Sambitbaba-ի խոսքերից
Քանի որ նշված բոլոր հեղինակներին ծանոթ եմ չնայած ահագին լավ, բայց կարդացել եմ շատ-շատ վաղուց, փոքր ինչ վախենում եմ հաստատուն կարծիք կազմել հաջող կամ անհաջող նմանակման մասին: Բացառություն է կազմում Պալանիկը, ում ծանոթ եմ միայն Մարիի թարգմանած պատմվածքից և խոստացել եմ այլևս չկարդալ:
Ուստի, Բյուր ջան, կոնկրետ իմ դեպքում շատ ճիշտ ես ասում. քվեարկել եմ միայն ինձ հոգեհարազատ երկու պատմվածքների օգտին. "Հողը" և "Կախարդական ծնծղաները":
Չնայած մի քանիսն էլ շատ դուրս եկան. "Պոզը" - կլասիկ Ռայադերական գործ; "Մարսի թուզը" - համարյա չեմ կասկածում, որ Ալֆան է; "Մեծ փոփոխությունը", որի մասին հաստատ կարող եմ ասել, թե ինչ հիշեցրեց ինձ` "Կիլիմանջարոյի ձյուների" դիալոգը, բայց ինչ-որ իր ներքին շնչառությամբ միայն, իսկ իրականում սա միակ գործն է, որ երկու անգամ կարդացի, և ցավոք, այդպես էլ ոչինչ չքաղեցի, կամ չհասկացա... Բայց վարպետ ձեռք է գրողը և ես երկմտում եմ քո, Գալի ու Իմփրեշնի միջև:
Մնացած գործերը քիչ թե շատ, բայց զիջում են սրանց: "Անիծյալն", օրինակ, ինձ ոչ թե Պո հիշեցրեց, չնայած ինչ խոսք, որ նմանակում է Պոյի, բայց ավելի շատ հիշեցրեց այն երեխեքին (այս պահին չեմ հիշում, թե ինչպես են իրենց անվանում), որ լրիվ սև հագնվում, մազերը ներկում են սև, եղունգները` սև, և նույնիսկ լուսավոր մտքերն իրենց փորձում են չգիտես ինչու պատկերել սևի մեջ...
Թող ներեն ինձ հեղինակները: Համարյա բոլոր գործերն էլ արժանի են ավելի երկար քննարկումների, չհաշված մի երկուսը... Ցավոք, ժամանակ չկա: Հուսով եմ, առաջիկայում...
Բայց անսահման ուրախ եմ մի բանում. Ակումբը շատ է նմանվել Խաժակի փոքրիկ այգուն, որտեղ հիանալի պտուղներ են աճում:
Շնորհակալություն բոլոր հեղինակներին:
Մարիշ ջան, քեզ` գերագույն շնորհակալություն:
Էջանիշներ