Էննա ջան, Շին խնդիրը ոչ իրեն հասկանալն է, ոչ էլ ուրիշի անկողինը քննարկելը: Ես կատաղած եմ մի քանի պատճառով.
1. Զուտ մարդկայնորեն վիրավորված եմ ընկերոջից, ով եթե անգամ նույնասեռական չլիներ, ամուսնանում էր, կարող էր ինձ ասել, նոր էսինչ օրը ամուսնանաում ա, մենք ոնց էլ լինի շաբաթը երկու անգամ մինիմում իրար զանգում էինք:
2. Հիասթափություն: Ինքը միշտ իրեն մարդու իդեալի նման է դրսևորել, ես իրեն որպես մեծ մարդ եմ ընդունել ու հիմա ինքն արել ա ահավոր մանր ու փոքրոգի արարք: Եթե էդ արարքը մի ուրիշն աներ, ես շատ հնարավոր է շրջանցեի, ընդհանրապես չմտածեի էդ ուղղությամբ, բայց իր արածը միանգամից իր մասին ունեցած իմ պատկերացումները 0-ի հավասարեցրեց, անգամ էն, որ ինքը ամեն կերպ էդ ինձնից գաղտնի ա պահել խոսում ա էն մասին, որ ինքը գիտեր՝ պատրաստվում է մի բան անել, ինչը ես իրեն չեմ ների:
3. Ուրիշի կյանքի հետ խաղալը: Ինքը ժամանակին ընկեր ուներ, ռիսկը չհերիքեց ընկերոջ կողքին մնալ, իրեն կուտ տվեց, ճամփեց Ռուսաստան ու աեն օր էսօր-էգուց գնում էր, ինչ է ինքն էնքան թուլամորթ էր, որ առանց ծնողների թույլտվության չէր կարող երկրից գնալ, դեռ ծնողներին ասելը դնենք մի կողմ, մի հատ էլ ինչ-որ հիմարիկ աչոնի ա բերել, որ ծնողներին խաղալիք լինի, ինքը թռնի:
Հիմա ելքերը, Երեխայի ասած ելքը ես չգիտեմ ինչքանով ա նորմալ, ես վստահ չեմ, որ կինը, եթե անգամ իրեն ճշմարտությունն ասեմ, ինձ կհավատա, իսկ ուրիշի կյանքի մեջ քիթս խոթել չեմ ուզում, դրա համար եմ ամենաշատն ուրիշին իմ կյանքից ջնջում, թող ինչ անում է, անի... Էննան ասում էր, որ փորձեմ հասկանալ: Իսկ ես հասկանում եմ, դաժանորեն լավ եմ հասկանում, մի անգամ մենք կատակով իր ամուսնության թեման քննարկեցինք ու հենց ինքը ասեց, որ նման բան անելը ստորություն կլինի, իմ վրա էլ օրինակը բերեց, իբր եթե աղջկա հետ ամուսնանայի, հետո կկարողանայի սիրել ու ակնհայտ էր, որ չէ: Հասկանում եմ, Էնն:
Շին, ես իր անկողնուց գործ չունեմ, ես զուտ իր արարքի փոքրոգիությունից գործ ունեմ ու հա, հնարավոր է մի արարքի համար մարդու վրա խաչ քաշել, եթե էդ արարքը քո կողմից անընդունելի արարք ա, իսկ քեզ ու էդ մարդուն հենց ազնվության, մարդկայնության մասին համանմնան պատկերացումներն են կապում: Նշանակում ա մեր ընկերության հիմքում ընկած ա եղել իր բլեֆը, թե ինքն ավելի լավն ա, քան կա:
Էջանիշներ