Էսօր պարապմունքիս ուսուցչի պաշտելի աշակերտը իրենից գոհ-գոհ.
-Րաֆֆու <<Ռեհանը>> կարդացե՞լ եք: Էնքա՜ն լավն ա:
Էդ պահին շփոթեցի, ինչքան էլ սեր չունենամ դեպի հայ գրականությունը, կարդացել եմ ու հիմա մտածում եմ, ինչ դեբիլն եմ ես: Րաֆֆու գրածներն եմ մտքիս մեջ հիշում:Չէ՛, էլի, չէ՛, ախր ո՞նց կարար <<Ռեհանը>> Րաֆֆին գրած լիներ: Մինչ ես մտածում եմ, ինքը պատմում է, թե ինչքան լավն է Րաֆֆու <<Ռեհանը>>:
- Բայց դա Րաֆֆին չի գրել:
- Հաստատ Րաֆֆին ա գրել:
Ասեցի, որ Գրիգոր Զոհրապն է գրել, չհավատաց, հիմար հայացքով ինձ նայեց: Հաջորդ օրն իրեն ինտելիգենտի տեղ դրած ինձ համոզում է, որ սովորելը, կարդալը չափ ունի:
-Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ,-տատիկ-տատիկ մռթմռթաց նա ու շարունակեց իմ մտքերում գնալ գրողի ծոցը...
Էջանիշներ