Աղջկաս մեջ արթնացել ա մայր ծտի բնազդը, հացը կծում-ծամում ա ու արտազատում բերանս։
Հ.Գ.
Նախորդ գրառումս հավասար էր թրիք բզբզելուն, արդեն հոտ էկավ։![]()
Աղջկաս մեջ արթնացել ա մայր ծտի բնազդը, հացը կծում-ծամում ա ու արտազատում բերանս։
Հ.Գ.
Նախորդ գրառումս հավասար էր թրիք բզբզելուն, արդեն հոտ էկավ։![]()
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 05.01.2014, 23:06:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (06.01.2014), keyboard (05.01.2014), Rhayader (07.01.2014), Նաիրուհի (06.01.2014), Վահե-91 (06.01.2014)
Մարդկանց իրական վերաբերմունքը քո նկատմամբ դրսևորվում է այն ժամանակ, երբ հայտնվում ես կոնֆլիկտային իրավիճակում:
Վերջին խմբագրող՝ Այբ: 06.01.2014, 12:29:
Vardik! (06.01.2014), Նարե91 (06.01.2014), Վոլտերա (06.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (06.01.2014)
Էնքան եմ տղամարդ գրողների կարդացել, որ կին գրողներին վարժվել է պետք, յուրովի խորթ են թվում, հաճախ՝ անհասկանալի: Ակումբի բոլոր կին գրողներին էլ սիրում եմ, շատերին որպես գրող էլ եմ սիրում, բայց Իմփն էդ առումոբվ ուրիշ է: Իր ամենառոմանտիկա-մելամաղձոտ գործում էլ ուժեղ անհատականություն կա, էնքան ուժեղ, որ լիքը աշխարհահռչակ տղամարդ գրողներ չեն ձգի էդ նշաձողին...
Հոգեպես խաղաղ ու հանգիստ լինել հազվադեպ ու շատ քչերին է հաջողվում… կոնկրետ ինձ մոտ դա մի պահ է.. կարճաժամկետ պահ, որ արագ գալիս ու անց է կենում: Երազում եմ էն օրվա մասին, որ էդ խաղաղ ու հանգիստ վիճակը կերկարաձգվի, կկարողանամ էդ պահը ավելացնել ու հետո հանդարտ տեմպերեվ կդարձնեմ կենսաձև, կդարձնեմ իմը: Մշտավառ խաղաղություն, որն ինձ հազարից մեկ այցի չի գա, այլ կգա ու կմնաաա՜... հավետ… իսկ եթե երբևէ կորցնեմ էլ, թող որ վայրկենական արագությամբ հետ բերեմ: Այդժամ ես ինձ կզգամ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը, կզգամ ինձ հաջողակ, ու ոչ մի փակ դուռ չեմ տեսնի իմ առջև… գիտեմ, կարող եմ ու.... կհասնեմ…:
«Խաղաղություն ամենեցուն»
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Կատարյալ ինքնաբավություն:
DIXIcarpe noctem
Բոլորովին մտադրություն չունեմ էս գրառումով քննարկել ինչ- որ ընտանիքի անձնական կյանքը,ինձ ուրիշ բան ա հետաքրքրում.
Էսօր առավոտից ուշքի չեմ գալիս: Արթնանում եմ մեկի աղեկտուր լացից, չեմ կարա բացատրեմ ինչ ձև էր լացում ու գոռում, ոնց որ ինչ որ դժբախտություն էր եղել: Ինձ թվաց երազ ա մի պահ, բայց չէ. կիսաքնած վեր կացա, տեսնեմ մեր տունը բոբիկ մի կին ա, արունլվիկ.... խայտառակ վատ վիճակում էր. «թե ես ինչի երեկ դիմումս ետ վերցրեցի, պիտի թողայի բանտում մնար, ինչ կյանք եմ ես ապրում, գնացեք իմ երեխեն մենակ ա գնացեք բերեք»: Ես էլ էի շոկի մեջ, արթնանում եմ ու մեր տան տեսարանը...ապշած էի: Պարզում ա մաման դուրսը օգնության կանչեր ա լսել, դուր եկել, էդ կնոջը տեսել տուն ա բերել: Երկար բանակցություններից հետո պարզվեց որ էդ կինը մեր դիմացի հարևանն ա, ամուսինը փորձել ա խեղդել, ինքն էլ պատուհանի ապակին կոտրել ա թռել ա պատշգամբից: Դուք չեք պատկերացնի չէր հանգստանում. մաման վախից դուռը փակել էր, մեկն էլ մեր դռանը նենց էր խփում մեզ թվաց իրան տան ծեծուջարդը մեր տուն ա տեղափոխվելու: Հարևանն էր, եկավ թե մարդդ տնից գնաց արի, երեխեդ մենակ ա լացում ա: Վախում էր, մնաց մեր տանը, երեխուն բերեցին: Ամենաշատն էդ ա վրաս ազդել. ասում ա. «մամա՞, բա դու չկարեցար պապային մի հատ բոքսով տաս...»: Հետո ոստիկանությունն էր մեր տանը էդ կնոջ ուշքն էլ գնաց....վայ մի հատ խառը վիճակ: Երեխան չորս տարեկան հազիվ լիներ, բայց էն ինչ մեծացած էր, հասուն.....տան մթնոլորտը ազդել էր վրան: Ասում ա. «դու գիտես մաման ոնց պատուհանը ջարդեց ու թռավ». ու մեծ ոգևորությամբ էր էդ ասում, մաման հերոս էր...
Կարող ա էդ ընտանիքը վերականգնվի, մարդ ու կին նորմալ ապրեն, բայց ինձ թվում ա էդ երեխեն արդեն խախտված ա մեծանում ընտանեկան մշտական ծեծուջարդի մթնոլորտում. Անգամ եթե էդ էլ չկա, պապան զանգում մամային ստիպում ա որ ինքնասպան լինի, թե չէ ինքն ա սպանելու....ուղարկել են բուժվելու, կարող ա բուժվի ամեն ինչ նորմալ լինի էդ տանը, բայց էդ երեխան ինձ թվում ա չի վերականգնվի.հոգեբանությունը լրիվ ուրիշ էր, շատ բան էր հասկանում էս կյանքից, տարիքին համեմատ ու ինձ թվում ա իր ձևավորված թյուր կարծիքը ընտանիքի մասին իր կյանքում էդպես էլ մնալու ա:
Վերջին խմբագրող՝ laro: 06.01.2014, 22:47:
Հայտնագործվել է հոգնածության ու վատ տրամադրության դեմ լավագույն դեղը: Ճիշտ կանեի` գնայի պատենտավորեի, բայց ես փոխարենը դրանով կկիսվեմ սիրելի ակումբցիների հետ:
Հայտնագործությունը, ինչպես դա հաճախ է լինում, կատարվել է պատահական հանգամանքների փոխադրման շնորհիվ: Միջին Ասիա ուղևորության ժամանակ անքուն գիշերից հետո առավոտյան չվերթով թռա Մոսկվա, ամբողջը օրը Մոսկվայում անցկացրեցի, գիշերը թռա Դուշանբե: Իհարկե, ինքնաթիռի մեջ քնել չհաջողվեց, և Դուշանբեում հենց հյուրանոցային համարս պատրաստ եղավ, ամբողջ օրը քնեցի: Առավոտյան արթնանում եմ խայտառակ վիճակում: Գլուխս ցավում է, ուժ չունեմ նույնիսկ տեղիցս բարձրանալու: Էս ինչ թարս բան ստացվեց: Գուցե նրանից է, որ նախորդ օրը ոչինչ չե՞մ կերել: Ինձ մի կերպ քարշ եմ տալիս նախաճաշի սենյակ, որտեղ ինձ սպասում էր ընտիր տաջիկական կեռաս: Սկսում եմ ուտել, ու ամեն հատիկի վրա չգիտեմ որտեղից մեջս ուժ է արթնանում, ոնց որ կինոյի մեջ: Մի ափսե ուտելուց հետո այն վիճակում էի, որ կարծես, թե ոչինչ չէր էլ եղել:
Հիմա այսօր հոգնած էի, ջերմություն ունեի, տրամադրությունս տեղը չէր: Լավ բաների մասին մտածելը չէր օգնում: Հիշեցի "դեղի" մասին, ասի փորձեմ: Գնացի խանութ, առա ամենալավ կեռասը: Ահագին կերա: Թվում էր ոչ մի բան չի փոխվում: Բայց տեղիցս վեր կացա, մեկ էլ զգամ` հոյակապ տրամադրություն ունեմ: Նույնիսկ կարիք չկա հատուկ լավ բաների մասին մտածելու, ամեն ինչ հիանալի է, ուժերս էլ տեղն են:
Ինչ մազոխիստ եմ: Ապրելուց հաճույք եմ ստանում:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Մանկուց չեմ սիրել վարսավիրանոցը: Էդ անտերն իմ համար միշտ ժամանակի վատնում ա եղել ՊԼՅՈՒՍ ներվայնություն, երբ վարսավիրդ քեզ հրահանգում ա «գլուխդ աջ», «գլուխդ ներքև», կամ ավելի վատ, ինքն իրա ձեռով բռնում գլուխդ շուռումուռ ա տալիս, ականջդ բռնում ոլորում ա, որ հետևի մազերը կտրի ու սենց ուրիշ բաներ: Միշտ մտածել եմ «տեսնես ինչի՞ են ժամանակ ձգում, արա, շփ-թփ երկու րոպեում կտրի, պրծի էլի»:
Դրա համար արդեն տարուց ավել ա անցել էի ինքնասպասարկման ռեժիմի: Մկրատ ունեինք: Սանր էլ ունեինք: Մի հատ էլ «մաշինկա» առա ու բոլոր խնդիրները լուծված ա: Մազերս կտրում էի ինքնուրույն, կամ էլ Ջուլիս օգնությամբ: Շատ ավելի արագ էր լինում: Գուցե ոչ այնքան մանրակրկիտ, ինչքան պրոֆեսիոնալ վարսավիրներն են կտրում, բայց դե ախպոր պես, նորմալ տեսք էր ունենում, ավելին ինձ պետք չէր:
Բայց էս վերջին անգամը ասեցի, լավ, արի էլի գնամ վարսավիրանոց: Մի հատ կտեսնեմ, էդ հին զգացողություններս՝ չսիրելու հետ կապված, անցե՞լ են, թե՞ չէ, համ էլ կտեսնեմ, թե իրականում ինչքանով են ավելի լավ կտրում:
- Շատ լավ են մշակած ձեր մազերը, - հայելում իմ պլշած հայացքի ներքո մազերիս հետ խաղալուց հետո գովեց տղամարդ վարսավիրս, - մինչև հիմա ու՞մ մոտ էիք գնացել:
- Ինքնուրույն եմ կտրել:
- Աա՜հ, փաստորեն կոլլեգա ենք:
- Բացարձակ, պարզապես չեմ սիրում վարսավիրանոցներ:
- Ինչպե՜ս եմ հասկանում, ես էլ չեմ սիրում որ իմ մազերը կտրում են:
Անցավ գործի:
- Նկատու՞մ եք, թե ինչքա՜ն եք ավելի գեղեցկանում մազերը կտրելու ընթացքում:
- Հը՞:
- Սանրվածքը մարդու տեսքը լրիվ փոխում է, տեսնում եք, գնալով ավելի ու ավելի եք գեղեցկանում:
Ձեն չեմ հանում, մտածում եմ, արա, լավ, չէի՞ր կարող տանն ինքնուրույն կտրեիր: Էդ ընթացքում վարսավիրը չաչանակում ու չաչանակում է:
- Ավարտենք, ես ձեզ անպայման կտամ իմ այցեքարտը, կզանգեք, նորից կկտրեմ:
Ախպեր գործդ արա: Մտածում եմ ոնց ասեմ, որ մորուքիս չկպնի: Նախօրոք հիմարություն էի ունեցել ասելու, որ մորուքս էլ մշակի: Բայց մինչ կմտածեի, անցավ մորուքիս: Դե ինչ արած, հլու հնազանդ նստեցի: Իսկ վարսավիրս այդ ժամանակ դարձավ պրոֆեսիոնալ արվեստագետ, մի գիծ քաշում է, հեռանում, հեռվից զմայլված նայում, հետո մոտենում է, մի գիծ էլ է քաշում ու էսպես շարունակ: Արդեն կես ժամն անցել է, արդեն ներվերս չեն հերիքում: Էլի հինգ րոպե, հետո տաս, վերջապես վերջացրեց:
- Ունքերդ էլ կտրե՞մ, - հարցրեց խանդավառված ձայնով:
Ախպեր ջան, վազն անցի, մնում էր ունքերս կտրեիր: Շտապեց այցեքարտի հետևից.
- Անպայման կզանգես, - տենց էլ չհասկացա, որ պահից էր «դու»-ի անցել, սկզբում «դուք» էի:
Հա, կզանգեմ, ԱՆՊԱՅՄԱՆ, իսկ հիմա՝ թռանք:
Գալիս եմ տուն.
- Էս ի՞նչ են արել, - մերոնց առաջին ռեակցիան, - դու հազար անգամ ավելի լավ ես կտրում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (07.01.2014), CactuSoul (07.01.2014), E-la Via (07.01.2014), One_Way_Ticket (07.01.2014), Ruby Rue (08.01.2014), Skeptic (07.01.2014), Smokie (09.01.2014), Vardik! (07.01.2014), Անվերնագիր (07.01.2014), Արէա (07.01.2014), Արևհատիկ (07.01.2014), Հայկօ (07.01.2014), Մինա (09.01.2014), Նաիրուհի (07.01.2014), Նարե91 (07.01.2014), Շինարար (07.01.2014), Ռուֆուս (07.01.2014)
Մեղք ա մարդուն չխաբելը, երբ ինքն ա դա քեզնից խնդրում.
Ու մեղք ա խաբելը, երբ նա ճշմարտությունն ա ուզում.
Դառնալու եմ մարդկանց մեծամասնության նման. «Իմ աչքի գերանը չեմ տեսնելու, ուրիշի աչքի փուշը տեսնելու եմ»:
Սատանեն ասում ա՝ հերիք ա խմես, նստի, քննություններդ պարապի... բայց ինքը վատն ա, ես իրեն չեմ լսի :լուսապսակովսմայլիկ
չեմ սիրում կապվածություն, կախվածություն ու նման ներվեր քայքայող բաներ: Բայց արի ու տես , որ նյարդերիս վերջին չիգով զսպում եմ զայրույթս, որ չգոռամ, ԿՄԵՌՆԵՍ ՄԻ ԲԱՌ ԱՍԵՍ/ ՞ ուֆ, լավ է,![]()
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Alphaone (07.01.2014), keyboard (07.01.2014), Vardik! (08.01.2014), Նաիրուհի (07.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (08.01.2014)
-Մ...յան:
-Ես եմ:
-Արի:
-Շատ էիք էս օրվան սպասել??
-Այսինքն?: Կամ իմ ուզածով կլինի կամ էլ նոր տարիդ ստեղ կանցկացնես:
-Պարզա...
Դեկտեմբերի սկզբին մամաս պնդուկ էր առել, եղբայրս ջարդում էր, ես էլ կողքից ուտում էիՎերջը մի օր եղբայրս բողոքեց մամայիս, ասում ա.
-Մամ, ես մինչև էսքանը ջարդեմ, Արևը լրիվ ուտելու ա:
Հետո իրենք իրենց մեջ որոշեցին, մի ափսեի մեջ մի քիչ ջարդած պնդուկ լցրեցին, թե. «էսքանը քոնն ա կուտես»: Մնացած պնդուկը էլ աչքիս առաջ չհայտնվեց:
Մեկ էլ մի օր մի դարակում պատահաբար գտնում եմ ջարդված պնդուկը ու ...
Բայց դե խիղճս տանջեց, մի քանի օր հետո ասեցի.
-Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ էն պնդուկը, որ դուք թաքցրել եք, ես գտել եմ, վրայից էլ մի քիչ կերել եմ:
Բայց էլ չկերա, ասեցի լավ է, էս տանը հո մենակ ես չեմ:
Նոր տարվա սեղանին նախապատրաստվելուց մամաս բերեց էդ պնդուկը լցրեց չարազի մեջ: Հիմա ոնց տեսնում եմ էս մեր տնեցիք ոչ չարազն են ուտում, ոչ էլ մեջի պնդուկը: Էլի ես գնում-գալիս էդ պնդուկը ջոկում եմ մեջից ու ուտում:
Չեմ հասկանում, ինչի՞ են կյանքս սենց ավելորդ տեղը բարդացնում:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ