User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Արդարացի՞ ենք գնահատում ստեղծագործողներին քննարկելիս մեր տեսակետի կարևորությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արդարացի՞ ենք գնահատում ստեղծագործողներին քննարկելիս մեր տեսակետի կարևորությունը

    Թեմայի պատճառ հանդիսացավ ակումբցի Սևակի ստեղծագործությունների քննարկումը: Իմ կողմից շատ հարգված ակումբցիներից մեկի մոտ շատ թեթև արտահայտվել եմ այս մասին, բայց ցանկացա թեմա բացել: Գուցե քննարկում ծավալվի:

    Նախապես նշեմ, որ Սևակի գործերը չեմ հավանում, չեմ էլ արտահայտվում իր թեմաներում: Այսինքն իր դեպքը թեմայի առիթ դարձավ ուղղակի, որովհետև վերջին դեպքն էր:

    Գուցե սխալ եմ, բայց ահա թե ինչ ա ացնում վերջերս իմ մտքով:

    Մենք անընդհատ ստեղծագործողներին ասում ենք սովորիր քննադատություն լսել, հետևություններ արա, եթե նույնիսկ համաձայն չես, ասա շնորհակալություն, անցի առաջ և այլն: Բայց որքանո՞վ ենք մենք ճիշտ գնահատում մեր տեսակետի կարևորությունը: Ո՞վ է ասել, որ մենք ամեն ինչի ճիշտը գիտենք, մենք կարանք սովորացնենք, ստեղծագործողն էլ պիտի ասի, մերսի, որ ձեր թանկագին ժամանակը տրամադրեցիք ինձ այդքան կարևոր և ուսուցողական խորհուրդներ տալու համար: Ո՞վ է ասել, որ ստեղծագործողը նյարդեր չունի: Նույնիսկ այն ստեղծագործողները, ովքեր իրոք հենց էդպես էլ ասում են, համոզված եմ՝ մտքի մեջ լավ էլ ջղայնանում են, իսկ եթե մի քիչ երկարում ա էդ քննադատությունը, նաև ոնց որ պետքն ա, հակադարձում են: Ովքեր ստեղծագործող են, լավ էլ գիտեն, որ տենց ա, լավ էլ գիտեն, որ մտքի մեջ իրենց հեչ էլ դուր չի գալիս ոչ դուրեկան կարծիքը:

    Խնդիրն էդ ա, որ նույնիսկ լուսաճաճանչ գրողները էդքան էլ մեր ընկալմամբ ադեկվատ չեն պատասխանել իրենց քննադատողներին: Երբ որ կարդում ես իրենց արձագանքները, տեսնում ես, որ քննադատները սովորաբար էնպիսի անձնական վիրավորանքների են արժանացել, որ էլ դու սուս: Դա հեչ լավ չի, բան չեմ ասում: Բայց էսպիսի մի բան, ստեղծագործողին ասիր քո կարծիքը, պատասխանեց, որ համաձայն չի, էլ ինչո՞ւ ես պնդում: Մի հատ ասիր, հասկացաքն, էն մարդն էլ ասաց՝ համաձայն չեմ, երկորդ գրառումը, հետագա պնդումն ասածի արդեն նյարդայնացնող ա, նույնիսկ ինձ ա նյարդայնացնում, երբ ես չեմ հեղինակը, ոչ էլ տվյալ ստեղծագործողի մոլեռանդ երկրպագուն: Բայց չէ, ո՞նց կլինի, մենք բարեհաճել ենք կարծիք հայտնել, ուրեմն այս նորելուկ ստեղծագործողները պարտավոր են շնորհակալ լինել, ընդւոնել, սովորել, երախտապարտ լինել և այլն:

    Սա ճի՞շտ մոտեցում ա: Կա՞ ակումբում մեկը, ով իրոք իրեն կարող է իրավունք վերապահել գրել սովորեցնել: Մենք ընդամենը կարծիք ենք հայտնում, չէ՞: Կարծիքդ լսվեց, չընդունվեց, պնդելը ո՞րն ա: Գրողն ինքը չի՞:

    Չեմ ուզում կոնկրետ վերջին թեմայի վրա կենտրոնանաք, ասենք, հա՝ բայց ինքը սենց պիտի չասեր և այլն: Ընդհանրապես եմ ասում: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ: Ներողություն եթե մտքերս լավ չարտահայտեցի, ներողություն, եթե սխալ եմ մտածում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), John (17.02.2014), Sambitbaba (17.02.2014), Մինա (17.02.2014), Վոլտերա (17.02.2014)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շին ջան, իսկ ով ա ասում, որ քննադատողը սովորեցնում ու իրա ասածը հալած յուղի տեղ պետք ա ընդունվի:

    Այո՛, քննադատողի (քննարկողի) կարծիքը հաճախ կարող ա վիրավորական կամ ցավեցնող լինի: Բայց ցանկացած ընթերցող իրավունք ունի ստեղծագործության մասին կարծիք ունենալ ու այն արտահայտել:

    Այ էսքան պարզ բան, որ բարդացվում ա: Չեմ ուզում կոնկրետանալ որևէ կոնկրետ հեղինակի վրա: Շատերն են քննարկումների պատճառով ցավ ապրել, բայց գտել են էդ հաղթահարելու ձևը: Իսկ թեմաները շիկացել են էն դեպքում, երբ ստեղծագործողը ադեկվատ չի եղել քննարկման նկատմամբ: Այ էսքան պարզ մի բան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), ivy (17.02.2014), Sambitbaba (17.02.2014), Աթեիստ (17.02.2014), Արէա (17.02.2014), Գրող (17.02.2014), Լեո (18.02.2014), Հայկօ (17.02.2014), Մինա (17.02.2014), Վոլտերա (17.02.2014)

  5. #3
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ որ ստեղծագործողը մեծամտություն կոչվող ախտը մի կողմ շպրտի, քննադատություններին նորմալ կնայի ու կվերցնի էդ ամենից էն, ինչ իրան պետք ա:
    Չեմ կարծում, որ էստեղի քննադատները համարում են, որ իրենց ասածը բացարձակ ճշմարտություն ա, իրենք ընդամենն ասում են էն, ինչ զգացել են ստեղծագործությունն ընթերցելիս, մարդիկ կարծիք են ասում: Կուզես ընդունի, կուզես` չէ: Կուզես բանավիճի, կուզես` չէ: Համենայնդեպս ոչ մեկի կողմից ճնշումներ չեմ նկատել ակումբի ստեղծագործողների նկատմամբ:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.02.2014), Գրող (17.02.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպես ստեղծագործող արտահայտվեմ էլի: Կոնկրետ ակումբում ու ընդհանրապես ինձ համար մատների վրա նշված մարդիկ կան, որոնց կարծիքը կարևոր ա՝ անկախ նրանից դրական ա, թե չէ: Իսկ մյուսների ասածները կարևոր չեն: Դե հիմա ես էլ տենց եմ (ու կարծում եմ՝ ցանկացած ստեղծագործող տենց պիտի լինի, թե չէ նյարդի կծիկ կդառնա): Բայց իրոք ներվայնացնող ա, երբ մեկը, որի կարծիքը կարևոր չի, ինչ-որ բան ա ասում, դու էլ ասում ես՝ հա ախպեր ջան, ապրես, որ ժամանակ ծախսեցիր արտահայտվեցիր, բայ ց համաձայն չեմ, ինքը շարունակում ա իրա կարծիքը պնդել:

    Իմ լավ ուսուցիչներից մեկը մի անգամ ասել ա, որ լավագույն քննադատությունն էն մեկն ա, որը համապատասխանում ա մեր մտավախություններին: Ու ես համաձայն եմ իրա հետ: Կներեք, բայց պիտի անուններով օրինակ բերեմ: Մի մրցույթում, օրինակ, Մեֆը էջերով ջուր ա ծեծում, ես իրան հա ասում եմ՝ համաձայն չեմ, ինքը շարունակում ա: Բայց Ամպը մտավ, մի տող բան գրեց, քիչ էր մնում՝ ճակատը պաչեի, որովհետև չոտկի էն էր ասել, ինչն իմ մտքով էլ էր անցել մրցույթին ուղարկած գործս նորից կարդալուց հետո:

    Չգիտեմ, ինձ թվում ա՝ ակումբում մարդ ա իրա կարծիքը շատ ա կարևորում (ես էլ հետները), ու եթե ստեղծագործողը չի ընդունում, ասում ա, որ համաձայն չի, սկսում ենք ստիպել, որ համաձայնի: Լավ չի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.02.2014), Sambitbaba (17.02.2014)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, մի քիչ էլ որպես քննադատ արտահայտվի։ Թե ոնց ես ուրիշների գրածներին հանգիստ «զիբիլ» ասում։
    Բայց քո գրածներին վերաբերվող որևէ քննադատություն, անգամ ամենամեղմը, ի վիճակի չես տանել։

    Մեկ էլ խնդրում եմ, մի ասեք էլի, էս մարդու կարծիքը ինձ համար կարևոր է, էս մեկինը՝ չէ։ Շատ անդուր բան է դա, էն էլ՝ ֆորումում, որտեղ մարդ ինքնակամ դնում է գործը լիքը ծանոթ ու անծանոթ ընթերցողների առաջ։

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.02.2014), Mephistopheles (17.02.2014), My World My Space (17.02.2014), Nihil (17.02.2014), Sambitbaba (18.02.2014), Արէա (17.02.2014), Գրող (17.02.2014), Լեո (18.02.2014), Հայկօ (17.02.2014), Մինա (17.02.2014), Շինարար (17.02.2014), Ռուֆուս (17.02.2014), Վոլտերա (17.02.2014)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես ստեղծագործող արտահայտվեմ էլի: Կոնկրետ ակումբում ու ընդհանրապես ինձ համար մատների վրա նշված մարդիկ կան, որոնց կարծիքը կարևոր ա՝ անկախ նրանից դրական ա, թե չէ: Իսկ մյուսների ասածները կարևոր չեն: Դե հիմա ես էլ տենց եմ (ու կարծում եմ՝ ցանկացած ստեղծագործող տենց պիտի լինի, թե չէ նյարդի կծիկ կդառնա): Բայց իրոք ներվայնացնող ա, երբ մեկը, որի կարծիքը կարևոր չի, ինչ-որ բան ա ասում, դու էլ ասում ես՝ հա ախպեր ջան, ապրես, որ ժամանակ ծախսեցիր արտահայտվեցիր, բայ ց համաձայն չեմ, ինքը շարունակում ա իրա կարծիքը պնդել:

    Իմ լավ ուսուցիչներից մեկը մի անգամ ասել ա, որ լավագույն քննադատությունն էն մեկն ա, որը համապատասխանում ա մեր մտավախություններին: Ու ես համաձայն եմ իրա հետ: Կներեք, բայց պիտի անուններով օրինակ բերեմ: Մի մրցույթում, օրինակ, Մեֆը էջերով ջուր ա ծեծում, ես իրան հա ասում եմ՝ համաձայն չեմ, ինքը շարունակում ա: Բայց Ամպը մտավ, մի տող բան գրեց, քիչ էր մնում՝ ճակատը պաչեի, որովհետև չոտկի էն էր ասել, ինչն իմ մտքով էլ էր անցել մրցույթին ուղարկած գործս նորից կարդալուց հետո:

    Չգիտեմ, ինձ թվում ա՝ ակումբում մարդ ա իրա կարծիքը շատ ա կարևորում (ես էլ հետները), ու եթե ստեղծագործողը չի ընդունում, ասում ա, որ համաձայն չի, սկսում ենք ստիպել, որ համաձայնի: Լավ չի:
    Էդ դեպքում ես էլ որպես ստեղծագործող արտահայտվեմ:
    Ես էլ ունեմ մարդիկ, ում կարծիքն առավել եմ կարևորում, սպասում էդ մարդկանց կարծիքին:

    Բայց հետադարձ նայելուց, տեսնում եմ, որ իմ համար կարևոր են բոլոր կարծիքները: Թեկուզ էդ կարծիքը կարդալուց կարող ա ցավ ապրած լինեմ, կարող ա հեչ համաձայնած չլինեմ, մտածած լինեմ «էս մեծամիտն ով ա, կարաիր, դու գրեիր» և այլն: Մեկ էլ հաջորդ գործը գրելուց զգում եմ, որ ես փորձում եմ էդ կարծիքն էլ հաշվի առնել ու չանել էն, ինչն ինքը քննադատել ա, իհարկե՛, ոչ միշտ:

    Երբեմն մտածում եմ, որ ամենասխալն էն ա, որ քննարկումներին հեղինակն ինքը մասնակցում ա: Հեղինակը ընդհանրապես, գուցե, չպետք ա խառնվի: Ինքը առավելագույն դեպքում կողքից հետևող պետքա լինի, իսկ ընթերցողները քննարկեն, մեկը քննադատի, մեկը պաշտպանի: Որտև երբեմն դժվար է սեփական ստեղծագործության մասին վատ բան լսելուց քեզ զսպելը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.02.2014), Աթեիստ (17.02.2014), Գալաթեա (17.02.2014), Գրող (17.02.2014), Մինա (17.02.2014), Նարե91 (17.02.2014), Շինարար (17.02.2014), Ռուֆուս (17.02.2014), Վոլտերա (17.02.2014)

  13. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն մտածում եմ, որ ամենասխալն էն ա, որ քննարկումներին հեղինակն ինքը մասնակցում ա: Հեղինակը ընդհանրապես, գուցե, չպետք ա խառնվի: Ինքը առավելագույն դեպքում կողքից հետևող պետքա լինի, իսկ ընթերցողները քննարկեն, մեկը քննադատի, մեկը պաշտպանի: Որտև երբեմն դժվար է սեփական ստեղծագործության մասին վատ բան լսելուց քեզ զսպելը:
    Հա, ինչ խոսք, քննարկմանը չմասնակցելը թերևս ամենալավ տարբերակն է, հանձնեցի՞ր հանրությանը, էլ քոնը չի, թող իրանք քննարկեն, որոշեն, հասկանան կամ չհասկանան, որովհետև եթե դեռ գործդ բացատրելու կարիք ունի, ուրեմն ինչ-որ բան էնպես չի: Հլա սա փոքր ակումբ է, բա որ ավելի մեծ մասշտաբի քննարկումներ սկսվե՞ն, ի՞նչ պիտի անես,բոլոր հետ կռվե՞ս: Մարդու հոգեկան կխանգարվի: Ուղղակի բոլորը չէ, որ էդքան ամուր նյարդեր ունեն ու կդիմանան, ստեղծագործողները ամուր նյարդեր կունենա՞ն:

    Ուզում եմ ասել, որ եթե ստեղծագործողի նյարդերը մեկ-մեկ տեղի են տալիս, հա՛, էդ պահին մենք էլ ջղայնանանք, բայց հետագայում տեղ թողնենք դեռ արտահայտվելու, ոչ թե մի անգամ ու ընդմիշտ մեր բարեհաճությունից զրկենք, ինչ է թե քննադատություն լսել չգիտի:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (18.02.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնահատում ենք անձնական աճը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.09.2017, 14:39
  2. Գրառումներ: 61
    Վերջինը: 06.01.2017, 18:32
  3. Բարձրագույն կրթության կարևորությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.07.2013, 13:05
  4. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...
    Հեղինակ՝ Manumel, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 108
    Վերջինը: 07.03.2009, 04:46
  5. Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2009, 02:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •