User Tag List

Էջ 570 686-ից ԱռաջինԱռաջին ... 70470520560566567568569570571572573574580620670 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,536 համարից մինչև 8,550 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8536
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Գիտես, ստորություն է մարդուն դնել, գովելը, երբ մարդ իրականում ոչնչություն ա, ավելի լավ ա դեմքին նետես ճշմարտությունը, գուցե դնի, սկսի մտածել...
    - Բայց ինչի՞ ես մտածում, որ քո կարծիքը ճշմարտությունն ա...

    Առաջ, երբ սրանք սկսում էին վիճել, մտածում էի՝ իմ հրեշտակ պահապանն ու իմ սատանիկն են, հիմա կասկածներ ունեմ, որ պարզապես իմ տառականները...

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.02.2014), Jarre (27.02.2014), Lílium (27.02.2014), Smokie (03.03.2014), Vardik! (11.03.2014), Աթեիստ (05.03.2014), Արևհատիկ (02.03.2014), Նաիրուհի (27.02.2014), Նարե91 (27.02.2014)

  3. #8537
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկապ, իրականում ամեն ինչ աննկարագրելի անկապ է: Ներսումս էնքան մաքրություն ու էնքան աղբ ա միաժամանակ գոյատևում, որ վախենում եմ մոտս անձի երկվություն սկսվի: Արժեհամակարգս լրիվ ցաքուցրիվ է եղել, ամեն ինչի վերաբերյալ զզվելի «թքած ունեմ» արտահայտությունն ու զգացողությունն ա գլուխ բարձրացնում ու դրանով հանդերձ մեծ, համամարդկային, արկածներով ու լիքը-լիքը բարությամբ հեղեված երազանքների ուրվականներն են կետային ձայներ հանելով ներսից աղաղակում... պաթետիկ ու սենտիմենտալ մի աննորմալ էլ գարնանային հորմոնների ազդեցության տակ ձնծաղիկ է ուզում...կորչեն ձնծաղիկները, ինձ ոչ մի բան էլ պետք չէ...

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.03.2014), Smokie (03.03.2014), Vardik! (11.03.2014), Նաիրուհի (05.03.2014), Նարե91 (03.03.2014)

  5. #8538
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայդանն էլ մեյդան չլիներ, ակումբը լրիվ պարապուրդի կմատնվեր
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  6. #8539
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մալաթիայի շուկան երկու դրույքով է աշխատում. առավոտյան կարկանդակներ են վաճառում, երեկոյան՝ մարմիններ:

    Արդեն մութ էր, հետևաբար, մտածեցի, կարելի էր հանգիստ քայլել Մալաթիայի շուկայի փողոցով՝ առանց վախենալու որ կընկնեմ բեռնատարի տակ, վրաս կարտոֆիլի պարկ շուռ կգա կամ էլ կշնչեմ գուլպայաբույր պանիրների հոտը: Փողոցը տարօրինակորեն հանգիստ էր ու մութ, բայց ինձ վիճակված էր մի յուրահատուկ կերպարանափոխության ականատեսը լինել: Կարկանդակ վաճառող փոքրիկ կրպակները բացում էին իրենց փեղկերը, թողնելով միայն փափանցիկ ապակու շերտը, որից այն կողմ բացվում էին կանանց սպիտակ խալաթները՝ թողնելով կարճ շրջազգեստները: Մեկը հողաթափերն էր հանում ու բարձրակրունկները ձգում կոպիտ ոտքերի վրա, մյուսը սիգարետն ատամների արանքում սեղմած գրտնակում էր խմորի վերջին շերտը: Երրորդ կրպակում չորս կին դեմ դիմաց նստած հաստացնում էին իրենց ծերացած դեմքերի վուլգար շպարը, չորրորդում էլ ավելի տարիքով կինը գոռում էր մյուսների վրա ու ինչ-որ բան պահանջում:
    Փոքրիկ կրպակները, որոնց մինչև այժմ համարում էի թափառական շների ու կատուների կորստի պատճառը, հիմա նաև վեներական հիվանդությունների որջ էին թվում: Իսկ էդ Վեներաները՜... Մեկը մյուսից ծեր ու տգեղ, վուլգար ու վհուկային: Ամեն կրպակն ասես խրճիթ լիներ, որտեղ մեկ կամ մի քանի վհուկներ պատրաստվում էին, որպեսզի աղքատ գյուղացիներին իրար ճանկերից խլեն: Չվաճառված խաչապուրիներն ու կարկանդակներն անհետանում էին դարակներում, էժանագին օծանելիքներն ուզում էին հաղթել ձեթի ու կատվամսի հոտը, իսկ նրանք եռանդագին պատրաստվում էին: Ովքեր պատրաստ էին, սիգարետներ էին վերացնում, իսկ ով չէր ծխում, երկար ու վառ եղունգներով սեղանն էր քերծում ու սպասում:
    Փողոցում ոստիկաններն էին այս ու այն կողմ անում. երևի հսկում էին Վեներաների անդորրը:
    Շուտով շուկան լրիվ կդատարկվեր: Շատերը կգնային, ոմանք էլ կմնային, օրվա եկամտի մեծ մասը կտրամադրեին իրենց պառավ վհուկին, իսկ որպես նվեր կստանային հիվանդությունների մի փունջ՝ մարտի ութին իրենց կանանց նվիրելու համար:

    Մալաթիայի շուկայի կրպակների կարկանդակներն ամենամատչելի գներն ունեն, և կանայք էլ, ասում են, ամենաէժանն են. միջինում 3000-5000 դրամ:
    Կանայք, ում կերպարանափոխությունը սահմանափակվում է մի առարկայից մյուսի վաճառականը դառնալով, կանայք, որոնց վրայից շուկայի, ձեթի ու քրտինքի հոտ է գալիս: Նրանց երևի ծաղիկներ չեն նվիրում, նրանք չեն նվիրում ու նվիրվում. նրանք կանայք են, ովքեր ցերեկը կարկանդակներ են վաճառում, իսկ գիշերը՝ մարմիններ...


  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.03.2014), Chuk (04.03.2014), ivy (05.03.2014), Skeptic (05.03.2014), Smokie (05.03.2014), Աթեիստ (05.03.2014), Ուլուանա (04.03.2014), Ռուֆուս (04.03.2014)

  8. #8540
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մնաց երկու պատվածքի վրայով էլ վերջնական անցնեմ, մի 4-5 նկար էլ վերջնական մշակեմ ու գիրքս մտնում ա տպարան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.03.2014), CactuSoul (05.03.2014), erexa (04.03.2014), ivy (05.03.2014), Norton (04.03.2014), Skeptic (05.03.2014), Smokie (05.03.2014), Աթեիստ (05.03.2014), Հայկօ (05.03.2014), Նարե91 (05.03.2014), Շինարար (05.03.2014), Ռուֆուս (05.03.2014)

  10. #8541
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իթս դը ֆաայնըըլ քաաունթդաաաուն...

    Մնաց ծառայությանս վերջին հարյուրօրյակը կամ, բանակային ժարգոնով ասած, ստոդնևկան: Ժամանակին թվում էր, թե ավելի շուտ ուղտը ասեղի ծակով կանցնի, քան ես ստոդնևկա կմտնեմ, դրա համար էլ մի քիչ դժվար եմ հավատում: Էսօրվա գերհագեցած "աշխատանքային" օրվանից հետո հակասական տրամադրությամբ եմ նորամուտս նշում: Վաղ առավոտից փորձում էի մատյան լրացնել, բայց մի քանի տող գրելուց հետո կանչում էին մեկ հրետանու շտաբ, մեկ զորամասի շտաբ, մեկ էլ գերգաղտնի սպայական հավաքի վրան, որտեղ հասարակ մահկանացուները ժամկետային զինծառայողներն ու ցածրաստիճան սպաները մուտք գործելու իրավունք չունեն: Լրիվ ոնց որ հոլիվուդյան ֆիլմերի էն դրվագներից լիներ, որ տեռորիստները/այլմոլորակայինները սպառնում են Ամերիկայի անվտանգությանը, ու իրանց ամենալուրջ դեմքերը Պենտագոնում ժողով են անում: Ուղղակի հարուստ ու հաջողակ հրեամասոնաիլյումինատների փոխարեն էստեղի մասնակիցները սպեցիֆիկ ընտանեկան դժվարություններ ունեցող ու կարիերայի հետագա առաջխաղացման հույս չունեցող հայ սպաներն են: Մատյանը, իհարկե, կիսատ մնաց:
    Իսկ մի քանի օր առաջ բուժկետում հանգրվանած ոմն կարևոր մարդու հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ընթացքում ծանոթացա էնտեղ պառկած նորակոչիկներից մեկի հետ, ով Հայաստանում քիչ թե շատ հայտնի խմբերից մեկում ա նվագում, արտակարգ խելացի ա իրա տարիքի համեմատ ու շատ կենսուրախ: Զրույցի ժամանակ պարզվեց, որ անբուժելի հիվանդություն ունի, որի դեպքում մարդիկ միջինը 30-35 տարի են ապրում: Ու իրան զորակոչել են' ծառայությանը պիտանի համարելով: Ու դրանից հետո իմ նման որոշ մակաբույծներ պետությունից գանգատվում են իրանց անիմաստ կյանքից անիմաստ խլված երկու անիմաստ տարվա համար' չգիտակցելով կամ, ավելի ճիշտ արհամարհելով "երջանկություն" հորջորջվող աբսուրդ հասկացության ամենառեալ ու նույնիսկ գիտականորեն ապացուցված բաղադրիչը' ընկերական շրջապատը, դա մեծացնելու/ֆիլտրելու հնարավորությունը:

    Ամեն դեպքում, թունելի վերջում արդեն լույս ա երևում:



    Լավ մարդկանց վիրտուալ կենացը: Չըխկ:

  11. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (05.03.2014), Alphaone (05.03.2014), CactuSoul (05.03.2014), Chuk (05.03.2014), ivy (05.03.2014), Ruby Rue (05.03.2014), Smokie (05.03.2014), Vardik! (11.03.2014), Աթեիստ (05.03.2014), Հայկօ (05.03.2014), Նաիրուհի (05.03.2014), Նարե91 (05.03.2014), Շինարար (05.03.2014), Ուլուանա (05.03.2014), Ռուֆուս (05.03.2014)

  12. #8542
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս Սամի Նյու էյջը կարդացի ու իմ մոտ ինչ-որ բան փոխվեց: Այսինքն առաջ էլ էր լիքը տենց բաներ հետս կատարվում, բայց դե մտածում էի՝ գրեմ, ինձ գժի տեղ եք դնելու, բայց քանի որ Սամն արդեն առաջին քայլն արեց, ես էլ կանեմ: Ու համ էլ արդեն ես էլ հստակ գիտեմ, որ իմ հոգեկանի հետ մի բան էն չի

    փողը միշտ դնում եմ շալվարի ձախ գրպանում: հենց էկա տուն՝ գրպանից հանում եմ փողն ու դնում սեղանին, սովորություն ա: երկու օր առաջ էկա տուն, շալվարիս գրպանը դատարկեցի ու նստեցի կոմպի դիմաց, հետո կինո-մինո նայեցի ու քնեցի: չէ, խաբում եմ, չքնեցի, էլի ընկա էն վիճակի մեջ, երբ ոչ քնած ես, ոչ արթուն: ու էդ ժամանակ, լրիվ գիտակցելով, որ քնելու վրա եմ, սկսեցի երազ տեսնել ու կառավարել երազս՝ սցենարի մեջ իմ ճաշակով փոփոխություններ անել, լկստվել էլի: դա կոչվում ա գիտակցված քուն: մենակ ես չեմ տենց, որոշակի պրակտիկայի դեպքում բոլորն էլ կարող են իրենց ուզած երազը տեսնել կամ էլ չուզած երազը ՛՛փոխել՛՛ ու նայել էն, ինչ ուզում են:

    երազում ես քայլում էի ու հաստատ գիտեի, որ մենակ չեմ: հետևիցս մեկը գալիս էր: ես չէի շրջվում, որ իրեն տեսնեմ, որովհետև գիտեի՝ մարդ չի, չեմ տեսնելու, բայց հստակ զգում էի նրա ներկայությունը: ինքն ինձ առանց խոսքերի, մտքի ուժով թե ոնց, ուղղորդեց մի տուն, ուր երբեք չէի եղել: մտանք ներս, գնացինք ննջարան: ննջարանում երկտեղանի մահճակալ կար ու ամեն կողքին՝ մի մի հատ տումբչկա: մահճակալին մեկը քնած էր: ես լրիվ հասկանում էի, որ երազ եմ տեսնում, ու հետն էլ շատ վստահ էի, որ եթե անգամ էդ մարդն արթնանա՝ ինձ չի տեսնի իր ննջարանում, քանի որ դա իմ իսկական եսը չէր, իմ հոգին էր, կամ էլ դրա նման մի բան, շատ չխորացա: էդ իմ թիկունքին գտնվող էակը ինձ հանձնարարեց մոտենալ տումբչկային: մոտեցա: լավ հիշում եմ, էն քնածն էլ բացվել էր, վերմակը քաշեցի վրան: տումբչկայի վրա կար հարյուր դոլարանոց, հինգ հազար դրամ ու տասը դրամանոց մետաղադրամ: ինքն ինձ ՛՛ասեց՛՛, որ տասը դրամը վերցնեմ: դե վերցրեցի ու սովորության համաձայն դրեցի շալվարիս գրպանը: ստեղ երազս վերջացավ, ես իսկականից խորը քնեցի: առավոտյան արթնացա ու հիշեցի տեսածս: քթիս տակ խնդալով գնացի շալվարս վերցրի ու ձեռքս տարա գրպանը: սառը քրտինք: տասը դրամանոցը փայլփլում էր ափիս մեջ:

    իսկ դուք ասում եք՝ Ուգո՜, Ուգո՜...

    Հ.Գ. էն հարյուր դոլարանոցը վերցնեիր էլի, անասու՛ն
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.07.2015), CactuSoul (08.03.2014), Chuk (05.03.2014), ivy (05.03.2014), Sambitbaba (05.03.2014), Smokie (05.03.2014), Vardik! (11.03.2014), Աթեիստ (05.03.2014), Արէա (05.03.2014), Հայկօ (05.03.2014), Նաիրուհի (05.03.2014), Նարե91 (05.03.2014), Ներսես_AM (05.03.2014), Ուլուանա (05.03.2014), Ռուֆուս (05.03.2014)

  14. #8543
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշնանն էստեղ առաջին անգամ կրկես գնացի՝ "Circus Roncalli": Սոնյային էի ուզում տանել, դրա համար գնացինք: Էդ ինչ հոյակապ ներկայացում էր. էդպիսի բան չէի սպասում: Մենք էլ հենց առաջին շարքում էինք նստած. լրիվ վերջն էր: Էդ ինչ վառ էմոցիաներով տուն եկանք, նկարագրելու չի: Սոնյան մինչ օրս, երբ փողոցում ինչ-որ տեղ էդ կրկեսի ցուցանակն է տեսնում, կանգնում է մոտը ու վրան նկարած բոլոր հերոսների հետ հերթով խոսում: Բոլորին անգիր հիշում է:
    Մի քանի օր առաջ որոշեցի իրեն նորից կրկես տանել: Roncalli-ն հիմա Մյունխենում չի, շրջագայության է: Ուրիշ կրկեսի՝ "Circus Krone"-ի տոմս առա: Ու էսօր գնացինք:

    Նորից առաջին շարքում էին տոմսերը, բայց էս անգամ դա հեչ լավ որոշում չէր: Էս կրկեսում լիքը կենդանիներ կային՝ փղեր, ուղտեր, ձիեր, առյուծներ:
    Ուղտերից մեկը մեր կողքով անցնելիս որոշեց մռութը թափ տալ, ու բերանի մոտ հավաքված փրփրոտ թուքը թռավ մեզ վրա:
    Դա դեռ քիչ էր, մի հատ էլ փղերից մեկն էր հարբուխով հիվանդ: Կնճիթը ոնց որ փչացած ծորակ լիներ. միջից հա հոսում էր ու հոսում: Ինքն էլ հալով գոնե մնար, չէ, անպայման պիտի ողջուներ մեզ էդ կնճիթով:
    Իսկ առյուծների շնչառությունը զգալուց ոտքերս սկսեցին դողալ. մեզ իհարկե ցանց էր բաժանում, բայց հենց քթներիս մոտ էին: Ու ընթացքում էլ նրանցից մեկը զայրացավ վարժեցնողի վրա, թաթով խփեց, ձեռքի փայտը ցանցից դուրս շպրտեց: Կոտրած փայտը թռավ մեր գլխի վրայով: Ես հենց էդ պահին նկատեցի, որ վարժեցնողի դնչին ու թշին հաստ գրիմի տակից գծագրվող սպիեր կան: Լավ էր, որ մյուս սպիերի առաջացման ականատեսը չդարձանք:
    Բայց ես հասկացա, որ վայրի կենդանիներով կրկես գնալ այլևս չեմ ուզում. ու ընդհանրապես վարժեցրած կենդանիները վրաս վատ են ազդում: Պետք չի կենդանիներին էդ օրը գցել:
    Չհավանեցի էս կրկեսը, էն առաջինից հետո սա մի տեսակ շատ անկապն էր: Նույնիսկ վերևներում թռչկոտող լարագնաց աղջիկն էր ձանձրալի: Իր հետ կապված միակ հետաքրքիր բանը վերջում հայտարարված անունն էր՝ Էլիզա Խաչատրյան:

    Կրկեսից դուրս գալուց Սոնյային հարցրեցի.
    -Ո՞ր կենդանիներին ամենաշատը հավանեցիր:
    -Ըմմմ... նապաստակներին:
    Ի՞նչ նապաստակ:
    -Հլը լավ մտածիր:
    -Ըմմմ... կովերին:


    Մյուս անգամ նորից Roncalli կգնանք:
    Վերջին խմբագրող՝ ivy: 05.03.2014, 02:13:

  15. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.03.2014), CactuSoul (08.03.2014), Chuk (05.03.2014), impression (05.03.2014), Ruby Rue (05.03.2014), Sambitbaba (05.03.2014), Smokie (05.03.2014), Srtik (07.03.2014), Tiger29 (05.03.2014), Vardik! (11.03.2014), Արէա (05.03.2014), Արևհատիկ (16.03.2014), Ներսես_AM (05.03.2014), Ուլուանա (05.03.2014), Ռուֆուս (05.03.2014)

  16. #8544
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ժամեր եմ անցկացրել սա հնարավորինս կարճ, բովանդակալից ու հանրամատչելի գրելու, մարդկանց հասկացնելու ու Ֆեյսբուքում բոլորի պատին դնելու վրա: Արձագանքեք.....

    Ուշադրություն. կարդացեք անպայման.

    2005թ.-ին թուրք ԻԲՐ պատմաբան Դողու Փերինչեքը Շվեցարիայի տարբեր քաղաքներում, ասուլիսների ժամանակ, մի քանի անգամ հերքեց հայերի ցեղասպանությունը՝ այն համարելով հայերի կողմից հորինված "համաշխարհային սուտ": Լոզանի հայկական համայնքը դատի տվեց նրան և շահեց: Բողոքարկեց մյուս ատյաններին, որը չընդունվեց: Բայց 2008թ.-ին Փերինչեքը բողոքարկեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և նա արդարացվեց: Շվեցարիային կարող է բողոքարկել մինչև մարտի 17ը: Ոչ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը, ոչ էլ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, մինչդեռ Թուրքան ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ՄԻ Եվրոպական դատարանում դատը շահելով (շատ հնարավոր է նաև դատավորներին կաշառելով): Հայաստանում շատերն անգամ չգիտեն այս մասին:
    Ֆրանսիայի հայերը այժմ կազմակերպել են ստորագրահավաք, որպեսզի կարողան ճնշում գործադրել, որ Շվեցարիան բողոքարկի: Եթե Շվեցարիան չբողոքարկի, կստացվի, որ հայերը ոչինչ չարեցին և այս հարցն այնքան անկարևոր է, որ մենք ռեակցիա չտվեցինք և կհիմնավորվի այն կարծիքը, որ դա այդպես էլ պետք է լիներ ու մեր վնասն այնքան չի, որ բողոքենք: Իսկ սա մեզ 100-ամյակի նախաշեմին հաստատ պետք չէ: Մեր միջամտությունը այս հարցին լինելու է մի ձևով. տալ մեր ստորագրությունը (համաձայնությունը), որպեսզի Շվեցարիան բողոքարկի: Անհրաժեշտ է 10000 ստորագրություն: Անենք այն ամենափոքր բանը, որ պարտավոր ենք անել. դա կտևի ամենաշատը 1 րոպե: Ուղղակի լրացնում ենք անունը, ազգանունը e-mail-ը և քաղաքը և սեղում Signée: Ստորագրահավաքը կավարտվի շաբաթվա վերջում. Պատվով կատարենք ստորագրահավաքը հավաքենք 10000 ստորագրություն. Տարածեք սա, ամոթով չմնանք, որ 10միլիոն հայից 10000 ձայն չհավաքվի: Ահա հղումը.
    http://www.change.org/fr/p%C3%A9titi...f-human-rights
    Այս հաղորդման մեջ խոսվում է ավելի մանրամասն.

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.03.2014), Smokie (06.03.2014)

  18. #8545
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր ակումբի բոլոր աղջիկներին ու կանանց (նաև՝ ինձ):
    Չէ՞ որ էսօր մարտի 8 է:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (11.03.2014)

  20. #8546
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չմեռա, meme էլ դառա: Տենաս նկարս որտեղից էին ճարել

    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.03.2014), Arpine (16.03.2014), Chuk (09.03.2014), ivy (09.03.2014), Jarre (31.03.2014), Nihil (09.03.2014), Skeptic (09.03.2014), Smokie (09.03.2014), Արամ (09.03.2014), Հայկօ (11.03.2014), Նաիրուհի (09.03.2014), Նարե91 (09.03.2014), Նիկեա (12.03.2014), Ուլուանա (09.03.2014)

  22. #8547
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլուանայի տարվա ամփոփումները կարդալը հաճույք ա: Բովանդակալից, խոսուն:Մեկ մեկ ինձ թվում ա որ էլ ոչ մեկը տենց հագեցած չի ապրում ու գրում:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.03.2014), Vardik! (11.03.2014), Ուլուանա (09.03.2014)

  24. #8548
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ քեզ տարօրինակ աղջիկ, մարտի 8-ը շնորհավորում ես բռնում բլոկա անում

    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու շատ լավ գիտես, թե ես ինչ եմ մտածում մարտի 8-ի մասին:
    Չգիտեմ

  25. #8549
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    «Թաղի ալկաշը» եկավ մերոնց տուն էն պահին, որ ես ու հայրս նստած գարեջուր ենք խմում:
    - Գարեջրի հետ ո՞նց ես, Արմեն, - հարցրեց հայրս պատրաստվելով գարեջուր հյուրասիրել:
    - Արթուր ջան, ինչ-ինչ բայց ալկոհոլ ես ընդհանրապես չեմ օգտագործում, մի կում անգամ բերանս չեմ առնում, - պատասխանեց՝ տեղավորվելով բազմոցին:
    - Բա ի՞նչ հյուրասիրեմ, սուրճ կխմե՞ս:
    - Չէ, Արթուր ջան, վռազ եմ: Ուղղակի հյուր ունեմ էսօր, մոտս էլ մի կոպեկ փող չկա: Եկել եմ հարցնեմ կարո՞ղ ես պարտքով հազար դրամ տալ, օղի առնեմ:


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.03.2014), Cassiopeia (12.03.2014), Jarre (11.03.2014), Rammstein (13.03.2014), Smokie (11.03.2014), Vardik! (11.03.2014), Հայկօ (11.03.2014), Նարե91 (09.03.2014), Վահե-91 (11.03.2014)

  27. #8550
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակ առ ժամանակ պետք է հիշել հին ընկերներինկարոտել էի ակումբ
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (11.03.2014), Vardik! (11.03.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.03.2014)

Էջ 570 686-ից ԱռաջինԱռաջին ... 70470520560566567568569570571572573574580620670 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •