Կողքից շատ տարօրինակ խոսակցություն է, թեև տեղ-տեղ եմ կարդացել. կարող է ամբողջը կարդայի, դեռ ավելի տարօրինակ թվար...
Կողքից շատ տարօրինակ խոսակցություն է, թեև տեղ-տեղ եմ կարդացել. կարող է ամբողջը կարդայի, դեռ ավելի տարօրինակ թվար...
Alphaone (24.04.2014)
չէ դու տենց բան չես ասել, դու ուղղակի հիմնվել ես էդ հետազոտության վրա, էս թենան քննարկելու հարցում: դու ասում ես որ աղջիկները դա չեն անում, որովհետև էմոցիոնալ կապ ա պետք, սա նորմ ա, տղաներն անում են որովհետև իրանք դյուրագրգիռ են, ու սա էլ ա նորմ, սրանցից ստանդարտ շեղումներ կան, հետո էլ կանկրետնի շեղումներ ես նշում, որ թեմայի հետ կապ չունի, էս տեսակ շեղումները դուրս ա մնում առաջին հանդիպման ժամանակ սեքս անելու կատեգորիայից: Ասածս դա ա:
SWTS
ivy (24.04.2014)
Ամենակարևորն ա: Բայց ուրիշ ֆակտորներ էլ կան, համաձայն եմ:
Լավ էլի, էս ինչեր ես ասում: Լիզ, ես սենց բան չեմ ասել, սաղ խառնում ես իրար: Մեֆ, մի հատ ասա էլի, դու էլ ես սաղ հետևում, ես սենց բաներ ասե՞լ եմ:
Նախ, ես մի հետազոտության վրա չեմ հիմնվել (եթե մեկը լիներ, հղում էլ կդնեի):
Ես ասել եմ, որ սեքսն առաջին հանդիպման ժամանակ բացառիկ երևույթ ա, որովհետև սովորաբար աղջիկներին էմոցիոնալ կապ ա պետք սեքս անելու համար, ինչը միշտ չի, որ առաջին հանդիպման ժամանակ լինում ա, չնայած որ տղամարդկանց ուշքն ու միտքը սովորաբար հենց սեքսն էլ լինում ա: Անխելք տղամարդիկ կարան սեքսի դեռևս ոչ պատրաստ աղջկան փորձեն մղել սեքսի կամ անգամ բռնաբարել, իսկ մերժում ստանալիս կարան պնդեն, որ աղջիկը ուզում էր, բայց չտվեց, բայց ավելի խելացի տղամարդիկ, որոնք կանանց սեռականությունից մի քիչ հասկանում են, առաջին հանդիպման ժամանակ դժվար գնան սեքսի: Ու նաև էստեղ ալկոհոլի քանակն էլ կապ ունի:
Տղաներին ընդհանրապես դյուրագրգիռ որևէ գրառման մեջ չեմ անվանել: Թե անվանել եմ, գտի, աչքս կոխի: Ասել եմ, որ իրենց համար սեքսն առաջնային ա, ու սովորաբար կապ չունի, թե ում հետ են անում (այստեղից էլ հիմնավորում, թե ինչու են մարմնավաճառների մոտ գնում տղամարդիկ, ոչ թե կանայք):
Ասեցի նաև, որ էս բոլորը միջին վիճակագրականին ա վերաբերում, բայց դա խիստ հարաբերական ա ու բավական մեծ են նորմայի տատանումները: Դեռ սեռականության աստիճաններն էլ օրինակ բերեցի, որ օրինակ հիպոսեքսուալ տղամարդը, չնայած ինքը լրիվ նորմայի սահմաններում ա, բայց կարող ա առաջին հանդիպման ժամանակ հեչ էլ սեքս չուզենա:
Իսկ շեղումների օրինակներ բերեցի, որպեսզի պարզաբանեմ, թե որն ա սեռական շեղումը, որովհետև դու մինչև էդ պնդում էիր, թե ես շեղում համարում եմ առաջին հանդիպման ժամանակ սեքս անող կանանց: Հա, շեղումներն էս թեմայի հետ կապ չունեն, բայց դրանք են շեղումների օրինակներ, ոչ թե էն, ինչ փորձում ես վերագրել ասածներիս:
Հա, ի դեպ, ոչ կարևոր, երկրորդական ֆակտորների մասին խոսելիս կարելի ա նշել, օրինակ, ոտքերը թրաշած չլինելը, ամսվա ոչ համապատասխան օր լինելը, այգում սեքս անել չուզենալը, վախը (եթե ընդհանրապես առաջին անգամ ա), սիրուն տրուսիկ հագած չլինելը, ինադ անելը, իրականում ուզենալը, բայց ձևեր թափելը և այլն (բայց ստեղ արդեն դուրս եմ գալիս գիտականությունից):
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 24.04.2014, 00:51:
Բյուր աչքդ չեմ կոխում, բայց գրառումներից մեկում նշել էիր որ տղամարդուն հենց կպնում են, էրեկցի ա լինում, հավես չկա ման գամ, դա նույն դյուրագրգիռն ա:
Մնացածի մասին էլ ասեմ որ նախորդ գրառումներւոմ, վերջին էջը չհաշված, հմտորեն բաց էիր թողում սովորաբար, ոչ միշտ,հազվադեպ, ընգծված արտահայտությունները:![]()
SWTS
Mephistopheles (24.04.2014)
Բյուր ջան, բառացի չես ասել, բայց որ քո գրառումները կառուցում ենք, տենց ա դուրս գալիս… օրինակ…
ևս մեկ օրինակ…
էս մենակ երկու գրառում ա որտեղ ոչ միայն ցայտուն ա քո ֆեմինիզմն ազդում քո դիրքորոշման ու գիտական փաստերի օգտագործման վրա, այլ նաև կա անճշտություն… վերը նշվածը բացարձակապես չի համապատասխանւմ իրականությանը… Գայլերը, փղերը, առյուծները, շիմպանզեները ու երևի կան էլի կենդանիներ որտեղ արուի դերը մենակ սպերմա շաղտալը չի… ու զարմանալիորեն զույգեր շատ չեն փոխում իսկ առյուծի դեպքում էգն ա "բազմակնությամբ զբաղված"…
դու ուզնում ես միանշանակ գիտական/նեսաբանական ու քիմիական բացատրություն տաս social behavior-ին… այո, սօշալ բեհեյվիըրը պարզ դրդապատճառներ ունի բայց շատ բարդ կառուցվածք ու հետևանքներ…
դու տենց էլ չասեցիր էմոցիոնալ կապ ասելով ինչ ես հասկանում… կարևոր ա…
Լիզ, կարող ա ոչ բոլոր տեղերում եմ էդ բառերը գրել, բայց ես անընդհատ տարբեր տեղերում ասում էի, որ դա բացարձակ չի, հարյուր տոկոսանոց չի, հենց թեմայի առաջին էջերից սկսած: Ինձ թվում ա՝ ավելի շուտ հմտորեն դու էիր բաց թողնում դրանք կարդալը:
Իսկ «հենց կպնելը» պատկերավոր եմ ասում, թե չէ տենց լիներ սաղ էդ անտերները տնգված ման էին գալու(չնայած էս էլ ես նենգափոխում, ես չեմ ասել՝ հենց կպնում են, ես էրոգեն գոտիների մասին եմ ասել): Բայց իրանց էրոգեն գոտիները հստակ անատոմիա ունեն, ինչի արդյունքում իրանց գրգռելը շատ հեշտ ա դառնում: Կանանց մոտ էլ էդ անատոմիան կա, բայց շեղումներ (ասեմ նորմայի սահմաններում, որ էլի բառերիցս չկախվես) շատ ավելի հաճախ են լինում: Ու պատահում ա նույնիսկ նենց, որ տղամարդը չի կարողանում դրանք գտնել (օրինակ, ասենք, ձախ ոտքի բութ մատն ա):
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 24.04.2014, 10:58:
Մեֆ, լավ էլի... ես քո ցույց տված գրառումներում որևէ տեսակի ֆեմինիզմ չեմ տեսնում: Նորմալ դրած, փաստերը ցույց ա տված: Ինչ վերաբերում ա սպերմա շաղ տալուն, ստեղ էլ եք ասածներս նենգափոխում, որովհետև դրանից մի գրառում վերև գրել եմ, որ որձ կենդանիները մեծ մասամբ ապագա սերնդի դաստիարակությամբ չեն զբաղվում: Ու էդտեղ հատուկ էդ բառը շեշտել եմ, որտև արդեն տեսնում էի ոնց եք ասածներս ոնց ուզում, հասկանում:
Հա, Մեֆ, որձի կենսաբանական դերը մեկ ա սպերմա շաղ տալն ա (ստեղ որտե՞ղ ես ֆեմինիզմ տեսնում), որ հնարավորինս շատ սերունդ տա, էգինը՝ հնարավորինս լավ սերունդ (այսինքն, հնարավորինս լավ որձ ճարելը): Իսկ որ տարբեր կենդանիների մոտ տարբեր վարիացիաներ ենք տեսնում նորածիններին խնամելու (հա, ստեղ ասեմ, որ խոսքը կաթնասունների մասին ա, որ հիմա էլ նորածին բառից չկախվեք), էդ արդեն ուրիշ հարց ա: Մեծ մասամբ էգն ա հետագայում սերնդով զբաղվում, բայց դա տարբեր կենդանիների մոտ տարբեր տևողություն կարա ունենա: Ու կան նաև կենդանիներ, որտեղ արուն էլ ա որոշակի դեր ունենում:
Մեֆ, սոցիալական վարքը միշտ քիմիայի արդյունք ա: Անհնար ա, որ դու նկարագրես վարք ու դրա կենսաբանական հիմքը չգտնես ուղեղում: Բայց էն, ինչ ես նկարագրում եմ կենդանական աշխարհից, ավելի բնազդային մակարդակի բան ա, ու դա մեծ մասամբ կարելի ա նկատել կանանց ու տղամարդկանց ոչ գիտակցված վարքում:
Ինչ վերաբերում ա էմոցիոնալ կապին, մի քանի էջ էն կողմ ասել եմ, էլի եմ ասում: Եթե կենդանական տեսանկյունից նայենք, դիմացի տղամարդու մեջ էրեխեքի հարմար պապա գտնելն ա: Եթե մարդկային տեսանկյունից նայենք, սիրահարվելն ա (իսկ թե ինչու ա կոնկրետ էդ անձին սիրահարվում, դա արդեն ուրիշ պատմություն ա): Ընդհանրապես, սիրահարվելը թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մոտ կենսաբանական տեսանկյունից սեքսի մղող ուժ ա, ուղղակի տարբերությունն էն ա, որ եթե կինը սիրահարված չի, ավելի պակաս հավանական ա, որ սեքս կանի, քան տղամարդը, ինչի վառ ապացույցը, օրինակ, մարմնավաճառների մոտ գնալն ա:
Վսյո, ես էս թեմայից դուրս եմ գալիս, արդեն ոնց ուզում եք հասկացեք: Ինձ համար լուրջ վիրավորական ա, որ հակափաստարկներ առաջ քաշելու տեղը դրել, մեղադրում եք, թե քո տեսակետը սենց ա, նենց ա:
Վոլտերա (25.04.2014)
Այվ, իմ համար ամենատարօրինակն էն ա, որ էդ ոլորտում ընդհանրապես, կամ գոնե տարիքի բերումով աննշան փորձ ունեցողները վստահ վերջնական տեսակետներ են առաջ քաշում ու պնդում:
Ինչքան էլ քննարկենք որքանով է ճիշտ, Չուկի բերած նախնական օրինակում անհեթեթություն է անծաոթ մարդկաց կամ գոնե մարդկանցից մեկին իր կամքին հակառակ անկողին ուղարկելը, գոնե ինտիմ կյանքը պիտի քո որոշումը լինի, իսկ դու կորոշես առաջին հանդիպումից անկողին մտնել, թե 90 տարեկանում կույս մեռնել, քո գործն է ու ոչ ոք, ոչ մի պրիտենզյա իրավունք չունի ներկայացնել:
Թեմայի մեջ
![]()
Mephistopheles (24.04.2014)
Mephistopheles (25.04.2014)
Բյուր, չեմ նենգափոխել, մեջբերում եմ արել… սոցիալական վարքը ՈՉ միշտ ա քիմիայի արդյունք… դու նման ես էն երեխին որ չագուչը տվել են ձեռը իրան թվում ա ամեն ինչ չագուչով են սարքում… եթե քո ասածով լիներ ապա բոլորը պտի նույն սոցիալական վարքն ունենային ու ընդհանրապես պտի էվոլյուցիա չլիներ որովհետև էվոլյուցիայի trigger-ը դրսում ա… արտաքին ոչ քիմիական ֆակտորները մեծ ազդեցություն ունեն ոչ միայն քո ասած քիմիայի վրա այլև հենց քո ասած քիմիայի փոփոխման վրա…
կենդանական աշխարհը մենակ բազմանալով չի այլ նաև ապրելով ու զարգանալով ա՝ basic survival, որի համար հանրային ստրուկտուրան մեծ նշանակություն ունի ու հանրային ստրուկտուրայի մեջ որձն իր դերն ունի բացի սպերման շաղ տալուց… եթե որձին հանես համայնքը, ոհմակը կամ հանրային ստրուկտուրան կփլուզվի…
քիմիան շատ կարևոր ա, բայց ինքը միայն պատճառը չի այլ նաև արդյունք ա… քո ասելով որ լիներ, միայն քիմիայով հնարավոր պտի լիներ վերակառուցել որևէ կենդանում սոցիալական վարքն ու համայնքային ստրուկտուրան… բայց դա հնարավոր չի… մենակ քիմիայով հնարավոր չի… քիչ ա… դու էդ ես ուզնում մեզ համոզես ու զուտ ֆեմինիստական տեսանկյունից… մի ասա տենց չի որտև 100% տենց ա…
այո… հետդ լրիվ համաձայն եմ որ սերը կենսաբանական տեսանկյունից միայն սեքսի մղող ուժ ա… բայց դա trigger ա… հետևանքները մենակ հորմոնալ չեն ոչ էլ ընթացն ա մենակ հորմոնալ… քիմիան ամեն բան չի բացատրում, այլ տալիս ա երևույթի քիմիական ասպեկտը…
այ սրան առանձին պտի պատասխանեմ, բայց սկզբից ուզում եմ բոլոր կանանցից ներողություն խնդրել… ես տենց չեմ մտածում ուղղակի Բյուրին ալտերնատիվ տեսանկյուն եմ ներկայացնում…ուղղակի տարբերությունն էն ա, որ եթե կինը սիրահարված չի, ավելի պակաս հավանական ա, որ սեքս կանի, քան տղամարդը, ինչի վառ ապացույցը, օրինակ, մարմնավաճառների մոտ գնալն ա:
կինը կարա չսիրած մարդու հետ ամուսնանա որտև էդ մարդը հարուստ ա… զուտ ֆինանսական ապահովության համար ու սիրած մարդուն փող չունենալու համար թողնի… էմոցիոնալ կապը մի անգամից կտրվում ա… էդ մարդը որ սեքսի համար գնում ա մարմնավաճառի մոտ, էդ մարմնավաճառը կին ա որ էդ սերվիզը փոխի համար ա անում ու հենց առաջին հանդիպումից… ու ինչքան շատ տաս էնքան լավ կանի և ուզելով… նորաձևությունը ամբողջ սեքսուալ ստիմուլեյշըն ա որ կանայք՝ նույնիսկ ամենակոնսերվատիվները հագնվում են զուտ գոտկատեղից ներքև գտնվող նշանակետի համար… հաստատ էմոցիոնալ կապի համար չի…
ուզում եմ ասել որ էմոցիոնալ կապը ինտելեկտուլ բնույթ ունի… ինտելեկտն էլ ա սեքսի… ցածր բնազդային մակարդակում people fuck if they find each other sexy, որովհետև survival is no longer an issue... շատ դեպքերում… սոցիալական ու մարդու իրավունքների հարցը, նաև կնոջ ազատությունը շատ հանգիստ կարա փոխի կնոջ վարքը, բայց քիմիան կմնա նույնը… կամ գուցեև քիմիան էլ փոխվի… գուցեև չէ, հաստատ…
LisBeth (24.04.2014)
Մեֆ, լուրջ հավես չունեմ շարունակելու, մենակ բացատրեմ, թե ոնց ա սոցիալական վարքը քիմիայի արդյունք ու ինչու սաղի մոտ նույնը չի: Նախ, կա գենետիկա, ինչի արդյունքում յուրաքանչյուր ոք ունի իրեն հատուկ քիմիական ռեակցիաներ ունենալու ունակություն: Երկրորդ, կա փորձ, գիտելիք, շրջակա միջավայրի ազդեցություն, ինչը նույնպես յուրաքանչյուր անձի համար յուրահատուկ ա: Էս ամենը համադրելով ստանում ենք յուրաքանչյուրի համար յուրահատուկ առանձին քիմիա, ինչն էլ դառնում ա վարք: Հավատա, որ չկա միտք, չկա գործողություն, չկա էմոցիա, չկա որևէ մարդկային երևույթ, որն իրա քիմիական արտացոլումը չունենա ուղեղում: Ուղեղում քիմիան դադարում ա մենակ մի դեպքում. երբ մարդը մեռնում ա: Իսկ մնացած դեպքերում էդ քիմիան կա, քնած ժամանակ մի ձև, արթուն ժամանակ մի ձև, ջղային ժամանակ մի ձև, խոսելիս մի ձև, լսելիս մի ձև, վազելիս մի ձև, ուզում ես հավատա, ուզում ես չէ:
Վոլտերա (25.04.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ