Նմանություն չկա, ի՞նչ տարբերություն գտնեմ:
Ասենք Սերժի դեպքում, ասում ա և՛-և՛, մի քանի տարի ֆռռացնում ա, հետո ասում ա, չէ ախպեր, ես հելա ՄՄ:
Քոչարյանի ժամանակ ասում էր «բալանսավորված քաղաքականություն», բայց որի էությունն էր Արևմուտքից շատ-շատ մի քանի գրանդ կպցնելը, իսկ Ռուսաստանն էդ տարիներին ձեռք բերեց ստեղի լիքը համապետական նշանակության, ստրատեգիական հիմնարկներ:
Լևոնի ժամանակն էլ նայի ու կտեսնես, որ տարվել ա իրական բալանսավորված քաղաքականություն, երկու կողմն էլ հավասար գործընկերոջ պես են վերաբերվել Հայաստանին, քննարկել հարցերը, արդյունքում Հայաստանը մի կողմից կարողացել ա ազատագրել Ղարաբաղի հողերը, մյուս կողմից համարվել տարածաշրջանի ժողովրդավարական կղզակ:
Ու հա, գիտեմ, որ ինչ ճիշտ ես համարել, ճիշտ ես ասել, ինչ սխալ՝ սխալ: Նույնն էլ ես եմ արել: Բայց այ որ չեմ հասկանում, թե հիմա ոնց կարող ես տենց մեկնաբանել, տենց մտածել, Լևոնի ելույթն էդպես ինտերպրետացնել, փաստ ա:
Էջանիշներ