User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Նույնասեռականի ամուսնություն՝ ծնողների պարտադրմամբ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նույնասեռականի ամուսնություն՝ ծնողների պարտադրմամբ

    Մի քանի օր առաջ այս սենտիմենտալ գրառումն էի արել «Անկապ օրագրում».

    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Էս պահին, որ դեպրեսված նստել եմ ու տեղս չեմ գտնում. իր հարսանիքն է: Վստահ եմ, որ ինքն էլ կամ դեպրեսված նստել, տեղը չի գտնում, կամ թատրոն է խաղում, թե ամեն ինչ լավ է, թե երջանիկ է, թե... Իրենից շատ կնոջն եմ խղճում:

    Իր համար մի անգամ հետս կռիվ էին անում: Հա, ուսանող էի, մի աղջիկ մեր մտերմությանը ռոմանտիկա էր վերագրել ու էկել, ասում էր, որ ես շանս չունեմ, ինքը «ատբիծ» կանի:
    - Խնդիր չկա, - ասել էի ես ու քմծիծաղ տվել:

    Դոդիկ աչոնը չգիտեր մի գաղտնիք, որ ինքն աշխարհում միայն ինձ էր վստահել: Չգիտեր, որ իրեն հակառակ սեռը բնավ չի ձգում ու մենք կատակով անգամ այս կամ այն տղայի համար վիճում էինք, քննարկում, թե որ մեկիս նախապատվություն կտա (երբեմն էդ կատակները հանկարծ կտրուկ ցավի ստվեր էին բերում դեմքին, մի անգամ չդիմացավ, ասեց, որ կուզեր աղջիկ ծնվել ու մենք ընկերուհիներ լինեինք, էդ դեպքում էս «վեճերը» հավասարի վրա կլինեին ու ակնհայտ չէր լինի, թե ում տղան նախապատվություն կտար):

    Իսկ էսօր ինքը կուլ գնաց ծնողների ճնշմանը, ինքը համարձակություն չունեցավ ընդունելու ինքն իրեն ինչպիսին որ կա ու ծնողներին ասելու, որ ինքը բնավ էլ նրանց երազած որդին չէ: Ինքը գնաց ծնողների ընտրած աղջկա ձեռքը խնդրելու, ինքը խաբեց, նվաճեց էդ աղջկա սիրտն ու կյանքում չի կարողանա փոխադարձել նրա սիրուն: Նախկին մտերմությունը մաղձի ու խորշանքի է փոխակերպվել, առաջ հարգում էի, իսկ հիմա անգամ չեմ կարողանում գտնել հարգանքի այն ամենագերադրական հականիշը, որ կբնութագրի հիասթափությունս:

    Ինքն էլ էն լավ ընկերը չի, ում երկար տարիներ իմ համար մեկ ընկերն էի համարում, հարգում էի ու սիրում, ինքն արդեն ջնջվել է, ես հազվադեպ եմ մարդկանց ջնջում, բայց ջնջում եմ վերջնական...

    Էսօր իր հարսանիքն է, ու ես սգում եմ իր մահը...
    Տարօրինակ փոքրիկ աղջկա հետ այս մասին խոսեցինք, որոշեցինք թեմա բացել, քննարկել: Այսօր արդեն ավելի սթափ եմ դատում, բայց ելք, միևնույն է, չեմ գտնում: Հանդիպե՞լ եք նման երևույթի, որն, ի դեպ, Հայաստանում տարածված է, ո՞նց խուսափել, ո՞նց անել, որ մարդ չկոտրի իրեն ու ամուսնանա միայն նրա համար, որ ծնողները թոռնիկ են ուզում՝ այդպիսով դժբախտության դատապարտելով թե իրեն, թե կողակցին:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), Sagittarius (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014), Գալաթեա (17.01.2014), Մինա (17.01.2014), Տրիբուն (18.01.2014)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս նույնասեռականների թեման հազար անունով բացվել ու փակվել է Ակումբում, էլ բան չի մնացել, որ սրա մասին ասած ու լսած չլինենք, թարգեք էլի:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (17.01.2014)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս նույնասեռականների թեման հազար անունով բացվել ու փակվել է Ակումբում, էլ բան չի մնացել, որ սրա մասին ասած ու լսած չլինենք, թարգեք էլի:
    Իսկ եթե ամեն դեպքում էս մի հատին շանս տա՞նք: Փորձը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում ակումբցիները գնալով ավելի հանդուրժողական են դառնում, միգուցե էս մի անգամը քննարկումները ստացվեն:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2014), Աթեիստ (17.01.2014), Մինա (17.01.2014)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ամեն դեպքում էս մի հատին շանս տա՞նք: Փորձը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում ակումբցիները գնալով ավելի հանդուրժողական են դառնում, միգուցե էս մի անգամը քննարկումները ստացվեն:
    Ոչ թե ակումբցիներն են հանջուրժողական դառնում, այլ ոչ հանդուժողականներն են հեռանում ակումբից: Ամեն նմանատիպ թեմայի հետ զգում ես, որ ոչ տոլերանտերի շարքերը նոսրացել են:
    Հա, մնացել ենք մի բուռ տոլերատներով, կարող ենք ուրախանալ էդ կապակցությամբ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), Vaio (17.01.2014), Շինարար (17.01.2014)

  9. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, մի քանիսի հետ խոսելուց եմ բացել, ինքնագլուխ քայլ չէր, ուղղակի էս հարցը միշտ ինձ համար երկրորդ պլանի էր, մինչև չեկավ էն պահը, որ ինձ շատ մոտ մարդկանց սկսեց առնչվել

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մնացել ենք մի բուռ տոլերատներով, կարող ենք ուրախանալ էդ կապակցությամբ
    Ի՞նչ վատ ա որ, անձամբ ես իրոք ուրախ եմ դրա համար
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.01.2014), Jarre (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014), Մինա (17.01.2014)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե լավ, Ալֆ ջան, արի քննարկենք:

    Կարող է տարօրինակ բան ասեմ, բայց ես էդքան էլ վատ չեմ նայում քո բերած դեպքին: Ինձ համար կյանքը հստակ սև ու սպիտակ չի: Որ եթե էսպիսին է, ուրեմն էսպես պիտի վարվի, որ ճիշտ լինի, մնացած տարբերակները սխալ են: Կյանքը հեչ միագիծ չի, ոչ էլ մարդն է միագիծ: Հնարավոր է, որ էդ միությունից երկուսն էլ շահեն, չգիտես ոնց կլինի: Ամուսնությունը անպայման չի, որ գիժ սիրահարվածություն ու անզուսպ կիրք լինի, ավելին, դա ավելի հաճախ լրիվ ուրիշ բաների վրա է կառուցված լինում:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.01.2014), Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014)

  15. #8
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինչպես Ռուֆն ասեց, հեչ կարևոր չի ամուսնացողն ինչ կողմնորոշում ունի. եթե հասել ա ամուսնանալու տարիքին, ուրեմն ծնողների խոսքերը պտի ոչ մի դեր չխաղային: Ծնողների խառնվել ա աննորմալ: Նույն հաջողությամբ ինքը կարող ա մի աղջկա սիրեր, բայց ծնողների պարտադրանքով ուրիշի հետ ամուսնանար:
    Բոլոր դեպքերում ինքն ա մեղավոր ու տհաս:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2014), ivy (17.01.2014), Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), Kita (20.01.2014), Rhayader (17.01.2014), VisTolog (17.01.2014), Արէա (17.01.2014), Արևհատիկ (17.01.2014), Նաիրուհի (17.01.2014), Ռուֆուս (17.01.2014)

  17. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամուսնություն, երջանկություն... մի կողմ, բայց քո ընկերությունը այդ մարդու հետ չպետք է իր այս քայլի պատճառով տուժի: Միգուցե հիմա դու ավելի անհրաժեշտ լինես իրեն, քան` նախկինում:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.01.2014), Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), Vardik! (17.01.2014), VisTolog (17.01.2014), Մինա (17.01.2014)

  19. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆա, քո գրառո՞ւմն ենք քննարկում, թե՞ թեմայի վերնագիրը: Եթե քո գրառումն ենք քննարկում, քո մոտեցումը մի քիչ չեմ կարողանում հասկանալ: Հարազատ մարդուն մեկուսացնել ինձից, ինչ ա թե իր անձնական կյանքում սխա՞լ ա գործում՝ էն էլ ընդամենը իմ կարծիքով: Իհարկե, ինչ-որ մեկին խաբելը հեչ լավ բան չի: Բայց կա երրորդ մարդ, որին խաբում ա իմ հարազատը, ու կա իմ հարազատը, որը խաբում ա երրորդ մարդուն: Ես առանձին իմ հարազատի հետ ինչ կխոսամ, ինչ չեմ խոսա, ինքը մնում ա իմը, ես առանձինից դուրս իր կողմից եմ: Մի քիչ չեմ կարողանում հավատալ քո վրդովմունքին:

    Իսկ թեմայի վերնագրի հետ կապված՝ ըստ էության Ռուֆուսի հետ համաձայն եմ, բայց իհարկե մեզ մոտ 21-րդ դարը մի քիչ ուշանում ա ու շատ հաճախ ոչ միայն ծնողների գործոնն ա մեծ, այլ նաև ընդհանրապես շրջապատի: Նորից վերացարկվելով այս կամ այն սեռական կողմնորոշում ունեցողներից, ես աղջիկ գիտեմ, ով ամուսնական կյանքում իրոք դժբախտ ա, ծնողները ամեն կերպ աջակից են իր որոշմանը, եթե ուզի բաժանվել, բայց մարդը չի ուզում բաժանված լինել. ամոթ ա: Մինչև ինքը չլինեմ, չեմ կարող հասկանալ, թե ոնց ա տենց մտածում, դրա համար մեղադրելուց զերծ եմ մնում:

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.01.2014), keyboard (17.01.2014), Sagittarius (17.01.2014), Vardik! (17.01.2014), VisTolog (17.01.2014), Yevuk (18.01.2014), Արևհատիկ (17.01.2014), Մինա (17.01.2014), Նաիրուհի (21.01.2014), Ռուֆուս (17.01.2014), Տրիբուն (18.01.2014)

  21. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ թե ինչ կար քննարկելու, 17 գրառմամբ քննարկեցինք պրծանք, ինչ լավ ա, որ հանդուրժող ենք ու բոլորս իրար հետ համաձայն ենք

    Քանի դեռ Չամիչը չի հասցրել էս թեմա մտնել, առաջարկում եմ թեման թափով փակել
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2014), keyboard (17.01.2014), Մինա (17.01.2014), Տրիբուն (18.01.2014)

  23. #12
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար ջան, ես կատաղել եմ, քանի որ ինքն էդ աղջկա հանդեպ տականքի նման ա վարվել, այժմյան կինն ընդամենը միամիտ, դեբիլի նման սիրահարված աչոն էր: Կատաղել եմ, քանի որ հիմա արդեն ծնողներն իրեն «թույլ կտան» գնալ ՌԴ, ինքն էնտեղ իր ուզած կյանքով կապրի, իսկ կինը կմնա լրիվ մենակ էստեղ: Կատաղել եմ, քանի որ ինքը միշտ իմ աչքին վեհ մարդկային հատկանիշների ու նման տատատամների կրող ա եղել, իսկ հիմա իրեն թուլամորթի ու տականքի նման ա պահել: Ինքն ինձ անգամ չի էլ ասել, որ ամուսնանալու է, քանի որ վստահ գիտեր, թե ես ոնց ինձ կպահեի ու գիտեր, որ իրեն կտարհամոզեի, ես իմացել եմ իրենց ամուսնության մասին աղջկա կողմի բարեկամից, թեև էդ աղջկա իր հանդեպ տածած զգացմունքների մասին վաղուց գիտեի, էլի լիքը պատճառներ կան, որ իր կերպարն իմ մոտ ջախջախել են, բայց թեմայում ուզում եմ, որ հենց երևույթը քննարկվի, քանի որ երբ առանց սիրելու ամուսնանում ես ծնողների հարկադրանքով ու ամուսնանում ես միասեռական լինելով, գոնե իմ կարծիքով ահագին տարբերություն կա ու ես իրականում ուզում եմ հասկանալ՝ ես եմ սխալ մտածում, թե երևույթն ա սխալ: Թեև առաջին իմանալու պահի կատաղությունս էլ ու էսօրվա հիասթափությունս արդեն լրիվ տարբեր զգացողություններ են:
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 17.01.2014, 03:30:

  24. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ այս հարցում կհամաձայնեմ, որ ծնողների պարտադրած ամուսնությունը զզվելի երևույթ է՝ անկախ ամուսնացողների սեռերից և օրիենտացիաներից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), Vardik! (17.01.2014), Մինա (17.01.2014), Վոլտերա (17.01.2014)

  26. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ այս հարցում կհամաձայնեմ, որ ծնողների պարտադրած ամուսնությունը զզվելի երևույթ է՝ անկախ ամուսնացողների սեռերից և օրիենտացիաներից:
    Իսկ եթե մեջտեղը լավ օժիտ կա՞ ...

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (19.01.2014), Ռուֆուս (18.01.2014)

  28. #15
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ ձանրալի ա գնում քննարկումն առանց հոմոֆոբների ու ազգային-ազատագրական ջոկատի: Փորձեմ ակտիվացնել:

    1. Ո՞նց թե նույնասեռականներն իրար հետ ամուսնանան, անթույլատրելի ա, բա էդ հայեցի ա՞, ի՞նչ եք խոսում, ուզում եք կործանվե՞նք, սաղ էդ ջհուդմասոններն են, իրանք են մեր մեջ մտցրել համասեռամոլությունը ու էդ պետք ա հանել: Պետք ա հանել՝ իրանց չթողելով, որ ամուսնանան, պետք ա հավատալ, որ էս մեթոդը կգործի, հավատանք, որ փոխ... էէ էս ստեղ չպիտի ասեի:

    2. Ծնողը սրբություն ա, իրա ասած աղջիկն ա իսկական լավ տղու փայը, իսկական լավ տղեն պետք ա ծնողի սաղ ասածները լսի ստրուկի նման ու պատվի իրա հորն ու մորը՝ ամուսնանալով էն մարդու հետ, որ իրա սրբությունները կնտրեն, ցանկալի ա նախապես թողնել, որ հայրը կամ ընտանիքի այլ ավագ անդամ հա, անդամ ստուգի աղջկա կույս լինելը, նոր ամուսնանալ, թե չէ էս ինտերնետի դարում ինչ ասես հնարավոր ա:
    The cake is a lie.

  29. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2014), Jarre (17.01.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  2. Ամուսնություն օտարազգիի հետ...
    Հեղինակ՝ Malu, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 416
    Վերջինը: 31.03.2013, 12:39
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ
    Հեղինակ՝ missarmogirl, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 27.03.2011, 23:44
  5. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •