Բյուր, սխալ չես ասում, սաղն էլ ճիշտ ես ասում ու ես էդքան գիտելիք չունեմ որ կարողանամ վիճել, բայց դու տանում ես ծայրահեղություն ու ֆեմինիստական ծայրահեղություն ես տանում ու էտի քո քեյսին վնասում ա…
քեզ ո՞վ ա ասել որ տղամարդու համար կարևոր չի… տաղամարդկանց մի հատված կա որ կարևոր չի ոնց որ կանանց համար… թե կինն ու տղամարդը ոնց են turn on լինում էդքան էլ կապ չունի առաջին գիշերը քնելու հետ, ինչքան ասվում ա… ավելի ճիշտ միակ ֆակտորը չի…
ու տղամարդը կնոպկով չի… հաստատ… that's a very big misconception… ու կապ ունի ով ա ձեռ տալի…
Մեֆ, սա հարյուր տոկոսով բոլոր տղամարդկանց ու բոլոր կանանց մասին չի: Ու էստեղ ֆեմինիզմը կապ չունի, կոնկրետ գիտական փաստարկներ են, որ ինձնից ու քեզնի առաջ լիքը լուրջ մարդիկ կատարել են հետազոտություններ ու եկել եզրակացության: Նայի, կարամ ավելի խորանամ. կա սեքսուալության երեք աստիճան՝ հիպո-, նորմո- և հիպեր: Սրանք բոլորն էլ նորմա են: Հիպերսեքսուալ տղամարդկանց համար շատ ավելի քիչ կապ ունի, թե ով ա դիմացինը, քան հիպո-ների համար, որովհետև հիպերները շատ հեշտ են գռգռվում, շատ հաճախ են սեքս անում, շատ շուտ են «վերալիցքավորվում», իսկ հիպո-ները դժվարությամբ են գռգռվում, դժվարությամբ են «վերալիցքավորվում», ավելի հազվադեպ են սեքս անում: Ու տղամարդկանց շատ հեշտ ա ըստ էս խմբերի դասակարգելը, որովհետև հստակ անատոմիական ու ֆիզիոլոգիական կրիտերիաներ կան:
Կանայք էլ են ըստ երեք խմբերի դասակարգվում, բայց իրենց հարցը շատ ավելի բարդ ա: Իրենց համար էլ, ճիշտ ա, կան նույն անատոմիական ու ֆիզիոլոգիական չափանիշները, բայց երբ վերցնում ես կամայական կնոջ ու փորձում դասակարգել, հիմնականում խնդրի առաջ ես կանգնում. ըստ մի չափանիշի ծայրահեղ հիպո- ա, ըստ մյուսի՝ հիպերի ծայրերում, մի քանիսով էլ նորմո:
Ինձ թվում ա՝ նաև տղամարդու արժանապատվության հարց էլ ա մտածելը, որ կինն ուզում էր, բայց չէ ասեց, ոչ թե իսկականից չէր ուզում: Թե չէ ո՞նց կլինի, ո՞նց կարա ինքը ինձ չէ ասի, ես սենց ընտիր որձ, ինքը ինձ չէ ա ասում: Ես դա ահավոր շատ եմ նկատել հայ և ընդհանրապես արևելքի տղամարդկանց մոտ (որոնք, ի դեպ, մեծ մասամբ հակված են հիպերսեքսուալ լինելուն):
Mephistopheles (23.04.2014), Արևհատիկ (23.04.2014), Նաիրուհի (23.04.2014), Ուլուանա (24.04.2014)
Ուղղակի եթե մարդիկ սերտ շփման պատմություն չունեն, այսինքն՝ մարդ ու կին չեն, կայացած ընկեր ու ընկերուհի չեն, ինչպես նաև կլիենտ ու մարմնավաճառ չեն և այլն, ապա նման դեպքերում սեքսի չոր ու ցամաք առաջարկ ոչ մի խելոք տղա չի անում աղջկան: Պատկերացնու՞մ եք նման երկխոսություն որևիցե վայրում.
-Բարև Ձեզ, դուք Ամայլան եք, չէ՞՞... Մենք մի դպրոցում մեկ ամիս սովորել ենք: Գիրք եք կարդու՞մ:
-Այո՛, Վռամշապուհ, ես Ձեզ հիշեցի: Դեհ, սիրում եմ մեր ընթերցասրահում գիրք կարդալ:
-Դե որ հիշեցիր, արի գնանք՝ սեքս անենք, հարգելի Ամալյա. մի տեսակ առավոտից էրեկցիա ա մոտս:
Խելոք տղան գծում է, թե ինչպիսին կլինի աղջկա պատասխանն իրեն և սեքսի հավանականությունը հասցնում մաքսիմալի կամ դրան մոտ, գոնե տեսականորեն հնարավոր համարում, որ աղջիկը կտ... (բռռռ կներեք), աղջիկն էլ իրեն է ուզում (թեկուզ մի քիչ), նոր «առաջարկ» անում: Իսկ «առաջարկը» տարբեր մեթոդներով ու տարբեր միջոցներով է արվում: Իրականում, հնարավոր է՝ ոչ մի առաջարկ էլ խոսքով չլինի: Պահ է՝ հասունանում է: Ու այդ պահին խելոք տղան զգում է, սովորաբար կանխատեսում, որ ինքը կարող է նույնիսկ անհետևանք ապտակի արժանանալ, բայց լրիվ անհետևանք (անեկդոտի նման)...)))
Իսկ քիչ ծանոթ դեպքերում աղջիկների մի մասին (միգուցե հիմնական մասին) շատ հատուկ է այդ շշուկով արտաբերած, ոչ հաստատուն ու կարկամած, բայց «կա՜յֆ» բառերը՝ «Խելո՜ք մնա՜», «Մի՜ արա՜», երբ արդեն «նախաանկողնային» վիճակ է կամ մի էդպիսի բան ու արդեն երկուսի մոտ էլ... հասունացել է պահը սեքսի:)) Այիսնքն՝ նկարագրված իրավիճակում ՀՀ-ում աղջիկների մի մասն ուղիղ հարցի դեպքում շա՜տ հավանական է, որ կասեն՝ տականք լակոտ, ռադդ քաշիր:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 23.04.2014, 00:14:
Սրա հետ չեմ կարող վիճել, դու ինձնից շատ գիտես…
այ սրա հետ կարելի ա վիճել… կանայք էլ նույն "արժանապատվությունն ունեն"… կանայք էլ իմանալով իրենց սեքսուալ գայթակղիչ լինելու փաստը ծանր են տանում… ամբողջ նորաձևհությունը դրա վրա ա… being irresistable…Ինձ թվում ա՝ նաև տղամարդու արժանապատվության հարց էլ ա մտածելը, որ կինն ուզում էր, բայց չէ ասեց, ոչ թե իսկականից չէր ուզում: Թե չէ ո՞նց կլինի, ո՞նց կարա ինքը ինձ չէ ասի, ես սենց ընտիր որձ, ինքը ինձ չէ ա ասում: Ես դա ահավոր շատ եմ նկատել հայ և ընդհանրապես արևելքի տղամարդկանց մոտ (որոնք, ի դեպ, մեծ մասամբ հակված են հիպերսեքսուալ լինելուն):
Mephistopheles (23.04.2014), Մինա (25.04.2014)
Նորմալ մարդիկ հիմա՝ էս ժամին, սեքս են անում, իմ պես սեքսից չեն խոսում ֆորումներում..)) «Իմ» ասեմ էլի, բայց մենակ չեմ ոնց հասկանում եմ
Տրիբուն (23.04.2014)
Ի դեպ Բյուր, սեքսուալ հեղափոխության մեջ կանանց դերն ու պահանջը եղել ա հենց դա, որ կարողանան եթե ուզուենան առաջին հանդիպման ժամանակ սեքս անեն… սեքսն անեն հաճույքի համար ոչ թե միայն սիրո համար… առանց բարդությունների ու strings attached…
թե ով ոնց ա turn on լինում դա սեքսուալության աստիճանի հետ կապ չունի…
Մեֆ, էլի սաղ խառնում ես իրար: Հա, բան չունեմ ասելու, որ կանայք հակված չեն առաջին հանդիպման ժամանակ սեքս անել, դա չի նշանակում, որ դա պետք ա արգելվի, կամ չի նշանակում, որ ով անում ա առաջին հանդիպման ժամանակ, ուրեմն փչացած ա: Բացի դրանից, էն, ինչ ես ասում եմ, այսինքն՝ սեքս էմոցիոնալ կապի արդյունքում և այլն, դա հենց հաճույքի համար սեքս անելն ա: Էդ էլ ասեմ, եթե կինը զուգընկերոջ հետ չունի էմոցիոնալ կապ, ինքը հաճույք չի ստանում: Կարող ա տարիներով անօրգազմիայից բուժվի ու մեկ էլ մի հատ սիրեկան ճարի, հետը սեքս անի, պարզվի՝ հեչ էլ անօրգազմիա չունի:
Տղամարդիկ համաձայն են, կանայք մտածում են:
Հլը մի պահ բերեք էս առաջին հանդիպմանը սեքս անելու սխալն ու ճիշտը դնենք մի կողմ: Այստեղից էլ վերանանք ու գնանք դառը իրականություն: Երբ ա՞ սեքս լինում առաջին հանդիպման ժամանակ իրական կյանքում: Լինում ա, բայց իմ կարծիքով հազվադեպ: Ու իրականում ոչ թե կախված ա միայն տղայի ու աղջկա աշխարհայացքներից, այլ նաև հանդիպման, ծանոթության ֆորմատից ու հանգամաքներից (մեկ էլ խմած ալկոհոլի քանակից joke): Ինձ թվում ա, բոլոր դեպքերում էլ, որ հասնում ա դրան, դա ավելի շատ բնազդաբար կայացված որոշում ա, քան …
Մեֆի ասած պարտնյորին լավ ճանաչելու միջոց ա, համաձայն եմ, լավ միջոց ա պարտնյորին <բացելու, բացահայտելու>` հենց առաջին հանդիպմանը, բայց քանի հոգիա ա հենց էտ միջոցով իրա պարտնյորին ճանաչել կամ ճանաչելու … եսիմ է … Պարտնյորի տակ էլ ում ուզում եք հասկացեք` ապագա սիրուհի/սիրեկան, կին/ամուսին …
Հա մեկ էլ, ուզում էի հատուկ ընդգծել առաջին հանդիպումը անծանոթի/անծանոթուհու հետ, թե չէ շաբաթ հանդիպեցի, երկուշաբթի սեքս եղավ - էտ հաշիվ չի … թե՞ հաշիվ ա:
Բա ես էլ էսքան էջ դրած բացատրում եմ, թե ինչու ա առաջին հանդիպման ժամանակ սեքսն էդքան հազվադեպ երևույթ
Ի դեպ, եթե հաշվենք, թե դրանց քանի տոկոսն են բռնաբարություններ, ընդհանրապես ավելի կփոքրանա թիվը:
Ալկոհոլի պահով համաձայն եմ, դա կարևոր գործոն ա, բայց մյուս կողմից էլ ալկոհոլը մեծացնելով ցանկությունը փոքրացնում ա ունակությունը, դրա համար ինչ-որ քանակից ավելի գործածման դեպքում ուղղակի հնարավոր չի սեքսը
Իսկ երկուշաբթի օրվա սեքսն արդեն երկրորդ հանդիպում ա![]()
Էս նախադասությունդ չէի տեսել
Կապ ունի, Մեֆ, շատ մեծ կապ ունի, որովհետև սեքսուալության աստիճանը, որքան էլ տարօրինակ թվա, պայմանավորված ա օրգանիզմի արտադրած տեստոստերոնի մակարդակով: Հա, էս էլ ասեմ: Պատկերավոր ասած ստացվում ա, որ ինչքան ավելի բարձր ա կնոջ սեքսուալությունը, էնքան իրա մեջ շատ ա տղամարդկությունը (ու ի դեպ, արտաքինից էլ): Բայց սա առանձին թեմա ա, սրա մեջ չխորանանք:
Տրիբուն (23.04.2014)
Mephistopheles (23.04.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ