User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

  1. #1
    Փնտրում ենք տ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Հայաստանյան բրոնքսում(բանգլադեշ)
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Հաճախ դիմացինիդ հետ քո կարծիքը քննարկելուց դիմացինդ քեզ ընդհատում է կամ չի հասկանում և ակամայիս քեզ մոտ ցանկություն է առաջանում “ընդհատել նրա մտքի կամ կյանքի “ թելը : Ինչ անել ջղայնանալ նեռվայնանալ և նրան ……. թե ընդունել որ մարդիկ կատարյալ չեն, ներել և սպասել դիմացինիդ խոսքի ավարտին,թե ընդհանրապես չխոսալ թե?

    Առաջարկում եմ նաև խոսալ թե ինչու մարդիկ չեն սիրում մանրամասնել և նեղանում են դրանից:Բերեմ ՇԱԱԱԱԱԱԱՏ ՊԱՐԶ օրինակ որ հասկանաք ինչ ի նկատի ունեմ :Ասենք թե (ըստ հայկական ավանդական սովորույթի) տնեցիք ձեզ ուղարկում են հաց առնելու իսկ դուք հարցնում եք թե ինչ հաց սեռի թե մատնաքաշ 100 դր թե.........:Իսկ տնեցիք պարզա այդ հարցերից հետո ձեզ ուր են ուղարկում.........
    ԻՆՁ ԹՎՈՒՄ Ա ԴՈՒՔ ՀԱՍԿԱՑԱՔ
    Ինչ վերաբերում է "Ազգային Անվտանգության" անվանը մի վախեցեք
    "я пришел с миром"
    Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք :
    ԴԵ ԱՐՏԱՀԱՅՏԵՔ ԵԼԻ

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ անել երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի?

    Վայ, շատ ծանոթ բան ա, քանի որ միշտ տառապել եմ էս ցավով, միշտ բողոքում էի, որ ինձ չեն լսում իմ զրուցակիցները, ընդհատում են ինձ և գիտե՞ս ինչ պատասխան եմ ստացել: Այսպիսի. «անհետաքրքիր ես խոսում, երկար ես պատմում» , ահա այս պատասխանն եմ ստացել: Դրանից հետո փորձել եմ ինձ դնել իմ դիմացինի տեղը և նկատել եմ, որ երբ մարդ ինչ-որ բան ա պատմում ու պատմում ա ամենայն մանրամասնությամբ, որոնք առանց տեսնելու պատկերացնել բարդ ա՝ մարդ նյարդայնանում ա էդ մանրուքներից, ուզում ա մենակ պատմածիդ բուն իմաստը լսել:

    Հասկանում եմ, լինում են դեպքեր, երբ ցանկանում ես ամենայն մանրամասնությամբ պատմել, որպեսզի զրուցակիցներդ լավ պատկերացնեն էն, ինչի մասին խոսում ես, դե բայց արի համաձայնի ինձ հետ, որ դրանք ավելորդություններ են: Որքան կարճ, լակոնիկ խոսես, այնքան ավելի մեծ հաճույքով քեզ կլսեն և նույնիսկ ընդհատել չեն հասցնի :

    Ճիշտ ա, սենց ինձնից գոհ ասում եմ, դե բայց ես էլ չեմ դեռ թարգել իմ էդ վատ սովորությունը՝ ամենայն մանրամասնությամբ պատմել :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ անել երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի?

    Ես այդ ժամանակ պարզապես դադարում եմ խոսել, անգամ երբ ասում են շարունակիր լավ, ես այլևս չեմ խոսում, սա այն դեպքերից է, երբ իրոք բարկանում եմ
    Գիտեք, բայց որոշ դեպքերում չեմ մեղադրում դիմացինին, որովհետև ես էլ երբեմն չեմ լսում դիմացինիս, երբ պատմում է ինձ այդքան էլ չհետաքրքրող բան
    Լինում են դեպքեր, երբ ես պատմում եմ մինչև վերջ, անկախ նրանից ինձ լսում է, թե ոչ , քանի որ ուղղակի ուզում եմ պատմել
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  4. #4
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Ինչ անել երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի?

    Ամաաաաաննն ես ինչ երկար բարակ մանրամասն պատմեցիք հաաաա
    Շատ երկար եք գրում հաաա Արդեն հոգնեցի
    Ժող չնեղանաք բայց աչկիս էս թեմայով շատ բան չկա ասելու- կարող էիք օֆֆթոփանոց քնալ...
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  5. #5
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ինչ անել երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի?

    Շա՜տ լավ էլ թեմա է Wisper, ուղղակի երևի մտածում ես, որ քեզ հետ էլ կապ ունի այս թեման, քանի որ գրառումիցդ երևում է, որ ինքդ էլ այդքան չես սիրում դիմացինիդ համբերատար լսես ու ցանկանում ես, որ աչքիցդ հեռու տարվի այս թեման

    Առայժմ միայն կասեմ, որ լսել կարողանալն շատ կարևոր բան է մարդու կյանքում, որի համար պետք է, որ դիմացինիդ հարգես ու սիրես, ուշադիր լինես նրա հանդեպ ու հետաքրքրվես նրա կյանքով, կարողանաս կենտրոնանալ և ունենաս զսպվածություն, հոգեպես հավասարակշռված ու սրտով բարին ցանկանաս դիմացինիդ, որպեսզի կարողանաս ճիշտ լսես նրան ու հասկանաս, եթե դիմացինդ իրեն հուզող ու կարևոր բանից է խոսում, այլ ոչ թե բանբասում կամ ջուր է ծեծում

    Եվ բացի դա, եթե Դուք լսում եք կեղծիք, զրպարտություն մեկի հասցեին ու գիտեք, որ դա այդպես չէ ու Դուք լռում եք, ապա Դուք համաձայնվում եք նրա հետ ու կիսում նրա հետ այդ սխալի, կեղծիքի պատասխանատվությունը՝ ստեղծելով բացասական քարմա: Ուզում եմ ասել, որ կարևոր է նաև, թե ի՞նչ է խոսում դիմացինը, քանի որ մարդ պատասխան է տալու իր ամեն խոսքի համար, քանզի խոսքը՝ դա "Բառ"-ն է, "Բան"-ն, "Լոգոս"-ն՝ դրսևորված Միտքն, ուստի լավ կլինի, որ հեռու մնանք հայոյանքներից ու կշտամբանքներից, զազրախոսությունից ու դատարկախոսությունից և հնարավորին չափ դիմացինին էլ հասկացնել տանք, որ նման խոսակցություններ մեր հետ չվարի՝ զբաղեցնելով ու խլելով մեր ժամանակն ու ծանրացնելով մեր քարման, ճակատագիրը, որի համար վաղ թե ուշ պատասխան կտանք՝ երբ կծլեն սերմերը:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #6
    Փնտրում ենք տ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Հայաստանյան բրոնքսում(բանգլադեշ)
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Ժող ջան ես ձեզ բոլորիդ հասկացա(համենայն դեպս ինձ տենց ա թվում) պարզա մարդը կատարյալ չի սախս էլ թերություն ունենք և դիմացինիդ չհասկանալը 50% ով նաև քո մեղքն է բայց մի հատ հարցիս չպատասխանեցիք խնդրում եմ ուշադիր լսել:
    Օրինակ ասենք թե դուք ընկերներով խոսում եք ձեր սիրած ու ձեր կարծիքով լավ կինոների մասին: Մեկը մի բան ա ասում դու մի բան բայց քո մոտ հարց ա առաջանում իսկ իրանք “լավ կինոյի” տակ ինչ են հասկանում: Կարողա մեկի համար հնդկականն ա լավ կինո, մեկը կամեդիանա լավ կինո:Մարդուն էլ լեզուն հենծնենց չի տրված (երեվի )
    Ու դու ետ պահին հարցնում ես թե ինչ է նա հասկանում ”լավ կինո” ասելով?
    Իմ շրջապատում շատ մարդ գիտեմ որ դրան նորմալ են վերաբերվում նենց մարդկանց էլ գիտեմ որ դրանից չգիտես խի նեռվայնանում են:

    Իսկ դուք ինչպես եք վերաբերվում դրան? :
    Պատահել է արդյոք ձեր հետ այդպիսի դեպքեր ԹԵ ԵՍ ՄԱՐՍԻՑ ԵՄ ?
    Wisper ջան դու կարաս չպատասխանես:Քո դեպքում ամեն ինչ պարզ ա :
    Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք :
    ԴԵ ԱՐՏԱՀԱՅՏԵՔ ԵԼԻ

  7. #7
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Եղբայր ջան, իմ կարծիքը էսա, եթե դու քաղաքավարի ու ամեն ինչ սրտիտ մոտիկ ընդունող մարդ էս, դու կլսես նրան մինչև վերջ էս վիճակում էլի , բայց եթե դու թքած ունես քաղաքավարության վրա ու գիտես որ դիմացինդ էլ էթիկայի կանոոններից բան չի հասկանում, կարաս ուղղակի ասես "ախպերս դու յուղ էս վառում" :
    Ինչ վերաբերվումա ամեն ինչ մանրամասն ճշտելու գաղափարին, ապա կասեմ որ տեսականորեն դա է ճիշտ դիալեկտիկայի կանոնը բայց իրականում այդ ամենը շատ շուտ ձանձրացնում է , քանի որ փոխանակ բուն թեմայից խոսալու, դուք գնում ընգնում էք դոդի բախչեքը, հետո պարզում էք վոր դուք նույն բանից էիք խոսում
    Բայց դու ջոգիր որ պալիտ ենք եղե. . . էսիա հաստատ ասէ:
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  8. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Լավ եք ասում, երեխե՛ք ջան
    Բայց մեկ-մեկ պետք է լինում մտածել այն մասին, թե ինչու է դիմացինի մոտ տարրական կուլտուրայի բացակայությունը դրսևորվում, երբ դուք եք խոսում
    Մեկ-մեկ հնարավոր է արդեն ձանձրալի է դիմացինին Ձեզ լսելը…
    Մեկ-մեկ տարբեր ձևերով դիմացինը փորձում է ընդհատել, բայց դուք նույնիսկ շաքարով կտրած խոսքի մեջ եք լսելու կուլտուրայի բացակայություն տեսնում
    մեկ-մեկ խոսելու կուլտուրան ավելի կարևոր է…
    Մեկ-մեկ էլ մարդ կա ուղղակի չի լսում

  9. #9
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Հա, ճիշտ ես ասում Alize_etoilik - ի՜նչ տեսակ մարդ ասես որ չկա մեկը խոսելու կուլտուրա չունի, մյուսը լսելու կուլտուրա ասել մեր լավ ընկերներից մեկին՝ թուուուու՜՜՜ Բայց երբ մարդ խոսում է մի բանից, որի մասին իրոք գիտի ու դեռ այդ մարդն էլ ունի և՛ խոսելու, և՛ լսելու կուլտուրա, ապա նման մարդու հետ շատ հետաքրքիր ու հաճելի է լինում զրուցել:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Պատկերացրեք, երբ ես փոքր էի ես էլ էի տենց մտածում և ինձ էլ էր հաճախ հուզում այս հարցը: Նույնիսկ մի անգամ չդիմացա, արտահայտվեցի մեկի մոտ և այսպիսի պատասխան ստացա, որ "երբ զգում ես, որ քեզ չեն լսում դու էլ մի շարունակիր" և ես հետևեցի նրա խորհրդին (չնայած վիրավորական էր ինձ համար նման պահերի), բայց օգնում էր: Եվ ինձ մոտ ժամանակի ընթացքում ինքնըստինքյան այդ պրոբլեմը վերացավ և էլ չեմ զգում նրա ի հայտ գալը
    Դու էլ հետևիր խորհրդին, ուղղակի շատ համբերատար և զուսպ պետք է լինես և ամեն ինչ կկարգավորվի:
    _____________________
    Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

  11. #11
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Ես կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում մարդ նախ պետք է իր մեջ մեղքը փնտրի, և եթե կզգաս ,որ դրա պառճառները դրսում են, նոր ուրիշներին մեղադրի:Լսված լինելու ամենամեծ նախապայմանը ( հիշի) երբեք մի գոռա:Նման խոսքը լսելն իսկապես տհաճ է:
    Հետո սպասիր, որ դիմացինդ ավարտի իր ասելիքը, բայց ոչ թե հենց էնպես, այլ նրան լսելով, որ կամ չկրկնվես, կամ էլ լրիվ ուրիշ թեմայից չխոսես , երկու դեպքում էլ քեզ հաստատ կընդհատեն: Եվ սովորի խոսել ինտոնացիայով, ոչ թե միապաղաղ, վրա-վրա, որ ասածներիդ կեսն էլ չհասկանան, հետո էլ, եթե քո միջավայրը և զրույցիդ թեման թույլ է տալիս, փորձիր խոսքդ համամել թեկուզ անեկդոտներով(զուտ անձնական փորձից), ասելիքդ էլ երկար -բարակ մի դարձրու, որ լսողը չհոգնի:Օրինակ չբերել չեմ կարող,իհարկե անեկդոտի տեսքով.
    Միջնադարյան Հայաստանում արիստոկրատական խավի մոտ ընդունված է լինում խոսել գեղեցիկ, հարուստ բառապաշարով, չլինել կարճ ու կոնկրետ: Մի օր քահանան գալիս Է եկեղեցի, վազելով մոտենում է սարկավարգն ու վրա -վրա ասում.
    –Տեր հայ, սարի ծաղիկ կոխողները վանքի մոխրաթավալներին լըփըլփելով ճաշակեցին:
    Ի՞նչ, -չհասկանալով հաչցնում է քահանան:
    Սա նորից շնչապատաղ կրկնում է նույնը: Մի քանի անգամ ասելուց հետո, տեսնելով որ բան չի հասկանում, քահանան ասում է.
    –Այ տղա, կարճ կապի:
    –Գելերը էշերին կերան:
    Հասկացար առակս ինչ կցուցանե՞…
    Վերջին խմբագրող՝ lili-4: 02.04.2007, 17:58:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  12. #12
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Տարրական բան` չխոսել:

  13. #13
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Արհամարհել, ուրիշ ոչինչ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  14. #14
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Ինչ անե՞լ...Դա կախված է այն բանից, թե ինչու ես դու զրուցում այդ ինչ-որ մեկի հետ: Եթե զրուցում ես պարզապես ժամանակ սպանելու կամ ուրախ ժամանցի համար, ապա իհարկե քեզ չլսելու դեպքում չարժե առաջ տանել զրույցը: Բայց եթե դու ուզում ես ամեն կերպ մի լավ բան սովորեցնես նրան, նրա իսկ առաջադիմության համար, չպիտի ընկրկես: Խոսքս հիմնավորելու համար մի առած մեջբերեմ.
    «Մի իմաստուն իր աշակերտների հետ զրուցում էր կրակի կողքին ու ասում.
    – Հոգևոր զարգացման ուղին նման է այն կրակին, որը հիմա այրվում է մեր առջև: Մարդը, որն ուզում է վառել այդ կրակը, ստիպված է գործ ունենալ տհաճ ծխի հետ, որը դժվարացնում է իր շնչառությունն ու արցունքներ է բերում աչքերին:Այնուամենայնիվ, հենց որ կրակը բոցավառվում է, ծուխը կորչում է, և կրակը լուսավորում է նրա շուրջը՝ տալով ջերմություն: Լավ ուսուցիչը կարող է բոցավառել կրակ, որտեղ ուզում է: Իսկ ծխից խուսափողը ոչ մի անգամ կրակ չի կարող վառել, ու հետևաբար կթողնի ամեն բան խավարում:»

  15. #15
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել, երբ դիմացինդ քեզ լսելու տարրական ընդունակություն չունի

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական բան` չխոսել:
    Համաձայն եմ:
    Կան այնպիսի մարդիկ, որոնք ո՛չ անեկդոտներով, ո՛չ բացատրելով, ո՛չ համոզելով, ո՛չ հետաքրքրություն առաջացնելով, ո՛չ գոռալով... չեն լսում, այլ պարզապես խոսում են: Էսպիսի մի ժողովրդական խոսք կա" ասածդ մի ականջով մտնում է մյուսով դուրս գալիս" , բայց կան մարդիկ, որոնց հետ խոսելիս այնպիսի տպավորություն է, որ ասածդ սուրում է նրա ականջի մոտով, առանց ներս թափանցելու:
    Նման դեպքերում պարզապես իքնախոշտանգում է այդ մարդու հետ գլուխ դնելը
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ անել
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 14.06.2018, 16:56
  2. Եղունգ ունենք՝ աշխարհը չունի..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 89
    Վերջինը: 28.05.2014, 00:37
  3. Չգիտեմ՝ ինչ անել
    Հեղինակ՝ Styop, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 20.11.2012, 01:29
  4. Ի՞նչ է նշանակում աշխատանքը կնոջ համար, եթե նա փողի խնդիր չունի
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 20.07.2012, 00:17
  5. Ինադ անել
    Հեղինակ՝ emo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.11.2007, 18:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •