User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Սուտը կարո՞ղ է սպիտակ լինել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vardik!-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ասողը շատ լավ պատկերացնու՞մա:
    Ես համ էդ սպիտակ ստին եմ բախվել,երբ ինձնից ծածկել են շատ թանկ մարդու մոտալուտ մահը,համ էլ ինձ առերես ասել են,որ բան չի մնացել ապրելու:
    Երկրորդի մասին մի երկու բառ պատմեմ:

    Լուրջ ու հիմար վիճակ էր: Մի անպատասխանատու լաբորանտ նենց էր իրար խառնել բոլորի անալիզները,որ սատանան էլ տենց չի կարա: Ու բժիշկը առանց երեսիս նայելու,առանց նախապատրաստելու,միանգամից շպրտումա,որ բան չի մնացել... Դե,բժշկական էթիկայի մասին ինքը հավանաբար անտեղյակ էր,գիտելիքներով էլ հաստատ չէր փայլում: Ի՞նչ կլիներ,եթե ինքը իմ հարազատներին ասեր տենց բան: Իրանք միանգամից կհավատային ու իմ համար մի սպիտակ սուտ կհորինեին հավանաբար: Էն առաջին պահի շոկը որ անցավ,սովորական համառությունս գլուխ բարձրացրեց,չհավատացի,որ կարա էդպես լինի: Լրիվ ուրիշ լաբորատորիայում նույն անալիզները ուրիշ ու ճիշտ բան ցույց տվեցին: Փառք Աստծո,ներքին ձայնս ճիշտ էր հուշել,ամեն ինչ նորմալ է: Իսկ Էն երկու շաբաթը,որ անցավ մինչև էդ,ամեն ինչ արժեր:
    Վարդ ջան, նայի:
    Համ ասում ես՝ շատ լավ պատկերացրել ես, համ էլ ասում ես, որ չես հավատացել...
    Բայց մենք հավատացողների մասին ենք չէ՞ խոսում: Էն մարդկանց, ովքեր գիտեն, որ մահանալու են: Ում սխալ արդյունք չեն տվել:

    Համարվում ա, որ սեփական մոտալուտ մահվան լուրը ստացած մարդկանց մոտ լինում են երեք իրար հաջորդող ստադիաներ`

    1 Denial- ժխտում/հավատալու անկարողություն
    2 Anger - զայրույթ
    3 Acceptance- համակերպում

    Հիմա որ նայենք քո դեպքը. դու լուրն իմանալու պես մտել ես առաջին ստադիայի մեջ: Այսինքն հրաժարվել ես հավատալ: Անվանիր դա ներքին ձայն, կամ ինչ ուզում ես, փաստը մնում է փաստ դու չես ուզեցել հավատալ, որ արդյունքները կարող են ճիշտ լինել: Բարեբախտաբար և փառք Աստծո՝ դրանք իսկապես սխալ են եղել:
    Բայց լիքը ուրիշների համար դրանք ճիշտ են լինում ու նրանք անցնում են բոլոր ստադիաների միջով:

    Ու ամենավատն այն է, որ ամենադժվարը մարդկանց տրվում է վերջին ստադիան: Շատերը երկրորդի մեջ են մնում մինչև ավարտի գալը:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 15.01.2014, 02:18:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (15.01.2014), Աթեիստ (15.01.2014)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես որ տենց բան եմ պատերացնում, աչքիս առաջ breaking bad-ն ա, կուզեմ նախօրոք իմանամ, որ պատկերացնեմ ընտանիքս ոնց ա ինձանից հետո ապրելու ու մի բան կազմակերպեմ։
    Ու պատկերացնում եմ, թե ինչ վատը կդառնամ էդ 2-րդ փուլում։
    Վայթե տնեցիքին կտակ/մտակով ապահովեմ ու էթամ մի մի տեղ գլուխս ուտեմ, որ իրանց կյանքը չուտեմ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.01.2014), keyboard (15.01.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, մի բան ասեմ էլի: Էդ «բան չի մնացելը» շատ հարաբերական ա: Տեսեք, Նաիրուհին ասում ա՝ մի ամսից պակաս մնա, էդ ժամանակ ասեք: Բայց բժշկությունն անզոր ա ասել՝ ինչքան ա մնացել: Կարա ասի՝ անբուժելի ա ու վերջ: Չե՞ք տեսել տենց դեպքեր, որ ասենք «մի երկու ամիս են տվել», բայց հիվանդը մի տարի ապրել ա: Նենց որ ժամկետների մասին խոսելն էնքան էլ լուրջ չի: Իսկ հիվանդությունը համարվում ա մահացու, եթե մինչև երկու տարվա ընթացքում ա մահվան բերում:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (16.01.2014), Նարե91 (15.01.2014)

  7. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ....Իսկ հիվանդությունը համարվում ա մահացու, եթե մինչև երկու տարվա ընթացքում ա մահվան բերում:
    Ասենք հիվանդը 50 տարեկան ա, ու բժիշկն ասում ա. «Ձեր հիվանդությունը չի բուժվում, Ձեզ մնացել ա ապրել առավելագույնը 40 տարի: Լրջացե՛ք ու վերջացրե՛ք բոլոր կիսատ թողած գործերը»:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (15.01.2014), Smokie (15.01.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք հիվանդը 50 տարեկան ա, ու բժիշկն ասում ա. «Ձեր հիվանդությունը չի բուժվում, Ձեզ մնացել ա ապրել առավելագույնը 40 տարի: Լրջացե՛ք ու վերջացրե՛ք բոլոր կիսատ թողած գործերը»:
    Դրա համար գրել եմ՝ առավելագույնը երկու տարի:

  10. #6
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդ ջան, նայի:
    Համ ասում ես՝ շատ լավ պատկերացրել ես, համ էլ ասում ես, որ չես հավատացել...
    Բայց մենք հավատացողների մասին ենք չէ՞ խոսում: Էն մարդկանց, ովքեր գիտեն, որ մահանալու են: Ում սխալ արդյունք չեն տվել:

    Համարվում ա, որ սեփական մոտալուտ մահվան լուրը ստացած մարդկանց մոտ լինում են երեք իրար հաջորդող ստադիաներ`

    1 Denial- ժխտում/հավատալու անկարողություն
    2 Anger - զայրույթ
    3 Acceptance- համակերպում

    Հիմա որ նայենք քո դեպքը. դու լուրն իմանալու պես մտել ես առաջին ստադիայի մեջ: Այսինքն հրաժարվել ես հավատալ: Անվանիր դա ներքին ձայն, կամ ինչ ուզում ես, փաստը մնում է փաստ դու չես ուզեցել հավատալ, որ արդյունքները կարող են ճիշտ լինել: Բարեբախտաբար և փառք Աստծո՝ դրանք իսկապես սխալ են եղել:
    Բայց լիքը ուրիշների համար դրանք ճիշտ են լինում ու նրանք անցնում են բոլոր ստադիաների միջով:

    Ու ամենավատն այն է, որ ամենադժվարը մարդկանց տրվում է վերջին ստադիան: Շատերը երկրորդի մեջ են մնում մինչև ավարտի գալը:
    Գալաթեա ջան,աչքիս շատ կցկտուր եմ գրել: Համ էլ դու վերջին նախադասությանս ուշադիր եղիր: Էն երկու շաբաթը,որ անցավ կասկածների մեջ,ամեն ինչ արժեր: Ես չէի կարա իմանա,որ սխալ կա,չէ՞: 50/50 վիճակ էր: Իմ մոտ համ չհավատալու կարողություն էր,համ էլ զայրույթ:Երևի հենց էդ չհավատալու կարողությունն էր,որ ստիպեց ստուգել նման <<նորությունը>> Մեկ էլ շվարած վիճակ էր էն պահերին,երբ այնուամենայնիվ,փորձում էի պատկերացնել,որ դա էդպես է: Իմ 24 տարին չէի ափսոսում,ափսոսում էի,որ երկու տարեկան երեխա եմ մենակ թողելու: Երևի էդ ապրումներն անցնելուցա,որ հիմա դիմանում եմ տենց լուրերին:

    Մի բան էլ ասեմ: Ասենք,մենք՝ հայերս,որ իմանում ենք մեր հարազատի մասին տենց մի բան,որ երկար չի մնացել,ի՞նչ ենք անում: Նենց ցավակցական դեմքեր ենք նկարում,որ հիվանդը տասն անգամ ավելի վատ բանա մտածում ու ավելի վատանում: Կամ էլ,ո՞նց են սկսում էդ մարդուն վերաբերվել: Կա՛մ ամեն քայլին փորձում են ամեն ինչ իրա փոխարեն անեն՝ շեշտելով,որ ինքը մահացու հիվանդա,կա՛մ մի քանի օր տենց ցավակցական դեմքերով գնալ-գալուց հետո չքվում են մինչև...

    Մենք տնից դուրս գալիս չենք մտածում,որ մի հարբած վարորդի պատճառով կարողա էլ տուն չդառնանք,չէ՞: Իսկ ինչի՞ ենք տենց վատ տանում,երբ բժիշկնա նման բան ասում: Չէ՞ որ ինքը նաև կարա խորհուրդներ տա հնարավորինս երկարացնելու էդ ժամկետը,ցավերից չտանջվելու:

    Ամեն դեպքում,իմ համար բոլորի կարծիքներն էլ հետաքրքիր էին,շատերի խոսքերից նոր մտքեր քաղեցի: Բայց մնում եմ նույն կարծիքին,որ իմ համար սուտը սևա,սպիտակ չի կարա լինի:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (16.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք կարո՞ղ ենք ինքնասպան լինել
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 24.01.2022, 23:19
  2. Սուտը` որպես ինքնապաշտպանություն
    Հեղինակ՝ Չամուռ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 19.04.2011, 00:25
  3. Կարո՞ղ է արդյոք Մարդու և բնության միջև հակասություն լինել
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 27
    Վերջինը: 01.03.2009, 00:36
  4. Ե՞րբ է սուտը քաղցր հնչում
    Հեղինակ՝ Pantera, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 24.05.2007, 05:32
  5. Սև ու սպիտակ
    Հեղինակ՝ Lethal Sweetness, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 28.04.2007, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •