enna (21.04.2014)
Nihil (21.04.2014)
Ս.Ո. (21.04.2014)
Տարիքն անշուշտ կապ ունի: Նույնիսկ մինչ սա նման թեմաների համար բացված խմբում կար տարիքային սահմանափակում:
Բայց իհարկե ճիշտ ես, քննարկման ժամանակ տարիքը շեշտելը ճիշտ չէ: Այնպես որ ես իմ կողմից ներողություն եմ խնդրում տարիքդ նշելու համար, բայց շարունակում եմ խորհուրդ տալ, ավելի շատ կարդալ ու մտածել կարդացածի մասին, քան գրել: Ու դա ամենևին տարիքով պայմանավորված չէ, պարզապես այդ դեպքում կնկատես, եթե թեման առաջին էջից սկսած կարդաս, թե ինչքան ավելի հիմնավորված ու մանրամասն են ներկայացվել տեսակետները ու ամենևին պարտադիր չէ սեփական տեսակետն անընդհատ պնդել: Մենք արդեն քո տեսակետը հասկացել ենք:
Մյուսներին էլ հորդորում եմ չշարունակել, իսկապես արդեն հասկացել ենք միմյանց տեսակետները: Գրելուց՝ միայն նոր միտք, միայն ըստ թեմայի, փաստարկված. սա է լավ ձևը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk (21.04.2014)
քանի թեմայից խոսք ա գանցել․․․
Ցավում եմ, բայց մի քանի տարի առաջ հասրակությունը ավելի "բարձր" մակարդակի վրա էր քան հիմա։
Պարզաբանեմ: Հասարակության մեծամասնությունը "հաշտված" էր էն գաղափարի հետ, որ աղջիկը պետք է կույս լինի, տղամարդն էլ պետք է միայն կույս կնոջ հետ ամուսնանա և այլն և այլն։ Ի՞նչն ա սրա լավ․․․․լավը էն ա, որ մարդիկ տենց անում էին, այսինքն ընդունում էին, որ տենց ա ու տենց անում էին․․․
Իսկ հիմա՞․․․
Հիմա հասարակության լավ ծանրոտ զանգված էլի հավատարիմ ա մնացել "հին օրենքներին"․․․նորմալ ա․․․ես ստեղ վատ բան չեմ տեսնում․․․․վատ բանը հասարակության էն մյուս կողմում ա․․․
ու էդ կողմի հա՛մ աղջիկներին ա վերաբերվում հա՛մ տղաներին․․․
Տղաները ասում են, որ կույս ըլնել/չլինելը կապ չունի․․․բայց․․․․ԲԱՅՑ․․․էդ ո՞նց եղավ․․․կբացատրե՞ք․․․աղջկա կույս լինելը, հայ ազգի են ամենաամուր սյուներից էր․․․․էդ ո՞նց կարողացան է երկու վարկյանում վերացնեն․․․․չունեմ սրան պատասխան․․․․
ընդամենը կարծում եմ, որ ասում/խոսում են, վստահ լինելով, որ իրենք հաստատ կույսի հետ են ամուսնանալու։
Նույնն էլ աղջիկների պարագայում ա։ Աղջիկներն էլ մեծ-մեծ փռթում են, որ իրանք կուսությանը ուշադրություն չեն դարձնում ու իրենց սիրելիի հետ սեքսով կզբաղվեն․․․․բայց էս էլ ոչ պակաս ասել/խոսալ ա, ինչ տղաների մոտ
Ու ընդամենը հասարկության մի ստվար զանգված ա, որ պատրաստ ա կուսությունը վերջնականապես, որպես բարոյական նորմատիվ վերացնելու։
Յոհաննես (21.04.2014)
Արամ ջան, գրածումդ վիճելի կետերն իրականում շատ են:
Սկսած նրանից, որ ես երկու տարբերակների «կողմնակիցների» քանակների մեջ վերջին ասենք մի տաս տարիների ընթացքում մեծ դիզբալանս չեմ տեսել: Նույն տոկոսային հարաբերությունն ա:
ՈՒրիշ հարց, որ հիմա արտահայտվելու տեղերն են շատացել: Որտև Եթե ասենք քուչում չէիր իջնի ասեիր «իմ համար մեկ ա կույս ա թե չէ», որտև էնտեղ սաղ հակառակն էին մտածում (քո կարծիքով, որտև իրականում էլի կլինեին քո պես մտածողներ ու քեզ պես չասողներ), հիմա կմտնես ֆեյսի համապատասխան խմբում կգրեն, որտև գիտեն, էդտեղ իրենց պես մտածողները շատ էին:
Վերջացրած նրանով, որ իրականում շատ դժվար ա պնդելը, թե նախկինում ինչքանով ա էդ «սրբությունը» պահվել՝ խոսքից բացի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
լավ էլի Արամ, էն որ դու ինքդ քեզ արդեն հակասում ես: Ախր մի քիչ առաջ դու ինքդ էիր ասում, որ շատ այլ գործոններ կան` արդյոք աղջիկը "լավն"(զզվում եմ էդ բառից, բայց դե երևի դա օգտագործեմ) ա, թե չէ: Քո ասածից դուրս ա գալիս, որ ավելի լավ ա էդ հարցը դոգմատիկ առաջ տանել, մարդիկ(հատկապես աղջիկների մի մասը, որոնք ով գիտի ինչ վիրավորանքների են արժանանում) տուժեն, քան թե տարակարծություններ լինեն ու մարդիկ ազատ արտահայտվեն?
Ich hab' keine Lust.
Nihil ջան, էդ մի շարք գործոնները կուսության ու ոչ կուսություն հետ էականորեն կապ չունեն, քո ասած "լավ" աղջիկ լինելն էլ կապ չունի․․․էդ գործոնները ինդիվիդուալ են ու ամեն մեկի համար յուրահատուկ։
Իմ ասածից էդ չի դուրս գալիս ընգեր, դու ես իմ ասածից էդ հասկացել, միգուցե և ես եմ շատ հակիրճ արտահայտվել ու տենց տպավրություն ա ստեղծվել, բայց փորձեմ մի քիչ էլ պարզաբանել․
Օրինակը իմ վրա բերեմ, եթե ես եմ, իմ համոզմոնքները նենց ա, որ ես կույս լինելը ահավոր կարևորում եմ ու ուզում եմ կույս աղջկա հետ ամուսնանեմ․․․հարց չկա, նորմալ ա, ոչ մեկ իրավունք չունի ինձ քննադատի, բայց եթե ես տենց մտածելով․․․․հելնում եմ ու մոդայից հետ չմնալու համար ասում եմ, որ նախրեն կույս լինելը կապ չունի․․․․էդ արդեն աննորմալ ա․․․․ես էս երևույթն եմ փորձել նկարագրել։
Արամ ջան, օրինակդ հասկանալի ու ընկալելի ա:
Հիմա բերեմ հակառակ օրինակը: Տարիներ շարունակ «մոդա ա եղել» պնդելը, որ ոչ կույսի հետ ամուսնանալը սխալ ա, մինչ ամուսնանալը կուսությունից զրկվածը փչացած ա, տուն բերելու աղջիկ չի ու տենց բաներ: Ու շատերը էդ պնդել են, բայց էդ շատերից շատերն էլ երբ պահ ա հասել, իմացել են որ իրանց սիրած աղջիկը կույս չի, բոլորից թաքցնելով տուն են բերել՝ դրսում շարունակելով պնդել ու բարձր հայտարարել, որ չամուսնացած կուսությունից զրկվածը փչացած ա, տուն բերելու չի:
Ու էս ամեն ինչ զուտ էն պատճառով, որ էն ժամանակ էլ, հիմա էլ մենք, էդ երկու խմբերին պատկանողներս էլ, շարունակում ենք սիրել քթներս խոթել ուրիշի տեղաշորի մեջ, որն ամենևին մեզ չի վերաբերում, իրականում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արամ ջան, հարցդ մի քիչ լավ երևի չհասկացա, բայց ինչքան հասկացել եմ, պատասխանեմ:
Ես համարում եմ, որ քո համոզմունքները ու մտածածը պետք ա բարձրաձայնել, եթե իհարկե դրանով օբյեկտիվորեն չես վիրավորում դիմացինիդ:
Բայց էդ սկզբունքը պրակտիկայում միշտ չի, որ գործում ա: Լինում են իրավիճակներ, երբ այս կամ այն հանգամանքից, միջավայրից, մթնոլորտից ելնելով նախընտրում ես մտածածդ մեջդ պահել:
Մոդայի հետևից գնալով համոզմունքներիդ հակառակ բան բարձրաձայնելը սխալ եմ համարում: Էդ կեղծիք ա: Բայց մարդիկ երբեմն նույնիսկ դա են ստիպված լինում անել, ինչն իհարկե արդարացում չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ