User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում ճկույթի եղունգին՝

Քվեարկողներ
35. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, ինքս ունեմ ճկույթի երկար եղունգ

    4 11.43%
  • Դրական

    1 2.86%
  • Բացասական

    25 71.43%
  • Կարծիք չունեմ

    5 14.29%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Ակումբցինե՛ր ջան, դա եղունգ չէ, դա «քյառթերի» «քյառթն» է:

    [Դրոզդովի ձայնով]

    Սևավոր կամ ծիծակաքիթ քյառթակիրները բնության մեջ վայրի վիճակում պատահում են գլխավորապես 3-րդ մաս և Կայարան կոչվող արգելանոցներում: Սովորաբար սնվում (կուշկվում, լռվցնում) են խմբերով՝ «թայֆաներով»: Քյառթ կրում են միայն արուները: Բացի քյառթից, արուին կարելի է տարբերել նաև բացարձակ սև (երբեմն՝ զոլավոր) փետրածածկույթով, իրանի երկարությանը անհամապատասխան երկար ստորին թաթերով (ծիծաղ, դագաղ, չարոխ), պարբերաբար թքելու սովորությամբ: Հասուն առանձնյակների մոտ իսպառ բացակայում է ճակատը (որոշ բնագետներ ենթադրում են, որ այն թաքնված է յուղոտ փետրագագարի՝ «չոլկի» տակ): Բազմանում են միայն հարուստ ժամանակ կամ ցեղակցի՝ «խարեբի» ծնունդից ծնունդ: Բազմացաման բարենպաստ վայր է համարվում Կրկեսի հովիտը: Շատ գիտնականների թյուրիմացության մեջ է գցում արուների՝ ձվադրման դիրք ընդունելու՝ «պպզելու» փաստը: Նկատված է, որ այդ դիրքում քյառթերը զգալիորեն տափակում ու անհամանում են: Քյառթ օրգանի նշանակությունը մնում է անհայտ: Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ դրա երկարությունն ու սրությունն ինչ-որ կերպ պայմանավորում են քյառթակրի՝ «թայֆում» գրաված դիրքը: Քյառթակիրները
    միմյանց հետ շփվում են տարօրինակ, հաճախ՝ անհոդաբաշխ ձայնարկությունների միջոցով, որոնք, որքան էլ զարմանալի է, հաճախ հիշեցնում են մարդկային լեզուն: Հայտնի է, որ քյառթակիրներին հիպնոսացնում կամ, այսպես ասած, «տանում» է իրենց որոշ ցեղակիցների կլկլաձայն մռինչը: Անտարբեր չեն կանեփի հանդեպ, չնայած՝ էությամբ գիշատիչ են: Այժմ գրանցված են Կարմիր գրքում:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2014), CactuSoul (15.03.2010), Freeman (06.08.2010), Morpheus_NS (25.03.2009), Ներսես_AM (27.05.2014), Ուլուանա (01.09.2009), Ռուֆուս (27.05.2014)

  3. #2
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    [Դրոզդովի ձայնով]
    Մեռա~... Իսկականից Դրոզդովի ձենով էլ կարդացի լօօօլ Հայկօ, ես սիրում եմ քե~զ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Հայկօ, ախր չեմ հասկանում այդ միակողմանի նայելու իմաստը: Այո՛, կան մարդիկ ովքեր եղունգը երկարացնում են ոչ պիտանելիությունից ելնելով, այլ քանի-որ համապատասխան «մշակույթի» մի մասն է: Սակայն կան նաև պիտանելիության համար օգտագործողներ: Պիտանելիության մասին վերը գրել եմ, թե կարող ես՝ հակափաստարկներ բեր:

    Ի դեպ զուգահեռներ անցկացնեմ աղջիկների ու տղամարդկանց եղունգների միջև: Աղջիկների համար դա զուտ ձևական, գեղարվեստական բնույթ է կրում, արտաքին հարդարանքի մի մասն է, մինչդեռ տղամարդիկ դա օգտագործում են որոշակի նպատակներով (էլի եմ կրկնում, ոչ բոլորը): Այնպես որ եկեք միակողմանի չնայենք խնդրին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ի դեպ զուգահեռներ անցկացնեմ աղջիկների ու տղամարդկանց եղունգների միջև: Աղջիկների համար դա զուտ ձևական, գեղարվեստական բնույթ է կրում, արտաքին հարդարանքի մի մասն է, մինչդեռ տղամարդիկ դա օգտագործույ են որոշակի նպատակներով (էլի եմ կրկնում, ոչ բոլորը): Այնպես որ եկեք միակողմանի չնայենք խնդրին:
    Չուկ, ուզում եմ քեզ էլի գրկեմ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  6. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ, ախր չեմ հասկանում այդ միակողմանի նայելու իմաստը: Այո՛, կան մարդիկ ովքեր եղունգը երկարացնում են ոչ պիտանելիությունից ելնելով, այլ քանի-որ համապատասխան «մշակույթի» մի մասն է: Սակայն կան նաև պիտանելիության համար օգտագործողներ: Պիտանելիության մասին վերը գրել եմ, թե կարող ես՝ հակափաստարկներ բեր:

    Ի դեպ զուգահեռներ անցկացնեմ աղջիկների ու տղամարդկանց եղունգների միջև: Աղջիկների համար դա զուտ ձևական, գեղարվեստական բնույթ է կրում, արտաքին հարդարանքի մի մասն է, մինչդեռ տղամարդիկ դա օգտագործում են որոշակի նպատակներով (էլի եմ կրկնում, ոչ բոլորը): Այնպես որ եկեք միակողմանի չնայենք խնդրին:
    Chuk, ախր կատա՛կ էր, է՛, ա՛յ ախպեր : Թե չէ՝ իմ մերձավորագույն բարեկամներից էլ արհեստավոր մարդիկ կան, որ պահում են էդ եղունգը, պահող ախպերներ էլ ունեմ, որ բնավ «քյառթ» չեն: Պետք է՝ պահում են: Տրամաբանությունից ո՞նց ես. «բոլոր քյառթակիրները եղունգ են պահում, բայց ոչ բոլոր եղունգ պահողներն են քյառթակիր»:
    DIXI
    carpe noctem

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Հայկօ, բայց ես միայն արհեստավորների մասին չէի ասում ախր, էլի հասարակությանը տարբեր խմբերի բաժանելու հանցավոր քաղաքականության հիմք մի դրեք: Էլի եմ կրկնում, ասենք կարող է համակարգչային ծրագրավորողը երկարացնի իր եղունգը, որպեսզի դրանով կարողանա ստուգել մոնիտորի կողքին դրված, ռադիոճառագայթները կլանելու համար նախատեսված կակտուսի ծաղկապանի հողի վերին շերտի խոնավությունը:

    Ախր շատ բազմաֆունկցիոնալ բան է ճկույթի եղունգը: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է թերագնահատել

    Ավելացվել է 1 րոպե անց
    հ.գ. մոռացել էի ասել, շատ հարմար գործիք է նաև ճաշի մեջ աղ և պղպեղ ցանելու համար: Չափաբաժինը մի անգամ որոշելուց հետո հաջորդ անգամները ճշգրիտ քանակով կարելի է վերցնել:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.10.2008, 20:49: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ, բայց ես միայն արհեստավորների մասին չէի ասում ախր, էլի հասարակությանը տարբեր խմբերի բաժանելու հանցավոր քաղաքականության հիմք մի դրեք:

    Թո՛ղ հասարակության երկու խմբերի միջև սեպ խրվի, թո՛ղ դրա պատճառը միայն եղունգը լինի, թո՛ղ սեպ խրողը միայն ես լինեմ: Ես իմ կարծիքը արդեն գրել եմ: Չեմ սիրում:
    DIXI
    carpe noctem

  9. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թո՛ղ հասարակության երկու խմբերի միջև սեպ խրվի, թո՛ղ դրա պատճառը միայն եղունգը լինի, թո՛ղ սեպ խրողը միայն ես լինեմ: Ես իմ կարծիքը արդեն գրել եմ: Չեմ սիրում:
    Դու արդեն հասարակության մեջ ոչ թե սեպ, այլ մի ամբողջ ճկույթի եղունգ ես խրում:
    Բա եղա՞վ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #9
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Կրիտիկական պահերին, երբ մոխիրը կախ է ընկնում սիգարետից ու ուր որ է պետք ա թափվի գորգին, կարող է մի ակնթարթ նաև մոխրամանի դեր ստանձնել: Մինչև կհասնես այնտեղ, ուր մոխրամանն է:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  11. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրիտիկական պահերին, երբ մոխիրը կախ է ընկնում սիգարետից ու ուր որ է պետք ա թափվի գորգին, կարող է մի ակնթարթ նաև մոխրամանի դեր ստանձնել: Մինչև կհասնես այնտեղ, ուր մոխրամանն է:
    Երևի կատակ ես անում, բայց նմանատիպ կիրառում էլ ունի: Եթե ճիշտ եմ հիշում խոնավացնում ես ծխախոտը, ապա վրան ճկույթի եղունգով անցք ես բացում, ինչ-որ յուրօրինակ կայֆ ա տալիս... չեմ փորձել, ասել են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #11
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    19 դարում, օրինակ, արիստոկրատ տղամարդկանց շրջանում շատ մոդայիկ էին երկար եղունգները, նույնիսկ հատուկ մատնոցներ կային, որպեսզի դրանք պաշտպանեին տարբեր տեսակի վնասվածքներից!!!

    Հ.Գ. ներողություն, վերևի գրառումը չքի տեսել Բաըց ամեն դեպքում, ոչ միայն մի եղունգն էին երկարացնում
    Վերջին խմբագրող՝ Whyspher Whisper: 15.03.2010, 23:04:

  13. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    19 դարում, օրինակ, արիստոկրատ տղամարդկանց շրջանում շատ մոդայիկ էին երկար եղունգները, նույնիսկ հատուկ մատնոցներ կային, որպեսզի դրանք պաշտպանեին տարբեր տեսակի վնասվածքներից!!!

    Հ.Գ. ներողություն, վերևի գրառումը չքի տեսել Բաըց ամեն դեպքում, ոչ միայն մի եղունգն էին երկարացնում

    Կարդացի՝ «ոչ միայն եղունգն էին երկարացնում» :
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.08.2010), Ներսես_AM (16.03.2010)

  15. #13
    Պատվավոր անդամ matlev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Գրառումներ
    951
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Կարդացի՝ «ոչ միայն եղունգն էին երկարացնում» :
    Ես էլ:

  16. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. նորաբաց «Ճկույթի եղունգ» թեման միացվել է գոյություն ունեցող «Եղունգ ունենք՝ աշխարհը չունի» թեմային:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է նշանակում աշխատանքը կնոջ համար, եթե նա փողի խնդիր չունի
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 20.07.2012, 00:17
  2. Իմ փոքրիկ աշխարհը)
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.09.2010, 01:22
  3. Սիոնիստներն ու աշխարհը
    Հեղինակ՝ Ջուզեպե Բալզամո, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.10.2008, 22:22
  4. Մենք արդեն լույս ունենք…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 23.01.2008, 18:01
  5. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի
    Հեղինակ՝ Ազգային Անվտանգություն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 21.11.2007, 23:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •