Ինձ թվում ա՝ մենք էս թեմայից ունեցել ենք: Առնվազն մի հիշարժան գրառում էս թեմայով կա, կարծեմ Հայկօյի հեղինակմամբ:
Որ չալարեմ, երևի կգտնեմ, հա
Փաստորեն քյառթերին դեռ 6 տարի առաջ էինք գրական ձևով ստորացրել Էս գլուխգործոցը ոնց էի բաց թողել
Հայկօ-ի խոսքերից
Ակումբցինե՛ր ջան, դա եղունգ չէ, դա «քյառթերի» «քյառթն» է:
[Դրոզդովի ձայնով]
Սևավոր կամ ծիծակաքիթ քյառթակիրները բնության մեջ վայրի վիճակում պատահում են գլխավորապես 3-րդ մաս և Կայարան կոչվող արգելանոցներում: Սովորաբար սնվում (կուշկվում, լռվցնում) են խմբերով՝ «թայֆաներով»: Քյառթ կրում են միայն արուները: Բացի քյառթից, արուին կարելի է տարբերել նաև բացարձակ սև (երբեմն՝ զոլավոր) փետրածածկույթով, իրանի երկարությանը անհամապատասխան երկար ստորին թաթերով (ծիծաղ, դագաղ, չարոխ), պարբերաբար թքելու սովորությամբ: Հասուն առանձնյակների մոտ իսպառ բացակայում է ճակատը (որոշ բնագետներ ենթադրում են, որ այն թաքնված է յուղոտ փետրագագարի՝ «չոլկի» տակ): Բազմանում են միայն հարուստ ժամանակ կամ ցեղակցի՝ «խարեբի» ծնունդից ծնունդ: Բազմացաման բարենպաստ վայր է համարվում Կրկեսի հովիտը: Շատ գիտնականների թյուրիմացության մեջ է գցում արուների՝ ձվադրման դիրք ընդունելու՝ «պպզելու» փաստը: Նկատված է, որ այդ դիրքում քյառթերը զգալիորեն տափակում ու անհամանում են: Քյառթ օրգանի նշանակությունը մնում է անհայտ: Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ դրա երկարությունն ու սրությունն ինչ-որ կերպ պայմանավորում են քյառթակրի՝ «թայֆում» գրաված դիրքը: Քյառթակիրները
միմյանց հետ շփվում են տարօրինակ, հաճախ՝ անհոդաբաշխ ձայնարկությունների միջոցով, որոնք, որքան էլ զարմանալի է, հաճախ հիշեցնում են մարդկային լեզուն: Հայտնի է, որ քյառթակիրներին հիպնոսացնում կամ, այսպես ասած, «տանում» է իրենց որոշ ցեղակիցների կլկլաձայն մռինչը: Անտարբեր չեն կանեփի հանդեպ, չնայած՝ էությամբ գիշատիչ են: Այժմ գրանցված են Կարմիր գրքում:
Էջանիշներ