Արդյո՞ք սևն ու սպիտակը ռոմանտիկ են: Ինչ՞ու... Արդյո՞ք այս գույները ստեղծված են միմյանց համար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են խորհրդանշում նրանք:
Գրեք ձեր կարծիքը ....
Արդյո՞ք սևն ու սպիտակը ռոմանտիկ են: Ինչ՞ու... Արդյո՞ք այս գույները ստեղծված են միմյանց համար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են խորհրդանշում նրանք:
Գրեք ձեր կարծիքը ....
Վերջին խմբագրող՝ Lethal Sweetness: 27.04.2007, 07:36:
Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:
Գուցե կարծիքս շատ սուբյեկտիվ է, բայց ինձ համար սևն ու սպիտակն ընդհանրապես գույներ չեն, ես դրանք չեմ ընկալում որպես գույն։Եվ սև ու սպիտակ/գունավոր հեռուստացույցների կամ լուսանկարների հակադրությունն ինձ համար միանգամայն բնական է։ Ճիշտն ասած, նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է բնորոշել այդ երկուսին, որովհետև այդպիսի բառ, փաստորեն, չկա, բայց ես սևն ու սպիտակն ինձ համար իրոք մի քիչ այլ հասկացություն են, և դրանք գույն անվանելն ինձ համար զուտ պայմանականություն է։
Անձամբ ես ընդհանուր առմամբ նախընտրում եմ «գունավոր» գույները, սևն ու սպիտակը հիմնականում որպես լրացնող, ընդգծող ատրիբուտ եմ դիտում, ոչ ավելին։![]()
Համաձայն եմ, դասականություն են խորհրդանշում, բայց ինձ համար «գունավոր» գույներն ավելի հետաքրքիր են ու ավելի կենսալի։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ա՛ն ջան, սևն ու սպիտակն իսկապես գույներ չեն, ավելի ճիշտ՝ սևը գույնի բացակայությունն է, իսկ սպիտակը՝ բոլոր գույներն են իրար հետ:Գուցե կարծիքս շատ սուբյեկտիվ է, բայց ինձ համար սևն ու սպիտակն ընդհանրապես գույներ չեն, ես դրանք չեմ ընկալում որպես գույն։Սա արդեն սուբյեկտիվ կարծիք չէ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես, օրինակ, սիրում եմ այդ գույները:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Արվեստի մեջ էլ գույներ չեն համարվումԲայց դե գույն են համարվում, չէ՞, եթե գիտական բացատրությունը մի կողմ թողնենք։ Գիտեմ, որ էդպես է, ուղղակի ես ավելի կենցաղային տեսակետից էի ուզում բացատրել իմ վերաբերմունքը։ Ես մինչև այդ գիտելիքներին տիրապետելն էլ սևն ու սպիտակը որպես գույն չէի ընկալում։Համենայնդեպս, երբ նկարչության էի գնում, ուսուցիչս էր այդպես ասում:
Անիմաստ եմ համարում որևէ խորը իմաստ փնտրել այս երկուսի մեջ…
![]()
Սև ու սպիտակ…կեղծ ու շիտակ…բարի ու չար…վատ ու լավ…
Հա…հետո ի՞նչ…![]()
Սիրում եմ սևը համադրել սպիտակի հետ…![]()
Սպիտակն ավելի շատ եմ սիրում , քան սևը…
Սևը կարմիրի հետ եմ սիրում…
Սպիտակն էլ կարմիրի…![]()
/ Հա սևն ու սպիտակը հավերժ իրար սիրահարված են, բայց իրար հետ չեն, որովհետև մյուս նախանձ «գույները» խանգարում են…/
Կներեք, որ կատակի տվեցի…
Բայց սևն ու սպիտակը միանգամից հագուստի հետ եմ կապում էս պահին…
մեկ էլ …դե ճերմակը սիրում եմ համեմատությունների մեջ գործածել…
Հարսանեկան զգեստս էլ անպայման սպիտակ կլինի…կարմիր վարդերի համադրությամբ…
Վերջին խմբագրող՝ Ծով: 27.04.2007, 20:59:
Եկեք նայենք սևին և սպիտակին մի այլ տեսանկյունից: Օրինակ, եթե նայենք դաշնամուրի ստեղնաշարին, մենք կնկատենք ստեղներ... սպիտակ ու սև հերթականությամբ, մեկը մյուսին հաջորդող, որոնք նվագելիս մեղմ և հեզասահ մեղեդի են առաջացնում: Ուղղակի ռոմանտիկ է այդ պահը...
«Սևը հնչեղ չէ առանց սպիտակի,
ՈՒ չի դառնա երբեք սպիտակը
Աղավնի գարնան ավետաբեր,
Թե չունենա սևուկ ոտքեր,
Ոտքով վայրէջքն է բարեբեր»:
Ա. Մ.
![]()
Վերջին խմբագրող՝ Lethal Sweetness: 28.04.2007, 04:29:
Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:
Լավ նկար ա, սիրեցի![]()
իմ սիրած գույներն են
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Երկու գույնն էլ շատ եմ սիրում![]()
Սպիտակն ինձ համար անկեղծություն, մաքրություն, հանգստություն է խորհրդանշում, իսկ սևը՝ խորհրդավորություն, գաղտնիություն, ամեն ինչի ամփոփումն է իր մեջ:
Իսկ մնացած գույները , որ ավելի լավն ու ուրախ են, ըստ իս այդ երկուսի ածանցյալներն են![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ