Որ քո շատ բան չհասկացող ուղեղով փորձում ես սթափ անալիզ անել ստեղծված իրավիճակը, եզրակացնում ես, որ նոր ներքաղաքական անդրկուլիսային կեղտոտ ու դաժան պայքար է հասունանում: Առանց ընթերցելու տարաբնույթ հոդվածներ, թերթեր ու վերլուծականներ ու առանց դրանց ազդեցության տակ հայտնվելու՝ հասկանալի է դառնում, որ դա անխուսափելի է: Ու ամենացավալին այն է, որ դա մեծ հավանականությամբ լինելու է ներպալատական, անկանխատեսելի հետևանքներ ունեցող ու ամենայն հավնականությամբ շարքային քաղաքացուն առանձնապես ոչինչ չտվող փոփոխությունների շղթա: Իրավիճակն ուղղակի շատ լարված է: Երևույթներ կան, որոնց թաքնված հիմքն ու պատճառները վերհանելու համար շատ խելք ուղղակի պետք չէ:
Հայաստանը Բելոռուս, Ուզբեկստան կամ Ղազախստան չէ: Այստեղ իշխող վարչախումբն իրականում բոլոր ֆինանսական լծակներին չի տիրապետում: Չի էլ կարող տիրապետել: Բյուջեն թալանելն ու հարկեր չվճարելը ֆինանսական լծակներին տիրապետել չէ: Մեր երկիրը անցյալ տասնամյակում ֆինանսական մեծ օգնություններ էր ստանում, որը բոլորին բավարարում էր քիչ թե շատ: Հիմա դա չկա: Հիմա ծախելու, վաճառելու բան էլ չի մնացել: Հայաստանը փոքր է, աղքատ, իսկ ինչպես ասել էր ներկայիս իշխող կուսակցության գաղափարական կնքահայրը՝ հայի տականքն ամենատականքն է աշխարհում: Իշխող, թալանող ամենատականքների անհագ ագահությունը և ընչաքաղցությունը, գումարվելով ամենակարևորին՝ նախկինում իրականացրած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկվելու վախից առաջացած կույր, վայրի ինքնապաշտպանությանը, միմյանց ոչնչացնելու պատճառ են դառնալու:
Բարդ է հայի վիճակը:
Կներեք, որ մի քիչ օրագրային չէր: Այլ տեղ չուզեցի գրել:
Էջանիշներ