LisBeth-ի խոսքերից
Բյուր դու հաճույքն ես բերում առաջին պլան, բայց առաջին տեղում սպերմա շաղ տալն ա, ինչքան հնարավոր ա շատ սերունդ, որակն ու ինչպես կմեծանան համամիտ եմ, դա մոր խնդիրրն ա: Մարդկանց դեպքում էս ամեն ինչը մեծամասամբ հղկված ա, տղամարդիկ էլ են մասնակցում սերնդի ձևավորմանը: Բայց մենք դա չենք քննարկում, սերունդն էստեղ կապ չունի ու իմ ասածն էն ա, որ եթե կնոջ համար առաջնահերթը էդ որակական հատկությունները չեն, պարտադիր չի էմոցիոնալ կապ լինի, դեպքեր կան որ անվտանգությունն ու ապահովվածությունն էլ են գնում երկրորդ պլան: Միանշանակ ու հաստատ չես կարա ասես, քո հետազոտությունները նեղ շրջանակի վրա են արված, բացառությունները հազվադեպ են դրա համար հաշվի չեն առնվում: Պրակտիկորեն մարդիկ՝ թե տղամարդ թե կին շատ բազմազան են, ընկալումն ա տարբեր, իրավիճակները, շրջապատը, դաստիրակությունը... սրանք էլ են գործոններ: Էս մասին սկզբում էլ եմ նշել, որ պետք չի մի անկյունում նստել ու էդտեղից ամեն ինչին նայել:
Էջանիշներ