User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Նույնասեռականի ամուսնություն՝ ծնողների պարտադրմամբ

  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նույնասեռականի ամուսնություն՝ ծնողների պարտադրմամբ

    Մի քանի օր առաջ այս սենտիմենտալ գրառումն էի արել «Անկապ օրագրում».

    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Էս պահին, որ դեպրեսված նստել եմ ու տեղս չեմ գտնում. իր հարսանիքն է: Վստահ եմ, որ ինքն էլ կամ դեպրեսված նստել, տեղը չի գտնում, կամ թատրոն է խաղում, թե ամեն ինչ լավ է, թե երջանիկ է, թե... Իրենից շատ կնոջն եմ խղճում:

    Իր համար մի անգամ հետս կռիվ էին անում: Հա, ուսանող էի, մի աղջիկ մեր մտերմությանը ռոմանտիկա էր վերագրել ու էկել, ասում էր, որ ես շանս չունեմ, ինքը «ատբիծ» կանի:
    - Խնդիր չկա, - ասել էի ես ու քմծիծաղ տվել:

    Դոդիկ աչոնը չգիտեր մի գաղտնիք, որ ինքն աշխարհում միայն ինձ էր վստահել: Չգիտեր, որ իրեն հակառակ սեռը բնավ չի ձգում ու մենք կատակով անգամ այս կամ այն տղայի համար վիճում էինք, քննարկում, թե որ մեկիս նախապատվություն կտա (երբեմն էդ կատակները հանկարծ կտրուկ ցավի ստվեր էին բերում դեմքին, մի անգամ չդիմացավ, ասեց, որ կուզեր աղջիկ ծնվել ու մենք ընկերուհիներ լինեինք, էդ դեպքում էս «վեճերը» հավասարի վրա կլինեին ու ակնհայտ չէր լինի, թե ում տղան նախապատվություն կտար):

    Իսկ էսօր ինքը կուլ գնաց ծնողների ճնշմանը, ինքը համարձակություն չունեցավ ընդունելու ինքն իրեն ինչպիսին որ կա ու ծնողներին ասելու, որ ինքը բնավ էլ նրանց երազած որդին չէ: Ինքը գնաց ծնողների ընտրած աղջկա ձեռքը խնդրելու, ինքը խաբեց, նվաճեց էդ աղջկա սիրտն ու կյանքում չի կարողանա փոխադարձել նրա սիրուն: Նախկին մտերմությունը մաղձի ու խորշանքի է փոխակերպվել, առաջ հարգում էի, իսկ հիմա անգամ չեմ կարողանում գտնել հարգանքի այն ամենագերադրական հականիշը, որ կբնութագրի հիասթափությունս:

    Ինքն էլ էն լավ ընկերը չի, ում երկար տարիներ իմ համար մեկ ընկերն էի համարում, հարգում էի ու սիրում, ինքն արդեն ջնջվել է, ես հազվադեպ եմ մարդկանց ջնջում, բայց ջնջում եմ վերջնական...

    Էսօր իր հարսանիքն է, ու ես սգում եմ իր մահը...
    Տարօրինակ փոքրիկ աղջկա հետ այս մասին խոսեցինք, որոշեցինք թեմա բացել, քննարկել: Այսօր արդեն ավելի սթափ եմ դատում, բայց ելք, միևնույն է, չեմ գտնում: Հանդիպե՞լ եք նման երևույթի, որն, ի դեպ, Հայաստանում տարածված է, ո՞նց խուսափել, ո՞նց անել, որ մարդ չկոտրի իրեն ու ամուսնանա միայն նրա համար, որ ծնողները թոռնիկ են ուզում՝ այդպիսով դժբախտության դատապարտելով թե իրեն, թե կողակցին:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), Sagittarius (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014), Գալաթեա (17.01.2014), Մինա (17.01.2014), Տրիբուն (18.01.2014)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս նույնասեռականների թեման հազար անունով բացվել ու փակվել է Ակումբում, էլ բան չի մնացել, որ սրա մասին ասած ու լսած չլինենք, թարգեք էլի:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (17.01.2014)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս նույնասեռականների թեման հազար անունով բացվել ու փակվել է Ակումբում, էլ բան չի մնացել, որ սրա մասին ասած ու լսած չլինենք, թարգեք էլի:
    Իսկ եթե ամեն դեպքում էս մի հատին շանս տա՞նք: Փորձը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում ակումբցիները գնալով ավելի հանդուրժողական են դառնում, միգուցե էս մի անգամը քննարկումները ստացվեն:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2014), Աթեիստ (17.01.2014), Մինա (17.01.2014)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ամեն դեպքում էս մի հատին շանս տա՞նք: Փորձը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում ակումբցիները գնալով ավելի հանդուրժողական են դառնում, միգուցե էս մի անգամը քննարկումները ստացվեն:
    Ոչ թե ակումբցիներն են հանջուրժողական դառնում, այլ ոչ հանդուժողականներն են հեռանում ակումբից: Ամեն նմանատիպ թեմայի հետ զգում ես, որ ոչ տոլերանտերի շարքերը նոսրացել են:
    Հա, մնացել ենք մի բուռ տոլերատներով, կարող ենք ուրախանալ էդ կապակցությամբ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), Vaio (17.01.2014), Շինարար (17.01.2014)

  9. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, մի քանիսի հետ խոսելուց եմ բացել, ինքնագլուխ քայլ չէր, ուղղակի էս հարցը միշտ ինձ համար երկրորդ պլանի էր, մինչև չեկավ էն պահը, որ ինձ շատ մոտ մարդկանց սկսեց առնչվել

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մնացել ենք մի բուռ տոլերատներով, կարող ենք ուրախանալ էդ կապակցությամբ
    Ի՞նչ վատ ա որ, անձամբ ես իրոք ուրախ եմ դրա համար
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.01.2014), Jarre (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014), Մինա (17.01.2014)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե լավ, Ալֆ ջան, արի քննարկենք:

    Կարող է տարօրինակ բան ասեմ, բայց ես էդքան էլ վատ չեմ նայում քո բերած դեպքին: Ինձ համար կյանքը հստակ սև ու սպիտակ չի: Որ եթե էսպիսին է, ուրեմն էսպես պիտի վարվի, որ ճիշտ լինի, մնացած տարբերակները սխալ են: Կյանքը հեչ միագիծ չի, ոչ էլ մարդն է միագիծ: Հնարավոր է, որ էդ միությունից երկուսն էլ շահեն, չգիտես ոնց կլինի: Ամուսնությունը անպայման չի, որ գիժ սիրահարվածություն ու անզուսպ կիրք լինի, ավելին, դա ավելի հաճախ լրիվ ուրիշ բաների վրա է կառուցված լինում:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.01.2014), Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014)

  15. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ, Ալֆ ջան, արի քննարկենք:

    Կարող է տարօրինակ բան ասեմ, բայց ես էդքան էլ վատ չեմ նայում քո բերած դեպքին: Ինձ համար կյանքը հստակ սև ու սպիտակ չի: Որ եթե էսպիսին է, ուրեմն էսպես պիտի վարվի, որ ճիշտ լինի, մնացած տարբերակները սխալ են: Կյանքը հեչ միագիծ չի, ոչ էլ մարդն է միագիծ: Հնարավոր է, որ էդ միությունից երկուսն էլ շահեն, չգիտես ոնց կլինի: Ամուսնությունը անպայման չի, որ գիժ սիրահարվածություն ու անզուսպ կիրք լինի, ավելին, դա ավելի հաճախ լրիվ ուրիշ բաների վրա է կառուցված լինում:
    Այվ, այսինքն, եթե նման ամուսնություններ են լինում, որտեղ կողմերից մեկը կարող է մինչև իսկ զզվանք զգալ զուգընկերոջ հետ մերձեցումից, էդ լրիվ նորմա՞լ ա ու երկուսն էլ երջանիկ կլինե՞ն: Իմ օրինակում ինքը կգնա ՌԴ 99 տոկոս հավանականությամբ, կինը կմնա էստեղ, էդպես կապրեն, բայց էդ որքանով ա նորմալ, չեմ իմանում...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (17.01.2014)

  17. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, այսինքն, եթե նման ամուսնություններ են լինում, որտեղ կողմերից մեկը կարող է մինչև իսկ զզվանք զգալ զուգընկերոջ հետ մերձեցումից, էդ լրիվ նորմա՞լ ա ու երկուսն էլ երջանիկ կլինե՞ն: Իմ օրինակում ինքը կգնա ՌԴ 99 տոկոս հավանականությամբ, կինը կմնա էստեղ, էդպես կապրեն, բայց էդ որքանով ա նորմալ, չեմ իմանում...
    Բայց դու ինչ գիտես՝ իրենք իրար մերձեցումից կամ չմերձեցումից ինչ են զգում: Դու մի տառապի իրենց տեղը, հա՞

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (17.01.2014), Նարե91 (17.01.2014)

  19. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դու ինչ գիտես՝ իրենք իրար մերձեցումից կամ չմերձեցումից ինչ են զգում: Դու մի տառապի իրենց տեղը, հա՞
    Այվ առաջինների դեպքում չգիտեմ, ուղղակի ուսումնասիրածս նյութից դատելով եմ ենթադրում, իսկ այ երկրորդի դեպքում գիտեմ, որ իմ հազար տարվա ընկերը իրեն սիրող աղջկա հետ ստորի նման ա վարվել՝ ծնողների պրեսսինգին չդիմանալով ու իմ խնդիրն էլ կոնկրետ էդ պրեսսինգը, դրա հետևանքները հասկանալն ա, հենց ուրիշի տեղը չտառապելն, էլի

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (17.01.2014)

  21. #11
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ, Ալֆ ջան, արի քննարկենք:

    Կարող է տարօրինակ բան ասեմ, բայց ես էդքան էլ վատ չեմ նայում քո բերած դեպքին: Ինձ համար կյանքը հստակ սև ու սպիտակ չի: Որ եթե էսպիսին է, ուրեմն էսպես պիտի վարվի, որ ճիշտ լինի, մնացած տարբերակները սխալ են: Կյանքը հեչ միագիծ չի, ոչ էլ մարդն է միագիծ: Հնարավոր է, որ էդ միությունից երկուսն էլ շահեն, չգիտես ոնց կլինի: Ամուսնությունը անպայման չի, որ գիժ սիրահարվածություն ու անզուսպ կիրք լինի, ավելին, դա ավելի հաճախ լրիվ ուրիշ բաների վրա է կառուցված լինում:
    Այվի ջան, դու կարծես մի փոքր չես մտնում իրավիճակի մեջ: Ես սենց դեպքերում պատկերացնում եմ, որ ասենք ես ծնվել եմ մեծամասնությամբ հոմոներից կազմված ինչ-որ ֆանտաստիկ հասարակությունում, որտեղ բազմացումը տեղի ա ունենում նույն սեռի միջև, իսկ հետերո լինելը «անորմալ» ա: Ու հիմա ես ստիպված եմ տղու հետ ամուսնանալ ու իրա հետ բազմանալ՝ մեկումեջ ամուսնական պարտք կատարեմ: Որ խորանում ես, ոռի ա

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (17.01.2014), Մինա (17.01.2014)

  23. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ընդհանրապես դեմ եմ ծնողների կամ այլ բարեկամների պարտադրմամբ բոլոր ամուսնություններին՝ ամուսնացողները լինեն հոմո, թե հետերո, ոնց որ թե արդեն 21-րդ դարն է, 19-րդ դարը վաղու՜ց հետևում ենք թողել:
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.01.2014), erexa (17.01.2014), ivy (17.01.2014), Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), Rhayader (17.01.2014), Vardik! (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014), Մինա (17.01.2014), Նարե91 (17.01.2014), Վոլտերա (17.01.2014), Տրիբուն (18.01.2014)

  25. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, այսինքն, եթե նման ամուսնություններ են լինում, որտեղ կողմերից մեկը կարող է մինչև իսկ զզվանք զգալ զուգընկերոջ հետ մերձեցումից, էդ լրիվ նորմա՞լ ա ու երկուսն էլ երջանիկ կլինե՞ն: Իմ օրինակում ինքը կգնա ՌԴ 99 տոկոս հավանականությամբ, կինը կմնա էստեղ, էդպես կապրեն, բայց էդ որքանով ա նորմալ, չեմ իմանում...
    Ալֆ ջան, երջանիկ լինելն էլ լրիվ նորմալ երևույթ չի ու նենց չի, որ ոչ գեյ զույգերը թունդ երջանիկ են կամ էլ չեն զզվում իրարից
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.01.2014), ivy (17.01.2014), keyboard (17.01.2014), Vardik! (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014), Արևհատիկ (17.01.2014), Մինա (17.01.2014), Նաիրուհի (17.01.2014), Ռուֆուս (17.01.2014), Վոլտերա (17.01.2014)

  27. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինչպես Ռուֆն ասեց, հեչ կարևոր չի ամուսնացողն ինչ կողմնորոշում ունի. եթե հասել ա ամուսնանալու տարիքին, ուրեմն ծնողների խոսքերը պտի ոչ մի դեր չխաղային: Ծնողների խառնվել ա աննորմալ: Նույն հաջողությամբ ինքը կարող ա մի աղջկա սիրեր, բայց ծնողների պարտադրանքով ուրիշի հետ ամուսնանար:
    Բոլոր դեպքերում ինքն ա մեղավոր ու տհաս:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2014), ivy (17.01.2014), Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), Kita (20.01.2014), Rhayader (17.01.2014), VisTolog (17.01.2014), Արէա (17.01.2014), Արևհատիկ (17.01.2014), Նաիրուհի (17.01.2014), Ռուֆուս (17.01.2014)

  29. #15
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամուսնություն, երջանկություն... մի կողմ, բայց քո ընկերությունը այդ մարդու հետ չպետք է իր այս քայլի պատճառով տուժի: Միգուցե հիմա դու ավելի անհրաժեշտ լինես իրեն, քան` նախկինում:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.01.2014), Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), Vardik! (17.01.2014), VisTolog (17.01.2014), Մինա (17.01.2014)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  2. Ամուսնություն օտարազգիի հետ...
    Հեղինակ՝ Malu, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 416
    Վերջինը: 31.03.2013, 12:39
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ
    Հեղինակ՝ missarmogirl, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 27.03.2011, 23:44
  5. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •