չէ, Լիզ, ստանդարտ շեղումը վիճակագրական տերմին ա, ոչ թե բուն շեղում քո իմացածով

սովորաբար նորմա համարվում ա միջինը ու պլյուս-մինուս երկու ստանդարտ շեղումը, էդ թվերը բարդ մաթեմատիկական հաշվարկների արդյունք են, չենք խորանում:
իսկ էդ հետազոտությունները մենակ լաբերում չի, որ կատարվում են (լաբերում ասենք ուղեղ նկարել, ակտիվություն գրանցել-բան), հազար ու մի մեթոդ կա: կան կլինիկական մեթոդներ (օրինակ՝ գրանցել սեքսոլոգին դիմած կանանց ու տղամարդկանց գանգատները), կան հարցաթերթիկներով մեթոդներ: Տեսանք նաև բավական պրիմիտիվ հետազոտության օրինակ, որ Պիրիտն էր տեղադրել. պրմիտիվ մի հարց, որը լիքը բան ա ասում կնոջ ու տղամարդու սեռականության մասին:
Իհարկե, կուրորեն պետք չի հավատալ: Բայց սենց կուրորեն չէ ասելն էլ ա էլի սխալ: Էդ սաղ հետազոտությունները խիստ քննադատողներ կան: Մեկն էլ ես եմ, որ կարդալուց հազար ու մի հարց եմ տալիս, կեղտ ման գալիս: Բայց ասենք դնել, սենց օդի մեջ մի վայրկյանում գիտությունը զրոյացնելը, կարծում եմ, սխալ ա:
Էջանիշներ