User Tag List

Էջ 553 686-ից ԱռաջինԱռաջին ... 53453503543549550551552553554555556557563603653 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,281 համարից մինչև 8,295 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8281
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ սիրում էս երգը… ուզեցի երգերի բաժնում դնեմ չկարողացա…


  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.12.2013), Jarre (12.12.2013), Lílium (12.12.2013), One_Way_Ticket (12.12.2013), Գալաթեա (12.12.2013)

  3. #8282
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ու Սասի միասնական սարքած բոլոնեզ սոուսով սպագետտին՝ մեր սենյակում, կոմպի սեղանի մոտ, Հաուզի հերթական սերիայի ներքո, յուղատաքացուցիչը ոտքներիս մոտ դրած:

    Տանն ենք...

  4. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.12.2013), Cassiopeia (12.12.2013), Chuk (12.12.2013), E-la Via (12.12.2013), enna (13.12.2013), ivy (12.12.2013), Jarre (12.12.2013), Lusina (12.12.2013), Meme (12.12.2013), Ruby Rue (13.12.2013), Smokie (13.12.2013), Այբ (12.12.2013), Արամ (12.12.2013), Արէա (13.12.2013), Հայկօ (14.12.2013), Նաիրուհի (12.12.2013), Շինարար (12.12.2013), Ուլուանա (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.12.2013)

  5. #8283
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամառվանից ուզում էի գրել։

    Աշխարհի երևի ուրիշ ոչ մի ծայրում էնքան լավ չես զգա որևէ բան գնելիս, ինչքան Գյումրիում, կամ էլ իմ բախտն է միշտ բերում։
    Մենակ էստեղ է, որ շնորհակալությանդ ի պատասխան ասում են՝ «Բարով էկաք, քուրիկ ջան», ու դու նենց թրթռուն երջանկությամբ ես լցվում էդ արտահայտության բարիությունից։
    Գյումրիում է, որ կմտնես նվեր փաթեթավորելու, շատ պուճուր մի բան, աշխատող աղջիկը հետաքրքիր ծրարիկ կսարքի նվերիդ համար, կջանա միամիտ ու պարզունակ հուլունքներով, կտորե վարդերով ու փայլ փչելով սիրունացնել դա, հետո ամոթխած կասի, որ դրա դիմաց չի կարող գումար վերցնել, որովհետև արածը մի բան չէր։

    Ու մենակ Գյումրիում է, որ սիրուն ձմեռային գիշերվա մեջ ջահել ու սիրունիկ տաքսիստի մեքենայով էս երգի ուղեկցությամբ կայարանից 58 հասնելուց վեր ռոմանտիկա չկա

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.12.2013), Chuk (12.12.2013), E-la Via (12.12.2013), enna (13.12.2013), Lílium (12.12.2013), Meme (12.12.2013), Mephistopheles (14.12.2013), Smokie (13.12.2013), Այբ (14.12.2013), Անվերնագիր (12.12.2013), Արևհատիկ (13.12.2013), Գալաթեա (12.12.2013), Շինարար (12.12.2013), Ուլուանա (13.12.2013), Ռուֆուս (12.12.2013)

  7. #8284
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, չէ՞, ժամանակակից աշխարհում, երբ մարդիկ ինտերնետով ինչ ասես անում են, նույնիսկ ամուսնանում են և տարածության հեռավորությունը անգամ խոչընդոտ չի հանդիսանում, բայց երբ մեզ հարազատ, ծանոթ մարդիկ գնում են հեռու մի երկիր, ու դու թեև շարունակում ես իրենց հետ շփվել, բայց մեկ է՝ պատնեշ է առաջանում, որի պատճառով նույնիսկ ինտերնետում, սկայպով դադարում ես հաճախ շփվելուց: Բա ո՞նց է լինում, որ անծանոթների հետ մարդիկ (հեռավորության վրա) մտերմանում են, իսկ հարազատների հետ՝ ընդհակառակը...
    Վերջին խմբագրող՝ Այբ: 12.12.2013, 23:18:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.12.2013), Chilly (13.12.2013), E-la Via (12.12.2013), enna (13.12.2013), ivy (13.12.2013), John (13.12.2013), Lílium (13.12.2013), Meme (13.12.2013), Smokie (13.12.2013), Ամպ (13.12.2013), Նաիրուհի (12.12.2013), Ուլուանա (13.12.2013)

  9. #8285
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում եմ՝ ինչի՞ երբեք չեմ ցանկացել, որ ինձ տուն նվիրեն կամ տնից տուն՝ հորականից ամուսնու տուն տեղափոխվեմ, ինչի՞ է ինձ տանը զգալու համար իմ/մեր կառուցած տունը պետք:

    Հա, ինձ պետք է էն տունը, որը երկուսի սրտում է ծնվում, որի հիմքերը երկուսն են գցում, որի ամեն քարը հեռվից կրել, տեղ են հացրել ու դրանք մեկը մեկի վրա երկուսն են շարել, երկուսի քրտինքով է շաղախն արվել, երկուսն են կտուրը կապել, երկուսը օջախ վառել:

    Ինձ ոչ մի ուղիղ գիծ չունեցող, քաոս հիշեցնող, բայց ամեն անկյունը մտածված իր տեղն ունեցող տուն է պետք:
    Ինձ կառուցման ընթացքում պատերի ներծծած հոգին ու սիրտն է պետք:
    Ինձ երկուսի սկսած, բայց մեկում հանգրվան գտած ջերմությունն է պետք:
    Որդուս դեպի իրեն միշտ կանչող տունն է պետք:
    Ու թե մի օր նա ցանկանա հորական տան տեղ նորը կառուցել, թող հնի հիմքերն էնքան ամուր լինեն, որ նորը գցելու կարիք չլինի:

    Այ էդ տան մեջ ես ինձ վերջապես տանը կզգամ: Ու թող կառուցման ընթացքը տևի մի ամբողջ կյանք:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.12.2013), Chilly (13.12.2013), enna (13.12.2013), John (13.12.2013), Meme (13.12.2013), Արէա (13.12.2013), Արևհատիկ (13.12.2013), Նաիրուհի (13.12.2013)

  11. #8286
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի Ձմեռ Պապ,

    Խնդրում եմ ինձ նոր տարվան նոր ականջակալներ նվեր բեր: Նախորդ՝ iFrogz ֆիրմայի ականջակալներս ինձ երկար ծառայեցին, բայց փչանալուց հետո ստիպված յոլա եմ գնում էժան ու անորակ ականջակալներով: Թույլ տուր բացատրեմ, թե ինչպիսի դժոխային պայմաններում եմ ես ապրում, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են ինձ էսքան անհրաժեշտ նոր ականջակալները:

    Տանտերս շատ է սիրում երգել, հատկապես երբ զուգարանում է: Հա, ես բան չունեմ ասելու, շատ գեղեցիկ ու օպերային տենոր ունի, բայց քանի որ իր զուգարանը գտնվում է սենյակիս կողքին ես գիշերը երկու երեք անգամ քնիցս վեր եմ թռնում O Sole Mio-ի ու Santa Lucia-ի քաղցր նոտաների տակ:

    Հետս ապրող իտալացիներից մեկը սալսա է պարում: Ամբողջ օրը երաժշտությունը բարձր միացրած կոշիկները կտկտացնելով իր սենյակում պարապում է՝ տեռորի ենթարկելով ներքևի հարկում ապրող տարեց զույգին:

    Մյուս իտալացին ջութակ նվագել է սովորում: Մենակ թե ահավոր անտաղանդ ու ահավոր ֆաՌշ: Ամեն անգամ երբ սկսում է պարապել, ես տնից փախնում եմ:

    Բուլղարացին էլ ամբողջ օրը իր սենյակում պոռնո է նայում: Առանց ականջակալների: Volume-ը 100-ի վրա դրած: Մի կերպ եմ հարմարեցնում պաուզաների ընթացքում զանգել տուն խոսել:

    Խնդրում եմ մի անտեսիր խնդրանքս:

    Հարգանքներով՝

    Ռուֆուս, 30 տարեկան
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 13.12.2013, 01:54:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.12.2013), E-la Via (13.12.2013), enna (13.12.2013), Lílium (13.12.2013), Ruby Rue (13.12.2013), Skeptic (13.12.2013), Smokie (13.12.2013), Yevuk (21.12.2013), Ամպ (13.12.2013), Անվերնագիր (13.12.2013), Արամ (13.12.2013), Արէա (13.12.2013), Հայկօ (14.12.2013), Ձայնալար (17.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Ուլուանա (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

  13. #8287
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եսի՞մ, ես մի տեսակ չեմ հասկանում տղամարդկային էդ «սկզբունքները», երբ կարող ա էսօր մի ընենց բան ասեն/անեն, որ տարիների ընկերությունը, սերն ու հարգանքը հողին հավասարեցնեն, բայց մի քանի օր չանցած իրար հետ էլի ախպերություն լինեն:
    Չնայած իմ կյանքից էլ մի դեպք եմ հիշում, երբ կարող էի իր մի ասածի համար մարդուն միանգամից գրողի ծոցն ուղարկել ու էդպես էլ չարեցի: Բայց որ դրանից հետո ոչինչ նույնը չի, ու որ երբեք չեմ ների, փաստ է:

    Լավ ա, չեմ բողոքում. թող մարդիկ իրար հետ լավ լինեն, չուզողն էլ ես լինեմ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (13.12.2013), Lílium (13.12.2013), Meme (13.12.2013), Yevuk (21.12.2013), Արևհատիկ (13.12.2013), Գալաթեա (13.12.2013), Ձայնալար (17.12.2013), Նաիրուհի (13.12.2013)

  15. #8288
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ընկերներով weekend-ին տեղ էինք գնացել: Առավոտյան տղերքից մեկը, ով իմ հետ նույն սենյակում էր քնում, ասաց, որ ես քնիս մեջ խոսում էի: Դա ինձ համար նորություն չէր, մարդկանց մեծամասնությունը դրանով այս կամ այն չափով "զբաղվում" է: Ինձ ուրիշ հարց էր հետաքրքրում, որն էլ նրան տվեցի. իսկ ի՞նչ լեզվով էի խոսում: Ըստ նրա խոսքերի` կես հայերեն, կես ռուսերեն, կես անգլերեն: Տենց էլ ապրում ենք:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2013), enna (13.12.2013), Lílium (13.12.2013), Meme (13.12.2013), Smokie (13.12.2013), Ձայնալար (17.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

  17. #8289
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա մի քիչ էլ ես պարծենամ իմ ձնեմարդուկով:
    Էս տարի էնքան սիրուն ձմեռ ա մեզ մոտ, իսկը՝ իմ մանկության ձմեռն ա: Երեկ աշխատանքից հետո ես ու ընկերուհիս որոշեցինք գնանք ձնեմարդ պատրաստելու: Մեր գործընկերներից մի քանիսին առաջարկեցինք, որ իրենք էլ միանան մեզ, յուրաքանչյուրը մի պատճառ բռնելով հրաժարվեցին: Ուրեմն իրենք չէին գալիս քիչ էր, մեզ էլ փորձում էին համոզեն, որ մենք էլ չգնանք: Իրենց հրաժարվելու գլխավոր պատճառը էն էր, որ ձյունը չի կպնում, շատ փխրուն է: Բայց մենք որոշել էինք ու ոչ ոք ու ոչ մի պատճառ չէր կարող մեզ էդ մտքից հետ պահել: Բացարձակապես ոչ մի բան չէինք վերցրել մեզ հետ ձնեմարդ պատրաստելու համար: Հույսներս դրել էինք տեղում մի բան մոգոնելու վրա:
    Որոշեցինք գնանք մանկական զբոսայգի ու հենց էնտեղ էլ սարքենք ձնեմարդուկը: Ճանապարհին սկսեցինք ձնեմարդուկի պատրաստման աշխատանքները՝ յուրաքանչյուրս մի ձնագնդի սարքելով իջանք զբոսայգի ու նպատակադրված սկսեցինք մեծացնել էդ գնդիկները:
    Ճիշտ ա ձյունը համարյա չէր կպնում, բայց դե մարդու մտքին տեղ լինի
    Ընդհանուր աշխատանքները տևեց 2 - 2,5 ժամ:
    Էդ ընթացքում մեզնից մինիմում 10 տարով փոքր երեխաներ՝ մի քանի խմբերով եկան, հիացան մեր դեռևս կիսապատրաստ ձնեմարդուկով ու մեզ ավելի ոգևորեցին: Ընթացքում էլ փորձեցին ճշտել, թե մենք արդյո՞ք իրենց դպրոցում չենք սովորում և այլն:
    Հա, վերջը...
    Մենք հասանք մեր նպատակին: Եկավ տեղում մոգոնելու պահը: Հանեցինք մեր ձեռքին եղած կոպեկները, աչքերի տեղը կոպեկներ դրեցինք, մի քանի հատ էլ դրեցինք ձնեմարդուկի կրծքավանդակին /զուտ դիզայնի համար/, ձեռքիս գրիչը ջարդեցինք ու մասերը օգտագործեցինք քիթն ու բերանը սարքելու համար: Մեր քաչալի գլուխն էլ ծածկեցինք իմ գլխարկով:
    Մի խոսքվ, ձնեմարդուկը նույնիսկ մեր պատկերացրածից լավ տեսք ունեցավ:
    Էս էլ մեր ձնեմարդուկը

    Էսօր ընդմիջմանը գնացել էի ձնեմարդուկին տեսության, ինքը սենց հպարտ կանգնած ա իր տեղում:

    ՀԳ. Ուլուանան ասում ա փիլիսոփայական հայացքով ձնեմարդուկ ա: Մի քիչ իր փոխարեն ես փիլիսոփայեմ:
    Ասում եմ, մարդու բնավորության հարց ա կհասնես ուզածիդ, թե չէ: Էն որ ինձ ասում են դու երջանիկ աստղի տակ ես ծնվել, ինչ ուզում ես լինում ա: Էդ նենց չի, որ հենց նենց ուզելով ա, էդ ուզածիդ հասնելու համար պիտի մի քիչ ջանք թափես, ոչ թե մի հատ փորձեցիր, չստացվեց ուրեմն վերջ: Էդ հաստատ լինող բան չի

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2013), CactuSoul (13.12.2013), Cassiopeia (13.12.2013), E-la Via (13.12.2013), enna (13.12.2013), John (13.12.2013), Lílium (13.12.2013), Meme (13.12.2013), Smokie (13.12.2013), Ամպ (13.12.2013), ԱնԱիդա (14.12.2013), Արամ (13.12.2013), Ձայնալար (17.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Ուլուանա (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

  19. #8290
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ առաջին ձյան մասին մի գրառում էլ ես գրեմ...

    Առավոտյան արթնացա, անկողնուցս կիսամերկ ու քնաթաթախ վեր թռա ու անմիջապես վազեցի պատուհանի մոտ։ Սրտի թրթիռով դուրս նայեցի ակնկալելով որ շուրջբոլորս ամբողջովին ծածկված կլինի սպիտակ ձյան հաստ շերտով, սակայն շուրջբոլորս մռայլ էր ու գորշ։ Ձյուն չկար։ Օհ, ինչպիսի հիասթափություն, իսկ միգուցե վա՞ղը ձյուն գա։

    Ու վաբշե ստեղ 12 աստիճան ա։


    Պլյուս։

    #ձյանմասինպարտադիրգրառում
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (13.12.2013), Meme (13.12.2013), Ruby Rue (13.12.2013), Skeptic (13.12.2013), Անվերնագիր (13.12.2013), Հայկօ (14.12.2013), Մինա (29.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Շինարար (13.12.2013)

  21. #8291
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդկանց մեծ մասը ասում է.
    -Հիմա մենք գրականություն չունենք: Եղածն էլ՝ թափելու բան է:
    Ու երբ տվյալ մարդկանց հարց ես տալիս.
    -Օրինակ՝ ի՞նչ եք կարդացել, մի հեղինակի անուն կասե՞ք:
    Զարմացած կնայեն քեզ ու նույնիսկ մի հեղինակի անուն չեն ասի:

    Լավ, թող էլի արդի գրականություն չունենանք, բայց գոնե կարդացեք ու հիմնավոր ասեք, բացատրեք, թե ինչի՞ գրականություն չեք համարում, ի՞նչն է «թափելու բան», ոչ թե առանց կարդալու կարծիք հայտնեք:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2013), John (13.12.2013), Meme (13.12.2013), ԱնԱիդա (14.12.2013), Մինա (29.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

  23. #8292
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սկսում եմ ճանաչել մեկին, ում ընդհամենը գիտեի, իսկ հիմա արդեն ճանաչում եմ...

    ***

    հույսս մեծա, որ ավելի չեմ ճանաչի, չեմ հասցնի ճանաչել...
    Վերջին խմբագրող՝ Meme: 13.12.2013, 20:30:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

  25. #8293
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կներես» բառը ինձ համար կորցրել ա իր արժեքը: Օրինակ մեկի ոտքը տրորելուց, պատահական հրելուց կամ թեթև խանգարելուց հանգիստ կարող եմ շրջվել, ասել կներեք: Բայց ետ նույն կներեսը երբ ուզում եմ ասել մի մարդու, ում իրոք իմ քայլով նեղացրել եմ, ինչ-որ տեղ վիրավորել միայն ինձ համար հասկանալի պատճառներով, չեմ կարողանում: Եթե ես նույն բառը ասում եմ և՛ անծանոթի ոտքը տրորելուց, և՛ հարազատիս նեղացնելուց, ստացվում ա կա՛մ ես չեմ ընդունում սխալս ու ձևական եմ ներողություն խնդրում, կա՛մ ետ մարդը ինձ համար անծանոթի հետ նույն մակարդակի վրա ա: Ինձ մոտ որ եսպիսի տպավորություն ա...


    Ու քանի որ մոտս ենպիսի զգացողություն ա, որ ես մարդը ակումբ մտնում ա, չնայած չեմ էլ հարցրել, եկել եմ ստեղ ասեմ.
    - Կներես որ «կներես» եդպես էլ չասացի

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2013), Lílium (13.12.2013), Skeptic (13.12.2013), Smokie (16.12.2013), Այբ (13.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Ուլուանա (13.12.2013)

  27. #8294
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր քաղքըցի Գագոյի օֆիսում կռիվ էր ընկել. պահանջվում էր կազմել վերակարգում չընդգրկված ու փաստացի առկա անձնակազմի ցուցակը, բայց ոնց հաշվում էի, նույնիսկ ստորաբաժանումների բոլոր զինվորների կարգավիճակները հատ-հատ ստուգելուց հետո մի հոգի պակաս էր ստացվում: Զանգեցինք բուժկետ, ճշտեցինք էնտեղ ու հոսպիտալում գտնվող անձնակազմի անունները, բայց առեղծվածային ուրվականը չէր ուզում բացահայտվել: Շեֆս ջղայնությունից կապտել էր.
    էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ մայոր Յախշուն դիվանբաշուն: Վերջում մի կերպ պարզվեց, թե ում էի մոռացել. իհարկե, ինձ:

    Մի կողմից սովորական կուրյոզ դեպք ա, բայց մյուս կողմից էլ ցույց ա տալիս, որ էս ախմախ համակարգին հաջողվել ա շատերին տարրալուծել իրա մեջ:
    Ձեր եսը մի կորցրեք, մարդիկ:





    Հ.Գ. 1/4 = 25% = 6 ամիս

  28. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.12.2013), Cassiopeia (14.12.2013), Chuk (14.12.2013), E-la Via (14.12.2013), enna (14.12.2013), Lílium (13.12.2013), My World My Space (13.12.2013), Rhayader (15.12.2013), Ruby Rue (14.12.2013), Smokie (16.12.2013), ԱնԱիդա (14.12.2013), Անվերնագիր (13.12.2013), Արևհատիկ (13.12.2013), Գալաթեա (13.12.2013), Հայկօ (14.12.2013), Մինա (29.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Նիկեա (15.12.2013), Ուլուանա (13.12.2013), Ռուֆուս (13.12.2013), Վահե-91 (20.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

  29. #8295
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտնում եմ Ակումբ ու կարդում թեմաների վերնագրերը…

    "Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն"
    "Հոգևարքից հետո"
    "Հրաշքների չեմ հավատում"
    "Բողոքի անկյուն"
    "Յախք"

    ասում եմ fuck!!! ու դուրս եմ գալիս…

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.12.2013), CactuSoul (14.12.2013), Katka (14.12.2013), Lílium (14.12.2013), murmushka (19.12.2013), One_Way_Ticket (14.12.2013), Yevuk (16.12.2013), ԱնԱիդա (14.12.2013), Արամ (14.12.2013), Մինա (29.12.2013)

Էջ 553 686-ից ԱռաջինԱռաջին ... 53453503543549550551552553554555556557563603653 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •