User Tag List

Էջ 65 80-ից ԱռաջինԱռաջին ... 155561626364656667686975 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 961 համարից մինչև 975 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Նորություններ՝ դեսից-դենից

  1. #961
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ խի բոլորդ խորացաք սթրեսի մեջ: Իսկ ոչ ոք չի էլ ասում, որ սթրես չէր ունենա: Ում էլ տանեն ձերբակալեն, բնականաբար, սթրես կապրի, բայց դա այն սթրեսը չէ, որի համար պետք է ստացիոնար բուժում ստանա:
    Քանի այսպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, սակայն չեմ հիշում, որ մեղադրյալին կամ կասկածյալին սթրեսի համար հոսպիտալացնեն:
    Իսկ ընդհանրապես, նման դեպքերում գնահատական տալիս ճիշտ կլինի նայել տուժող կողմի տեսանկյունից:
    Վարդան Պետրոսյանի նկատմամբ թշնամանք ճիշտ չի, սակայն օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն:

    Ավելացնեմ նաև, որ անկեղծորեն ցավում եմ ինչպես մահացած երեխեքի համար, այնպես էլ Վարդան Պետրոսյանի համար, բայց, բնականաբար, ավելի շատ երեխեքի համար:
    Եթե ուշադիր ես, քննարողներից ոչ մեկը չի վիճարկել «օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն» կետը:
    Ես ճիշտն ասած ծանոթ չեմ համանման մյուս դեպքերին, չգիտեմ, ուրիշներին տանում են ստացիոնար բուժման թե չէ, բայց վստահ եմ, որ նմանատիպ իրավիճակում գտնվողներից շատերը դրա կարիքն ունեն: Ու «օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն» դրույթն էս կոնտեքստում իմ համար նշանակում ա, որ նմանատիպ իրավիճակում հայտնված ցանկացածին պետք ա տանեն ստացիոնար բուժման, եթե ինքը դրա կարիքը ունի, անկախ նրանից կլինի հայտնի դերասան, թե չարքաշ բանվոր:

    Ստացիորան բուժման տանելը չպետք է նշանակի պատասխանատվությունից խուսափել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (07.11.2013), Աթեիստ (07.11.2013), Նաիրուհի (26.11.2013)

  3. #962
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    SHAMSHYAN.com են ահազանգել քաղաքացիներ և հայտնել, որ հայ-վրացական սահմանի մոտ կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավորներ


    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բագրատաշենի հսկիչ-անցակետին հարակից տարածքում: Կրակոցները հնչել են Վրաստանի Հանրապետության Շուլավեր բնակավայրում, սակայն SHAMSHYAN.com-ի խմբագրություն ահազանգած մի քանի քաղաքացիներ էլ հայտնել են, որ կրակոցների ձայներ են լսել հայկական տարածքում: Ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ կան զոհեր և վիրավորներ: SHAMSHYAN.com-ը փորձում է լուրի իսկությունը պարզել ՀՀ ԱԳՆ-ից և պատկան մարմիններից: ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-11-25-...shootings.html

  4. #963
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բիլլ Գեյթսը պատմել է բնակչության թվաքանակի աճը նվազեցնող պատվաստման մասին
    http://svobodaslova.in.ua/news/read/26542

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (29.11.2013)

  6. #964
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ուշադիր ես, քննարողներից ոչ մեկը չի վիճարկել «օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն» կետը:
    Ես ճիշտն ասած ծանոթ չեմ համանման մյուս դեպքերին, չգիտեմ, ուրիշներին տանում են ստացիոնար բուժման թե չէ, բայց վստահ եմ, որ նմանատիպ իրավիճակում գտնվողներից շատերը դրա կարիքն ունեն: Ու «օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն» դրույթն էս կոնտեքստում իմ համար նշանակում ա, որ նմանատիպ իրավիճակում հայտնված ցանկացածին պետք ա տանեն ստացիոնար բուժման, եթե ինքը դրա կարիքը ունի, անկախ նրանից կլինի հայտնի դերասան, թե չարքաշ բանվոր:

    Ստացիորան բուժման տանելը չպետք է նշանակի պատասխանատվությունից խուսափել:
    Վարդանի դեպքում խնդիրը էնքան սթրեսը կամ բուժումը չի, ինչքան էն, որ կալանքն ա ընտրվել որպես խափանման միջոց: Վարդանը լավ բան չի արել, ու եթե քննությամբ հաստատվի մեղավորությունը, դատարանն էլ հաստատի մեղադրանքը, թող գնա նստի: Բայց ինչի՞ մինչև դատը պահել կալանքի տակ: Հասարակության համար վտանգ ա ներկայացնու՞մ ինքը, թե՞ կարա քննության ընթացքի վրա ազդի: Կալանքը Հայաստանում սարքել են պատժի ու հաշվեհարդարի գործիք, էս ա խնդիրը:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.11.2013), Sagittarius (26.11.2013), Նաիրուհի (29.11.2013)

  8. #965
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդանի դեպքում խնդիրը էնքան սթրեսը կամ բուժումը չի, ինչքան էն, որ կալանքն ա ընտրվել որպես խափանման միջոց:
    Լրիվ համաձայն եմ, ուղղակի էդ պահին կոնկրետ բանի մասին էր խոսակցությունը, դրա համար էլ գրառման շեշտադրումներն էդպիսին էին:

    Մի քիչ էլ շեղվելով ասեմ, որ Հայաստանի իրավական համակարգը էն կարգի վարկը կորցրած ա, որ հիմա ցանկացած որոշում (Վարդանի գործով) հասարակության մի մեծ խավի կողմից չի ընդունվելու: Մեղավոր ճանաչեն, շատերի սիրտը որթը սողոսկելու ա ասի, որ իրան հալածում են, իրականում անմեղ էր, արդարացնեն, շատերն ասելու են, ըհը, իրանց մարդն էր, թատրոն սարքեցին հետո ազատեցին: Այ սենց տականք իրավական համակարգի հետ գործ ունենք հիմա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (26.11.2013), Sagittarius (26.11.2013), Ձայնալար (27.11.2013), Նաիրուհի (29.11.2013), Տրիբուն (26.11.2013)

  10. #966
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախապատմությունը.

    Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: 6բ դասարանի աշակերտները արդեն երկրորդ օրեն է հրաժարվում են դասի նստել և պահանջում են դպրոցից հեռացնալ իրենց դասընկերներից մեկին, ում հետ իրենք մշտական կոնֆլիկտ ունեն: Հիշյալ աշակերտն ու իր ծնողներն էլ ոչ մի կերպ չեն համաձայնվում փոխել երեխայի դպրոցը կամ դասարանը: Պարզվում է՝ աշակերտը այս դպրոց տեղեփոխվել է Երևանի թիվ 114 դպորցից այս տարվա սեպտեմբերին ու նոր դասարանում իտեգրացիան չի ստացվել՝ անընդհատ բախումներ են եղել նորեկի հետ ՝վիճաբանություններ, ծեծկռտուք, անգամ տղաներից մեկի քիթն է վնասվել ,ով ենթարկվել է վիրահատության: Դպրոցի տնօրենը, մանկավարժներն ու ծնողները աշակերտների խնդիրը չեն կարողոցել հարթել ու բանն արդեն հասել է համադասարանական ընդվզման: Այսօր արդեն դպրոց են այցելել ուտիկանության տեսուչները, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ, մինչ այդ դպրոցում բացատրական աշխատանքն է կատարել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը: Hayeli.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՆ հանարկրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ օրենքը ցանկացած պարագայում թույլ չի տալիս երեխային հեռացնել դպրոցից: «Խնդիրը մանկավարժական է, որը պետք է հարթել հոգեբանների, ծնողների, աշակերտների, մանկավարժների ու ոստիկանության անչափահասների վարչության համատեղ աշխատանքի արդյուքնում: Երեխային դպրոցից հեռացնելը ընդունելի լուծում չէ, մենք իրավունք չունենք երեխային վարքի պատճառով դուրս թողնել դպրոցից, այլ հարց, եթե ծնողները որոշեն իերնց երեխային տեղեփոխել այլ դպրոց: Ես զրուցել եմ այս երեխայի նախկին դպրոցի՝ թիվ 114 դպրոցի տնօրենի հետ, նա ասում է, որ այդ երեխան իրենց դպրոցում խնդիրներ չի հարուցել և պատրաստ է ետ ընդունել նրան»:
    ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքով խնդիրներ հարուցած աշակերտը թիվ 114 դպրոցից տեղափոխվել է հարևանությոմբ գտնվող թիվ 71 դպրոց երկրորդ հերթափոխի պատճառով ՝ծնողները չեն կամեցել, որ երեխան երկրորդ հերթ լինի: «Ամեն դեպքում երեխային դպրոցից դուրս թողնելը լուծում չէ: Մենք որդեգրել են ընդհանրական հանրակրթության քաղաքականություն, անգամ ներառական կրթության կարիք ունեցող երեխաներին տանում ենք սովորական հանրակրթական դպրոց, որպեսզի նա չառանձնանա հասարակությունից: Մենք ուղղակի իրավունք չունենք ընդհարման պատճառով առողջ տղային առանձնացնել բոլորից, եղել է ինտեգրացիայի հետ կապված խնդիր, որը այդ տարիքի տղաներին բնորոշ է: Ես կարծում եմ, որ դպրոցն ու ծնողները պետք է նախապես կանխարգելիչ աշխատանք կատարեին և թույլ չտային, որ իրավիճակն այսքան սրվեր: Հիմա բացատրական աշխատանք է տարվում, որպեսզի խնդիրը հարթվի»,- նշեց Ն. Հովհաննիսյանը:


    Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով ոստիկանության տեսուչները այժմ բացատրական աշխատանք են տանում աշակերտների ու ծնողների հետ, սակայն ընդհանուր հայտարարի առայժմ չեն եկել: Խնդիրն արդեն աշակերտներից տեղափոխվում է ծնողներին, ովքեր դպրոցում վիրավորել են միմյանց:
    Hayeli.am-ը ավելի ուշ խնդրի առնչությամբ կներկայացնի նաև ոստիկանության ու դպրոցի մեկնաբանությունը:


    Կարինե Սարիբեկյան

    http://hayeli.am/article/401822/


  11. #967
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ա, որ կարողացան թերթերի ու հեռուստաալիքների լրատվականների կողմից տրված սուտ տեղեկությունների դեմ դուրս գալ:

    hayeli.am-ը արդեն տեղեկացրել է, որ Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: 6բ դասարանի աշակերտները արդեն երկրորդ օրն է, հրաժարվում են դասի նստել և պահանջում են դպրոցից հեռացնել իրենց դասընկերներից մեկին, ում հետ իրենք մշտական կոնֆլիկտ ունեն: Խնդրի հետ կապված ներկայացրել էինք ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի մեկնաբանությունը, ով նշել էր, թե օրենքը թույլ չի տալիս երեխային հեռացնել դպրոցից, և խնդիրը մանկավարժական է, որը պետք է հարթել հոգեբանների, ծնողների, աշակերտների, մանկավարժների ու ոստիկանության անչափահասների վարչության համատեղ աշխատանքի արդյուքնում: Հարցի առնչությամբ հայտարարություն էր տարածել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը: Այսօր համադպրոցական կոնֆլիկտի թիրախում հայտնված աշակերտի՝ Հարություն Ղազարյանի եղբայրն ու ծնողները հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բաց նամակով, որը ներկայացնում ենք ստորև.


    <<Հարգարժա՛ն պարոն Անդրեասյան, ստիպված եմ գրում այս դիմումը` Ձեզ անհանգստություն պատճառելով` կապված «Նելսոն Ստեփանյանի» անվան թիվ 71 միջնակարգ դպրոցի 6-բ դասարանում ստեղծված անբարո և խիստ պայթյունավտանգ իրավիճակի հետ, որը հարթելու անկարող է նշված դպրոցի տնօրինությունը: Ցավոք, չեմ կարող շատ ամփոփ կերպով ներկայացնել եղելությունը, քանի որ բաց կթողնենք ողջ զազրելի պատկերը, այլ կփորձեմ հնարավորինս հանգամանալից ներկայացնել պատմությունը, քանզի «սատանան հիրավի թաքնված է մանրամասներում»: Դեպքերը ներկայացնում եմ ամենայն մանրամասնությամբ, նաև որպեսզի ի սպառ մերկացվի մի քանի ծնողների և դպրոցի տնօրինության կողմից եղբորս մեղսագրվող «մեղադրանքների» ողջ մեղկությունը:


    Եվ այսպես, չարաբաստիկ պատմությունը սկսվում է նրանով, որ եղբայրս` Հարություն Ղազարյանը, այս ուսումնական տարվա (2013 – 2014) սկզբից թիվ 114 դպրոցից տեղափոխվում է թիվ 71 դպրոց` ուսումը շարունակելու` կապված ուսումնական հոսքերի հերթերի հետ (2-րդ հերթից տեղափոխվում է 1-ին հերթ): Ինչպես հետագայում պետք է պարզվեր, սույն դասարանում երեխաների, մասնավորապես` տղաների միջև անցած 5 տարիների ընթացքում ձևավորվել էին որոշակի հիերարխիկ կարծրացած հարաբերություններ, որոնք «սրբագրվել» էին ծնողական կոմիտեի մի քանի «առանցքային» ակտիվիստ ծնողների «բարձր» հովանավորությամբ: Ստեղծված իրավիճակը ձեռնտու էր «բոլորին», քանի որ դպրոցի տնօրինությանը և դասվարին անհրաժեշտ չէին լրացուցիչ «անհանգստություններ», իսկ նշված ծնողներին ձեռնտու էր, որ իրենց երեխաները դասարանում ունենան իշխող դիրք (իրենց միջավայրում տարածված զազրելի բառապաշարով` լինեն լիդերներ): Եղբայրս` Հարությունը, լինելով բավականին ամուր և արդարամիտ բնավորության տեր երեխա, բնականաբար, չէր կարող հանդուրժել իր կամ որևէ ուրիշ աշակերտի նկատմամբ իշխող վերաբերմունք, և, այսպիսով, ինքնըստինքյան պետք է դառնար նշված արատավոր ծնողական կոալիցիայի «աչքի փուշը»: Առաջ ընկնելով` ասեմ, որ, ցավալիորեն, դպրոցի տնօրինությունը, փոխանակ համարձակորեն պաշտպանելու արդարությունը և շարժվելու` համաձայն ուսումնամանկավարժական կանոնակարգի, հիմնավորապես որդեգրում է նվազագույն հոգսատարությունը պահանջող ուղին` տեղի տալով այդ ծնողական բնազդային, արատավոր ագրեսիային` անկախ նրանից, թե որքանով այդ ընթացքում կխախտվեն աշակերտի տարրական իրավունքները թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես ուսումնական հաստատության սան: Եվ այսպես, եղբորս` նշված դասարան մուտքից չանցած մի քանի օր` տեղի է ունենում առաջին կոնֆլիկտը: Եղբայրս, ունենալով վատ տեսողություն (2.5 – 3.0 դպտր.), դասամիջոցին խնդրում է դասվարին, որպեսզի նստի առջևի թափուր նստարանին` գրատախտակը լավ տեսնելու համար, դասվարը, բնականաբար, թույլատրում է և հեռանում դասարանից: Այդ ժամանակ նրա առջև նստած տղաներից մեկը, որը հիշատակածս ծնողներից մեկի երեխան է, հրամայական կերպով ասում է եղբորս, որ դուրս գա այդտեղից, որովհետև «ըտեղ պիտի իրանց ախպերը նստի» (ներեցեք նման մեջբերումներ անելու համար, սակայն առանց դրանց` լիովին ընկալելի չի լինի ողջ լկտի և ամենաթող մթնոլորտը, որը, ինչպես հետագայում պետք է պարզվեր, թելադրվում և խրախուսվում էր ծնողական այդ կոալիցիայի կողմից, և որի առաջ աչք էր փակում ուսուցչական անձնակազմը): Եղբայրս, տեղեկացնում է, որ վատ է տեսնում և թույլտվություն է խնդրել դասվարից, իսկ երբ իրենց բացակա ընկերը գա, դուրս կգա այդ տեղից, ինչին ի պատասխան` լսում է բազմաթիվ առումներով տարօրինակ ու շատ ֆոնային երևույթներ նախանշող հետևյալ հարցադրումը` «ի՞նչ դասղեկ, մենք քեզ ասում ենք, էդ քեզ հերիք չի՞»: Սակայն, ինչպես արդեն պարզ է, այս պահանջների ներկայացումը նպատակ չուներ իրենց ընկերոջ («ախպոր») նստատեղի ապահովությունը երաշխավորելու, այլ նպատակ էր հետապնդում իրենց գերիշխանությունը հաստատելու նորեկի նկատմամբ, ուստի խոսակցությունն այսքանով չի ավարտվում, այլ շարունակվում` վերածվելով լեզվակռվի և անպիջապես` ձեռնամարտի ու հրմշտոցի, որին միանում են ևս երկու հոգի իրենց ընկերներից (միևնույն ծնողական խմբավորման ծնողների տղաներից), ու սկսում երեքով հարվածներ հասցնել եղբորս: Սակայն, ցավոք, այսքանն էլ դեռ բավական չէր. միանում է չորրորդ դասընկերը, որը «բաժանողի» դիմակով առավելաբար սկսում է խոչընդոտել Հարությունի` եղբորս ձեռնարկած պաշտպանական միջոցները: Եվ այս ամենը… դասարանի կենտրոնում` աղջիկների ներկայությամբ, ինչը, ինչպես շատ չանցած պետք է զարմանալիորեն պարզվեր, ընդունված պրակտիկա է, որտեղ թույլատրված են ամենավերջին սեռական բնույթի բացահայտ հայհոյանքները դասարանի աղջիկների և… ուսուցիչների ներկայությամբ, ինչը, կարծեք թե, չի դիտարկվում վերջիններիս կողմից որպես, մեղմ ասած, արտառոց երևույթ: Որոշ ժամանակ անց ներս է մտնում ուսուցիչը, պարզապես նստեցնում երեխաներին իրենց տեղերում և այսպիսով, առանց եղելությունը պարզելու, ավարտում այս հարցը: Բայց վեճն ու կռիվը շարունակվում են հաջորդ դասամիջոցին, արդեն առավել համակարգված կերպով: Եղբայրս, զգալով դեպքերի զարգացման ակնհայտ ուղղությունը, հասցնում է ձեռքը վերցնել ցուցափայտը, որի միջոցով փորձում է հեռավորության վրա պահել այդ չորս աշակերտներին, ինչը երկար չի տևում. կարճ ժամանակ անց նրանցից մեկը, գրիչի ծայրով ետևից հարվածելով եղբորս մեջքին (պատճառելով լուրջ վնասվածք) և ձեռքերը ոլորելով, խլում է ցուցափայտը: Դասվարը, գալով դասարան, նույնպես առանց մանրամասների մեջ մտնելու, շատ արագ «ավարտում» է վեճը, այնուհետև եղբորս տանում փոխտնօրենի մոտ, ով ասում է, թե այդ երեխաները «շատ հանգիստ» երեխաներ են, և ինքը չի հավատում, թե նրանք իրենց կարող էին նման կերպ պահել: Այնուհետև կանչելով այդ տղաներին` «հաշտեցնում» է նրանց և եղբորս:


    Թվում էր` «ստուգատեսն» ավարտված է, բայց սրանք հետագայի լոկ ծիլերն էին, քանի որ այստեղ ոչ այնքան այդ երեխաների դիրքի խնդիրն էր դրված, որքան… նրանց ծնողների փառամոլության, որոնք պետք է ամեն կերպ խանգարեին ինքնուրույն և արժանապատվություն ունեցող որևէ տարրի գոյությունը դասարանում, որը կխոչընդոտեր իրենց տղաների մենիշխանությանը:


    Դեպքերը շարունակում են ուղղորդված կերպով զարգանալ մեծ արագությամբ: Հաջորդ իսկ օրը ֆիզկուլտուրայի դասաժամին, երբ եղբայրս փորձում է հանդերձարանի կիսաբաց դռնով ներս մտնել, նրան տեսնելով` ներսում գտնվող նույն այդ ծնողների երեխաները անմիջապես հրում են իրեն և փակում դուռն իր վրա` թույլ չտալով ներս մտնել: Հարությունը սկսում է թակել դուռը ու խնդրել, որ բացեն այն: Սակայն ապարդյուն կերպով որոշ ժամանակ փորձելով հասկացնել այս պարզ խնդրանք-պահանջը` մեծ ճիգերով կարողանում է մի կերպ բացել դուռը: Որից հետո ներսում հավաքվածներից մի քանիսը հռետորաբար հարցնում են, թե ինչու է ուզում այդտեղ մտնել, և ասում, որ նա պետք է մտնի… կողքում գտնվող աղջիկների համար նախատեսված հանդերձարան (!!!): Դժվար է նույնիսկ երևակայել, թե ինչ աստիճանի հղփացած պետք է լինեն այդ տարիքի երեխաները նման բան ասելու համար, իսկ թե ինչ աստիճանի վիրավորական է նման արտահայտությունը տղա երեխայի համար, քննարկման առարկա նույնիսկ չեմ համարում: Դրանից հետո անմիջապես փորձում են նրան նորից դուրս հանել, բնականաբար սկսվում է հրմշտոց, որն ուղեկցվում է այդ միջավայրում բնական դարձած հայհոյանքներով: Եվ երբ հետևում կանգնած տղաներից մեկը, կռիվն ավելի թեժացնելով, հերթական ծաղրական վիրավորանքն է հասցնում, եղբայրս, այլևս չունենալով իրեն զսպելու որևէ ուժ, շրջվում և ձեռքով հարվածում է վերջինիս այտին: Այդտեղ ներս է մտնում ուսուցիչը և ամեն կերպ ջանում դադարեցնել ծեծկռտուքը (որը, բնականաբար, նույնիսկ այդ ժամանակ ուղեկցվում էր հայհոյանքներով` չխորշելով անգամ ուսուցչից): Վեճը, կարծեք թե, դադարում է, սակայն անընդհատ սպառնալիքներ են հնչում եղբորս հասցեին, թե վեճը դեռ չի ավարտվել և թե ինքը դեռ պետք է «պատասխան» տա: Այտը վնասած երեխային տանում են բուժկետ, սառը թրջոց դնում և ուղարկում դասարան: Եղբայրս այդքանից հետո, մոռանալով իրեն հասցված ծայրաստիճան ստորացուցիչ վիրավորանքը, նստում է այդ տղայի կողքին, ներողություն խնդրում նրանից և ամեն կերպ ջանում քավել իր «մեղքը»: Այս ամենից հետո, բնականաբար, նույնպես առանց մանրամասների մեջ մտնելու (քանի որ դա լրացուցիչ «անհանգստության» առիթ կարող էր լինել մանկավարժների համար)` տնօրինությունը կանչում է Հարությունի ծնողներին: Վերջիններիս ներկայացվում է իրականությունից բիրտ ձևով կտրված և գլխիվայր շրջված պատկեր, որը պատմում և «հաստատում» են այդ ամենի մասնակից տղաները (ինչպես հետագայում կպարզվի, զարհուրելի կերպով ստել սովորեցնելը նրանց «դաստիարակելու» («անդաստիարակելու») անքակտելի մասն էր կազմում): Ըստ էության ձայն չտալով եղբորս (սեփական փորձով հետագայում պետք է համոզվեի, թե ինչպես կարելի է այդ միջավայրում երկու ժամ մեկ նախադասություն ասելու հնարավորության խնդրել, բայց այդպես էլ չստանալ…)` իբր «հաստատված» է համարվում իրենց կողմից ներկայացված սցենարը, որտեղ եղբայրս ներկայացվում է որպես ծայրաստիճան «մեղսագործ»: Հայրս ամոթահար սկսում է ներողություն խնդրել տնօրինությունից և հարված ստացած երեխայի ծնողից` խոստանալով, որ այլևս նման բան չի կրկնվի: Եղբայրս ակնհայտորեն ընկճված գալիս է տուն և, ինձ հետ խոսելով, բացահայտում ողջ զազրելի իրականությունը, ինչը բնականաբար անմիջապես հայտնում եմ ծնողներին: Ծնողներս անմիջապես ետ են գնում դպրոց և պատմում իրականությունը տնօրենին: Լսելով ողջ ճշմարտությունը` տնօրինությունը սկսում է խրախուսել և գովել եղբորս, որ այդքան քաջ է եղել և տուրք չի տվել այդպիսի ճնշումներին` միաժամանակ… ամեն կերպ հորդորելով շարունակություն չտալ այս ամենին (ցավոք, ինչպես հետո պետք է պարզ դառնար, դա արվում էր պարզապես բոլոր կողմերին հաճոյանալու և, ինչպես ասում են, «գլխի տակ փափուկ բարձ դնելու» համար, իսկ նրանց դիրքորոշումը կտրուկ փոխվում էր` ըստ իրավիճակային հարմարության): Ֆոնային իրականությունը, որը շատ չանցած պետք է դառնար աղաղակող բացահայտ, դեռևս այս փուլում նշմարելու համար ասեմ, որ այդ օրը դպրոց գնալու ճանապարհին ծնողներս, անցնելով հարված ստացած երեխայի ծնողի և երեխաների հայոց լեզվի ուսուցչի կողքով, լսում են, թե ինչպես է ծնողն ասում ուսուցչին, որ Հարությունին պետք է… «մեկուսացնել» դասարանից, ինչին ի պատասխան` ուսուցիչն ասում է, որ անկասկած հենց այդպես էլ պետք է անեն (վայ կրթօջախ, վայ բարքեր…): Սակայն երբ այդ խոսքերի վրա մայրս մոտենում է նրանց, ծնողն անմիջապես հեռանում է, իսկ ուսուցիչը սկսում է հանգստացնել մորս և հաճոյանալ` ասելով, թե Հարությունը իրականում «շատ էլ լավ է արել» և դեռ «քիչ» (մեջբերում եմ բառացի):


  12. #968
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թվում էր այսքանն արդեն ավելի քան բավարար է փոխադարձաբար ճանաչելու և հաշտության ու խաղաղ գոյակցության եզրեր գտնելու համար: Բայց… երիտասարդ կանանց փառամոլությունը ավերիչ է, և առաջինը հենց իրենց համար… Իսկ անտարբեր տնօրինության` չարիքին վճռականորեն չընդդիմանալը լավագույն գործակցությունն է վերջինիս:
    Հաջորդ մոտ երկու շաբաթն անցնում են հարաբերականորեն խաղաղ մթնոլորտում, որի ընթացքում եղբայրս հասցնում է ծանոթանալ այդ դասարանում միևնույն ծնողների երես առած տղաների լկտի վարքի այլ «գոհարների». թե ինչպես են ծաղրուծանակի ենթարկում իրենց դասարան նոր եկած սիրիացի հայրենադարձ-փախստական աղջիկ աշակերտներին, չեն թողնում մտնել դասարան, ընդհուպ գետնին գցում, բռունցքով հարվածում դեմքին (այո՛, սարսափելի է անգամ պատկերացնելը): Իհարկե, դրանից հետո ամեն ստորություն գործադրելով` այդ երիտասարդ ծնողների տղաները գլխիվայր շրջում էին իրականությունը և այդպե՛ս միաձայն ներկայացնում ուսուցիչներին` պարտակելով կատարվող լկտիությունները:


    Եվ ահա մոտ երկու շաբաթ անց տեղի է ունենում այդ ծնողների կողմից հրահրված հերթական միջադեպը: Երգեցողության դասաժամի ավարտին, երբ դասարանը բաժանված էր երեք մասի, և որոշակի մրցույթ էր կազմակերպվել նրանց միջև, եղբայրս նկատում է, որ հակառակորդ թիմին կես միավոր ուսուցիչը սխալմամբ ավել է հաշվել: Ասելով, որ գրատախտակին գրված միավորների մեջ փոքրիկ շփոթմունք կա, հակառակ թիմում գտնվող այդ ծնողներից մեկի տղան սանձարձակ կերպով հակադարձում է, թե «հիմա քեզնի՛ց կես բալ կհանեմ»: Եղբայրս զարմացած շրջվում և փորձում է պարզել, թե ում էր ուղղված այդ խոսքը, և ինչու է այդպես խոսում, ինչին ի պատասխան` «թե բա լավ եմ անում» «պատճառաբանությամբ» սկսվում է լեզվակռիվը, որը կարճ է տևում: Քիչ անց նույն տղան հարձակվում է եղբորս վրա, որը գտնվում էր մյուս շարքում, փորձելով խեղդել և գցել գետնին: ՈՒսուցիչը մի կերպ բաժանում է նրանց, ինչից հետո, սակայն, վեճը չի դադարում. կանգնած ուսուցչի կողքին այդ տղան սեռական բնույթի հայհոյանք է հասցնում եղբորս ողջ դասարանի և ուսուցչի ներկայությամբ (շշմեցնող լկտիություններն ամեն քայլափոխի են) ու, կրկին խույս տալով ուսուցչից բղավոցով հարձակվում եղբորս վրա, որն էլ նրանից պաշտպանվելու համար ձեռքով հարվածում է վերջինիս, ինչի արդյունքում այս տղայի քիթն արյունոտվում է (այս փաստերը նշում եմ, որովհետև հետագայում ահա այսպիսի բաները ամենաստոր կերպով փորձ է արվում օգտագործել` «գիշատիչ-զոհ» պատկերը շրջելու, և եղբորս որպես «նախահարձակի» ներկայացնելու համար): Իսկ կռիվը ուսուցչի ներկայությամբ դեռ պետք է շարունակվեր ևս մի քանի րոպե մինչև դասի ավարտը: Բոլորը ցրվում են: Հաջորդ օրը դասարան է ներխուժում այդ տղայի մայրը և բղավելով ասում, թե գիտի արդյոք եղբայրս, որ իր տղայի քիթը… կոտրվել է (!!! սրան դեռ քիչ անց կանդրադառնամ): ՈՒ հրամցնում մի հնարանք, թե Հարությունը իր տղային ոչ թե ձեռքով է հարվածել, այլ հեռախոսով, ինչի մասին իբր ինքն իմացել է համադասարանցի Միքայելից (սա այն տղան է, ով ուսումնական տարվա սկզբին փորձում էր ապահովագրել «իրենց ախպոր» նստատեղը): Այնուհետև ավելացնում, թե «դու էդքան ուժ չունես, որ ուղղակի ձեռով խփես տղուս ու քիթը ջարդես» (կարծում եմ` արդեն վաղուց Ձեզ պարզ է սրանց բարոյական ու մտավոր որակը, բայց սպասվում է ավելին): Երբ եղբայրս ասում է այդ տղայի մորը, որ շատ է ցավում, եթե իրոք նման բան է պատահել, բայց երդվում (մեջբերում եմ բառացի) «իր բոլոր սրբություններով», որ հարվածը եղել է անզեն ձեռքով ու միայն պաշտպանվելու նպատակով, մայրը պատասխանում է` ասելով, թե «դու սրբություն չունես»: Նույն օրը դասվարն ասում է եղբորս, որ դասերի ավարտին կանչի հորը դպրոց: Եղբայրս, այս ամենից զարմացած, հետաքրքրվում է համադասարանցիներից, թե ինչպես կարող էր քիթը կոտրվել նման վեճի ժամանակ: Իրեն համադասարանցիներից մեկն ասում է, թե իրականում այդ վեճի ժամանակ «քիթը կոտրած» տղան մի պահ վայր է ընկել դեմքի վրա, ինչի հետևանքով, հնարավոր է, վնասեր քիթը: Եղբայրս զանգահարում է հորս` հայտնելով դասվարի պահանջը` ներկայանալ դպրոց: Տարեց հայրս կրկին հասնում է դպրոց, տեսնում է դասվարին և այդ տղայի մորը, ով, առանց երկար բարակ խոսել ցանկանալու, ասում է հորս, թե կա՛մ Հարությունը կմնա այդ դպրոցում, կա՛մ իր տղան: Հայրս, եղածի համար ներողություն խնդրելով (առհասարակ լինելով մշտապես զիջող մարդ), որպես ավագ խորհուրդ է տալիս հարցերին այդպես կտրուկ և վերջնագրով չմոտենալ, այլ մշտապես փորձել գտնել հաշտության եզրեր: Հայրս նաև բազաթիվ անգամներ առաջարկում է հնարավորինս օժանդակել նրանց որդու շուտափույթ ապաքինմանը (եթե իհարկե նման բանի անհրաժեշտություն կար!, այդ ժամանակ հայրս դեռ տեղյակ չէր ողջ եղելությանը): Գալով տուն` եղբայրս ինձ և հորս պատմում է այդ երկու օրվա իրադարձությունները, որի ընթացքում անմիջապես ստանում ենք դպրոցից հեռախոսազանգ, թե տնօրենը կանչում է Հարությունի ծնողներին իր մոտ (կրկին! իգական բնազդը հանգիստ չի գտնում): Որոշում եմ ես էլ գնալ: Առաջին անգամ պետք է իմ աչքով տեսնեի այդ վարքուբարքը… Մտնելով տնօրենի մոտ` տեսնում ենք տնօրենին, փոխտնօրենին և այդ տղայի մորը, որոնք խիստ անկիրթ կերպով սկսում են ծայրահեղ անհիմն և միտումնավոր կերպով ոտքից գլուխ ծայրեիծայր խեղաթյուրված «իրողությունների» մի ամբողջ տարափ տեղալ մեզ վրա, և դրանց վրա հիմնվելով` ներկայացնել եղբորս որպես… «հանցագործի»: Այնուհետև, առանց թողնելու, որ գեթ մի խոսք ասենք (բառի բուն իմաստով), ներկայացնում են այդ տղայի մոր կողմից «կայացված» որոշումը. «կա՛մ ձեր տղան է հեռանում դպրոցից, կա՛մ իմ տղան»: Մայրը, տնօրենն ու փոխտնօրենը վրդոված պնդում են («տուժող կողմ» երևալու համար), թե հիմա այդ երեխան պետք է վաղը վիրահատության ենթարկվի: Առաջ ընկնելով` ասեմ, որ այդ «վաղը» մեկ շաբաթ մնում է «վաղը», հետագայում դառնում` «չորս օրից», իսկ հետո…` 4 տարի (! սրանից ավելի աբսուրդային ու տկար սուտ դժվար է երևակայել` «տուժող կողմ» երևալու համար): Այնուհետև գալիս են այդ կնոջ ամուսինն ու եղբայրը, վերջինս սկզբում փորձում է փողոցային ժարգոնով ու տրամաբանությամբ մի երկու չկապակցված միտք արտահայտել, բայց շատ արագ հասկանում է, որ հասցեների շփոթ ունի ու լռում: Ամեն գնով, որևէ տեսակ լկտիությունից չխորշելով` իրենց երեխաներից դասարանային «լիդերներ» ստանալու երիտասարդական նողկալի մղում: Պետք է կրկին ու կրկին արձանագրենք, որ եղելությունները պարզելու համար ամենևին ջանք կամ հատուկ ունակություններ չեն պահանջվում ուսուցչական անձնակազմի կողմից, անհրաժեշտ է միայն այդպիսի կամք և երիտասարդ ծնողների ագրեսիային արդարամտությամբ ու օրինապաշտությամբ դիմակայելու վճռականություն, ինչը, ցավոք, չի դրսևորվում. լավագույն դեպքում որդեգրվում է կողքից դիտողի կարգավիճակ:


    Ես այդ ընթացքում, ամենաանկիրթ ձևով ըստ էության չստանալով որևէ հերթ խոսելու, միայն կաբինետից դուրս գալիս կարողանում եմ բարձրաձայն արձանագրել, որ զրույցը կամ քննարկումը ոչ մի կերպ չկայացավ` դրսևորված կատարյալ անհասունության պատճառով, և հույս հայտնում, որ հետագայում մեկ ուրիշ անգամ կկարողանանք զրուցել (բարեբախտաբար կարողանում եմ այդ մթնոլորտում հավասարակշռությունից դուրս չգալ…): Այդ ընթացքում հայրս միայն հասցնում էր ասել, որ շատ է ցավում, եթե այդ տղայի քիթը վնասվել է, և առաջարկում իր օգնությունը, իսկ ավելին ասելուց ամաչելով` պարզապես կարմրում էր… Դուրս գալիս տեսնում եմ այդ տղային, ում քիթը (իբր) կոտրվել էր, որն արտաքինից կատարելապես անվնաս էր երևում (երբեք նման «կոտրվածք» ստացածի չեմ տեսել…) (բայց այդ ժամանակ չեմ համարձակվում կասկածս հայտնել` իրավիճակին ամեն դեպքում լուծում տալու և կոնֆլիկտը չխորացնելու նպատակով): Այդ տղայի հայրը և մենք հաշտեցնում ենք մեր երեխաներին` հետագայի համար խրատներ տալով, ինչի ընթացքում տղայի մայրը, շարունակելով չզսպել իր հաճախ սանձարձակության սահմանը հատող վարքը, կիսաբարձրաձայն հայհոյում և անպարկեշտ արտահայտություններ էր հասցեագրում կա՛մ իմ, կա՛մ եղբորս հասցեին, ինչին սակայն անդրադառնալը և պատասխանելը ինձ թույլ չէր տալիս դաստիարակությունս (առավել ևս` հորս ներկայությունը): Արդեն պարզ էր ինչի հետ գործ ունենք…


    Հաշտությունը չկայացավ… Իրենց տղաների համար «խոչընդոտն» անհանդուրժելի էր…
    «Կոտրվածք» ստացած տղայի մայրը լուր է տարածում, թե իր որդուն չի բերի դպրոց, քանի դեռ Հարությունին չեն հեռացրել: Ֆոնային տիրույթում գործի է դրվում ծնողական կոմիտեի ողջ զինանոցը` կենտրոնում ունենալով ծնողական կոմիտեի նախագահի և իր շուրջ համախմբված մի քանի այլ երիտասարդ ծնողների ուսումնական պրոցեսը փոթորկելու «լծակները»: Չեն խորշում անգամ «մանկապղծությունից»` սովորեցնելով և ուղղորդելով երեխաներին ակնբախ ու ակնհայտ Սուտը «հաստատել», երբ իրենց նման ուղղորդված հարց կտրվի` ձգտելով ազդել եղբորս հոգեկան աշխարհի և ճշմարտության ու արդարամտության` տարիների ընթացքում սերմանված արժեքների վրա` հանգեցնելով լիարժեք հիասթափության ազնիվ, խիզախ և շիտակ մարդու կերպարից… Ակտիվիստ ծնողները սկսում են սպառնալ տնօրինությանը և վերջնագրեր ներկայացնել. «կա՛մ մենք մեր տղաներին կհանենք դպրոցից, կա՛մ Հարությունը դուրս կգա»: Իսկ տնօրինությունը… չցանկանալով ճշմարտությունը համարձակորեն բացահայտել և պաշտպանել, սկսում է «խփել և՛ նալին, և՛ մեխին»` մեզ առանձին ասելով, թե «ախր դուք չեք տեսնու՞մ` ինչ որակի մարդկանց հետ գործ ունեք, մենք ի՞նչ կարող ենք անել (զարմանալի է !, բա էլ ո՞վ պետք է կարողանա)», իսկ ընդհանուրի մեջ պարտակողի դեր ստանձնելով, բռնելով նվազագույն հոգսատար ճանապարհը` անկախ նրանից, թե որքանով այն կհակադրվի արդարությանը:
    Այսպիսով, տուրք տալով այս ճնշումներին` որոշ ուսուցիչներ այդ մի քանի օրերի ընթացքում սկսում են իրենց դրսևորել կատարյալ հակամանկավարժական, հակամարդկային և հակաբարոյական կեցվածքով` ձգտելով եղբորս հասցնել այնպիսի հոգեբանական իրավիճակի, որ մենք ինքներս մեր կամքով երեխային տանենք դպրոցից: Օրինակ` ուսուցիչներից մեկը, տեղի ունեցած միջադեպի հետ կապված, դասարանում բղավելով, ասում է եղբորս, թե ինքը այնքան կծեծի եղբորս, միչև նա «խելքը գլուխը հավաքի», իսկ թե ուժն էլ չպատի, ապա «քացիներով կտա» (մեջբերում եմ իր իսկ բառերով), ինչը կրկնում է նաև մեկ այլ ուսուցիչ` ավելացնելով. «ընենց կչռփեմ, որ կծեփվես պատին ու լապատկով էլ չեն կարանա քեզ քերեն»): Մեկ ուրիշ անգամ ասում` «տղա ջան, ես քեզ խղճում եմ», կամ «երեխաներ (դիմում է դասարանին), մինչև էդ լավ էր, չէ՞, երբ մեր դասարանում կլյաուզնիկներ չկային…»: Մեկ այլ ուսուցիչ էլ` թե «դու մեկ-մեկ զուգարանում մտածի քո ապագայի մասին…» (ներեցեք նման լեքսիկոնի համար… պարզապես տառացի մեջբերված զարհուրելի խոսքեր են): Եվ այս ամենը` հատկապես դասարանում տրամադրություններ բորբոքելու ակնբախ նպատակով: Ի դեպ, ցանկացած խոսք եղբորս կողմից նման իրավիճակներում հրամցվում է որպես մեծին հակաճառել ու անմիջապես լռեցվում, նույնիսկ հանում են դասարանից դուրս: Մենք, կատարելապես տեղյակ լինելով այս ամենին, որևէ կերպ չէինք արձագանքում` հուսալով, թե որոշ ժամանակ անց կհանդարտվի: Բայց…


  13. #969
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալիս է հաջորդ հեռախոսազանգը, որով դասվարը տեղեկացնում է, որ ծնողական ժողով պետք է լինի և կանչում է միայն ու միայն (!) հորը (ցանկանում էին համեստ մարդու հետ գործ ունենալ): Հայրս, կարծելով, թե դա հերթական ժողով է, գնում է ժողովին, որտեղ հանկարծ իրեն բացահայտում են, որ դա արտահերթ ժողով է, կազմակերպվել է միայն ծնողների կողմից, որտեղ «Հարությունի՛ հարցը պետք է քննվի»: Ներկա էին միայն մոտ տասը կին, որոնց կորիզը կազմում էին այդ մի քանի տղաների «ակտիվ» մայրերը, և մեկ աղջիկ աշակերտի հայր: Եվ ահա, այս «ակտիվիստ» կանանցից մի քանիսը միանգամից հռետորաբար հայտնում են հորս, որ իրենք «որոշել են» (! փաստորեն, ակամայից մատնելով, որ որոշողն այդտեղ իրենք են), որ Հարությունը պետք է դպրոցից հեռանա, ինչից հետո, այդ կանանցից մեկը (ում տղան քիչ անց պետք է «աչքի ընկնի» իր աներևակայելի արտառոց արարքով) ցուցադրական կերպով բացում է դուռը, մատով ցույց տալիս դուռը և ասում հորս, որ այժմ նա «ազատ» է և կարող է գնալ: Ավելի մեծ անբարոյական վարք նման իրավիճակում դժվար է պատկերացնել երիտասարդ կնոջ կողմից: Այս դեպքերի առնչությամբ տնօրենը առանձին զրույցում ասում է հորս, որ ուշադրություն չդարձնի, «թող ինչ ուզում են անեն», «ինքն արդեն չգիտի` ինչ անի դրանց ձեռքը»:


    Հայրս չափից շատ բարկանալով այս ամենի պատճառով` եղբորս այդ օրն ասում է, որ եթե մեկ անգամ էլ ինքը լսի, որ կռիվ է արել` անկախ նրանից` ճիշտ է, թե սխալ, ապա կարող է այլևս տուն չգալ: Մի քանի օր անց եղբայրս խիստ հուզված զանգում է հորը և ասում, թե չի գալու տուն, բայց չի կարող այս անգամ էլ լռել ու պատասխան չտալ: Բնականաբար բոլորս, զգալով պահի լրջությունը և թողնելով մեր բոլոր գործերը, անմիջապես շտապում ենք դպրոց: Որտեղ իմանում եմ եղբորիցս, որ այդ ակտիվ ծնողներից մեկի տղան, ում քիչ վերը հիշատակեցի, (ակնհայտորեն ծնողների կողից սովորեցված կերպով, որովհետև թեկուզև այս ամենից հետո եղբորս անկոտրում լինելն ու արժանապատվության զգացումը ճանաչած լինելով` անհնար էր նման բան խիզախեր) հայհոյել է եղբորս (ոչ ավել, ոչ պակաս)… մորը (!!!), այն էլ` ողջ դասարանի ներկայությամբ: Փաստորեն, այս անգամ արդեն փորձ էր արվել վերջնականապես այնպիսի բան անել, որ եղբայրս ուղղակի որևէ գերլարումով անգամ չկարողանար զսպել իրեն, և հենց դա էլ օգտագործեին եղբորս մեղադրելու և նախորդ բոլոր դեպքերում էլ որպես նախահարձակ և մեղավոր կողմ ներկայացնելը հիմնավորելու համար: Ուզում էին ստանալ «հանցագործ», որպեսզի հետո հնարավոր լիներ «պատժել»: Վերջին մոտեցումը, ի դեպ, եղբորս նկատմամբ շարունակվում է առ այսօր` պարբերաբար կոնֆլիկտներ հրահրելով և ծնողների և ուսուցչական անձնակազմի կողմից երեխաներին սովորեցված սցենարով ընթացող խմբակային զազրելի վարք դրսևորելով: Ահա՛ ստորաբար ձևավորված հանցածին միջավայր: Եվ այսպես, երբ հասանք տեղ, հավաքվել էին ուսուցիչները տնօրենը և երեխաները, իսկ այդ տղաներից մի քանիսը փորձում էին նախապես պայմանավորված (բայց վատ) սցենարով հրամցնել, թե իբր ոչ թե իրենք են նման հայհոյանք հասցրել, այլ… ընդհակառակը. իրենք պարզապես հակադարձել են այդ հայհոյանքը: Բայց փոխտնօրենի և մեր մի քանի դիպուկ հարցերից հետո անմիջապես սկսեցին շփոթվել ու հակասել իրենք իրենց, բոլորին արդեն պարզ էր իրականությունը: Իսկ քիչ անց փոխտնօրենն, ինձ մոտենալով, հաղորդում է, որ իրենք դասարանի հետ առանձնազրույցում արդեն պարզել են, որ իրոք այդ երեխան է եղբորս հայհոյել, և որ այլևս անհանգստանալու կարիք չկա. իրենք վերահսկում են իրավիճակը: Այնուհետև «պատահաբար» հայտնվում են այդ մի երկու խիստ ակտիվ ծնողները, մեկն էլ` ամուսնու հետ (հայհոյանք տվողի հայրը), ով, նորից սկսելով արդեն իսկ ավարտված թվացող զազրելի «խաղը», վերստին շարունակում է պնդել, թե այդ եղբայրս է այդպիսի հայհոյանք հասցրել իր տղային: Ստիպված սկսվում է ժողով տնօրենի ղեկավարությամբ (թերևս իրական ղեկավարությունը այդ ծնողների ձեռքում էր) և դասարանի մասնակցությամբ: Այնուհետև այդ ծնողների նախապես մշակած սցենարով ու հրահանգներով հերթով բարձրանում են մեկ-երկու չափազանց ակտիվ և կեղծավոր համեստությամբ աչքի ընկնել ցանկացող երեխաներ, որոնք, իրենք իրենց ասածների և համեմած խոսքերի մեջ շփոթվելով, «հաստատում» են, թե այդ հայհոյանքը առաջինը հասցվել է Հարությունի կողմից: Եղբայրս, ապշած այս ամենից, նայելով նրանց, մերթընդմերթ մոտենում էր այդպիսի «ցուցմունքներ» տվողներին` ասելով, որ նայեն իր աչքերին ու ազնվորեն կրկնեն իրենց ասածը. հավատը չէր գալիս, որ նման տականքություն հնարավոր է (դեռ չէր տեսել…), բայց երեխաներից ոմանց արդեն հասցրել էին վերջնականապես խեղաթյուրել: Երեխաներից մի քանիսը եղբորս հարցի վրա կարկամում էին, գլուխները կախում, մի քանիսը, նայելով ծնողներին և տնօրենին, վարժեցված կերպով կամաց ձայնով ասում «այո», իսկ առավելաբար նախընտորում ծնողների կամ տնօրենի հարցերին պատասխանել խմբային համաձայնով (унисон), որտեղ պատասխանողի անհատականությունն ընդգծված չէ (դեռևս ազնվությունը լրիվ չէր նահանջում երբեմն). զրկել էին երեխաներին իրենց անհատականությունից, էլ ինչ ավելի մեծ բան կարելի էր երեխաներից գողանալ: Իսկ երբ եղբայրս մոտենում էր «սուտ վկայություն տվող» որևէ աշակերտի և իր ապշանքն ու զարմանքը հայտնում` խնդրելով ազնվորեն կրկնել «վկայությունը», այդ ակտիվիստ ծնողները… կորցրած արդեն բոլոր բարոյական նորմերը և ցանկանալով ստեղծել ինչ-որ վատ բան անող երեխայի Պատրանք, եղբորս ամեն մի արարքի, շարժման կամ հայացքի արձագանքում էին ռեպլիկով ու բղավոցով` ձգտելով կաշկանդեցնել երեխային` մեղքի զգացում ներարկելով, իսկ համադասարանցիներին սցենարին չենթարկվելու որևէ հնարավոր փորձ թույլ չտալով: Երբ Սիրացի հայրենադարձ-փախստական երեխաներից մի երկուսը ոտքի կանգնելով փորձեցին իրենց իսկապես տեսածն ու լսածը հաղորդել, անմիջապես հետևեց այդ ծնողների լռեցնող արձագանքը. «իրանք հիմա ի՞նչ են հասկանում, թե ինչ է կատարվում, որ բան են ուզում պատմեն…»: Իսկ վերջում հերթով մոտենում էին երեխաներին ու ասում. «ես քեզ չեմ ասե՞լ, որ իրա հետ չշփվես ու չխոսաս»: Փաստորեն, ասել էին…
    Տեսածս զարհուրելի էր…
    Իհարկե, անկարելի էր իրավիճակն այլևս հանդուրժել և պետք էր դուրս գալ այդ ամենը տեսնելուց հետո առաջացած ապատիայից: Ընդամենը… մեկուկես րոպե պահանջվեց, որպեսզի բոլորի աչքի առջև մի քանի դիպուկ հարցեր տալով երեխաներին` հանգիստ բացվի արհեստականորեն սարքված թնջուկը, և ճշմարտությունը ջրի երես դուրս գա: Այս ամենը, իհարկե, ամեն կերպ խոչընդոտվում էր ծնողների ու տնօրենի կողմից. բայց համբերության բաժակը լցված էր, իսկ մեջտեղում մի կողմից դեռևս նոր ձևավորվող և բարու ու չարի մասին նոր-նոր պատկերացում կազմող եղբայրս էր, իսկ մյուսում` մի ամբողջ դասարան երեխաներ, որոնք կարող էին արդեն, ուր որ է, իրենց փորձով «սովորել», որ անբարոյականությունը կարող է «հաղթանակ» տոնել: Սրա համար անկասկած պետք չէին յուրահատուկ ունակություններ (ինչպես արդեն մեկ անգամ նշեցի), ցանկացած ուսուցիչ (մեծահասակ մարդ) կարող էր դա անել հաշված րոպեների ընթացքում, միայն ցանկություն և համարձակություն լիներ: Այս բացահայտմանը հետևեց մի քանի ակնթարթ տևած լռություն` պայմանավորված այդ մի քանի ծնողների կողմից իրենց սատանայական «խաղը» տապալված տեսնելու գիտակցությամբ: Նպատակին (Հարությունին իրենց տղաների կողքին որպես «խոչընդոտ» չտեսնելը) կառչած մնալու համար մնում էր մեկ ելք` տապալել ժողովը ու ստեղծել վիճաբանություն (պատրանք), որպեսզի եղելությունը ամփոփված չհամարվի, ինչին էլ միանգամից լծվեցին մեր «բարեկիրթ» և «ազնվաբարո» ծնողները: Անմիջապես տեղներից վեր կենալով` սկսեցին բոլորով բղավել և քաոս ստեղծել, իսկ այդ վիրավորանք հասցրած տղայի հայրը նույնիսկ ցանկանում էր ինձ հետ հրահրել ֆիզիկական կոնֆլիկտ (!!!)` մոտենալով ինձ և հրել ցանկանալով, ինչն, իհարկե, չստացվեց: Այս ամենից հետո տնօրենին այլ ելք չէր մնում, քան բոլորին հեռացնելը դասասենյակից:


    Դրան հետևում է այդ ծնողների կողմից տնօրենին` արդեն ծանոթ բովանդակությամբ վերջնագիր ներկայացնելը. «կա՛մ մենք, կա՛մ Հարությունը»:
    Հաջորդ աշխատանքային օրը եղբորս տանելով դպրոց` քույրս դպրոցի մուտքի մոտ հանդիպում է իրենց սպասող տնօրենին, ով հրամցնում է իր կայացրած (!) որոշումը. Հարությունը պետք է տեղափոխվի այլ դասարան, ինչը, բնականաբար, կտրականապես մերժվում է: Այս «որոշումը» ներկայացվում է որպես տնօրենի իրավասությունների մեջ գտնվող տիրույթի հարց:


    Այս իրավիճակում առավել քան ակնհայտ է դառնում, որ տնօրինությունն ի վիճակի չէ, ըստ էության, արդարության առջև առանց կոպտագույնս մեղանչելու, կարգավորել այս իրավիճակը և այս անգամ էլ նախընտրելով նվազագույն «գլխացավանքի» ճանապարհը` «որոշում» է կայացնում եղբորս դասարանից տեղափոխելու վերաբերյալ, ինչը, սակայն, որևէ առողջ տրամաբանությամբ խստագույնս անթույլատրելի եմ համարում թե՛ բարոյական, թե՛ մանկավարժական և թե՛ օրինականության տեսանկյունից:
    Այս բոլոր իրադարձություններում բազմակի անգամներ կոպտագույնս խախտվել են թե՛ բարոյական ամենից հասարակ նորմերը, թե՛ «Կրթության մասին ՀՀ օրենքի», «Հանրակրթության մասին ՀՀ օրենքի», «Երեխաների իրավունքների մասին» միջազգային հռչակագրի և «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի» բազում սկզբունքային կետեր և հոդվածներ:


    Նկարագրված իրականությունը բովանդակող նմանօրինակ մեկ այլ դիմում ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանը:
    Ձեզնից ակնկալում եմ հետևողականորեն վերահսկել Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժանմունքի` սույն գործի վերաբերյալ տարվող քննության ողջ գործընթացը և անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված հակաբարոյական, հակամանկավարժական և հանցագործ ու հանցածին մթնոլորտը կարգի բերելու ուղղությամբ:
    Ձեր հետևողական միջնորդությամբ իրավիճակը շուտափույթ կերպով շտկված տեսնելու ակնկալիքով…
    Շնորհակալ եմ նախապես:


    Դիմող` ________________________ /Մակար Ղազարյան (Հարությունի եղբայրը) /
    ________________________ /Հովսեփ Ղազարյան (հայրը) /
    ________________________ / Մարինա Վարդանյան (մայրը) /
    « » նոյեբերի, 2013թ.


    Ոնց մեկնաբանողներից մեկն էր գրել՝ Ես էտ բոլորի ծնողներին հրավիրում եմ սաունա


  14. #970
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ով Երևանյան դպրոցներում երեխա ունի կհաստատի, որ նորմալ պրոցես ա .... մինչև վերջ անառակությունը մտցվում ա ազգի ուղն ու ծուծը: Ամեն կերպ դասարաններում խրախուսվում ա սենց կոչված էլիտան. տուպոյ, քաղքենի, ծնողների լակոտները .. փողոտ, հաբռգած, լկտի ... դպրոցներում զբաղված են մենակ փող հավաքելով, պարապելու համար աշխակերտ կպցնելով, երեխեքին այլանդակելով

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (30.11.2013)

  16. #971
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով Երևանյան դպրոցներում երեխա ունի կհաստատի, որ նորմալ պրոցես ա .... մինչև վերջ անառակությունը մտցվում ա ազգի ուղն ու ծուծը: Ամեն կերպ դասարաններում խրախուսվում ա սենց կոչված էլիտան. տուպոյ, քաղքենի, ծնողների լակոտները .. փողոտ, հաբռգած, լկտի ... դպրոցներում զբաղված են մենակ փող հավաքելով, պարապելու համար աշխակերտ կպցնելով, երեխեքին այլանդակելով
    Բայց էս ախպոր նամակը մի քիչ շատ կրակոտ ա դուրս եկել, նենց տպավորություն ա, որ գրողը մեջը մեռնում էր ու վերջապես հորդալու առիթ էր ստացել, մի տեսակ հակառակ տպավորություն ա թողնում:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (29.11.2013), Արէա (29.11.2013)

  18. #972
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էս ախպոր նամակը մի քիչ շատ կրակոտ ա դուրս եկել, նենց տպավորություն ա, որ գրողը մեջը մեռնում էր ու վերջապես հորդալու առիթ էր ստացել, մի տեսակ հակառակ տպավորություն ա թողնում:
    Էական չի .. մեր մեջ ասած իմ համար մեկա, թե ով ա էս հարցում ճիշտ, իսկ ով ա սխալ, ո էլ կարանք պարզենք, ոչ էլ պետք ա .... կարևորն էն ա, որ դպրոցներում հենց էս մթնոլորտն ա, չոտկի ..

  19. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (29.11.2013), Chuk (29.11.2013), Jarre (29.11.2013), Kuk (30.11.2013), Sagittarius (29.11.2013), VisTolog (29.11.2013), Անվերնագիր (29.11.2013), Նաիրուհի (29.11.2013), Ներսես_AM (30.11.2013), Շինարար (29.11.2013), Ռուֆուս (29.11.2013)

  20. #973
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չափահասները ինչ են, որ երեխեքը ինչ լինեն: Դաստաուներից ու տնօրեններից շատերի մարդկային հատկանիշների մասին լռում եմ...

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (29.11.2013), Շինարար (29.11.2013), Տրիբուն (29.11.2013)

  22. #974
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: 6բ դասարանի աշակերտները արդեն երկրորդ օրն է, հրաժարվում են դասի նստել և պահանջում են դպրոցից հեռացնել իրենց դասընկերներից մեկին, ում հետ իրենք մշտական կոնֆլիկտ ունեն:
    Մի քանի հոգու անձամբ ճանաչում եմ, որ դպրոցից հանել են դասատուներին ու աշակերտներին վիրավորելու, մի խոսքով՝ վատ վարքի համար: Ու շատ կասկածում եմ, թե եթե էտ մի հոգին մեղավոր լիներ էս պատմության մեջ, չէին հանի դպրոցից: Եթե մեկի վրա չեն կարում, ուրեմն հաստատ էն մի քանի հոգու տակ մի (կամ մի քանի) *աք կա
    Իսկ ինչ վերաբերվում ա թե ինչի՞ էտ երեխուն չեն տանում ուրիշ դասարան...իսկ ինչի՞ պետք ա տանեն, եթե իրանց երեխեն մեղավոր չի Մեծ լավություն արած կլինեն էն մի քանի լակոտներին

  23. #975
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի պատմություն պատմեմ՝ ընկերոջս հետ պատահած։
    Մանկապատեզում իր որդու խումբ բերում են նոր երեխայի, որը հենց սկզբից աչքի ա ընկնում ագրեսին վարքով, անդաստիարակությամբ ու սանձարձակությամբ։ Մի անգամ էդ ընկերոջս երեխային հրում գցում ոու կոտրում ա ձեռքը։ Պատմում են, որ մանկապարտեզում տռոուսիկն իջեցնում, ասում ա, տեսեք ստեղ ով ա տղա (մանկապարտեզում
    Ընկերս պահանջում ա դրան տեղափոխել այլ խումբ։ Դաստիարակները 2 ձեռքով կողմ են այլ մանկապարտեզ տեղափոխելուն, մանկապարտեզի տնօրենը կողմ է, բայց ծնողը չի համաձայնում։ Թաղապետարանի մի աշխատից սկզբունքորեն հրաժարվում ա, պահանջելով որ, դաստիարակները ավելի լավ զբաղվեն իրանց գործով, որ տենց բաներ չլինեն։
    Վերջը, ավելի բարձր ինստանցիաներ խառնելով, կարացան հասնեն իրանց ուզածին ու դրա լիրբ ընտանիքից պրծան և իրանք և մանկապարտեզը։

    Ասածս ինչ ա, որ դրա ծնողներին լսեինք, լրիվ այլ պատկեր էր ստացվելու։
    Եթե մարդամեկը բողոքում ա, որ իրան էդ դասարանում ծեծում են, բայց հենց առաջարկում ես փոխել (սաղ դասարանն ա առաջարկում), հրաժարվում ա, ուրեմն ինչ որ բան էն չի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.11.2013), Արէա (29.11.2013)

Էջ 65 80-ից ԱռաջինԱռաջին ... 155561626364656667686975 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Երաժշտական քննարկումներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.09.2011, 16:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •