Վիշապ-ի խոսքերից
Ժար ջան, շատ լավ ա որ մարդիկ իրար հարգում ու սիրում են անկախ ազգությունից, բայց էս շոուն մարդկային հարաբերությունների հետ աղերս ունի այնքանով, ինչքանով որ Դավիթողլուն մեր լավն ա ուզում ու դրա համար եկել ա Հայաստան:
Դու համաձայն չե՞ս, որ հիմա ազգամիջյան ատելության թեմա չկա, ու էս ձեռքսեղմումը ընդհամենը շոու ա։
Ու ընդհանրապես քաքի համը դուրս ա գալիս հենց որ սերն ու հագանքը մտնում են քաղաքականություն։
Մենք բազմիցս զգացել են թուրքական, պարսկական, ռուսական սիրո արդյունքները, ինձ թվում ա հիմա կարոտում ենք ու մեր որոշակի տեղը քոր ա գալիս։
Մինչև հիմա մենք պիտի դասեր քաղած լինեինք ու ականջներիս օղ անեինք, որ հենց մեր հարևաններից մեկը սկսում ա սեր քարոզել, ապա մենք պիտի մեր փամփուշտները հաշվենք: Չնայած նաև պիտի դասեր քաղած լինեինք, որ ամեն քյալլագյոզի պետք չի առաջնորդ սարքել:
Կներես...
Էջանիշներ