Արտ, ուղղակի երբ մենք անընդհատ ինչ որ գնահատականներ ենք տալիս հաճախ մենք կարող ենք մոռանալ, որ դա ընդամենը անձնական ընկալման հարց է և որ էտ հարցի վերաբերյալ առնվազն կա էնքան տեսակետ, ինչքան, որ մարդ կա երկրագնդի վրա։ Իմ գրածը ոչ թե նրբանկատությանն է վերաբերում, այլ առաջին հերթին սեփական մտածելակերպին։
Պարզաբանեմ։ Օրինակ երբ ինչ որ ճաշատեսակ ես տեսնում, որից սիրտդ խառնում ա, սովորաբար միանգամից ասում ենք «ֆու, էս ի՞նչ զզվելի ճաշ ա, ո՞նց մարդ կարա սա ուտի»։ Ու սովորաբար էտ ժամանակ մենք պարզապես չենք էլ մտածում, որ կան մարդիկ ում համար դա սիրած ճաշատեսակ ա։ Գուցեև ամենասիրելին։ Իսկ երբ ՄՏԱԾՈՒՄ ԵՍ, որ իմ համար սա զզվելի ճաշ է, դու ամեն անգամ ինքդ քեզ հիշեցնում ես առնվազն երկու բան. ա) այս ճաշը զզվելի է ՔՈ քիմքին, ՔՈ համար և բ) կան մարդիկ որոնց համար սա ամենասիրելի ճաշատեսակն ա։ Ու սա օգնում է չկարծրացնել մտածելակերպը ու չանվանել զզվելի ինչ որ մի բան, ինչը կարա լինի ամենասիրելի բանը մեկ ուրիշի համար։ Ու ամեն անգամ ինքդ քեզ հիշեցնում ես, որ քո դիրքը ավելի արտոնյալ չի։ Պարզապես հավասար տեսակետ է նրա հետ ում համար դա ամենասիրելի ճաշատեսակն է։ Ես ինքս գիտակցում եմ, որ վերջերս կրոն բաժնում ակտիվորեն խախտել եմ հենց իմ նշած սկզբունքը, բայց ես վստահ եմ, որ այս մտածելակերպը շատ ավելի մոտիկ է իրականությանը, քան սառեցրած տեսակետներ հայտնելը պիտակների տեսքով։
Էջանիշներ