User Tag List

Էջ 623 686-ից ԱռաջինԱռաջին ... 123523573613619620621622623624625626627633673 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,331 համարից մինչև 9,345 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9331
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ մի տեսակ դեղին ա՝ շենքերը, բները, երկինքը, ոնց-որ հին թղթի վրա նկարած լինի ու բոլոր պատկերները չեն, որ եռաչափ են:
    Մի տեսակ կարծես հարբած լինեմ, թմրած եմ, մտքերս շատ ցրված են ու հոսում են, չեմ կարողանում որևէ բանի վրա կենտրոնանալ, երևի ինձ հարբեցրել են էստեղ բերելուց առաջ:
    Կատուներն ինձ ընտրել են իրենց ինչ-որ հին թշնամու դեմ կռվելու համար: Իրենք հազիվ էդքանն են կարողացել բացատրել, որովհետև նորմալ խոսացող կատու հիմա չկա:
    Չնայած չգիտեմ թե էդ ով ա ու խի են ինձ ընտրել, բայց համաձայնվել եմ, որովհետև մենակ դրանից հետո ինձ կվերադարձնեն:
    Մտնում ենք իրենց պալատը, որն իրականում թղթից մեծ տուփ ա, պատերին ինչ-որ անկապ բաներ խզբզած, էս տեղն արդեն վրես ազդում ա, սկսում եմ մտածել, թե ո՞ւմ պիտի հաղթեմ: Երևի մի մեծ կատվի կամ շան: Երանի շուն չլինի, վախենում եմ շներից:
    Երբ մտնում ենք տուփի մեջ, տեսնում եմ լիքը տարբեր տեսակի կատուների, որոնց մեծ մասը սովորական չեն, համենայն դեպս այնտեղ, որտեղից ինձ բերել են, քայլող կատուները սովորական չեն: Թե՞ սովորական են, չեմ կարողանում հիշել ինձ որտեղից են բերել:
    Կենտրոնում նկատում եմ Շամանին: Չգիտեմ որտեղից եմ իրեն ճանաչում, բայց վախենում եմ իրենից, կատուներն էլ են վախենում, երևի թշնամին շատ ուժեղ ա, որ իրեն էլ են կանչել:
    -Կռվել գիտե՞ս:
    -Չէ, - ասում եմ, թքած ունեմ իրանց կարծիքի վրա, թող գոնե նորմալ զենք տան:
    Շամանը գրպանից մի շիշ ա հանում, շշի կիսաբաց խցանի տակից մի քիչ դուրս ա գալիս սև հեղուկը, նայում ա ինձ ու մի տեսակ հարազատ ձևով ժպտում ա, էստեղ երևի մենակ ինքն ա իմ կողմից.
    - Վերցրու, - ասում ա Շամանը, - սրա բաղադրության մեջ մտնում ա բոլոր տեսակի կատուների արյունը, - էս խոսքերի վրա կատուների շարքում փսփսոց ա ընկնում, մի քանի հոգի ուշաթափվում են, մեկը փսխում ա, Շամանն առանց ուշադրություն դարձնելու շարունակում ա.
    - Քիչ կխմես, օրը մի կում, թշնամու մոտ գնալու ես թռչելով, եթե արևին շատ մոտենաս, էս հեղուկը կուլ կտա արևն ու աստղերը, կմնանք մթության մեջ, էդ ժամանակ հետ արի, ինձ ասա, մի բան կմտածենք:
    Հանկարծ ամեն ինչ կորում ա՝ տուփը, կատուները, Շամանը, ժպտացող հեղուկը:
    - Ռո՞ւբ, Ռո՛ւբ:
    - Հա, քնած չեմ, ի՞նչ ա եղել:
    - Ռազվեդչիկներն են կապ տվել կողքի պոստից, ****ի երեսին եսիմինչ ա դուրս տվել:
    - Ժամը քանի՞սն ա:
    - Իննը, լույսը շուտվանից բացվել ա:
    - Ստուգողների ավտոյի հետ դեղ կուղարկեմ:
    Աշխատում եմ նորից քնել, գնամ տեսնեմ ինչ եղավ կատուների հետ: բայց էլ չի ստացվում, դեղին աշխարհը անդարձ կորավ Շամանի, թշնամու ու արևը կուլ տվող սև հեղուկի հետ:
    Վերջին խմբագրող՝ Freeman: 26.12.2015, 09:24: Պատճառ: Լավ եմ արել

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.01.2016), CactuSoul (27.01.2016), GriFFin (27.12.2015), LisBeth (27.12.2015), Mr. Annoying (26.12.2015), unknown (26.12.2015), Դատարկություն (15.01.2016), Հայկօ (26.12.2015), Մուշու (27.12.2015), Յոհաննես (08.01.2016), Նիկեա (26.12.2015)

  3. #9332
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լիբեռալների ու պահպանողականների մի խոշոր տարբերություն ևս:
    Լիբեռալները իրենց փոքրամասնական, բռնապետական դիկտատուրային տալիս են օրենքի ուժ ու ստիպում բոլորին շարժվել օրենքով , մարդկանց պահելով ահ ու սարսափի ու անմարդկային դաժանության տուգանքների տակ:
    Պահպանողականները մեծ տեղ են տալիս ավանդույթներին ու հասարակական նորմեն ու վարվեցողության, ու լինելով մեծամասնություն, այդ կերպ մինիմիազացնելով փոքրամասնոության հանդեպ ճնշումները ու նրանց պարգևելով համեմատաբար մեծ ազատություններ: Անգամ ավելի մեծ, քան մեծամասնության համար է նախատեսված ըստ համակեցության կանոներին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (15.01.2016)

  5. #9333
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրքից գիրք ա բացվում։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (15.01.2016), Այբ (16.01.2016), մարիօ (31.01.2016)

  7. #9334
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույնիսկ 20 տարվա վաղեմություն ունեցող ցավը կարա քնած հրաբուխի պես արթնանալ: Ընդամենը մի փոքր ցնցում է պետք:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.01.2016), GriFFin (21.01.2016), Meme (17.01.2016), Նիկեա (17.01.2016)

  9. #9335
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օտարության մեջ շատ բան կարող ես սովորել


    շատ բաներ արժեզրկվեցին ինձ համար, որ կարող էի մի օր ասել, որ թուրքերը կամ ադրբեջանցիները ամենաանտանելի ազգն են. որ ատում եմ իրենց....բայց սերունդները փոխվում են.ու գալիս է ժամանակ, որ հասկանում ես որ ատելությունդ տեղին չի. շատերը մեր միջև անընդնմեջ կատարվածին նայում են այնպես, ինչպես մենք. որ անհամար անմեղ զինվորներ են մահանում:


    Հետո սկսում ես նայել նրանց ու դիտարկել որպես մարդ, հասարակ ընտանիք, փոքր բալիկների հետ, որի իրավիճակում դու էլ ես եղել, ու ինքդ գիտես ինչքան դժվար է առանց մեկի ապրել, դիմանալ ամեն դժվարի. երբ խոսել չգիտես ապրածդ վայրի լեզվով.

    Գլուխս բարձր եմ օգնում իրենց, ու ինչքանով որ կարող եմ, անգամ միգուցեև պակաս , բայց ուրախ եմ, որ իր սեփական ազգը իրենց չի օգնում այնպես, ոնց ես:




    ազգությունը կապ չունի, մարդ եղեք մարդիկ
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.01.2016), unknown (24.01.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (17.01.2016)

  11. #9336
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատված դանիական ծննդյան տոնի հրավերից. «Նվերները պարտադիր չեն կամ սպասված, բայց եթե ուզում եք հետները որևէ բան բերել, փարթիի որևէ բան բերեք - որևէ սնեք, խմիչք կամ հետաքրքիր խաղ»:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.01.2016), GriFFin (21.01.2016), John (18.01.2016), Mr. Annoying (18.01.2016), Ruby Rue (18.01.2016), Smokie (25.01.2016), Արշակ (18.01.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (18.01.2016)

  13. #9337
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ինչ-որ մեկին եք վնասում (ակամայից կամ դիտավորյալ․․․ նշանակություն չունի), քննադատում, հիշեք, որ դուք էլ ունեք սիրելի մարդիկ, ի վերջո, դուք էլ եք մարդ․․․ և ապահովագրված չեք ոչ մի վատ բանից; Ի՞նչ գիտեք, թե մի օր ձեր, կամ ձեր հարազատների հետ չի պատահի այն, ինչ եղավ ինչ-որ մեկի հետ։ Դե չէ, երևի մտածում եք, որ չէ՛, մեր հետ չի պատահի, մենք․․․ Մի խոսքով՝ ապրեք այնպես, որ ձեր օրինակով մարդկությանը նայեն հավատի աչքերով։ Ի վերջո, երբեմն մարդկությանը դատում են ընդամենը 1 մարդու արարքներից, մարդկային որակներից ելնելով։ Բայց 1 ինչ մեծ թիվ է, չէ՞
    Վերջին խմբագրող՝ Այբ: 23.01.2016, 18:22:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.01.2016), unknown (24.01.2016)

  15. #9338
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դանիերենում սենց բառ կա՝ deleordning: Կոնկրետ երեկվա դասի մեջ 10-4 deleordning էր: Ու դա ի՞նչ ա նշանակում: Նշանակում ա, թե միասին չապրող ծնողները երեխային ոնց են բաժանել իրար մեջ: 10-4 նշանակում ա, որ 10 օր մի ծնողի մոտ ա, 4 օր՝ մյուսի: Լավ կլիներ՝ Հայաստանում էլ սենց բաներ սովորեին:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (27.01.2016), Մուշու (28.01.2016), Նիկեա (27.01.2016)

  17. #9339
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ կուրսում մի դասախոս ունեի, էնքան արագ ու անհասկանալի էր խոսում, որ ոչ մի բառ չէինք հասկանում։ Գիտեինք, որ խելացի մարդ ա, հետն առանձին շփվելիս թույն բաներ էր պատմում, բայց հենց սկսում էր դասախոսություններ կարդալ իմացած ամեն ինչը խառնում էր իրար, շիլաշփոթ սարքում, մենք էլ ասածից բան չէինք հասկանում, պիտի լարվեինք, որ լսեինք ասածները, ուղղակի շատ մեծ լսարարանում, որտեղ մոտ 90 հոգի աղմկում են ու առաջի երկու շարքում նստածներն են լսում հիմնական ասելիքը, լսելու համար լարվելն էլ էր անիմաստ, ուստի որպես կանոն ես ինձ գցում էի վերջին շարքերից մեկը, որ գիրք կարդամ։ Մի օր դասի ժամանակ տեսավ, որ վերջում կարդում եմ ու ինձ մոտենալու ընթացքում ինչ ասես հասցրի մտածել՝ հեսա կգա, գիրքս կվերցնի, կսկսի անկապ բաներ խոսալ, լսարանից դուրս կհանի կամ նման մի բան, ինչպես սովորաբար անում էին համարյա բոլոր դասախոսները, մեկ էլ մոտեցավ, տեսավ, որ Օրուելի 1984-ն եմ կարդում, դրեց խելոք սեղանիս ու իմ սպասած հիստերիկությունների փոխարեն ասաց՝ բայց թարգմանությունը ոնց որ վատն ա, չէ՞։ Պատասխանեցի, ասաց, որ շատ է սիրում էս գիրքն ու մի քանի լեզվով կարդացել է, թողեց գնաց։ Էս դասախոսիս քննությունը վերջում 18 ստացա, սովորել էի, ոգևորված պատմում էի քննության ժամանակ, գիտեի, որ դիմացինս խելացի մարդ ա, ուրախ էի, որ սովորել եմ։
    ***
    Չորրորդ կուրսում մի դասախոս ունեի, ֆաշիզմի պատմություն էր կարդում, կուրսում ասում էին, որ ֆաշիստ ա։ Գնում-գալիս անկապ ու ցինիկ կատակներ էր անում երեխեքի հետ, ոչխարների նման հաշվում էր ու հերթով ստիպում ֆիքսել բոլոր բացակաները, դե հիմնականում էլ անիմաստ ու ձանձրալի լեկցիաներ էր կարդում, ինչպես համարյա բոլորը մեր համալսարանում։ Ես աշխատում էի ներկա չլինել իր դասերին, որ նյարդերս խնայեմ, բայց երբ անելիք առհասարակ չկար, դրսում ցուրտ էր ու թափառել չէր լինում ներկայանում էի ու ինձ էլի գրքերին տալիս վերջին շարքերում։ Նա էլ ամեն անգամ բռնում էր ինձ գիրք կարդալուց ու արգելում կարդալ իր ժամին, միշտ հարցնում էր՝ իմ դասն անհետաքրքի՞ր ա, որ գիրք ես կարդում, ես լռում էի։ Հասկանում էր երևի, որ հա՛, անհետաքրքիր են։ ՈՒ ընդհանրապես ինքն անհետաքրքիր ու ձանձրալի դեմք էր ինձ համար։ Մի անգամ Սառը պատերազմի մասին էր խոսում, նշեց, որ էդ տերմինն առաջին անգամ Օրուելն ա կիրառել, հետո հարցրեց, թե արդյո՞ք կարդացել ենք։ Կուրսեցիներիս պատասխանները չեմ լսել, բայց հետո իր պատասխանը ֆիքսեցի՝ ես սկսել եմ կարդալ, ձանձրալի ու անկապ գիրք էր, կիսատ թողեցի ճիշտն ասած։ Խոսքը 1984-ի մասին էր։ Էս մարդու քննությանը որոշել էի չգնալ կամ չպատասխանել ու հենց հարցներ, թե ինչի չեմ սովորել, ասեի, որ իր լեկցիաները ձանձրալի ու անհետաքրքիր էին, Օրուել էի կարդում, էն էլ գնացի, մի կերպ ինձ համոզեցի խոսել, 8 ստացա, անտարբեր նստել էի դիմացը, ասում էր գիտեմ, որ գիտես՝ խոսա մի երկու բառ գոնե, բան չխոսացի, թողեցի դուրս եկա։

    Ես երկու դասախոսները նույն ամբիոնից էին ու ինչքան ժամանակ ա էս օրինակով եմ հասկանում, թե ինչով ա տարբերվում կայացած դասախոսն ու մարդը էն մնացած հիստերիկներից։ Հույս ունեմ իրանք երբեք չենկարդա էս Հա՛, մեկ էլ մի անգամ դասախոսներից մեկի մասին կարծիք էի գրել, Բյուրն ինձ ասում էր մանկապարտեզ, էդ տպավորվել ա մեջս, բայց իմ համար էս մանկապարտեզային վիճակներն են դեռ, սենց ինչ-որ անկապ մանրուքներ իմ համար էնքան կարևոր են սովորելու տեսանկյունից։ Դրա համար էլ իմ կրթությունը դառել ա գլխացավանք իմ համար։
    i wanted to destroy something beautiful

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.01.2016), John (31.01.2016), kitty (01.02.2016), laro (31.01.2016), Mr. Annoying (31.01.2016), Rammstein (08.02.2016), Yevuk (07.02.2016), Աթեիստ (31.01.2016), Անվերնագիր (31.01.2016), Դատարկություն (02.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (31.01.2016), Վոլտերա (31.01.2016)

  19. #9340
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առօրյա-աշխատանքային. ընդամենը դիպչում եմ Մարվինի զգայուն տեղերին, դիրքերը փոխում ու գլուխը գրգռում: Դե գնացեք ու մտածեք, թե էս ամենն ինչ ա նշանակում

  20. #9341
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավտոբուս, 20-25 տարեկան 2 տղա։
    -Արա ու՞րդուց դրան էսքան փող (ենթադրաբար խոսում էին իրենց գործատուից, որը տարիքով շատ քիչ էր իրենցից տարբերվում)։
    -Դե վիզ դրած աշխատել, կուտակել ա։
    -Չի կուտակել է, դիզզելա․․․
    -Արա բայց դրանց ընտանիքը ընտանիք չի․ պատկերացնում էս քուրը առանձին ա տեղ գնում, ինքը առանձին։
    -Ո՞նց , քրոջը թողում ա մենակ տեղ գնա՞։ Ով ա էտի արա վաբշե։
    -Արա ո՞նց անենք դրան կթենք։
    -Ապե տղերքին մի երկու անգամ ուղարկում ենք, գլխին բազար են սարքում, գնում բազարները փակում ենք ու դառնում դրա ՊԱՊԱՆ։ Դրանից հետո հա էլ կարանք կթենք․․․

    Յախք Կանգառս էր․ զզվելով իջա․․․
    Կարճ
    Կոնկրետ

  21. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.02.2016), insider (06.02.2016), kitty (08.02.2016), laro (06.02.2016), Mr. Annoying (06.02.2016), Rammstein (08.02.2016), Մուշու (06.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (06.02.2016), Շինարար (06.02.2016), Ուլուանա (08.02.2016)

  22. #9342
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու ամիս առաջ եղբորս առաջարկով գրանցվել էի Quora.com կայքում, որտեղ մարդիկ ամենաբազմազան բնույթի հարցեր են տալիս ու պատասխաններ ստանում։ Կարող ես ընտրել քեզ հետաքրքրող ոլորտները և համապատասխան տեղեկացումներ ստանալ։ Ինձ թվում էր՝ ես ինձ հետաքրքրող ոլորտներն եմ ընտրել միայն, բայց դատելով տեղեկացումներից՝ ինչ–որ չափից դուրս լայն է ստացվել հետաքրքրություններիս շրջանակը. էնպիսի հարցերի մասին են տեղեկացումներ գալիս, որ չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն դրանք իմ հետաքրքրությունների հետ։ Բայց հետաքրքրությունների հարցը դեռ մի կողմ. երբեմն ահագին հետաքրքիր հարցեր են տրվում, հաճախ էնպիսի հարցեր, որ երևի բոլորի կամ գոնե շատերի մտքով երբևէ անցել է, բայց մի տեսակ անկապ է թվում դրանք որևէ մեկին տալը, իսկ էստեղ կարելի է լրիվ անմեղ «դեմքով» տալ ցանկացած բնույթի ու բարդության հարց ու միանգամայն լուրջ դեմքով պատասխաններ ստանալ նույնիսկ ամենաանկապ կամ էդպիսին թվացող հարցերին։ Չեմ հիշում՝ ով էր ասել. «Ամենահիմար հարցերը չտրված հարցերն են», ասել է, թե՝ հարց տալը երբեք էլ ամոթ չի, առաջացած հարցը չտալն ու էդպես էլ պատասխանը չիմանալն է ամոթ։ Ու պետք է նկատել, որ առնվազն ամերիկացիները հիմնականում բավական հավատարիմ են էս սկզբունքին։

    Այնուամենայնիվ, էս կայքում տրվող որոշ հարցերից մազերս բիզ–բիզ են կանգնում։ Օրինակ. «Օրինական կլինի՞ արդյոք, եթե ես ուտեմ իմ շանը»։ Նման հարցերի դեպքում, խոստովանեմ, ոչ միայն զարմանում, այլև միաժամանակ անկեղծորեն հիանում եմ պատասխանողների համբերությամբ ու հանդուրժողականությամբ. ես հաստատ չէի կարողանա էդպես հանգիստ, լուրջ ու կարևորը՝ առավելագույնս հանգամանալից պատասխանել նմանատիպ հարցերին, ասենք, գրել, թե որ նահանգում ինչ աստիճանի օրինական կամ անօրինական կլինի դա, նաև նրբանկատորեն ավելացնել, որ ամեն դեպքում զգույշ եղիր, քանի որ դա կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ քո սոցիալական կյանքի վրա, վերջում էլ նշել, որ շուն ուտելն ամեն դեպքում էնքան էլ ձեռնտու չէ ֆինանսապես, քանի որ շուն պահելն ավելի թանկ է նստում, քան դրանից ստացվող ուտելի մսի քանակը, ու շանդ ուտելով՝ դու բոլորովին չես շահի։ Էսպես՝ խիստ չափված–ձևված, ամեն ինչ սառնասրտորեն հաշարկած պատասխաններ։ Երբեմն տպավորություն եմ ստանում, որ պատասխանողները ռոբոտներ են։

    Կամ՝ մեկն էսպիսի հարց է տվել. «Շեֆիս խաբել, ասել եմ, որ էսօր չեմ կարող գործի գնալ, որովհետև քեռուս տղան է մահացել։ Հիմա ինձնից մահվան ապացույց է ուզում, ի՞նչ անեմ»։ Ու պատասխանողն ամենայն մանրամասնությամբ, քայլ առ քայլ բացատրել է, թե որ ծրագրերով ինչպես նախ ստեղծի կեղծ բրոշյուր՝ քեռու տղայի տվյալները ներմուծելով, որ խանութներից ինչ գնով առնի ինչ–որ հեռախոս, որը կտա իր ընկերներից մեկին՝ որպես կեղծ թաղման ծառայություն մատուցող հաստատության հեռախոսահամար, որ եթե հանկարծ շեֆն ուզենա զանգել, պարզել, տակից դուրս գա, ինչպես նաև ապահովության համար վեբ կայք պատրաստի էսինչ ու էնինչ ծրագրերից մեկով, նույնիսկ նշել էր, թե էդ ամենն ինչքան կնստի (մոտ 50 դոլար)։ Ասում է՝ վեբ կայքն, իհարկե, մի քիչ անտեղի ճոխություն է, առանց որի նույնպես կարելի է յոլա գնալ, բայց եթե կարծում ես, որ շեֆդ յաման տիպն է, ապա արժե մինչև վերջ գնալ ու էդ դժվարության միջով էլ անցնել՝ հանուն լիակատար ապահովության։ Վերջում էլ իմիջիայլոց նշել էր, որ դա կարող է նույնիսկ հաջող ստարտափի գաղափար դառնալ՝ կոլեգաների նմանատիպ կարիքները հոգալու համար, մտածիր այդ մասին ։

    Հ.Գ. Ինձ թվում է՝ վերջը հասկացա, թե իմ նշած հետաքրքրության ոլորտներից որ մեկի տակ է անցնում սեփական շանն ուտելու մասին հարցը. երևի «Առողջ սնունդ»...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.03.2016), Ariadna (17.03.2016), boooooooom (08.02.2016), Cassiopeia (08.02.2016), Chuk (09.02.2016), Down to Earth (09.02.2016), John (08.02.2016), kitty (08.02.2016), laro (08.02.2016), Mr. Annoying (08.02.2016), Smokie (19.02.2016), Yevuk (09.02.2016), Աթեիստ (08.02.2016), Մուշու (08.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (08.02.2016), Շինարար (08.02.2016), Վիշապ (09.02.2016)

  24. #9343
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քիչ առաջ մեր հիմնարկ մտավ մոտ 35-40 տարեկան տղամարդ: Ակնհայտորեն առանձահատուկ խնամված տեսքով, կոստյումով, գալստուկով, վերարկուով, մազերը խիստ կոկիկ սանրած: Փոքր ինչ հուզված էր, ձեռքին՝ տոնական տոպրակ, մեջը թանկանոց բանբաներկա ու կոնյակ: Մեղքս ինչ թաքցնեմ, առաջին ռեակցիաս էն էր, որ եկել ա որևէ մեկին կաշառելու կամ մաղարիչ անելու:

    - Սիրունյան Աննան այստեղ է աշխատում, - հարցրեց: (կորեկտությունից ելնելով անուն-ազգանունը փոխված եմ գրում)
    - Այո, այսինչ սենյակում, - պատասխանեցինք:

    Հետևից գնացինք, հետաքրքիր էր: Սենյակում.
    - Սիրունյան Աննան ո՞վ է, - հարցրեց:
    - Ես, - պատասխանեց:

    Ականջները կարմրեցին, բայց համարձակ մոտեցավ, տոպրակը տվեց:
    - Ես Արմենն եմ (անունը նորից փոխված): Ինձ ասել են, որ ձեզ հարսնատես գամ, ծանոթանանք, մինչև նշանվելը: Սա ձեզ: Հետո նորից կհանդիպենք:

    Պտտվեց ու արագ գնաց:

    Հիմա կոնյակ ենք խմում ու շոկոլադ ուտում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.03.2016), boooooooom (09.02.2016), CactuSoul (25.02.2016), erexa (09.02.2016), insider (09.02.2016), John (09.02.2016), kitty (09.02.2016), laro (09.02.2016), Mr. Annoying (09.02.2016), Peace (09.02.2016), Smokie (19.02.2016), V!k (13.02.2016), Աթեիստ (09.02.2016), Ձայնալար (15.03.2016), Մուշու (09.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Շինարար (09.02.2016)

  26. #9344
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկության տարիներս հիշելիս եմ կարծես "հասկանում" , թե ինչքան բաներ են փոխվել մեր փողոցում (թաղ չասեմ)․․․
    Հիշում եմ՝ ծեր հարևանուհի ունեինք, Մալաք տատ էինք ասում։ Չար կին էր, բոլորին անիծող, բամբասող․․․ Տունն էլ ոնց որ այն հեքիաթների անտառի խրճիթներից լիներ՝ շատ հին դռներով, հին պատուհաններով, շրջապատված պտղատու ծառերով (տանձ, խնձոր, բալ ․․․): Ու քանի որ տունն, այսպես ասած, ցանկապատված չէր, երեխաներով հաճախ էինք "հարձակվում" Մալաք տատիի ծառերի վրա։ Բայց Մալաք տատիից այնքան էլ հեշտ չէր գողություն անելը։ Կանգնում էր պատուհանի մոտ, կամ նստում դրսում ու աչքերը չորս արած հետևում, որ հանկարծ․․․
    Հիմա շատ բաներ են փոխվել․․․ Ինչ-որ դուռ արդեն փակվել է, և ընտանիքը վաղուց տեղափոխվել է Ռուսաստան, մի ուրիշ տուն, որտեղ իմ հիշելով երբեք մարդիկ չեն ապրել, դուռը հանկարծ բացվել է, ու հարևանները զարմանքով խոսում են՝ " Էդ հին տունը ապրելու տեղ է, հա՞, որ էս մարդիկ եկել ու ապրելու են"․․․ Եվ վաղուց է, ինչ չկաՆ ո՛չ Մալաք տատը, ո՛չ նրա տունը, ո՛չ ծառերը․ նոր տերերը տունը (դե հին էր) քանդել են, ծառերը կտրել և նախկին "խրճիթի" փոխարեն հիմա մեծ, սիրուն ցանկապատով տուն է կանգնած։ Բայց այս նոր տունը մի տեսակ "չեմ սիրում" (թե ասա՝ ինձ ի՞նչ), օտար, ավելնորդ է թվում․․․ կարծես իմ մանկությունից ինչ-որ բան է "տարել"։ Բայց այնուամենայնիվ, անգամ լրիվ անծանոթ այդ տանը նայելիս, զգում եմ, թե այդ չար, բոլորին վախեցնող Մալաք տատին ինչքան "անբաժան է" իմ հիշողություններից, որ անգամ նրա ծեր դիմագծերը լավ չհիշելով, նա կենդանի է այնքանով, որ մանկությանս այդ տարիները հիշելիս, մոռացված նրա դեմքը երևակայությամբս եմ լրացնում․․․
    Առհասարակ, հեչ մտածե՞լ եք, թե մեր շրջապատում ինչքան մարդիկ են ժամանակի ընթացքում մահացել (բարեկամներ, հարևաններ, ուղղակի ծանոթներ)․․․ մարդիկ, որոնց գուցե միայն բարևել ենք, կամ էլ անգամ չենք էլ բարևել (հեռվից հեռու իմացել ենք), կամ էլ պարզապես լսել ենք ինչ-որ մեկի մահվան մասին և անկախ մեզանից (չճանաչելով հանդերձ) տխրել ․․․
    Չգիտեմ՝ մահից հետո կյանք կա, թե չէ, բայց գիտեմ, թե մարդիկ "ՈՒՐ ԵՆ ՄՆՈՒՄ"․․․ հիշողություններում, հիշողություններ, որոնք երբեմն ոչ այնքան ՆՐԱՆՑ հիշելու համար են հանկարծ արթնանում մեր մեջ, այլ պարզապես միջոց են, որ "չկորցնենք" մեր անցյալը, չկորցնենք "մերը"։
    Վերջին խմբագրող՝ Այբ: 10.02.2016, 00:54:

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.02.2016), kitty (10.02.2016), Sambitbaba (15.03.2016), Smokie (19.02.2016), Նիկեա (10.02.2016)

  28. #9345
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս եղանակին ու էս ժամին մենակ փողոցներում թափառելուց լավ անտիդեպրեսանտ չկա: ՈՒ կապ չունի, որ ցրտոտ ա, կարևորը քայլում ես ոտքերդ քարշ տալու աստիճան շատ ու լսում ես լավ երաժշտություն: Ընտիրություն:
    Վերջին խմբագրող՝ laro: 24.02.2016, 19:23:

  29. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.02.2016), Cassiopeia (24.02.2016), kitty (25.02.2016), Mr. Annoying (24.02.2016), Smokie (16.03.2016), Նիկեա (25.02.2016), Շինարար (24.02.2016)

Էջ 623 686-ից ԱռաջինԱռաջին ... 123523573613619620621622623624625626627633673 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •