User Tag List

Էջ 573 688-ից ԱռաջինԱռաջին ... 73473523563569570571572573574575576577583623673 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,581 համարից մինչև 8,595 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8581
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիզիկական հոգնածությունը տանելի բան ա,
    մտավորն իհարկե անտանելի չի, բայց դաժան ա: Իսկ երբ մաշված ես և' ֆիզիկապես, և' հոգեպես.... ըըըըմ.... էդ արդեն վերջն ա` բառիս ամենանողկալի իմաստով:

    Թվում ա, թե գլուխդ հեսա կկիսվի մեջտեղից, ուղեղդ արդեն մթագնել ա, ոտքերդ ու ձեռքերդ դադարել են քոնը լինելուց, աչքերիդ բիբերն էս կողմ, էն կողմ տանելուց ցավում են, պարանոցիդ մկանները ձիգ են ու լարված ու էլ հազար ու մի տհաճ անակնկալներ ես ստանում օրգանիզմիդ կողմից, բայց անսասան ես, չես դադարում գործել, առաջ գնալ, նոր գաղափարներ հնարել, ուրեմն դու հերոս ես` մեդալի արժանի: Չէ', խաբել են քեզ. դու ուղղակի մեկ գրամ խելք չունեցող ավանակ ես:
    Հիմա էսքան նեղվում եմ, բայց մի տարի անց, երբ մայր բուհի կողքով անցնեմ, էլի եմ նեղվելու գիտեմ, որովհետև ոմանց տեսնելու եմ ուսանողի կարգավիճակում ու նախանձից տրաքելու եմ, որ ես արդեն էլ էդ ստատուսը չունեմ:
    Էդ ավանակն ասում ա` չբռնե՞մ ասպիրանտուրա տամ:
    Խելքի արի, ա´յ հիմար, կուրսեցիներդ արդեն թոռների մասին են մտածում, իսկ դո՞ւ: Իսկ դու արդեն սկսիր դիսերտացիսյի թեմա մտմտալ չէ', ես խելքի եկողը չեմ: Վիճակս լուրջ ա: Մնում ա` մեկը ինձ հետ բերի:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.03.2014), Smokie (01.04.2014), Vardik! (29.03.2014), Նաիրուհի (29.03.2014)

  3. #8582
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա Դոլմամայում մի հատ տոլման 7000 դրամ ա։
    - Մեզ մի հատ տոլմա, իրեք հատ էլ մատնաքաշ …

    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.03.2014), John (29.03.2014), Lílium (29.03.2014)

  5. #8583
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու՞ է որկրամոլությունը մահացու մեղք համարվում, իսկ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելը՝ ոչ: Հա, ճիշտ ա մահացու մեղքերը հորինվել են հենց մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.04.2014), Vardik! (31.03.2014), Աթեիստ (30.03.2014)

  7. #8584
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Թող էս ձյունն էնքա՜ն շատ գա, որ վաղը տրանսպորտ չլինի ու քննության չգնամ:
    - Չեմ հասկանում քեզ ինչի՞ ես դու միշտ ամեն ինչից սժգոհ, ամեն ինչից միանգամից հոգնող: Դեռ մի տարեկան էլ չկայիր, լացում էիր՝ թե ինձ մանկապարտեզ տարեք: Մանկապարտեզից հոգնեցիր, ստիպեցիր քեզ մի տարի շուտ դպրոց տանել: Հետո դպրոցը դարձավ աչքիդ գրողը. համալսարան էիր ուզում: Հիմա էլ զզվում ես դասերիցդ ու աշխատանք ես փնտրում: Էս աշխարհում կա՞ մի բան, որից դու գոհ ես:
    - Հա, կա: Ամերիկայի իմ քոլեջը:
    - Ամերիկա՞: Թաղեմ ես էդ սև շուն Օբամայի գլուխը: Մոտս չտաս դրա անունը,- ասում է տատս ու անեծքի տոպրակը դատարկում «սև շուն Օբամայի» վրա:


  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.03.2014), John (30.03.2014), laro (30.03.2014), Lílium (30.03.2014), Ripsim (31.03.2014), Smokie (01.04.2014), Tiger29 (30.03.2014), Vardik! (31.03.2014), Արամ (30.03.2014), Նաիրուհի (30.03.2014), Վոլտերա (30.03.2014)

  9. #8585
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակելով փիսոյի թեման...

    Ուրեմն էս ախմախ արարածն անընդհատ նորանոր օյիններ էր բերում մեր գլխին: Դեռ մինչև էսօր քննարկում ենք՝ սատկած փիսոն ինքն էր, թե չէ, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Բայց հիմա ուրիշ բան եմ ուզում պատմել:

    «Սատկելուց» մի օր հետո փիսոն կորավ: Խառնված իրար ման ենք գալիս, մեկ էլ հայտնվեց դիմացի թաթը կաղալով: Հենց կպնում էինք էդ թաթին, վայնասունը դնում էր. ցավում էր: Փաստորեն, վայրենիկների հետ լավ կռիվ էր արել: Մեղքներս էկավ, տանը պահեցինք: Հաջորդ օրը բլնգյած, պառկած էր, ոչ տեղից շարժվում էր, ոչ էլ: Տերը եկավ, տարավ բժշկի, սրսկվեց փիսոն: Մամայիս սիրտը փափկել էր, թողեց, որ տանը մնա մինչև լավանալը:

    Ինչ տանն ենք պահում, ամբողջ օրը պառկած է, մենակ ուտելու ու զուգարան գնալու ժամանակ է վեր կենում: Թաթիկն էլ էդքան էլ չի կաղում: Ու մեկ-մեկ էլ հանկարծ աշխուժանում, գնում է դռան մոտ, մլավում, վայնասուն դնում, որ դուրս թողնենք. վրեժ ունի լուծելու: Էդպես էսօր որոշեցինք մի քանի վայրկյանով դուրս թողնել: Միանգամից մտավ ձյան մեջ, խառնվեց իրար: Էնքան խնդալու էին ձյան մեջ էդ անտաշ շարժումները, որ անում էր: Գրկեցի, տուն բերեցի: Բայց խեղճ արարածը շոկ էր ապրել. մտավ մամայենցս սենյակ, տեղավորվեց սենյակի տակ ու էդ դիրքով ժամերով մնաց:

    Ժամեր անց հիշեցինք փիսոյի գոյության մասին: Նայեցինք սեղանի տակ: Չկար: Ամբողջ տունը տակնուվրա արեցինք: Չկար ու չկար: Մեր փըս-փըսներն անարձագանք էին մնում: Մամաս խառնվեց իրար, թե՝ երևի լվացք փռելուց դուռը բացել ա, փախել ա փիսոն: Բակում կանչեցինք, ինչքան կատվի մլավոց էինք լսում, վեր էինք թռնում: Մեկ ա, մեր փիսոն ձեն-ձուն չէր հանում: Մտածեցինք՝ լավ, գոնե երեկոյան ուտելու ժամին կհայտնվի:

    Որոշ ժամանակ անց մլավոց ենք լսում: Տնից: Էս փիսոն, իբր ոչինչ չի եղել, պոչը շարժելով ման է գալիս տանն ու մլավում: Շշմել էինք:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.04.2014), Lílium (31.03.2014), Ripsim (31.03.2014), Ruby Rue (31.03.2014), Smokie (01.04.2014), Vardik! (31.03.2014), Արամ (31.03.2014), մարդագայլուկ (31.03.2014), Յոհաննես (31.03.2014), Նաիրուհի (31.03.2014), Ռուֆուս (31.03.2014)

  11. #8586
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հավես իրիկուն էր: Վերջ զգացողություն ա, որ բան չիմանալով պարում ես, ու ահագին բան ստացվում ա: Բա որ սովորեմ ինչ լավ կլինի՜ ))
    Որոշել եմ. ապրիլից վերսկսում եմ տանգոյի գնալ:
    Ու ընդհանրապես, շաբաթն առնվազն մի անգամ ինչ-որ հավես միջոցառման ա պետք մասնակցել, թեկուզ և գնալիս մեխանիկորեն գնաս, զուտ գիտակցաբար: Վերջը հաստատ լավ կլինի:
    Մտածում եմ՝ էսօր 9-ի կողմերը նոր տնից դուրս եմ եկել միլոնգային գնալու համար, ու շատ դրական լիցքեր հասցրեցի ստանալ էդ մեկուկես-երկու ժամում, այ որ երեկ էլ էդ ժամերին, երբ արդեն հարմար էր, դուրս գայի ու ակումբի հանդիպման գնայի, ինչքա՜ն լավ կլիներ: Մտածեցի, թե ուշ ա, մինչև հասնեմ, մարդիկ սկսելու են տուն գնալ... Բայց դե հաստատ արժեր, էլի, լավ կլիներ:
    Երևի ներքին ինչ-որ կարծրատիպ ա, որ պիտի կոտրել:
    Լավ, զահլեքդ շատ չտանեմ:

    Էս էլ ձեզ նվեր գրառումս կարդալու համար.

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.04.2014), Smokie (01.04.2014), Vardik! (31.03.2014), Yevuk (02.04.2014), Արամ (31.03.2014), Նաիրուհի (01.04.2014), Նարե91 (31.03.2014)

  13. #8587
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ մեքենայի տակ ես ընկնում ու պրծնում ես մենակ ոտքդ վնասելով...էնքան են չորս կողմից վրա տալիս, թե՝ «Չէի կարո՞ղ ուշադիր լինել», «Անցումով ինչի՞ չանցար» և այլն, ու դու էլ դեռ շոկի մեջ սկսում ես արդարանալ, թե ճիշտ տեղից ես անցել ու մեղավոր չես, որ էդտեղ լուսարձակ չկար...անցնում է երեք օր, նոր նկատում են, որ ոտքդ ահավոր ուռել է: Ու հանկարծ ասում են.
    -Տանե՞նք բժիշկի:
    Իսկ հետո ավելացնում են.
    -Չէի կարո՞ղ փողոցը ուշադիր անցնել...

    Տեսնես, որ իմ հետ ուրիշ բան պատահեր, ի՞նչ էին ասելու
    Վերջին խմբագրող՝ Այբ: 31.03.2014, 18:50:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.04.2014), erexa (10.04.2014), Smokie (01.04.2014), Stranger_Friend (02.04.2014), Vardik! (01.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (03.04.2014)

  15. #8588
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օրա գործուղում են Թալինի շրջակա գյուղեր՝ ավագ դպրոցականների հետ դասընթացների… Տպավորություններս շատ են, ուզում եմ կիսվեմ:
    Երկար ժամանակա քաղաքից դուրս տարածաշրջանի կենցաղի ու ամենօրի հետ չէի շփվել: Թվում էր էսա էլի Հայաստանը, կանաչապատում են անում, ճանապարհներն են վերանորոգում, գրողին թե խցանումներ են ու տենց փորձում էի չբողոքական հայացքներով նայել...բայց... լացելու... սիրտս կտոր-կտոր էր լինում,գնում ես երկաաար ու թվումա անմարդաբնակ գյուղա, մարդ չես գտնում, որ ճանապարհի մասին հարց տաս: Ճանապարհից էլ ճ տառը կա միայն… մի կերպ հասանք գյուղ ու գտանք գյուղի դպրոցը, գտնելը էդքան էլ դժվար չէր, քանի որ գյուղի միակ մեծ շինությունն էր… Ներսում դատարկություն...սառը պատեր: Ուսուցչանոց մտանք. փայտի վառարանը դրված, դիմացն էլ աթարը դարսված, աթար են վառում, որ տաքանան: Էտ դատարկ ու սառը պատերը հակասական զգացողություններ էին առաջացնում: Տնօրենն ու տեղակալը մեզ ընդունեցին մեծ ուրախությամբ ու ուղեկցեցին մի դասարնան, որտեղ 10ներորդ ու 11երորդցիները մեզ էին սպասում: Դասարանում մեզ դիմավորեցին վեց զույգ կայծկլտացող աչքեր: Մի դասարանում չորս աշակերտ էր, մյուսում՝ երկուսը: Նենց հետաքրքրությամբ էին լսում, նենց ջերմ էին, որ նախկին զգացողությունները լրիվ վերացավ: Էնքան բան ունենք իրանցից սովորելու, իրանք վերջին ճիչի տեխնիկա չունեն, իրանք գլամուռ չեն հագնվում ու իրանք իսկական են: Դասի կեսին տնօրենը ներս մտավ սենց մի տեսակ ամաչկոտ դեմքով ասումա. «Կներեք էլի,կարելիա՞ էս տղան գնա, հայրը ստեղ չի, անասուններին կերակրելու ժամնա, ամաչումա ձեզ ասի», ի՞նչ կարող ես ասել՝ չէ գիտեք ես կարևոր ինֆորմացիա եմ կարդում, էտ պահին անասուններին կեր տալուց կարևոր բան չկար… էհ… նեղվել էի շատ: Ի՞նչի էր տնօրենը ամաչում, որ զուգարան չկար, ի՞նչի էր էտ մարդը տենց ամաչում, որ ջուր չկար դպրոցում, օֆ լավ է…սխալա մի տեսակ…
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  16. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.04.2014), CactuSoul (31.03.2014), Chilly (01.04.2014), E-la Via (08.04.2014), Lílium (31.03.2014), Lusina (31.03.2014), My World My Space (02.04.2014), Peace (01.04.2014), Ruby Rue (02.04.2014), Skeptic (31.03.2014), Smokie (01.04.2014), Vardik! (01.04.2014), Աթեիստ (31.03.2014), Արէա (31.03.2014), Արևհատիկ (01.04.2014), Դատարկություն (31.03.2014), Դեկադա (01.04.2014), Մուշու (04.11.2015), Նաիրուհի (01.04.2014), Նարե91 (31.03.2014), Ուլուանա (31.03.2014), Ռուֆուս (31.03.2014)

  17. #8589
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտրություն: Երբեմն մտածում ես ընտրություն չկա: Անում ես այն, ինչ ստիպված ես: Գործերն այնքան էին կուտակվել, որ տարբերակ չունեի, Երևանում լինելով հանդերձ ոչ թե թռա Չուկի գրքի շնորհանդեսին, այլ ինձ նետեցի Գավառ՝ ուսանողներին աշխատանքը համակարգելու, փաստաթղթերը հավաքելու և լրացնելու հաշվետվությունների տասնյակ էջերը, որ կուտակվում են մի քանի ժամում՝ պայմանավորված ծրագրի վերջնաժամկետով: Հասա Գավառ ու ուժասպառ քնեցի՝ ամեն ինչ թողնելով ամենակարող հետոյին: Ամեն բան հասցրեցի, ճարահատյալ, ու դրել տվայտվում եմ, թե ինչու չգնացի, երբ կարող էի գնալ, երբ այդ շնորհանդեսին օրեր ու րոպեներ եմ հաշվել ու սպասել գրեթե նույնքան սրտատրոփ, ինչքան իմ առաջին գրքին կսպասեի... Ընտրություն... Ընտրությունը մերն է, ուրիշ ոչ մեկով ու ոչնչով պայմանավորված չէ, հարկավոր է միայն վստահություն...

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (06.04.2014), Արևհատիկ (06.04.2014), Նաիրուհի (06.04.2014), Նարե91 (06.04.2014)

  19. #8590
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեր` էներգիայի ու ջերմության աղբյուրին, պայծառ լուսատուին ու այրողին ձեզ պահե´ք:
    Ինքն ինձ հարկավոր չի:

    Խիտ մթություն ա ինձ պետք: Վախենալու չի:
    Հոգիս ներդաշնակվում ա դրա հետ, ես միաձուլվում եմ դրան ու մենք երկուսով` ես և նա (մթությունս ) միասնություն ենք կազմում:
    Բա որ դրան մեկ այլ գերագույն հաճույք ա միանում` լռությունը:
    Ու էլ ուրիշ ի՞նչ ա պետք, որ մարդն իրեն լավ զգա:
    Ասեք, որ զգացել եք, ասեք, որ սիրուն ա:

    Հասարակագույն բան, որ իրականում էնքան քիչ մարդ ա նկատում, զգում, ապրում: Բազմազբաղ առօրյան չի թողնում: Ընկել ենք ռիթմի հետևից ու վազում ենք: Մինչև ո՞ւր: Մինչև ե՞րբ: Ինչո՞ւ: Մինչև մի օր վազքարշավը կավարտվի ու կհեռանանք առանց էս սիրուն բաները զգալու, առանց նրանց գոյության մասին իմանալու:

    Հ.Գ.Ինչքան շուտվանից էս տիպի մանրուքներից հոգուս էն դատարկ տեղերը չէին լցվել: Ապրեն իմ երկու սիրելիները` մութն ու լռությունը... իսկ վաղը նորից արև ու վազքարշավ...էհ
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.04.2014), erexa (10.04.2014), Smokie (06.04.2014), Vardik! (11.04.2014), Այբ (20.04.2014)

  21. #8591
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    քանի ջահել են, ամեն ինչ անում են, որ հնարավորինս տարօրինակ երևան, ունիկալ, «աննախադեպ ակցիա» տեսակին պատկանող, բայց հեեեեենց մի քիչ մեծանում են, է՛լ ավելի շատ ջանք են սկսում թափել, որ իրենց տարօրինակությունները ոչ ոք չնկատի

    խոխմա բան ա մարդը, ճիշտ եմ ասում, երեսուն տարուց ավել ուսումնասիրում եմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (07.04.2014), Alphaone (06.04.2014), Chuk (06.04.2014), E-la Via (08.04.2014), Ingrid (10.04.2014), ivy (07.04.2014), Jarre (07.04.2014), John (06.04.2014), Legolas (10.04.2014), Lílium (06.04.2014), melancholia (14.04.2014), My World My Space (06.04.2014), Nihil (06.04.2014), Smokie (06.04.2014), Vardik! (11.04.2014), Աթեիստ (06.04.2014), Արամ (06.04.2014), Արևհատիկ (06.04.2014), Նաիրուհի (06.04.2014), Ռուֆուս (09.04.2014), Վոլտերա (06.04.2014)

  23. #8592
    Լիարժեք անդամ Մ Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2014
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի գալուստ ինձ

    Հ.Գ. էն, որ դու նորեկ ես ու էս քո առաջին գրառումն ա ... բայց վաղուցվանից ես հետևում ակումբի անցուդարձին, գրեթե ծանոթ ես բոլորի հետ ... ու նոր որոշեցիր գրել

  24. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.04.2014), CactuSoul (08.04.2014), Chuk (07.04.2014), E-la Via (08.04.2014), erexa (10.04.2014), ivy (07.04.2014), John (07.04.2014), laro (07.04.2014), Lílium (09.04.2014), melancholia (14.04.2014), Smokie (07.04.2014), Tiger29 (07.04.2014), Այբ (20.04.2014), Արէա (07.04.2014), Նաիրուհի (08.04.2014), Նիկեա (14.04.2014), Ուլուանա (07.04.2014), Վահե-91 (07.04.2014)

  25. #8593
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ախր հետաքրքիր բան ա էլի էս ինտերնետի դարում ապրելը։ Մի տաս տարի առաջ ո՞վ կարող էր մտածեր, որ կարող ես տանը քո համար նստած անջատողակնների եթերը լսես ուղիղ եթերում։ Դե հա առաջ էլ եթե բավականին մոտիկ գտնվեիր, ու համապատասխան տեխնիկա ունենայիր կարող էիր լսել, բայց ոչ հազարավոր կիլոմետրեր հեռու, սովորական կոմպով կամ հեռախոսով։ Երեկվանից նստել եմ ռուս ու ծախու ուկրաինացի Դոնեցկի ու Խարկովի անջատողականների ալիքների վրա։ Ուղղակի ապշեցնում ա թե մարդիկ ինչ աստիճանի կարող են սեփական հայրենիքը ծախեն ու հանձնեն Պուծինին։ Նենց էլ մի ինքնավստահ են մեռածները։ Սպասում եմ ուժայինների գրոհին, որ ճղճղոցները գցած փախնեն։

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (08.04.2014), Աթեիստ (07.04.2014), Նաիրուհի (08.04.2014), Նիկեա (14.04.2014), Ռուֆուս (07.04.2014)

  27. #8594
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե Անդերսենին համարում եմ ոչ մանկական հեքիաթագիր, հիմա արդեն Գրիմ եղբայրներն էլ են իմ համար նմանատիպ դառնում: Շառլ Պեռոյի մտքով էլ երևի չէր անցնի Մոխրոտիկի չար քույրերի ոտի մատերը կտրել ու աչքերը հանել Թումանյանն էլ հենց Գրիմ եղբայրների տարբերակն ա թարգմանել: Ո՞վ գիտի եթե ուրիշ հեքիաթների մեջ էլ խորանամ ինչ ուժաստիկներ կգտնեմ
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (09.04.2014), Vardik! (11.04.2014), Նիկեա (14.04.2014)

  29. #8595
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒզում եմ մեջիս ալտրուիստության չափը հասցնել նվազագույնի. Ես մարդկանց համար պատրաստ եմ անել ամեն հնարավորն ու անհնարինը, իմ սեփական անձը զոհել շատ հարցերում հանուն ուրիշների: Շատ հազվադեպ ա, երբ «ես թե ուրիշը» ընտրության ժամանակ ընտրում եմ ինձ: Բայց ոչ ոք դա չի հասկանում, չի գնահատում....ես ինձ մենակ եմ զգում: Առաջ, որ ես լացում էի, էդ պատմական իրադարձություն էր, իսկ հիմա անպատրճառ շատ հաճախ լացս գալիս ա, շատ ժամանակ նաև ամենաթեթև առօրեական բաներից:
    Քրոջս կարոտել եմ. ինքը միակն ա, ով կանի իմ համար ամեն ինչ. էն ամենը, ինչ ես իր համար կանեմ, մի բան էլ ավել: Երևի մի օր խոստովանեմ, որ ինքն իմ համար ամեն ինչ ա ու որ ես իրան իրականում ամենից շատն եմ սիրում:
    Վերջին խմբագրող՝ laro: 09.04.2014, 14:33:

  30. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.04.2014), E-la Via (09.04.2014), Lílium (11.04.2014), melancholia (14.04.2014), Smokie (15.04.2014), Srtik (14.04.2014), Vardik! (11.04.2014), Նաիրուհի (09.04.2014), Նարե91 (10.04.2014), Նիկեա (14.04.2014), Ուլուանա (09.04.2014)

Էջ 573 688-ից ԱռաջինԱռաջին ... 73473523563569570571572573574575576577583623673 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •