Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Ռայ, նենց ես ասում, ոնց որ Կոմս Մոնտե Քրիստոն ծերից ծեր Ժյուլ Մակեն ա գրել ու վերջում Դյուման նենգաբար տակն իրար անունն է դրել:

Կոմս Մոնտե Քրիստոյին բան չասեք, ես էդ գիրքը 4 անգամ կարդացել եմ: Ու դեռահաս տարիքում Դյուման իմ ամենասիրած գրողն էր, ինչ ձեռքս ընկնում, կարդում էի:
Նենգաբար չէ, փոխշահավետ համագործակցություն էր: Օգյուստն ուներ ժամանակ ու երևակայություն: Դյուման ուներ հեղինակություն ու ոճ: Գումարած՝ ֆրանսիական հասարակության մեջ հաջողության հասնելու տաղանդ: Սյուժեն համարյա ամբոջությամբ Մակեինն է: «Ինչպես Երեք Հրացանակիրներինը» («Քսան Տարի Անցն» ու «Վիկոնտ Դե Բրաժելոնը»՝ նույնպես), «Ժոզե Բալզամոն», «Մարգո Թագուհին» ու «Կոմսուհի դե Մոնսորոն»: Ու «Թագուհու Վզնոցը»: Ու «Սև Կակաչը»: Ու էլի լիքը հայտնի բաներ: Դրա համար ակադեմիկ շրջաններում վերոհիշյալ աշխատանքները համարվում են երկու հեղինակի ստեղծագործություն՝ Ալեքսանդր Դյումա և Օգյուստ Ժյուլ Մակե: