Նաիրուհի (23.12.2013)
Միանշանակ...
ժողովրդի 90%-ը խաբար չի, թե ինչի մասին ա էս նախագիծը: Դաժե ես նորմալ չեմ հասկանում մինչև հիմա: Որ քեզ հարցնեմ, դու էլ լիարժեք չես կարա բացատրես: Մի երկու բառ միասին կարող ա ասենք - սաղ տվին ռուսներին, ծախին, կերան, տարան, հանձնեցին ...
Իսկ այ մանդատ վայր դնելը նույն ժողովրդի 90%-ի համար հասկանալի միջոցառում ա: Ու ամենակարևորը, տալիս ա հույս ու վստահություն, որ սաղ շուխուռը երկու տաք աթոռի համար չի, մի բա որում գրեթե բոլորը համոզված են: Ժողովրդին ոտքի կարելի ա հանել պարզ, կոնկրետ ու կտրուկ գործողություններով:
Տրիբուն ձյա, ոտի կանգնելը լինելու՛ ա: Ես չեմ ասում հաղթելու ենք, դա դեռ շատ վաղ ա կանխագուշակելու համար, բայց փողոց դուրս գալը հաջորդ տարում լինելու ա (ենթադրում եմ՝ գարնանը, բայց էդ միայն ենթադրություն ա, կարող ա հենց ձմեռն էլ լինի): Ու դրա համար ԱԺ մանդատները դնել պետք չի: Ավելին, էդ ժամանակ ԱԺ-ում մեր մարդիկ կարողանալու են նպաստել ընդհանուր պրոցեսին:
Իսկ էս պահին էս խոսակցությունը բացելը մուտիլովկա ա, որտև բոլորս էլ լավ հասկանում ենք, որ մանդատների համատարած վայց դնում ուղղակի չի լինելու: Տարբեր պատճառներով, սկսած թեկուզ նրանից, որ բոլորը չի, որ դա արդյունավետ միջոց են համարում, մեծ մասը գտնում են, որ հակառակը, ԱԺ պատգամավորները վերջապես կարողանում են եղանակ ստեղծող բաներ անել: Վերջացրած թեկուզ նրանով, որ հա՛, կան էդ աթոռից կառչածներ: Ու հիմա էս խոսակցությունը ինչքան տարածեն, էնքան ավելի վնասելու են գործին, որտև ընդամենը որոշ շրջանակներում կարծիք են ստեղծելու, որ սաղ աթոռից կառչած են: Դրա համար միանշանակ պնդում եմ, որ էդ խոսակցություն տարածողները մուտիլովկայով ու ջրեր պղտորելով են զբաղված, որպեսզի կարողանան մթնեցնեն առաջացած հույս ներշնչող իրավիճակը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տիգրան Խզմալյանն ա գրում ֆեյսբուքում:Նոր վերադարձա ԱԺ-ի մոտ առավոտյան ցույցից: Շուրջ հազար մարդ էր հավաքվել, մեծամասնությունը` երիտասարդներ: Ֆեյսբուկիստներ, անարխիստներ, քաղաքացիական տարբեր խմբերից, Նախախորհրդարանից, ՀԱԿ-ից, կանայք-ազատամարտիկներ: Մի երկու հարյուր ոստիկան կար, բարձրաստիճան բոլոր պետերով: Ժողովուրդը վանկարկում էր `"Դավաճաններ", "Կոճակներ", "Առնետների ժողով"... Մի ժամից դահլիճից իջան ու փողոցի կողմից ԱԺ-ի դարպասին մոտեցան Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Արմեն Ռուստամյանը: Զուրաբյան Լեւոնը բարձրախոսով սկսեց պատմել ինչպիսի սրիկաներ են ՀՀԿ-ները, ինչպես կեղծեցին քվեարկությունն ու ի հեճուկս չորս ընդդիմադիր կուսակցությունների փոքրամասնությանը հայտարարեցին, որ 77 ձայնով "գազի օրենքն" ընդունված է: Հավաքածները ի պատասխան գոռացին` "Շենքից չէ` ԱԺ-ից դուրս եկեք, մանդատները վայր դրեք", "Ձեր մասնակցությամբ օրինականացնում եք դավաճանությունը", սակայն Լեւոնը հակադարձեց` "Մեզ մի սովորեցրեք, ինչպես վարել քաղաքական պայքարը": Դրանից հետո նրանց շրջապատող մասը ճչաց "Պայքար, պայքար մինչեւ վերջ", մնացած մասն էլ սկսեց սուլել ու վրդովվել: Վեճեր առաջացան ՀԱԿ-ականների եւ մնացածների միջեւ, վերջինները պահանջում էին դուրս գալ համակարգից ու ժողովրդի հետ պայքարել համակարգի դեմ, մինչդեռ առաջինները պնդում էին, որ պետք է շարունակել դիմակներ պատռել եւ ճշմարտության խոսք հասցնել ժողովրդին ԱԺ ամբիոնից: Երկու կողմերն էլ կոչ էին անում միավորվելու: Ոստիկանապետ Օսիպյանը անչափ գոհ տեսք ուներ այդ պահին... Հետո մեծ մասը հեռացավ, բորբոքված, վրդովված, որոշ կանայք լացում էին: Ափսոս, չտեսա ցուցարարների մեջ "Կարգին Հայկոյին", թե չէ կխնդրեի բարձրաձայն հարցներ` "Հիմա որտե'ղ պայթեցնեմ` ներսը, թե դո'ւրսը?" Ինձ իսկապես հետաքրքիր է` մի' թե դեռեւս մարդիկ կան, ով այսօրվանից հետո էլ շարունակելու են լուրջ դեմքերով "ներսը" պայքարել? Ընդ որում, լուրջ դեմքը դրա համար խիստ անհրաժեշտ է...
Ամոթ ինձ թե հասկանում եմ, թե ինչը պիտի ստիպեր ազնիվ մարդուն, էսօրվա օրով, սենց բան գրել:
Արա բայց ինչ խնդալու ա, Զարուհին մենակով սաղին ֆռռցրեց![]()
Արտ, շատ կներես, բայց էսօր եթե պառակտում առաջացնող կար, ապա դա հենց ՀԱԿ-ն էր: Ախր Լևոն Զուրաբյանն ինձ թվում ա շատ լավ պիտի իմանար, որ էնտեղ հավաքվածներից շատերը ՀԱԿ-ին մեղմ ասած չեն սիրում: Ի՞նչ ա նշանակում պայքար, պայքար մինչև վերջ գոռալ: Ես (ու ինձ հետ շատերը) հազիվ ենք մեզ զսպել, որ չթողնենք, գնանք:
Հա, ի դեպ, մի բան էլ ասեմ: Նույն էդ ընդդիմացիր պատգամավորներին ամբողջ շաբաթ-կիրակի մի քանի ակտիվիստներին էին բզում, որ միավորվեն: Բացի դրանից, անհեռանկարային ա իրանց միասնականությունը կամ եթե նույնիսկ միավորված են, ոչինչ անել չեն կարող: Էսօրվա իրանց աբստրակտ կոչերը վկա: Ոչ ոք ռիսկ չի անում կոնկրետ գործողությունների կոչ անել:
Հ.Գ. Զառային չեմ սիրում, բայց Ներսեսի հետ համաձայն եմ![]()
Տրիբուն (23.12.2013)
Տրիբուն (23.12.2013)
Բյուր ջան, եթե ՀԱԿ-ն ա մեղավոր ու պառակտող, ապա մնացած ուժերը պիտի միանային ու ՀԱԿ-ին դոիրս թողնեին, բայց ինչպես տեսնում ես ոչ միայն չեն միացել այլև հենց ՀԱԿ-ից հեռացած ուժերը չեն կարողանում միավորվել… սա մեկ… երկրորդ, ցանկացած փորձ ուժերին միավորելու վիժեցվել ա առաջին հերթին Ժառանգության կողմից և անգամ 2008-ին նրանք լրիվ չմիացան… սրանք փաստեր են…
…և վերջապես… միավորում կարող ա լինի միայն նպատակի շուրջ՝ մեր դեպքւմ միայն ՄԻ նպատակի շուրջ, այն է Սերժ Սարգսյանի հեռացում… և եթե այս նպատակի շուրջ չեն հավաքվում, ուրեմն լուրջ չեն էն պնդումները որ իրանց նպատակն իշխանափոխությունն ա…
իսկ ավելի պարզ եթե ասեմ, նրանք իրար ավելի են ատում քան Սերժ Սարգսյանին… ավելի կոնկրետ ՀԱԿ-ին ավելի շատ են ատում քան Սերժ Սարգսյանին, դրա համար էլ չեն միանում…
Արէա (23.12.2013)
Մեֆ, հավես չունեմ հին վեճերի մեջ ընկնելու... ՀԱԿ-ի ատելությունը մյուսների նկատմամբ էսօր աչքովս եմ տեսել: Ի՞նչ ա նշանակում սադրիչ անվանել էն մարդկանց, որոնք գործ ու դարդ թողած -13-ին էկել, էրկու ժամ կանգնել են, ուղղակի պայքար, պայքար մինչև վերջ չեն գոռում: Ի՞նչ ա նշանակում էդ մարդկանց վրա գոռալը: Գեշ էր Մեֆ, շատ գեշ էր:
Տրիբուն (24.12.2013)
հա ի՞նչ… չեմ հասկանում… դրսում մարդ չկա կանգնած… Զարյուհին միշտ էլ սենց ձևական բաներ ա արել… հլա մի հատ էլ իրա դպրոցի շարադրություններն ա բերել կարդացել ազգային ժողովում…
Ազգային Ժողովում ոչ մի լուրջ բան չի լինի քանի դեռ բոլոր ուժերը չեն միավորվել ու փողոցը մարդկանցով չի լցվել… փողոցն էսօրվա դրությամբ ամենաէֆֆեկտիվ "խորհրդարանն ա"… Զարուհին եթե գործ ա ուզում արած լին, ապա պտի նպաստի ուժերի կոնսոլիդացմանը… ն ադա չի անում, իրա աղիողորմ ելույթներն ու շոուների ուղղակի զվարճալի են ու անպտուղ…
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ