User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Պոզ- Ivy

    19 76.00%
  • Տարբերակ 2. Վրեժը- Այբ

    3 12.00%
  • Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl

    10 40.00%
  • Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl

    8 32.00%
  • Տարբերակ 5. Անիծյալը- Այբ

    5 20.00%
  • Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba

    1 4.00%
  • Տարբերակ 7. Հողը- Ivy

    13 52.00%
  • Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba

    2 8.00%
  • Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ

    4 16.00%
  • Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic

    10 40.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 11 20-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում

  1. #151
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես ժամանակ գտա կարդալու: «Պոզը» շատ լավ է գրված, զգացվում է ոճ, որը հատուկ է կոնկրետ հեղինակի: Անկասկած մրցույթի լավագույն գործն է: Դժվարությունը կայանում է նրանում, որ ես չեմ կարդացել Պալանիկ, հենց որին, դատելով գրառումներից, նմանակել է հեղինակը:

    Շատ լավ է գրված «Անիծյալը»: Գրողն անկասկած նմանակել է Պոյին, որը ստացվել է նրա մոտ, թեև ավելի պակաս վարպետությամբ: Այստեղ թերևս պետք էր ավելի շատ ուշադրություն դարձնել նախադասությունների կազմավորմանն ու ավելի պատկերավոր դարձնել նկարագրությունները: Ինձ անչափ զարմանալի է, որ «Անիծյալը» այդքան քիչ ձայներ է հավաքել: Սա թերևս մրցույթի ամենաանարդարացի երևույթն է, բայց ինչ արած, մրցույթներում այդպիսի բաներ պատահում են: Մյուս ստեղծագործություններն ինձ դուր չեկան: Չկարողացա նաև որևէ գրողի նմանացնել:

    Մտադիր եմ քվեարկել «Պոզ» - ի և «Անիծյալը» - ի օգտին, բայց փոքրիկ դադար եմ վերցնում: Քանի որ մրցույթի թեման նմանակումն է, երևի այնքան էլ ճիշտ չէ քվեարկել մի ստեղծագործության օգտին, որի հեղինակի գործերին ծանոթ չես (Պալանիկ): Կձգտեմ մինչև մրցույթի ավարտը լրացնել այդ բացը և քվեարկել:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (24.02.2014)

  3. #152
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե Բյուրը ուրախանում ա մի քանի օր քննարկումներից հետ մնալու ու հետո մի դափոն էջեր կարդալու համար, իմ մոտ լրիվ հակառակ էֆեկտն ա Ինչ լավ ա, էս անգամ կարելի ա ասել հետ չեմ ընկել
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #153
    ու սև ցավ Գրող-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2013
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1 - Պոզ
    Առաջին նախադասությունից էլ պարզ ա, որ Պալանիկն ա: Եսիմ, դուրս եկավ, երևի ռազմահայրենասիրական պահերը վրաս ազդեցին: Չնայած վերջը անձամբ իմ համար մի քիչ տպավորությունը փչացրեց, բայց կարող ա քվեարկեմ, եթե ավելի լավ տարբերակ չլինի:

    Տարբերակ 2 - Վրեժը
    Գլխի չընկա, որ Չեխովն ա, ու դուրս էլ առանձնապես չեկավ: «Չինովնիկի մահը» հիշացրեց, բայց էդքան ուժեղ չէր, համ էլ մեղք էր Բզնունին:

    Տարբերակ 3 - Մարսի թուզը
    Սկզբից մտածեցի` Ազիմովն ա, հետո հասկացա, որ Բրեդբերին ա: (Հա, փաստորեն Ազիմով չկա էլ գրողների ցանկում Հայի բախտ էլի, բոլորին արդեն էվակուացրել են, իսկ մենք վերջում ենք մնացել: Ֆանտաստիկա շատ եմ սիրում, էս պատմվածքն էլ վատը չէր, ուղղակի մի քիչ Բրեդբերիի էն անձրևի մասին պատմվածքն էր հիշեցնում ոչ թե ոճով, այլ սյուժեով: Կարող ա քվեարկեմ: Կարող ա նույնիսկ հեղինակին գուշակել եմ:

    Տարբերակ 4 - Կակաչներ
    Մինչև կհասկանայի, որ Հեմինգուեի նմանակումն ա, արդեն գլխի էի ընկել` հեղինակն ով ա Էս պիտի մի անգամ էլ կարդամ, բայց առաջին տպավորությունը լավն էր:

    Տարբերակ 5 - Անիծյալը
    Հա, հասկացա, որ Պոն էր, բայց իմ համար էն չէր: Կներեք, որ դետալներին եմ կպնում, բայց եթե չի սիրել ու դավաճանել ա, էդ համարվո՞ւմ ա ինքնասպանության դրդել: Դրա համար մարդուն բանտ նստացնո՞ւմ են: Բայց էս էդքան կարևոր չի, ուղղակի մի տեսակ Պոն էր, բայց Պոն չէր: Ես բացատրելուց լավ չեմ, բայց Պո շատ եմ սիրում: Դժվար քվեարկեմ:

    Տարբերակ 6 - Հովսեփի ծնունդը
    Չեխովի նմանակումներն ինչ-որ դուրս չեն գալիս: Ստեղ խոստովանեմ, որ ես էլ էի ուզում Չեխով նմանակեի, բայց ինչքան մտածեցի` անկապ էր ստացվում պատմվածքս, ու ոչ մի բան էլ չարեցի: Հիմա էս մի պատմվածքն էլ իմ համար մի քիչ անիմաստ ա: Կներեք: Չեմ քվեարկի:

    Տարբերակ 7 - Հողը
    Էս էլ վատը չէր, բայց ինձ թվում ա` Բրեդբերիի մոտ վերջաբանը մի քիչ ավելի հասկանալի ա, թե՞ սխալվում եմ: Ամեն դեպքում, հավես տարբերակ էր, WALL-E-ն հիշեցրեց Կմտածեմ քվեարկելու մասին:

    Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ ՊԱԼԱՆԻԿ
    Չէ-է: Չգիտեմ, անեկդոտը Պալանիկի ոճով հետաքրքիր միտք էր, բայց կատարումն առանձնապես դուրս չեկավ: Մանավանդ որ հազար տարվա, հին անեկդոտ էր: Էն մի Պալանիկն ավելի շատ դուրս եկավ:

    Տարբերակ 9. Մեծ փոփոխություն
    Չկարողացա ուշադիր կարդամ, աչքերս շաղվեցին: Մի անգամ էլ կփորձեմ, բայց էնքան էլ չհավանեցի:

    Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները
    Ավելի շուտ` «Հազար ու մի գիշեր» էր, քան Գրիմ եղբայրներ: Որպես հեքիաթ էլ առանձնապես չգրավեց: Շատ խառն էր ամեն ինչ ու սովորական:

    Վերջ, փաստորեն: Շնորհակալություն մասնակիցներին: Հեսա մի հատ էլ պատմվածքների վրայով անցնեմ, քվեարկեմ ու անցնեմ քննարկումներին: Ընդհանուր առմամբ, վատը չէր մրցույթը:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.02.2014), Sambitbaba (17.02.2014), Աթեիստ (17.02.2014), Արէա (17.02.2014), Վոլտերա (17.02.2014)

  6. #154
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող ուշ լինի, բայց նուշ լինի: Էս մրցույթի համար է ասված: Ձգձգվեց, բայց հո լավ պատմվածքներ են մրցույթին ներկայացվել:
    Ապրեք, մասնակիցներ ջան:
    Մի անգամ եմ կարդացել, ունեմ իմ նախընտրած տարբերակները: Բայց ուշոտ մի քանիսի վրայով ևս մեկ անգամ կանցնեմ, նոր կքվերակեմ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  7. #155
    ու սև ցավ Գրող-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2013
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Պոզը» մի անգամ էլ կարդացի ու ավելի շատ դուրս եկավ: Լավ եմ արել` քվեարկել եմ: Վերջն էլ ա ընտիր:

  8. #156
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1. Պոզ
    Մեջբերված հատվածը հատկապես շատ հավանեցի: Ընդհանուր էլ հաճույքով կարդացվում էր
    Հարի Դիքսի մայրիկը:
    Այս նախադասությունն արդեն իսկ լավ է, բայց դեռ շարունակություն էլ ունի:
    Հարի Դիքսի մայրիկը արդեն մի ամիս է, ինչ լցնում է սառնարանը մսի պահածոներով...
    Տարբերակ 2. Վրեժը

    Բզնունու կերպարը հոգեհարազատ էր, ու, ընդհանրապես պատմվածքն էր հոգեհարազատ


    Տարբերակ 5. Անիծյալը

    Ճիշտ ա իրական կյանքում սենց տպերին չեմ հավանում (գլխավոր հերոսին), բայց էդ հիվանդագին անպատասխան սերն էլ ամուսնական կյանքում պակաս ներվազդու չի: Իրականությանը մոտ թվաց, համենայնդեպս կեղծություն չզգացի մեջը ու հաճույքով կարդացի

    Տարբերակ 9. Մեծ փոփոխություն

    էս գործի մեջ գրավեց էն, որ նուրբ էին հանելուկներն ու անհայտները ու էնքան խելացի ձևով էր մատուցված, որ հեշտ ընկալելի էր: Ու համ էլ հոգեհարազատ էլի

    Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները

    Մանկուց բարի հեքիաթներ եմ սիրել, ոչ թե ասենք Զանգի-Զրանգին ) որպես հեքիաթ ինքը շատ լավն էր, հավես ու բնականաբար ուրախ ավարտով: Կլասսիկ հեքիաթ էր էլի մի խոսքով, հաճույքով կարդացի:

    հ.գ.

    Բյուր ջան, հույս ունեմ խիստ մասնագիտական գնահատական չէիր սպասում ինձնից, ես ինչպես գրելուց, այնպես էլ վերլուծելուց սիրողական մակարդակի վրա եմ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.02.2014), Sambitbaba (17.02.2014), Այբ (24.02.2014)

  10. #157
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը

    հ.գ.

    Բյուր ջան, հույս ունեմ խիստ մասնագիտական գնահատական չէիր սպասում ինձնից, ես ինչպես գրելուց, այնպես էլ վերլուծելուց սիրողական մակարդակի վրա եմ
    Չէ, Հովսեփ ջան, ապրես, որ չալարեցիր, էսքանը գրեցիր ուղղակի միշտ էլ ավելի հետաքրքիր ա մրցույթը, երբ մարդիկ ասում են, թե ինչու են էս կամ էն տարբերակի օգտին քվերակել:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.02.2014)

  12. #158
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, նմանակվող հեղինակներին ծանոթ չեք, դրա համար բան չեք գրո՞ւմ։
    Թե ուղղակի աշխարհում շատ ավելի կարևոր բաներ կան անելու, քան տասը պատմվածք կարդալ, քննարկելը

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (17.02.2014), Աթեիստ (17.02.2014), Վոլտերա (17.02.2014)

  14. #159
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող ուշ լինի, բայց նուշ լինի: Էս մրցույթի համար է ասված: Ձգձգվեց, բայց հո լավ պատմվածքներ են մրցույթին ներկայացվել:
    Ապրեք, մասնակիցներ ջան:
    Մի անգամ եմ կարդացել, ունեմ իմ նախընտրած տարբերակները: Բայց ուշոտ մի քանիսի վրայով ևս մեկ անգամ կանցնեմ, նոր կքվերակեմ:
    Ու՞ր ես, սպասում ենք:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.02.2014)

  16. #160
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞ր ես, սպասում ենք:
    Եկա :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  17. #161
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1. Պոզ
    Էս տարբերակը կարդալուց միանգամից մտածում ես՝ ինքն ա: Առջին պարբերությունը կարդացի , կանգ առա. էնքան լավն էր, որ չէի ուզում շարունակել: Նմանակումը, շարադրանքը, ՛՛average Joe''-ն, բառախաղը, հումորը, ամեն ինչ գրողի վարպետության մասին են խոսում: Անկեղծ, վաղուց մեր մրցույթներին էսքան լավ գործ չէի տեսել: Սկզբից թվաց, որ հեղինակը Իմփրեշնն ա, բայց հիմա մի քիչ կասկածում եմ: Ով էլ լինես , հեղինակ ջան, ապրես դու:

    Տարբերակ 2. Վրեժը
    Պետք է խոստովանեմ, որ Չեխով չեմ կարդացել, դրա համար չեմ կարղ նմանակման պահով կարծիք հայտնել: Ընդհանուր պատմվածքը լավն էր: Երկրորդ անգամ ընթերցելիս զգացվեց, որ հեղինակը մտածված սխեմա ու սահմաններ է ունեցել, որն իրեն թե մի փոքր կաշկանդել է, թե օգնել նմանակման խնդիրը լուծել: Թե որքանով է ստացվել՝ դա կասեն Չեղխով կարդացածները: Բայց ասեմ, որ Սեդայի ՛՛ապուշ՛՛ բառի վրա Բզնունուց առաջ ընկա ու ավելի շուտ բաժակը տվի Սեդայի գլխովը: Հաստատ արժանի էր:

    Տարբերակ 3. Մարսի թուզը
    Միանգամից ասեմ, որ առաջին պարբերությունը դուրս չեկավ: Երևի հայերին վերջում էվակուացնելու միտքը խանգարեց: Հեղինակ ջան, մի քանի անգամ պատմվածքիդ առաջին հատվածը կարդացի ու հասկացա, որ կարելի է հանգիստ առաջին պարբերությունը հանել: Դրանից ոչինչ չի տուժի, պատմվածքում առկա հետագա բացատրություններն ամեն ինչ իր տեղն են գցում: Կամ էլ կարելի է էդ հատվածը ձևափոխել: Ներիր, իհարկե, որ ինքս ինձ էսպես նստած պատմվածքդ խմբագրում եմ, բայց ինձ դա իրոք խանգարեց: Մեկ էլ մի բան. Մարիի հոր Մարսի եղանակի տեսության վրա ֆիքսվելը ջղայանցրեց: Ասում եմ, այ մարդ, Երկիրը լքող վերջին մարդկանցից ես, , կարճ ժամանակ անց էդ գունդը պայթելու է, տո հե՞չ պետքիդ չի, հե՞չ էդ միտքը քեզ չի տխրեցնում, որ դրել հա Մարսի անձրև ես ծեծում:
    Իսկ ընդհանուր լավն էր պատմվածքը: Նմանակնում էլ ստացված: Իսկ վերջը շատ ավելի բրեդբերիական էր:

    Տարբերակ 4. Կակաչներ
    Առաջին անգամ կարդալիս՝ էս պատմվածքն էնքան էլ դուրս չեկավ: Երկրորդ անգամ շատ ավելի հավանեցի: Սիրուն նկարագրված մի դրվագ, որում շատ լավ էին իրար հաջորդրում սենտիմենտալությունն ու պրակտիկությունը: Հեմինգուեյական շունչը պահված: Կքվեարկեմ:

    Տարբերակ 5. Անիծյալը
    Էդգար Պո էլ չեմ կարդացել: Էնպես որ չեմ կարող ասել, թե որքանով է հաջողված նմանակումը, բայց պատմվածքը դուրս չեկավ: Էդ ատելության պահը անընդհատ շեշտելը հաճախ ավելորդ էր, անտեղի: Բայց մյուս կողմից, ատելության նոպաների ժամանակ իմ մոտ էլ եմ նկատել, որ անընդհատ էդ բառն եմ թե մտքում, թե բարձրաձայն կրկնում: Ու թեկուզ կյանքում կարա էդպես լինի, բայց, մեկ է, պատմվածքում դա խանգարեց: Լավ կլիներ, որ հեղինակը ավելի շատ կարողանար ցույց տար դա:
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 18.02.2014, 13:38:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.02.2014), Sambitbaba (18.02.2014), Smokie (18.02.2014), Ռուֆուս (18.02.2014), Վոլտերա (18.02.2014)

  19. #162
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը
    Էս տարբերակի մասին չգիտեմ ինչ ասեմ: Ոչինչ չասեց: Երևի մեծ դեր ա խաղում նաև Չեխովին ծանոթ չլինելը:

    Տարբերակ 7. Հողը
    Լավն էր: Շատ... Լավ մտածված, լավ ի կատար ածված, հետաքրքիր: Հեղինակը կարողացավ սահուն տեղափոխել իր ստեղծած աշխարհ ու բնական հերթափոխով նայել տալ թե Խաժակի, թե Թոսի աչքերով: Երկուսի տեսակետն էլ հասկանալ, երկուսի մտահոգությունն էլ կիսել:
    Հետո էլ երևում են հեղինակի էկոլոգիական հայացնքերը, որի հետ կիսում եմ այն միտքը, որ շատ ավելի խորը ճգնաժամի դեպքում Երկիրը կբուժվի մարդու բացակայությունից ու միայն կշահի:

    Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ ՊԱԼԱՆԻԿ
    Անհաջող նմանակում: Էն տպավորությունն էր , որ հեղինակը անլուրջ է մոտեցել մրցույթին:

    Տարբերակ 9. Մեծ փոփոխություն
    Անբնական երկխոսություն էր: Չեմ բացառում, որ նման իրավիճակում ֆրանսիացիների մոտ նման անհեթեթ երկխոսություն կծավալվի, որ մի փոքր կոպիտ արտահայտվելու դեպքում տղամարդուց քաղաքավարություն ու ասպետական պահվածք կակնկալվի, բայց մեկ ա, հավատ չներշնչեց: Բացի այդ, Հեմինգուեյ չտեսա այդտեղ: Կարողա քիչ կարդալուց ա: Ու չհասկացա, թե մեծ փոփոխությունն ինչումն էր: Աղջկա սեռական կողմնորոշումը փոխելո՞ւ մեջ, թե՞ սովորական զույգերի սովորական բաժանման մեջ:

    Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները
    Էնքան լավ սկսվեց էս հեքիաթը: Կեսից ավելին շատ լավ էր գրված, պարզ զգացվում էր, որ հեղինակը շատ խնամքով է մոտեցել մտահաղացմանը, երկար մտածել, հետո գործի անցել, բայց չեմ հասկանում, թե ինչի, ինչ-որ պահից սկսում է խճճվել ու հանգուցալուծումը շատ ավելի թույլ է ստացվում: Կարծես հեղինակը կամ ժամանակի, կամ անհամբերության պատճառով չի կարողացել այն ամբողջությամբ եփել ներսում: Կարծում եմ, եթե հանգուցալուծման վրա մի քիչ էլ աշխատվի, դրանից հեքիաթը միայն կշահի:

    Եվ այսպես քվեարկում եմ «Պոզի», «Կակաչների» ու «Հողի» օգտին:
    Ու շնորհակալություն հայտնում հեղինակներին այս մրցույթին մասնակցելու համար: Բավական բարդ ֆորմատի էր: Ինքս չհամարձակվեցի անգամ մտածել մասնակցելու մասին:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.02.2014), Sambitbaba (18.02.2014), Smokie (18.02.2014), Արէա (18.02.2014), Ռուֆուս (18.02.2014), Վոլտերա (18.02.2014)

  21. #163
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, Գալաթեային ո՞ր գործի հեղնակ եք տեսնում: "Պոզը" կարո՞ղ ա Գալաթեան ա գրել:

  22. #164
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, Գալաթեային ո՞ր գործի հեղնակ եք տեսնում: "Պոզը" կարո՞ղ ա Գալաթեան ա գրել:
    Մտածում եմ՝ եթե ինքը մասնակցած լիներ, գոնե մի բառ էս մրցույթում գրած կլիներ:
    Համ էլ մի ձև չեմ տեսնում իրեն՝ որպես էդ գործի հեղինակ: Ընդհանրապես, չկա ինքը էս մրցույթում. ես իր ձեռագիրը լավ գիտեմ:

    Ու համ էլ գիտե՞ք ինչի ա էս մրցույթի որակը սենց լավը, որովհետև տարբերակների մոտ կեսը Բյուրինն ա:
    «Կակաչներ», «Անիծյալը», «Մարսի թուզը», «Մեծ փոփոխություն»:
    Վերջին խմբագրող՝ ivy: 18.02.2014, 15:27:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (18.02.2014), Շինարար (18.02.2014), Վոլտերա (18.02.2014)

  24. #165
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածում եմ՝ եթե ինքը մասնակցած լիներ, գոնե մի բառ էս մրցույթում գրած կլիներ:
    Համ էլ մի ձև չեմ տեսնում իրեն՝ որպես էդ գործի հեղինակ: Ընդհանրապես, չկա ինքը էս մրցույթում. ես իր ձեռագիրը լավ գիտեմ:

    Ու համ էլ գիտե՞ք ինչի ա էս մրցույթի որակը սենց լավը, որովհետև տարբերակների մոտ կեսը Բյուրինն ա:
    «Կակաչներ», «Անիծյալը», «Մարսի թուզը», «Մեծ փոփոխություն»:
    «Անիծյալը», որտև գովում ա՞։
    Մնացածի մասին բան չասեցի, բայց էս մեկը ..., եսի՞մ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 11 20-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •