Իհարկե ունի իրավունք, Մեֆ։ Նույնքան, ինչքան որ իրավունք ունի
բոմժը կեղտոտ կամ նույնիսկ
հիվանդոտ լինելու, կամ ինչքան
ինքնասպանն իրավունք ունի իր կյանքին վերջ տալու, կամ ինչքան ես իրավունք ունեմ, օրինակ,
ձմռանը պաղպաղակ ուտելու։ Ես Կոնչիտայի իրավունքների դեմ ոչ մի բան չեմ ասել։ Ընդամենը ինձ տհաճ է իր արտաքինը, այդքան բան։
Գրազ կգամ, եթե, ասենք, ինչ-որ արարողության ժամանակ որևէ
դերասանուհու հագած հագուստի անճաշակությունը քննարկվեր, բոլորդ ինձնից առաջ կընկնեիք, հազար ու մի քննադատություն կհնչեցնեիք էդ դերասանուհու հասցեին։ Բայց քանի որ Կոնչիտան "սովորական" չէ, ուրեմն նրա մասին քննարկումներն արգելված են, որովհետև դա կնշանակի, որ հոմոֆոբ ես։

Էջանիշներ