Ազատություն բառը շատ չծամեցի՞ն, համը լրիվ կորցրել է, թքելու ժամանակն է, թե՞ արդեն վաղուց թքել են, ուղղակի աղբամանից թափոնը ԱՄՆ-ն հավաքում, մշակում, գենետիկ մոդիֆիկացված համեր խառնում, ու նորից բաժանում ա որպես հումանիտար օգնություն, ու էլի վերցնում-ծամում են, ծամում, ու ծամոնը հա փուչիկ ա դառնում շուրթերին ու պայթում արյուն ցփնելով:
Ի՞նչ ազատություն, ում եք էշի տեղ դրել: Եվրոպրեզիդենտ՝ ունեիք՝ Յուշչենկոն, երկիրը վարի տվեց, Ուկրաինան աշխարհում ամենամեծ տնտեսական անկումը ունեցավ, չուզեցիք, 2010-ին ընտրություններ արիք, ընտրվեց Յանուկովիչը, բան չկարացավ անի, ու էլի երկիրը վարի էր գնում: Ո՞նց փրկի, Ռուսաստանը ասեց՝ 15 միլիարդ տամ, Եվրոպայի հետ ասոցացման պայմանգիրը մի ստորագրի: Եվրոպան 16 միլիարդ տար, կստորագրեր, չտվեց, խի՞ տա, եթե ավելի էժան կառնի երկիրը: Ու Յանուկովիչը քաշվավ:
- See more at:
http://www.tert.am/blog/?p=9744#stha....vQeKrA2k.dpuf
Էջանիշներ