Մեֆ, նենց չի, որ չալենջ չեմ անում: Բայց սովորաբար անում եմ նրանց, որոնց նկատմամբ ինտիմ հետաքրքրություն չունեմ: Իսկ ում նկատմամբ ունեմ, չալենջ չեմ անում: Իրանք էլ տենց բացահայտ չեն անում: Բայց մեկ էլ սկսում եմ զգալ, որ պլյուս-մինուս են հաշվում: Բայց ասում եմ, էդ իմ չափ խելոք տղերքն են: Հաստատ կլինեն նենցները, որ ինձնից խելոք են ու որոնց համար հետաքրքիր ա ինձ հետ առանց մրցակցության: Բայց դե դեռ չեմ հանդիպել: Կարող ա չհանդիպեմ, չի բացառվում:
Մեֆ, հա, բայց առնվազն պիտի էդ բոյֆռենդի հետ հաճելի լինի, Ավրորայի ասած պիտի կարանաս հետը քո կարդացած գրքերը քննարկես: Եթե սկսում ես գրքերից խոսել, ու պոտենցյալ բոյֆրենդն ասում ա՝ է, թարգի, էդ Աստծուց չի (էս իրական դեպք եմ ասում), էլ իրա հետ ի՞նչ շարունակես: Մենակ մնաս հետը հանուն նրա, որ ասես՝ բոյֆրենդ ունեմ, մենակ չե՞մ: Հեչ չարժի, որովհետև դա լիքը ավելորդ էներգիա ա խլում ու հավայի կյանքը բարդացնում ա: Ավելի ա լավ ա սիրուն ասել հաջող ու շարունակել հանգիստ ապրել:բոյֆռենդ ունենալը commitment ա, որը դժվար բան ա… երկարաժամկետ հարաբերություններ պահելը դժվար բան ա… շատ հնարավոր ա որ դու քո խառնվածքով տենց չես, դու էլ ուրիշ ձևի ես, դա լավ կամ վատ չի… եթե դու տենց երջանիկ ես ուրեմն լավ ա… բայց չես կարա միանշանակ ասես ու հլա եր սիրելի Ավրորային էլ խորհուրդ տաս…
Էջանիշներ