Մեֆ, լավ էլի... ես քո ցույց տված գրառումներում որևէ տեսակի ֆեմինիզմ չեմ տեսնում: Նորմալ դրած, փաստերը ցույց ա տված: Ինչ վերաբերում ա սպերմա շաղ տալուն, ստեղ էլ եք ասածներս նենգափոխում, որովհետև դրանից մի գրառում վերև գրել եմ, որ որձ կենդանիները մեծ մասամբ ապագա սերնդի դաստիարակությամբ չեն զբաղվում: Ու էդտեղ հատուկ էդ բառը շեշտել եմ, որտև արդեն տեսնում էի ոնց եք ասածներս ոնց ուզում, հասկանում:
Հա, Մեֆ, որձի կենսաբանական դերը մեկ ա սպերմա շաղ տալն ա (ստեղ որտե՞ղ ես ֆեմինիզմ տեսնում), որ հնարավորինս շատ սերունդ տա, էգինը՝ հնարավորինս լավ սերունդ (այսինքն, հնարավորինս լավ որձ ճարելը): Իսկ որ տարբեր կենդանիների մոտ տարբեր վարիացիաներ ենք տեսնում նորածիններին խնամելու (հա, ստեղ ասեմ, որ խոսքը կաթնասունների մասին ա, որ հիմա էլ նորածին բառից չկախվեք), էդ արդեն ուրիշ հարց ա: Մեծ մասամբ էգն ա հետագայում սերնդով զբաղվում, բայց դա տարբեր կենդանիների մոտ տարբեր տևողություն կարա ունենա: Ու կան նաև կենդանիներ, որտեղ արուն էլ ա որոշակի դեր ունենում:
Մեֆ, սոցիալական վարքը միշտ քիմիայի արդյունք ա: Անհնար ա, որ դու նկարագրես վարք ու դրա կենսաբանական հիմքը չգտնես ուղեղում: Բայց էն, ինչ ես նկարագրում եմ կենդանական աշխարհից, ավելի բնազդային մակարդակի բան ա, ու դա մեծ մասամբ կարելի ա նկատել կանանց ու տղամարդկանց ոչ գիտակցված վարքում:
Ինչ վերաբերում ա էմոցիոնալ կապին, մի քանի էջ էն կողմ ասել եմ, էլի եմ ասում: Եթե կենդանական տեսանկյունից նայենք, դիմացի տղամարդու մեջ էրեխեքի հարմար պապա գտնելն ա: Եթե մարդկային տեսանկյունից նայենք, սիրահարվելն ա (իսկ թե ինչու ա կոնկրետ էդ անձին սիրահարվում, դա արդեն ուրիշ պատմություն ա): Ընդհանրապես, սիրահարվելը թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մոտ կենսաբանական տեսանկյունից սեքսի մղող ուժ ա, ուղղակի տարբերությունն էն ա, որ եթե կինը սիրահարված չի, ավելի պակաս հավանական ա, որ սեքս կանի, քան տղամարդը, ինչի վառ ապացույցը, օրինակ, մարմնավաճառների մոտ գնալն ա:
Վսյո, ես էս թեմայից դուրս եմ գալիս, արդեն ոնց ուզում եք հասկացեք: Ինձ համար լուրջ վիրավորական ա, որ հակափաստարկներ առաջ քաշելու տեղը դրել, մեղադրում եք, թե քո տեսակետը սենց ա, նենց ա:
Էջանիշներ