Որպես ստեղծագործող արտահայտվեմ էլի: Կոնկրետ ակումբում ու ընդհանրապես ինձ համար մատների վրա նշված մարդիկ կան, որոնց կարծիքը կարևոր ա՝ անկախ նրանից դրական ա, թե չէ: Իսկ մյուսների ասածները կարևոր չեն: Դե հիմա ես էլ տենց եմ (ու կարծում եմ՝ ցանկացած ստեղծագործող տենց պիտի լինի, թե չէ նյարդի կծիկ կդառնա): Բայց իրոք ներվայնացնող ա, երբ մեկը, որի կարծիքը կարևոր չի, ինչ-որ բան ա ասում, դու էլ ասում ես՝ հա ախպեր ջան, ապրես, որ ժամանակ ծախսեցիր արտահայտվեցիր, բայ ց համաձայն չեմ, ինքը շարունակում ա իրա կարծիքը պնդել:
Իմ լավ ուսուցիչներից մեկը մի անգամ ասել ա, որ լավագույն քննադատությունն էն մեկն ա, որը համապատասխանում ա մեր մտավախություններին: Ու ես համաձայն եմ իրա հետ: Կներեք, բայց պիտի անուններով օրինակ բերեմ: Մի մրցույթում, օրինակ, Մեֆը էջերով ջուր ա ծեծում, ես իրան հա ասում եմ՝ համաձայն չեմ, ինքը շարունակում ա: Բայց Ամպը մտավ, մի տող բան գրեց, քիչ էր մնում՝ ճակատը պաչեի, որովհետև չոտկի էն էր ասել, ինչն իմ մտքով էլ էր անցել մրցույթին ուղարկած գործս նորից կարդալուց հետո:
Չգիտեմ, ինձ թվում ա՝ ակումբում մարդ ա իրա կարծիքը շատ ա կարևորում (ես էլ հետները), ու եթե ստեղծագործողը չի ընդունում, ասում ա, որ համաձայն չի, սկսում ենք ստիպել, որ համաձայնի: Լավ չի:
Էջանիշներ