Մտածում էի, որ մենակ Հայաստանում ա բարձրագույն կրթությունը պրիստիժնի, բայց պարզվում ա՝ չէ: Էսօր էս հոդվածը կարդացի: Հոդվածի տոնից երևում ա, որ դրական երևույթ ա համարվում, որ պետության բնակչության մեծ մասը բարձրագույն կրթություն ունի:
Չգիտեմ, ես մի քիչ համաձայն չեմ: Լավ, ասենք զարգացած պետություններում մի քիչ կարող ես հասկանալ. բարձրագույն կրթություն ունեցողն ավելի բարձր վարձատրվող աշխատանք ա անում, բայց Հայաստանում սովորաբար էդ դեպքը չի: Մարդիկ կան, որ չորս տարի կամ ավելի շատ համալսարանում տանջվում են, հետո աշխատում առանց մասնագիտության կամ այլ մասնագիտությամբ: Ու հիմնականում էդ մարդկանց բուհեր բրդողներն իրենց ծնողներն են:
Մի խոսքով, էկեք էս թեմայում քննարկենք, թե մեր օրերում Հայաստանում և դրանից դուրս որքանով ա կարևոր բարձրագույն կրթություն ունենալը:
Էջանիշներ