Տարբերակ 1. Պոզ- Ivy
Տարբերակ 2. Վրեժը- Այբ
Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl
Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl
Տարբերակ 5. Անիծյալը- Այբ
Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba
Տարբերակ 7. Հողը- Ivy
Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba
Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ
Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic
Վոլտերա (19.02.2014)
7. Հողը
Իմ ամենա-գերադրական աստիճանով դուր եկած պատմվածքը: Թեև թեմատիկան նոր չէր, ֆանտաստների մոտ վերականգնվող հողը հաճախ ա հանդիպում, շատ հեռուն չգնանք՝Հավաքածուից Վահեի Ղուկասյանի Տեխնոլյուցիան ու Վոլլի մուլտը վկա: Բայց այդ գաղափարը էսքան Բրեդբերիական ներկայացնելը հավես ա: Մի քիչ Բրեդբերիի հեքիաթն էր կորում, իր անգամ լրիվ սքայ-ֆայի ոճով գրած գործերում ինչ-որ հեքիաթային բան կա, որ էս գործը չուներ, բայց էսքան թերություններով հանդերձ էլ լավն էր, ես երկու եղբայրներին տեսա, սիրեցի, ճանաչեցի ու ես հավատացի, որ հողը վերականգնվում է, զգացի մրգերի համը, ապրի հեղինակը:
Smokie (20.02.2014)
8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ
թեև Պալանիկի գրելաոճը շատ եմ հավանում, բայց թեմատիկան էնքան էլ չէ, իսկ էս անեկդոտից ուղղակի զզվում եմ, հումորի այդ ուղղությունն ինձ տրված չէ հասկանալ, ինչևէ... Ու դրանով հանդերձ էդ հիմարությունը Պալանիկի ոճով ներկայացնելն ու մատուցելն էնքան կրեատիվ էր, որ գեղարվեստական արժեքը թեև ինձ մոտ 0-ի վրա է, բայց գրելու տեխնիկան ու հնարամտությունը բավական բարձր են: Մի տեսակ <առողջ ցինիզմ> կար սկզբից մինչև վերջԵթե որոշեմ քվեարկել, սրա օգտին հաստատ չեմ քվեարկի, բայց, միևնույն է, ապրի հեղինակը
![]()
10. Կախարդական ծնծղաները
էս ավելի շատ ժողովրդական հեքիաթ էր, քան Գրիմ եղբայրների նմանակում, թեև ես հեքիաթների ֆանատ եմ, բայց սա դուր չեկավ: Անկեղծ մտածում էի Բյուրի քողարկում աշխատանքներից ա, որ մի հատ դիտավորյալ շատ վատն ա գրում, մի հատ շատ լավը: Բայց հետո կերևա...
Ըհը, մնաց «Մեծ փոփոխությունը»![]()
Էս Մարին կատաղե՞լ ա![]()
Վերջն եք դուք հաՈր գործին քլնգում եմ, ասում եք՝ Բյուրն ա: Որը գովում եմ, ասում եք՝ Բյուրն ա: Սաղ տասը գործերն էլ Բյուրն ա գրել: Պրծա՞նք (հույս ունեմ Չուկը ինձ տույժերի չի ենթարկի էս ինքնաբացահայտման համար)
Բայց կայֆ ա սենց իիիիիիիի: Բաց անուններով հետաքրքիր չի ու ավելի ներվային ա մրցույթն անցնում:
Ալֆուշ, ընդհանուր առմամբ ճիշտ ես ջոկել, բայց մասնավոր բաները սխալ ես կռահում: Ու համ էլ, փաստորեն, լավ ու վատ գրված գործերը խիստ հարաբերական են ակումբցիների համար:
Վերջ, քվեարկեցի։ Ապրեք, բոլոր ջան։
Տարբերակ 1. Պոզ
Լավն ա, կարծում եմ շատ ավելացնելու բան չկա։
Տարբերակ 2. Վրեժը
Եսի՞մ, Չեխովին չնմանացրի, անձնական ընկալման ֆակտոր էլ կա, երևի։ Ամեն դեպքում, չեմ քվեարկում։
Տարբերակ 3. Մարսի թուզը
Դուրս շատ եկավ։ Կարդալիս նենց ներքևից էի ամեն ինչ տեսնում, ոնց որ 5-6 տարեկան լինեի։ Շատ կուզեի, որ Ալֆան գրած լիներ։ Երկու Բրեդբերիներն էլ ուզում էի Ալֆան գրած լիներ, չգիտեմ ինչի, բայց ոչ էն պատճառով, որ ինքը այլմոլորակային ա։
Տարբերակ 4. Կակաչներ
Էս գործը չհասկացա, տեղ չհասավ։ Չեմ քվեարկում։
Տարբերակ 5. Անիծյալը
Մի տեսակ․․․ մարդասպանին չտեսա, ատելն էլ չտեսա։ Չեմ քվեարկում։
Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը
Չեմ քվեարկում։
Հ․Գ․ Գրողը երևի աղջիկ ա։
Տարբերակ 7. Հողը
Ըհը, ևս մի ԱլֆաԼրիվ wall-e էր։ Վերջում մի տեսակ խճճվեցի, չհասկացա վերջը գնա՞ց, մնա՞ց թե մահացավ, բայց հենց տենց դուրս եկավ։ Էլի կկարդամ։
Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ
Ես գոտկատեղից ցածր հումորից ալերգիա ունեմ, կներեք։ Ես երևի Պալանիկ շատ քիչ եմ կարդացել, բայց էս ինձ Պալանիկ չհիշեցրեց։ Չեմ քվեարկել։
Տարբերակ 9. Մեծ փոփոխություն
Հեմինգուեյն էս ցուցակից ամենաշատ կարդացածս հեղինակն ա, բայց ես էստեղ Հեմինգուեյ չտեսա, կներեք, իսկ անվերջ երկխոսություններից լրիվ խճճվեցի (երկու անգամ էլ ուրիշ գործի անցա կադալուց):
Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները
Կուլմինացիան շատ արագ էր, կարելի էր երկարացնել, բայց ընդհանուր դուրս եկավ։ Շատ կուզեմ, որ Աբելյանը գրած լինի։
Բյուր, գործերի առումո՞վ: Ամենաքիչն էս հեղինակներից (հեսա ինձ Մարին կկախի) Պո եմ կարդացել, մեկ-երկու բան, դրա համար քիչ գործերի հիման վրա եմ ընդհանրացում արել, բայց մյուսներին բավական կարդացել եմ, որ կարողանամ դետալներ առանձնացնել ու զգալ, թե որքանով է ստացվել նմանակելԻսկ այ լավ ու վատի հետ համամիտ եմ, ես որպես կանոն հավանում եմ էն, ինչ ուրիշներին դուր չի գալիս
![]()
Սատանան տանի, չհասցրի վերջը:
Դեռ հասցրի կարդալն Պոզն ու Մարսի թուզը:
Պոզը շատ կոլորիտով գործ էր: Պատկերների անցումները հարթ ու սահուն, պատմողական լեզուն լավը, կերպարները լավ ներկայացված: Հաստատ քվեարկելու էի:
Մարսի թուզն էլ էր լավ շարադրած: Բայց չէի քվեարկի, չկպավ, իմը չէր:
Հետաքրքիր ա, որ երկու տարբերակում էլ հայերի մասին մի տեսակ երրորդ դեմքով էր գրած: Գնամ մնացածը կարդա՞մ, թե՞ հանգստանամ, նոր, մեկ ա քվեարկությունը պրծել ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ivy (20.02.2014)
Տարբերակ 7. Հողը
միտք շատ լավն էր, սահուն ու հեշտ կարդացվում էր: Որոշ նախադասություններ դուրս չեկան, էս տիպի «մնացել էին նրանք, ովքեր իրենց տունը ոչնչի հետ փոխել չէին ուզում, նրանք, ովքեր հավատում էին, որ դա վերջը չէր»: Մի տեսակ ոնց-որ շատ ծամվեր ու սենտիմենտալանար սրանով: Բայց լավն էր, սրան էլ կքվեարկեի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (19.02.2014), ivy (20.02.2014), Sambitbaba (20.02.2014)
Շնորհավո՜ր Պալանիկ ջան, Պոզը քո հաջողված գործերից էէս անգամ մրցույթում իմ ֆավորիտներն են ամենաշատը ձայն ստացել, կատարվեց
![]()
Տարբերակ 10.
Հեքիաթի կալմության բոլոր տարրերը պահպանված էին, լավ հեքիաթ էր ստացվել, բայց մի քիչ «խառը» թե «բարդ» էր: Ավոյի կերպարը բացահայտված չէր: Ասենք ոչ մեկինն էլ մի տեսակ մինչև վերջ բացահայտված չէր: Բայց մեկ է, լավն էր, կքվեարկեի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (20.02.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ