User Tag List

Էջ 572 686-ից ԱռաջինԱռաջին ... 72472522562568569570571572573574575576582622672 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,566 համարից մինչև 8,580 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8566
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր մանկությունից էինք խոսում ընկերուհուս հետ, ու մի բան շատ պարզորոշ հասկացա. էն, ինչ ես հիմա կամ, մանկությանս շնորհիվ ա /ոչ թե պատճառով /

    ես փոքր ժամանակ հաճախ էի մնում տատիկիս տանը՝ Մասիվում, որը երեք սենյականոց էր, տանն էլ մենակ ես ու տատն էինք լինում հիմնականում, մինչև երեկոյան հոպարներս տուն գային գործից: երևի թե միշտ էլ անգիր կհիշեմ էդ տունը, պատերի պաստառների պատկերներից սկսած մինչև խոհանոցում անվերջ վազվզող մրջյունները, պատուհանի տակի ջեռուցման խողովակի մեջ հոսող ջրի ձայնը, միջանցքում դրված մեծ ծաղկամանի խորդուբորդ ֆակտուրան, ամեն սենյակի հոտը, սպիտակ պոչով դանակ-պատառաքաղները, հյուրասենյակի պարկետի ճռճռոցը, ձայնապնակները, կնոջ արձանիկը, ով իմ գլխում սևամորթ էր միանշանակ, ու ես բոլորին կոչ էի անում դա նկատել , հոպարիս գծագրական տախտակն ու տարբեր չափերի ու որակի թղթերի կլոր փաթեթները, անթիվ, անհամար գրենական պիտույքները, դրանց յուրաքանչյուրի հոտն ու մեկ-մեկ էլ համը

    տունը երեք սենյականոց էր, իմ սիրելի սենյակը հոպարի ննջարանն էր, որն ամեն ինչ էր, բացի ննջարանից: գրադարան էր, աշխատասենյակ, ինձ համար՝ հեքիաթային մի մեծ աշխարհ, ուր մնում էի առավոտից իրիկուն՝ գրքերի միջի նկարները նայելով, հետո արդեն՝ նաև կարդալով, հոպարի թղթերի վրա խզբզելով, հետո արդեն՝ նաև նկարել փորձելով, հոտոտելով գուաշներն ու ջրաներկերը, վրձինները ձեռքերիս ափերին քսելով, դարակները քանդել դասավորելով, որից հետո իդեալական քաոս էի ստեղծում հոպարիս համար, ով աշխատելիս ոչինչ չէր կարողանում գտնել, բայց երբեք չէր բարկանում, չէր արգելում ոչինչ:

    մի անգամ հոպարս պատվեր ուներ ինչ-որ սրճարան նախագծելու, ու վերջնական գծագիրը թողել էր սեղանին, որ հետը տանի: ես բացեցի փաթաթած թուղթը, նայեցի, գնահատեցի աշխատանքը, հետո ճիշտ իր նման թուղթը տեղավորեցի տախտակի վրա ու սկսեցի վրան իմ ուղղումներն անել: ավիրեցի մի խոսքով: հոպարս տուն եկավ, տեսավ աղետի գոտում հանգիստ ու հպարտ տնկված ինձ, գույն տվեց, գույն առավ, ու շատ հանգիստ ձայնով ասեց՝ լավ ա ստացվել, մենակ թե դռների չափը էնքան էլ ճիշտ չի....

    ինձ երբեք ոչ մի բան չեն արգելել տատիկիս տանը: հակառակը, միշտ ձգտել են էնպես անել, որ զարգանամ ու ինքնուրույն լինեմ, անտեղի չեն բարկացել, նույնիսկ եթե բարկացել են, բացատրել են սխալս, հետս էնքան են գլուխ դրել, որ էլ չասած: էդ նույն հոպարս, երբ լոգոյի պատվեր էր ունենում, մի թուղթ էլ ինձ էր տալիս ու հանձնարարում լոգոտիպ հորինել: ու անպայման մի քանի հատ: շատ հավես էր:

    հիմա մաման ասում ա, որ ես լրիվ նույն կերպ եմ վարվում քրոջս տղայիկի հետ: ու ինձ նենց լավ եմ զգում դրանից, որտև իմ մանկությունը շատ լավն էր հենց իրենց շնորհիվ, ու հավես ա, որ ես էլ կարող եմ մի պստոյի համար նման մարդ լինել, ինչքանով որ կստացվի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.03.2014), CactuSoul (21.03.2014), Chilly (21.03.2014), Chuk (21.03.2014), Claudia Mori (23.03.2014), enna (21.03.2014), Lílium (21.03.2014), Ruby Rue (21.03.2014), Sambitbaba (21.03.2014), Smokie (21.03.2014), Vardik! (22.03.2014), Yevuk (30.03.2014), Աթեիստ (21.03.2014), Արէա (21.03.2014), Արևհատիկ (21.03.2014), Լուսաբեր (21.03.2014), Հայկօ (23.03.2014), Նաիրուհի (21.03.2014), Նարե91 (21.03.2014), Նիկեա (24.03.2014), Նուշություն (23.03.2014), Ուլուանա (21.03.2014), Ռուֆուս (21.03.2014), տեսիլք (21.03.2014)

  3. #8567
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս ի՜նչ մի նոստալգիայի մեջ ընկա: Ֆայլերս էի քրքրում, բան էն փնտրում, գտա 2001 թվին գրածս խաղերից երկուսը: Երկուսն էլ Turbo Pascal-ով, կոմպս էն ժամանակ կարծեմ 486 էր: DOS-ի տակ աշխատով, գրաֆիկայով, անիմացիոն: Մեկը հանոյան աշտարակի խաղն ա, որ բացի նրանից որ կարող ես ընտրել գլլանների քանակն ու խաղաս, նաև կարող էիր դնել, որ ինքը խաղար ու քեզ ցույց տար, մյուսն էլ տետրիս: Տետրիսիս երկորդ, զարգացրած տարբերակը չգտա, որն իրականում արդեն տետրիս չէր, այլ տետրիսատիպ խաղերի հավաքածում: Ոչ էլ օձիս գտա









    Թե ինչի՞ բառադիացա ու էդ ուղղությամբ չշարունակեցի: Նստած խաղում եմ, win8-ով՝ dos-ի խաղերս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.03.2014), John (21.03.2014), Lev (22.03.2014), Moonwalker (23.03.2014), Norton (30.03.2014), Smokie (21.03.2014), V!k (22.03.2014), Արամ (22.03.2014), Լեո (21.03.2014), Հայկօ (23.03.2014), Նիկեա (24.03.2014)

  5. #8568
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս ազգի բերանը որ մի բառ ա ընկնում, թող ու փախի... դե արի բացատրի որ կոնչիտաթրաշազզվը մեղմ ասած նույնը չի ինչ հոմոֆոբը: Էնքանով ա նույնը, ինչքանով որ
    եթե ֆուտբոլիստ Առնոլդինյոյի թրաշը դուրդ չի գալիս, ուրեմն դու քարանձավաբնակ ֆուտբոլաֆոբ ես

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.03.2014), Նիկեա (24.03.2014)

  7. #8569
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդկանց տգեղացնող արտաքին գծերը՝ մեծ քիթը, լոշտակ ականջները...չեմ նկատում (գեղեցիկ են թվում)՝ մինչև բնավորության մեջ չեմ հայտնաբերում ինչ-որ մի բացասական գիծ...

    Էսօր նոր նկատել եմ, որ իմ 2 տարվա ընկերուհին մեծ քիթ ունի...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.03.2014), Vardik! (22.03.2014), Արամ (22.03.2014), Նիկեա (24.03.2014), Փոքրիկ շրջմոլիկ (21.03.2014)

  9. #8570
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ ա էլի գնում մարդկանցից մի փոքր վերաբերմունք ունենան։ Ինչքան ասում եմ դրական լինեմ, լավ վերաբերվեմ(խոսքս անծանոթներին ա վերաբերում), գոնե նույն ձևով կպատասխանեն: Չգիտեմ ե՞ս եմ կենտրոնանում սրա վրա, թե ինչ վերադարձել եմ, իմ հետ մարդիկ որոշում են բռի, արտաշ լինեն, տրամադրություն գցեն։ Մի՞թե ես պարտք եմ իրենց, ինչի՞ էլի մուննաթ ձևով,հիմնականում իրենց պարտականությունները կատարելիս, կամ պարզապես ։ Ամենավատը, էն ա, որ էս ամենը, արդեն մտածողության մեջա ու նորմալ ա։ Ու երբեմն պատահել ա էնպիսի տեղերում, էնպիսի մարդիկ են, որ, հավանաբար, իրենք էս երկրի «կրթված» մասսան են։
    Չեմ կարծում, որ ես եմ փոխվել, որտև միշտ էլ ինչ-որ ապուշի ժպիտով եմ եղել, հիմա էլ, մերոնք ասում են թե, դու էլ էնպես արա, ոնց որ իրենք, ես էլ չեմ կարում նման ձևով, ի՞նչ անեմ։ Թե՞ էս երկրում տրորիր, որ չտրորվես սիստեմով ա։
    Մարդկանց մեջ մի գրամ «արվեստ» չի մնացել։
    Ես որ չեմ էլ փոխվելու, չեմ կարող, ավելի շուտ իրենք են փոխվելու։
    Իրենք լավ էլ արժանի են էս իշխանություններին, իրար հետ լավ էլ հարմարվել են։


    Սիրով Արփինե,
    արդեն որերորդ անգամ էս հասարակությունից զզված։
    "Non est ad astra mollis e terris via."

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (24.03.2014), Nihil (21.03.2014), Ruby Rue (21.03.2014), _Հրաչ_ (21.03.2014), Նարե91 (21.03.2014), Նիկեա (24.03.2014), Վահե-91 (22.03.2014)

  11. #8571
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես սարսափելի վախ ունեմ ատամի պրոթեզներից
    ինձ համար դրանից ավելի զզվելի ու հակաէսթետիկ բան չկա աշխարհում
    բայց ես չեմ զզվում էն մարդկանցից, ովքեր կրում են ատամի պրոթեզներ, ու երբեք ցույց էլ չեմ տալիս, որ ոտից գլուխ փշաքաղվում եմ իրենց դնովի ատամնաշարի փայլից

    կա մատների մի տեսակ, որն իմ հիվանդ երևակայությունը նույնացնում ա չղջիկի թաթիկների հետ, իսկ քանի որ ես չղջիկներից էլ եմ զզվում, ավտոմատ նաև շատ վատ եմ տանում նման ձեռքերը
    իմ ընկերների մեջ շատ կան նենց մարդիկ, ում մատներն ինձ մոտ հենց էդ ասոցիացիան են առաջացնում, բայց ես ունեմ սովորություն շատ մոտիկների ձեռքերն էլ պաչելու, ու հաճախ եմ պաչում նաև «չղջիկների թաթիկները»

    անկիրթ, քյարթու, անդաստիարակ, տգետ ու անհետաքրքիր մարդկանց մի ամբողջ խումբ եմ տեսնում իմ գործի բերումով, ու գործի բերումով էլ լիքը շփվում եմ հետները /թեև իհարկե բախտս բերել ա, հաճելի մարդիկ էլ քիչ չեն/, բայց ես չեմ խուսափում նրանցից մենակ էն պատճառով, որ իրենք էն չեն, ինչ ԵՍ ԵՄ, հա, գուցե երկար զրույցի չբռնվեմ, որովհետև խոսելու թեմա չկա ինձ համար տենց մարդկանց հետ, բայց վերևից չեմ նայում, չեմ ատում

    մի բան եմ հասկացել. կյանքում ամենամեծ պրոբլեմները լինում են հիմնականում երկու պատճառով. մեկը՝ մրցակցությունն ա, մենք միշտ իրար հետ մրցում ենք, բոլորս էլ ուրախանում ենք, երբ մեր լայքերը, շնորհակալություններն ու վարկանիշներն ավելի շատ են, քան մյուսինը, իսկ երկրորդն էլ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼՆ ա. մենք միշտ ամեն ինչին գնահատական ենք տալիս
    էս երկրորդ թեման ինձ համար շատ ահավոր կարևոր ա, ու ես իմ կյանքի էս էտապում ինձ վարժեցնում եմ հեռու մնալ գնահատականներ տալուց /խնդրում եմ, չշփոթեք գնահատելու հետ/, ու դրա մասին երևի հետագայում ավելի ծավալուն ու լուրջ մի բան գրեմ, երբ որ փորձս ու ձեռքբերումներս ներեն

    իսկ հիմա ամբողջ ասածս էս ա, որն ինձնից առաջ շատ հրաշալի կերպով ասել ա Լեննոնը՝ don't hate what you don't understand
    ես էդ արտահայտությունը սենց եմ հասկանում. պետք չի ատել կամ վերևից նայել նրանց, ովքեր քո նման չեն
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.07.2015), Arpine (24.03.2014), CactuSoul (22.03.2014), Claudia Mori (23.03.2014), E-la Via (22.03.2014), erexa (24.03.2014), Lílium (22.03.2014), My World My Space (22.03.2014), Sambitbaba (23.03.2014), Smokie (22.03.2014), Yevuk (30.03.2014), Աթեիստ (22.03.2014), Արամ (22.03.2014), Արևհատիկ (22.03.2014), Հայկօ (23.03.2014), Նաիրուհի (22.03.2014), Նարե91 (22.03.2014), Նիկեա (24.03.2014), Ուլուանա (22.03.2014), Ռուֆուս (22.03.2014)

  13. #8572
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քամակը հենելա մարշուտնու ռուչկին ու միտք էլ չունի առաջ գալու, երևի ֆանտազիան չի հերիքում, որ կանգառում կարողա իջնող լինի ու իջնողն էլ ես եմ...գրողը տանի քիչա մնում ասեմ աղջիկ ջան քամակդ մի կողմ տար դուռը բացեմ...չնայած խի՞ ասեմ ավելի լավա ձեռքս քցեմ ու դուռը բացեմ... դե սիրունիկս քեզ հաճելի վայրկյաններ եմ մաղթում...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.03.2014), Աթեիստ (23.03.2014)

  15. #8573
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկենելով մարդ-իդեալ կերպարի, դրա կերտման համար ստեղծված բարոյական նորմերի, վեհ գաղափարների ու էլ չգիտեմ ինչերի ետևից՝ մոռանում ենք, որ նախևառաջ կենդանի ենք: Էդ խեղճ հարիֆին մազոխիստասադիստական կայֆերով մի լավ տանջում ենք, շղթայում, գցում մի մութ նկուղ ու փրձում մոռանալ նրա գոյության մասին: Ինչն էդքան էլ լավ չի ստացվում: Հաճախ կարող ես լսել նրա մռնչյունը, ոռնոցը, պատեպատ իրեն տալուց եկող դղրդյունը, հետո նվվոցը, կաղկանձը, մի օր էլ կարող է ընդհանրապես ձայն չլսես ու կարծես, որ սատկել է, որ վերջապես կարողացար նրա հախից գալ: Բայց չխաբնեվես. կենդանիդ մեռնող չի: Ու փառք տուր բոլոր երկնային ու երկրային ուժերին, որ էդպես է: Հակառակ դեպքում, նրա հետ շունչ կփչեր նաև ինքնապաշտպանական բնազդդ: Ու դու ստիպված կլինեիր անողնաշարի նման սպասել կյանքին կուլ գնալուն:
    Ամենամեծ այլանդակությունը , որ կարող ես անել կենդանուդ հետ՝ նրան անդամալույծ դարձնելն է:
    Իսկ ամենախելացի բանը՝ ընտելացնելը:
    Շոյիր գլուխը, ճանաչիր բնավորությունը, լսիր գռմռոցը, սիրիր ու նա քեզ կծառայի, կպաշտպանի, առաջ կմղի, թույլ կտա ամբողջական լինել ու, որ շատ կարևոր է, զգոն կպահի:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.03.2014), CactuSoul (23.03.2014), Chilly (23.03.2014), Claudia Mori (23.03.2014), Lílium (23.03.2014), Sambitbaba (23.03.2014), Smokie (24.03.2014), Vardik! (23.03.2014), Աթեիստ (23.03.2014), Արամ (24.03.2014), Արևհատիկ (24.03.2014), Դատարկություն (24.03.2014), Նաիրուհի (24.03.2014), Նարե91 (24.03.2014), Նիկեա (24.03.2014), Ուլուանա (23.03.2014)

  17. #8574
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան թունդ ծխողներ,որ ամեն երկուշաբթի որոշում են թարգել:
    Էսօրվանից թարգում եմ,վերջ:Զգում եմ,որ հոգեպես ֆիլտրացման կարիք ունեմ,հակառակ դեպքում կդառնամ են մարդը,ումից զզվում եմ:Ընդունում եմ թերություններս,էլ չեմ վախենում քննադատություններից ու հաղթահարելու եմ սահմանված բոլոր նշաձողերը:էսօրվանից փոխում եմ ինձ,որ վաղը փոխեմ իմ աշխարհը:Ու սրանք պարծենկոտի փուչ խոսքեր չեն:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.03.2014), boooooooom (25.03.2014), CactuSoul (25.03.2014), John (24.03.2014), Lílium (25.03.2014), Smokie (24.03.2014), Արևհատիկ (24.03.2014)

  19. #8575
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մարդիկ կան, երբ խոսացնես, մոտավորապես սենց մի բան կասեն՝ ես նենց կուզեի վաթսունականներում ծնված լինեի
    եթե հարցնես՝ ինչի՞
    կասի՝ դե՜, ռոք ըն ռոլլ, սեքսուալ հեղափոխություն, հիպպիական շարժում, մշակութային բում, նարկոտիկներ.... նենց կուզեի էդ ամենի մասնակիցը լինել, ես հոգով սաստիկ բոհեմիկ եմ, երդվում եմ Մոնմարտրով

    ու դու կնայես իրան երկար ու չես ուզենա մենակ թողնել, կհարցնես՝ գնա՞նք մի տեղ մի քիչ գինի խմենք, լավ երաժշտություն լսենք, զրուցենք
    ու վաթսունականներից ուշացածը կպատասխանի քեզ՝ ես ընդհանրապես չեմ խմում ու ճիշտն ասած աշխատում եմ մինչև տասը տանը լինել, քանի որ շուտ եմ քնում

    դու մի զարմացիր, ուղղակի օգնիր նրան ուղղել շարֆն ու բերետը դնել ճիշտ անկյան տակ, ու ճանապարհիր նրան մինչև դուռը, իսկ երբ հետ գաս, չծխես հանկարծ նրա թողած սիգարելլան, որովհետև դա հաստատ ութանասուն դրամանոց զիբիլ ա լինելու՝ դիխլաֆոզի հոտով
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.03.2014), boooooooom (25.03.2014), CactuSoul (25.03.2014), Chuk (25.03.2014), E-la Via (25.03.2014), ivy (25.03.2014), Lílium (25.03.2014), My World My Space (25.03.2014), Sambitbaba (27.03.2014), Smokie (25.03.2014), Աթեիստ (25.03.2014), Նաիրուհի (25.03.2014), Նարե91 (25.03.2014), Նիկեա (05.04.2014), Ռուֆուս (25.03.2014)

  21. #8576
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրական տանս կից մի փոքրիկ շինություն կար,որ ծառայում էր որպես հայրիկիս արհեստանոց: Դրա բանալիին հայրս մի սիրուն շղթա էր կապել,որ իմ ու եղբորս ուշադրությունը շա՜տ էր գրավում: Մի անգամ հարմարացրինք,վերցրինք,բայց ես ճղճղոցս գցեցի,ինձնով արի: Դեռ քիչ է,մի բան էլ թաքցրի,որ եղբայրս չվերցնի: Թաքցրի ու մոռացա: Իսկապես մոռացա ( մի 5 տարեկան հազիվ լինեի): Հիմա հայրս ամեն անկյունում էդ բանալինա փնտրում,ամեն դարակ բացում-փակում,բայց չի կարում գտնի: Մեզ էլ հարյուր անգամ հարցրեց,թե կարողա մե՞նք ենք վերցրել: Չէ՛,մենակ զարմացած դեմքեր: Վերջը մի քանի ժամ հետո էդ բանալին գտնվեց: Մեկ էլ ստեղ ես հիշեցի,որ էդ ես էի թաքցրել.
    __ Վա՜յ,պապ, էդ ես էի էդտեղ դրել....
    Լուրջ եմ ասում,հորս էդքան ջղայնացած էլ չեմ տեսել: Ու էստեղ ես մի հատ դաստիարակչական վաստակեցի:


    Հիմա ինչի՞ էսօր սա հիշեցի:
    Առավոտվանից մկրատ եմ ման գալիս,դեռ մի բան էլ անհանգստանում եմ,թե ու՞ր եմ դրել,հեսա պստոն գտնելուա իրան վնաս տա: Երկար որոնումներից հետո գտնում եմ: Մեկ էլ Մարգարիտան.
    __ Մա՜մա, իսկ դու գիտե՞ս,որ ես էի թաքցրել մկրատը,բա՜...

  22. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.03.2014), boooooooom (25.03.2014), CactuSoul (27.03.2014), E-la Via (27.03.2014), laro (25.03.2014), Lílium (25.03.2014), Lusina (25.03.2014), murmushka (27.03.2014), Sambitbaba (27.03.2014), Smokie (25.03.2014), Yevuk (30.03.2014), _Հրաչ_ (25.03.2014), Աթեիստ (26.03.2014), Արևհատիկ (25.03.2014), Նաիրուհի (25.03.2014), Նարե91 (25.03.2014), Ռուֆուս (25.03.2014)

  23. #8577
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս եղբորս ընկերը մի կատու բերեց մեր բակ: Դե մենք մեր փողոցային փիսոներին կերակրում ենք, ջուր տալիս: Եթե համաձայնեն, կշոյենք էլ: Բայց դե վախկոտ են, չեն մոտենում:

    Մի խոսքով, էս նոր փիսոն պիտի հարմարվեր մեր վայրի փողոցայիններին: Մի քիչ վախենում էինք, որովհետև ինքը տան պահած փիսո էր, իսկ մեր վայրենիկներն արդեն վաղուց տարածքն իրար մեջ բաժանել էին:

    Էդպես մի քանի օր փիսոն մեկ առավոտը, մեկ երեկոյան գալիս, դռան մոտ մլավում էր, կերակրում էինք: Հետո էլ վայրի կատուների հետ կռիվներից էինք փրկում: Եթե տանը մարդ չէր լինում, տուն էլ էինք բերում, փայփայում, որ հանկարծ իրեն լքված չզգա:

    Էսօր հանկարծ ցերեկն էլ հայտնվեց: Տանը մենակ էի: Բանից բեխաբար կերակրեցի: Ուտելիքի վրա հարձակվեց, մի վայրկյանում ռնդեց: Մեկ էլ պապիկս էկավ բակ, ասեց՝ ուրեմն էն ուրիշ կատու էր: Բան չհասկացա:

    Մեկ էլ հետո իմացա՝ ինչ էր պատահել: Առավոտը պապս տանիքից ինչ-որ կատվի դիակ է գտել, բերել մեր բակ, եղբորս ցույց տվել: Եղբայրս ճանաչել է այդ նույն կատվին: Երկուսով տարել, աղբարկղն են գցել: Մամաս էլ գիտեր դրա մասին, բայց ինձ չէին ասել: Դրա համար կատվի գալն ինձ հեչ չէր զարմացրել:

    Երեկոյան տանը հավաքված էդ հարցն էինք քննարկում: Եղբայրս այլևս համոզված չէր, որ նույն կատվին է տեսել առավոտյան: Մերոնք այլ վարկածներ էին առաջ քաշում, թե՝ երևի թունավորված է եղել կամ ուշաթափված, հետո ուշքի է եկել և այլն: Բայց ամենավախենալու վարկածն էն էր, որ կատուն սատկել, հետո կենդանացել է: Վատ եմ:

  24. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.03.2014), Arpine (26.03.2014), E-la Via (27.03.2014), impression (26.03.2014), ivy (27.03.2014), Lílium (26.03.2014), Sambitbaba (27.03.2014), Smokie (26.03.2014), Vardik! (26.03.2014), Yevuk (30.03.2014), Աթեիստ (26.03.2014), Դատարկություն (26.03.2014), Նաիրուհի (30.03.2014), Ռուֆուս (26.03.2014)

  25. #8578
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի գրառումը ստիպեց, որ էս պատմությունը հիշեմ:

    Մեր ընտանիքում շատ անհանդուրժող վերաբերմունք կար ընտանեկան կենդանիների նկատմամբ, շներին մերոնք հանդուրժում էին, բայց միայն այն պայմանով, որ շներն ապրեն բակում ու մենք աշխատենք հնարավորինս քիչ ձեռք տալ, իսկ տանը կատու պահելը չլսված բան էր: Ու այդպես իմ ողջ մանկությունն անցավ էն երազանքով, որ տանը ինչ–որ կենդանի կպահեմ, կարևոր չէ, շուն, կատու, թե ինչ, մենակ թե մի բան լիներ:

    Ցուրտ ու մութ տարիներն էին, ձմեռ: Պապայիս ընկերներից մեկը մի ամսով պիտի Ռուսաստան գնար ընտանիքով ու մեզ խնդրեց, որ իրենց կատվին տիրություն անեինք: Երջանկությանս չափ չկար, վերջապես գոնե մի ամսով հենց տանը, այլ ոչ թե բակում կենդանի կունենանք: Բայց իզուր տեղն էի էդքան ուրախացել, որովհետև մերոնք միանգամից մի քանի պայման դրեցին, կատուն իրավունք չուներ գետնից բարձր տեղ բարձրանալ, մենք իրավունք չունեինք կատվին ձեռք տալ (չնայած ես միշտ հարմար պահ գտնում էի փիսոյին շոյելու) ու ամեն գիշեր կատվին պետք է փակեինք մեր տանը կպած Վերգուշ հորքուրի տանը, որովհետև մամաս վախենում էր, որ գիշերը փիսոն կարող էր բարձրանալ աթոռներին, բազմոցին, կամ որն ավելի սարսափելի էր՝ մահճակալներին: Քանի որ ես միակն էի, ով էդ կատվին ձեռք էր տալիս, ամեն օր քնելուց առաջ կատվին տանում էի Վերգուշ հորքուրի տուն ու դուռը բանալիով փակում: Վերգուշ հորքուրը պապայիս հորաքույրն էր ու իր անվանը հավատարիմ մնալով ոչ ամուսնացել էր, ոչ երեխա ունեցել ու էդպես էլ ամբողջ կյանքը միայնակ ապրելով մահացել էր:

    Մի գիշեր արթնացա, որովհետև ոտքերս ինչ-որ չափից դուրս տաք էին: Աչքերս բացեցի ու տեսնեմ փիսոն նստել էր մահճակալիս վրա ու լուսնի լույսի տակ փայլող աչքերով նայում էր ինձ: Ժպտացի, սկսեց մռմռալ, մինչև հիմա հիշում եմ վիբրացիաները, որոնք ամբողջ մարմնով զգում էի: Ձեռքս մեկնեցի, որ շոյեմ, փիսոն թփոցով մահճակալից ցած թռավ ու անձայն հեռացավ: Պառկեցի, փորձեցի քնել, բայց հետո հիշեցի, որ փիսոն մեր տանը չպիտի լիներ, ախր ես ինքս իմ ձեռքով երեկոյան նրան փակել էի Վերգուշի տանը, ո՞նց էր տուն մտել: Վեր կացա մոմը վառեցի ու սկսեցի մահճակալների տակ կատվին փնտրել, բայց կատուն անհետացել էր: Արդեն պատրաստվում էի նորից պառկել քնել, բայց բայց էն մտքից, որ փիսոն կարող է ծնողներիս սենյակ մտնել ու մահճակալին բարձրանալ ու ես դրանից հետո հավերժ կզրկվեի կատվին տանը պահելուց, որոշեցի ամեն դեպքում ծնողներիս արթնացնել ու հայտնել, որ փիսոն ինչ-որ տեղից տուն է մտել: Գիշերվա կեսին ամբողջ ընտանիքով սկսեցինք տնով մեկ կատվին փնտրել, ինչքան անկյուն կար, նայեցինք, բայց կատուն չկար ու չկար: Ինձ սկսեցին համոզել, որ հավանաբար երազ եմ տեսել, կատուն Վերգուշի տանն է ու ոչ մի ձև չկար, որ տուն մտներ: Բայց ես հո հիշում եմ կատվի ջերմությունը ոտքերիս, մռմռոցը, փայլող աչքերն ու մահճակալիցս ներքև թռնելուց թփոցը: Մի խոսքով, նորից պառկեցինք քնելու, իսկ առավոտյան երբ Վերգուշի տան դուռը բացեցի փիսոն պոչը վեր տնկած այնտեղից դուրս եկավ:

    Ես չգիտեմ էդ գիշեր ինչ եմ տեսել, բայց վստահ եմ, որ կատուն էր ու հաստատ մեր սենյակի ու Վերգուշի տան միջև ինչ-որ անցք կար, որով փիսոն մտել էր տուն: Տարիներ անց, երբ մեր սենյակը սկսեցինք վերանորոգել ու Վերգուշի տունը քանդեցինք, անհամբեր սպասում էի, որ էդ անցքը կգտնենք, բայց այդպես էլ ոչ մի բան չգտանք:

    Հ.Գ. Երբ որ փոքր էի, սարսափելի վախենում էի մթությունից, գիշերները միշտ պատկերացնում էի, որ անկողնուս տակ հրեշներ կան ու մինչև մոմը չվառեի, չէի համարձակվի մահճակալից իջնել: Բայց կատվի դեպքից հետո մթության հանդեպ վախս անհետացավ:
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.03.2014), E-la Via (27.03.2014), ivy (27.03.2014), laro (26.03.2014), Lílium (26.03.2014), My World My Space (26.03.2014), Sambitbaba (27.03.2014), Smokie (26.03.2014), Vardik! (26.03.2014), Yevuk (30.03.2014), Աթեիստ (26.03.2014), Դատարկություն (26.03.2014), Նաիրուհի (27.03.2014), Նարե91 (29.03.2014), Ուլուանա (26.03.2014)

  27. #8579
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ մեկ նենց մեծ ցանկություն ա մոտս առաջանում, վերցնել մեեեեեեծ ռետին ու ջնջել...... մարդկանց, հիշողություններ, դեպքեր... ջնջել, անհետք, անմնացորդ , վերջնական
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.03.2014), erexa (27.03.2014), Smokie (27.03.2014), Vardik! (27.03.2014), Նարե91 (27.03.2014)

  29. #8580
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքում մտքովս չէր անցնի, որ կարող է մարտի վերջին երազեմ, որ գոնե ապրիլին մինուս ջերմաստիճան չլինի։ Հա, մենք դեռ պլյուս–մինուս տատանումների մեջ ենք...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (27.03.2014), Vardik! (28.03.2014)

Էջ 572 686-ից ԱռաջինԱռաջին ... 72472522562568569570571572573574575576582622672 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •