրուկ տարբերվող դիրքորոշումներն են:
Դա նորմալ ա, ինձ մոտ էլ ա տենց, բայց երբ դա ազդում ա "սկզբունքային" պահվածքի ու ռեակցիաների վրա, արդեն էն չի:
Ինչևէ, անցանք, ինչքան էլ հակառակը թվա, կոնֆլիկտներ, թեկուզ մեղմ, հրահրել չեմ սիրում:
Chuk (02.06.2014)
Գալ, դու պատկերացրու, որ իմ դեպքում կարծիք արտահայտողը She-Who-Must-Not-Be-Named-ը լիներ: Ասենք, մտներ ու Գորտուկին սոլիդարություն հայտներ, մի քիչ էլ իրենից բան արտահայտեր: Մի քիչ էլ տրամս տեղը չլիներ, արյունահեղություն կլիներ թեմայում: Իսկ ես, ասեմ, արդարացի չի լինի ասել, թե մնացածից ավելի կոպիտ եմ արտահայտվել. որակումներս ավելի կտրուկ էին, բայց Գորտուկի անձին ոչ մի կետում չեմ անդրադարձել: Կարծիքին կպել եմ, մասնագիտական որակին կպել եմ, տենդենցներին կպել եմ, բայց նույնիսկ ինտելեկտի մակարդակը չեմ գնահատել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Nihil (02.06.2014)
Գալ, ստեղ պիտի ասեմ: Ես երբեք չեմ զգացել, որ էն անձանց թվում եմ, ում հետ Քիբորդը մշտապես կոնֆլիկտներ ա ունենում և այլն: Ճիշտ հակառակը, նույնիսկ: Ինձ թվում ա՝ իր համար նույնիսկ իմ գրառումը ահագին անակնկալ էր: Բայց դե ներեցեք կարծիքս եմ հայտնել, ճիշտ և ճիշտ էն նույն կարծիքը, որ ավելի ուշ Ռայադերը հայտնեց, ուղղակի ես կոնկրետ անձնավորել էի՝ նշելով իր, Ջոնի, Արամի մանականունները, Ռայն ընդհանուր էր գրել:
Բայց կներեք, ես սովորաբար չեմ մտածում որքանով իմ կարծիքը ուգածիծ կանի Քիբորդին, ինչպես և Ռայադերին, Չուկին, մյուսին, մյուսին, ինչը պնդում ա Քիբորդը, կարծում եմ, օրինակ, հենց նույն Չուկն ու Ռայադերը պիտի որ Քիբորդի էդ պնդմանը չհամաձայնեն, որովհետև գիտեն, որ տենց չի. իհարկե աշխատում եմ միշտ նենց գրել, որ չվիրավորեմ մարդուն, էս հերթ էլ եմ տենց արել:
Իսկ թեման ընդհանուր չեմ կարծում, թե հիմնական ուղղուց շեղվել է:
Քննակում ենք՝ մինչև որ կետն ենք հանդուրժողակա՞ն: Մինչև էն կետը, որ երեք տարեկան տղային սխալ հոգեբանական մոտեցում են ցույց տալի՞ս, թե՞ մինչև էն կետը,որ էդ սխալ մոտեցումը ցույց տվողին ասում են՝ սխալ ա: Քիբորդը, Արեան, Ջոնը գտան, որ ամեն դեպքում աղջնակը նեղացավ, որ իրեն ասացիր սխալ ես անում: Ու Ռայադերն էլ ճիշտ արավ, որ նորից անդրադարձավ՝ թեկուզ ռանց թեման լրիվ կարդալու: Որովհետև սա շատ կարևոր կետ ա: Ես շատ եմ ուզում, որ էս կետի վրա մենք իրոք կանգ առնենք ու փորձենք հասկանալ իրար: Ես իրոք չեմ կարողանում էս հարցում Քիբորդի, Արեայի մոտեցումը հասկանալ, ու դա ամենևին կապված չի քեզ կամ որևէ մեկին ուգածիծ անելու ցանկության հետ:
Ստիպում եք էլի խառնվեմ էլի... Էս դեպքում Քիբորդը, Արէան ու Ջոնը ճիշտ էին, չնայած մի տեսակ խնդալու ա, երբ էսպիսի դեպքերում միշտ հենց Քիբորդն ու Ջոնն են պահապան հրեշտակի դեր խաղում, էն որ մեկին բզկտում են, մեկ էլ սպասում ես, թե երբ են Քիբորդն ու Ջոնը հայտնվելու: Հետո էլ սպասում ես, թե երբ ա Շինը հայտնվելու, մի երկու խոսք Քիբորդին ու Ջոնին ասի:
Ու լավ ա, հա, սխալ մասնագիտական մոտեցում ունեցողը պիտի քննադատվի: Բայց էդ քննադատությունը ո՞նց էր տեղի ունենում: Ղժժոց-բժժոցներով ու վիրավորանքներով, չնայած, էլի եմ կրկնում, չհասնելու մեր ունակությունների սահմաններին: Ու ո՞վ որևէ քայլ արեց, որ աղջկան բացատրի, թե որտեղ է իր սխալը: Ոչ ոք: Մինչև չնեղացավ, մինչև ինքը չսկսեց հարցնել, թե որտեղ է սխալը: Ու երբ ինքը ստացավ էդ բացատրությունները, կարծում եմ՝ կարիք չկար շարունակելու: Բայց հերթով բոլորը ուշացած հայտնվում են ու լրացնում իրենց բաց թողած զվարճանքը: Ի՞նչ ա ստացվում: Մարդ կմեռնի, եթե իրա հեղինակավոր կարծիքը չասի, իրան չի հետաքրքրում՝ ինչ ա էղել, ինչ չի էղել (էս մենակ Բայի մասին չի, պարբերաբար սա տեղի ա ունենում էս թեմայում ու անընդհատ նորից կենդանանում ա քննարկումը): Շին, դու էլ ասում ես՝ թող մի հատ էլ ասվի: Ես չեմ հասկանում՝ էս աղջկան դեբիլի տե՞ղ եք դրել: Ինքը խելոք ա, հասկացող ա, մի բանը որ մի անգամ բացատրվեց, ինքը հասկացավ ու անցավ կոնկրետ գործողությունների: Ուրեմն հիմա ձեր ուզածն ի՞նչ ա: Թարգեք էլի:
John (02.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ