Վոլտերա (30.03.2014)
Այվի ջան, տեսակետդ ընդունում ու հասկանում եմ: Բայց ստեղ մի հատ մեծ նյուանս կա. էդ արտահայտությունը անցնելու էր գնար, միանշանակ, եթե էսքան չբզբզայինք հենց մենք ու չխորացնեինք: Մյուս կողմից էն երևույթները, որոնք դու համարում ես ոչ եվրոպական (ես էլ) չի փոխվի քննարկումների էս կերպով, մարդուն քացու տակ գցելով: Նույն Արամին «խելոքացնելու» համար այլ տարբերակներ են պետք, ոչ թե սենց:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ ես կարծում եմ, որ էս քննարկումները տեսնելով, իրան բեմի վրա ավելի մարդավարի կպահի, իսկ եթե մարսեր, կարող գնար, ընդեղ ավելի բեթար էշություն աներ։
Քանի «խելոքացնելու» այլ տարբերակները չեմ լսել, կմնամ իմ կարծիքին։
Վստահ եմ, որ իրա շրջապատում իրան պաշտպանելու են, ոնց որ ՀՀԿ-ն ա պաշտպանում իրա եզերի՝ գիտենք որ էշամ բայց մերն ա։ Իսկ նման դեպքերում ավելի ա համոզվում որ ճիշտ ա ասել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Համաձայն եմ, որ անցնելու էր գնար, եթե էսքան քննարկեինք: Ու շատ վա՛տ կլիներ, եթե անցներ գնար:
Ուրիշ ձև չկա էս հասարակությունը փոխելու: Չես կարող կոծկելով ու լռելով հույս ունենալ, որ մի օր մի բան կփոխվի: Տգիտությունը կվերանա, հանդուրժողականությունը կավելանա, ինքներս մեր մասին տենց երկինք հասնող կարծիք չենք ունենա՝ մյուսներին նվաստացնելով: Էդ սաղ փոխելու համար խոսել է պետք, պայքարել, ուրիշ ձև չկա դրա դեմն առնելու:
Մենք բոլորս Հայաստանի համար մենակ լավն ենք ուզում: Ուզում ենք նորմալ երկրի լինի, նորմալ տնտեսական ու քաղաքական կյանք ունենա: Բայց մի հատ հասարակությանը նայեք: Ահավոր վիճակ է: Ինչ է իրենից ներկայացնում միջին վիճակագրական հայը: Գլխում ինչ կա էդ մարդու, բացի «հայ», «քրիստոնյա», «եղեռն» «Արարատ», «Նժդեհ» ու նման մի քանի բառերից, որոնցից ոչ մեկի մասին մի կարգին հոդաբաշխ նախադասություն չի կարող ասել, եթե հարցնես:
Էս հասարակությունը դեգրադացվում է իր տգիտությունից: Եթե զարգացած երկիր ենք ուզում, պիտի նախ և առաջ զարգացած հասարակություն ունենանք: Խելքը գլխին, կիրթ մարդիկ: Որ գոնե գիտեն ում մոտ ինչ խոսեն: Ոչ թե լաբարոշ բերանները բացեն ուր պատահի:
Պիտի էս ամեն ինչի դեմն առնվի վերջապես:
Ես ուրիշ ձև չգիտեմ, քան քննադատությունը, ու հա, թե ներսից, թե դրսից: Ամեն կողմից:
Էս քյառթ մասսայի վերջը պիտի մի օր գա, թե չէ:
Թե չէ լավ երկիր ենք ուզում, բայց ինչով ենք արժանացել: Կամ ով է էդ երկիրը կառուցելու: Էս տգետ քյառթերը՞:
Mephistopheles (28.03.2014), Sagittarius (28.03.2014), Աթեիստ (28.03.2014)
Դե եթե կարծում ես որ էս տիպի, ոճի քննարկմամբ հասարակությանը փոխեցինք, ուրեմն լավ ա:
Ուրիշ հարց, որ ես վստահ եմ, որ ոչ մի բան չփոխեցինք:
Ընդամենը իրար վիրավորեցինք, իրար նվաստցրինք, անցավ գնաց:
Արեցինք նույնը, ինչ Արամը: Ուղղակի Արամը կպավ մարդու սեռական կողմնորոշմանը ու ընտրած ապրելակերպին, մենք կպանք Արամի սեռական կողմնորոշումների մասին կարծիքին ու ընտրած ապրելակերպին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, դու որ մի բանից դժգոհ ես, դուրս ես գալիս ցույցի, չէ՞, խոսում ես դրա դեմ, քո դժգոհությունը արտահայտում:
Ինչի պիտի հիմա չխոսվի:
Եթե աչք փակես, չի անցնելու:
Հիմա չի փոխվի, վաղը կփոխվի: Գոնե աճող սերունդը կտեսնի, որ էն մյուս կողմն էլ կա, ուրիշ տեսակետ էլ կա, որը հնարավոր է, ավելի հիմնավոր է:
Լռելը ճանապարհ չի:
Լռելու կոչ չեմ արել, սխալ ա ընկալվել Այվի ջան: Մեր շուրջը խոսելու լիքը առիթներ եղել են, շատ անգամներ խոսվել է: Մեկը ես շատ «քյառթերի» մոտ խոսելով կարողացել եմ կարծրատիպեր կոտրել էս ու ուրիշ թեմաներով: Բայց կա խոսելու ձև, կա թիրախ ընտրելու ձև: Եթե ես չեմ ընդունում տեսակետը, ես կռվում եմ էդ տեսակետի դեմ, ոչ թե էդ տեսակետը ունեցողին նման կերպ դարձնում թիրախ, նվաստացնում: Քաղաքական պայքարն ուրիշ հարթություն է, սրա նման չի: Եթե մեկը առաջարկում է վառել միասեռականներին, իրա դեմ պայքարի համար չպետք է առաջարկես վառել իրեն, այլ պետք է համոզելու, քո տեսակետը ներկայացնելու ձև ընտրես: Մի խոսքով մոտավոր ներկայացրի իմ տեսակետը, սրանով սահմանափակվեմ, թե չէ հիմա էլ իմ պատճառով է թեման էդ ուղղությամբ զարգանում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կոնչիտայի պատասխանը ։
http://blognews.am/arm/news/144447
Ի դեպ, սրա հետ կապված մի բան ասեմ էլի
Կոնչիտան, փաստորեն, ո՛չ տրանս ա, ո՛չ էլ միասեռական, այլ դրագ ա. տարածված երևույթ շոու-բիզնեսում, երբ բեմի վրա տղամարդը կնոջ շորեր ա հագնում: Ու նույն տեսանկյունից եթե նայենք, Արամն ինքն էլ ա վիտամինի բեմին դրագ էղել: Հետո էլ սենց անկապ դուրս ա տալիս:
Չուկ, լավ էլի, ֆորում ա ու նորմալ ֆորումային քննարկում: Էդ էր մնացել՝ ֆորումում ինչ-որ հավաքական գիտակցությամբ որոշակի թիրախի հետ զրույցի որոշակի մարտավարություն մշակեինքԹող սովորի: Բա որ Էմինեմի ու Մայքլ Ջեքսոնի նման հայտնի լինի, ի՞նչ տի անի: Մի բան ասին, ֆանատների դուրները չեկավ, ինչ ասես չեն ասում, երգը դուրներն եկավ, նույն ֆանատները երկինք են հանում, նորմալ ա:
Mephistopheles (28.03.2014), Նաիրուհի (28.03.2014), Տրիբուն (29.03.2014)
Շին ջան, հավատս չի գալիս, որ իմ խոսքը կարելի է ընթերցել որպես «էսպես արեք, էնպես արեք»
Թե՞ քեզ կարելի ա հարցի մասին դիրքորոշում հայտնել, ինձ՝ չէ: Չէ՞ որ ֆորում ա: Ընդամենը էս ամբողջի նկատմամբ իմ դիրքորոշումը հայտնեցի ու անհաջող փորձ արի թեման այլ ուղղությամբ շեղելու: Բայց մեզնից ամեն մեկն ա որոշում ինչ ասի, ոնց ասի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (29.03.2014)
Համաձայն չեն, դեմ են, թող լինեն, բայց իմաստը ո՞րն է ռուսերեն իմացած վատ բառերը վիդեոյի տակ գրելու: Ինչքան ռուսերեն վատ բառ իմացող հայ կա, տակը գրել է
![]()
Վերջին խմբագրող՝ enna: 28.03.2014, 17:27:
Վոլտերա (28.03.2014)
Չուկ, ինչն էլ որ չբզբզես "կանցնի-կգնա" ու հենց էդ ա մեր պրոբլեմը… չես տեսնու՞մ, ոչ մի հարց մինչև վերջ չի հասցվել… "չենք բզբզել՝ անցել գնացել ա"… հարսնաքար, մարտի 1… ու ինչքան-ինչքան տենց բաներ… իհարկե ես մասշտաբները չեմ համեմատում, բայց դա նույն վերաբերմունքի հետևանք ա… ստեղ հարցը մեր վերաբերմունքն ա երևույթին… մենք հանդուրժում ենք անհանդուրժողականությունը…
իսկ քննարկումները երբեք էլ չափի մեջ չեն լինելու… տենց բան ոչ մի տեղ չկա… կրքերը բորբոքվում են ու երբեմն էլ անցնում սահմանները… նորմալ ա…
ստեղ Արամին խելոքացնելու հարցը չի, էնի ինչ կա տենց էլ մնալու ա, երևույթի հարց ա… Արամի պես մարդ ու իրանից ավելի վատ ամեն տեղ ել կան հենց նույն ինքը եվրոպաներում, բայց հասարակական վերաբերմունքը նույնը չի…
…բայց Արամը դոդ ա…
ivy (28.03.2014)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ