Դրա համար նորմալ արտահայտվելու ձև գոյություն ունի:
"Յան տուր"-ն ու "Ներեցեք, բայց ձեր կարծիքը որպես քննադատի ինձ չի հետաքրքրում, խնդրում եմ, շրջանցեք իմ գործերը" լրիվ տարբեր բաներ են:
Երբ դու մտնում ես մի տարածք, ուր դու նոր ես ու ուզում ես կարդացվել, պետք ա հաշվի առնես, որ քեզ ճանաչելու են էն մի քանի գրառումով, որ դու անելու ես:
ՈՒ եթե էդ գրառումներն ունեն էս տեսքը՝ ինձ "Ակումբը երբեք դուր չի եկել, յան տուր ապեր, դուք խոզ եք՝ ես մարգարիտ", ուրեմն դու սկզբից ևեթ քեզ դատապարտում ես կանխակալ վատ վերաբերմունքի. դա ընդամենը ադեկվատ մարդկային պատասխան ա:
Եթե մեկն ինձ ասի՝ յան տուր կարծիքներովդ, ես իրա ինադու կշարունակեմ գրել:
Ոնց որ մեկը մտնի տունդ, ուզենա ապրանք ծախել վրեդ, բայց ամեն երկրորդ բառը քֆուր լինի: Է հետո՞:
Էջանիշներ