Ավտովթարից մահացել է 30–ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանը
http://blognews.am/arm/press/96977/a...gibaryany.htmlՀոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Միասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Սամվել Աբազյանը և Վաչագան Մանուկյանը, ովքեր կարճ ժամանակում վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխեցին հիվանդանոց:
Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել, որպեսզի դին տեղափոխվի: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և Երևան քաղաքի 1-03 շտապ օգնության թիվ 53 բրիգադը:
Meme (22.10.2013)
բռնվեք՝ չընկնեք
Այ մարդ, էս ինչ դժբախտ բան է պատահել, էհ խի՞
Վարդան Պետրոսյանի մոտ ախտորոշվել է սթրեսային վիճակ
տրամադրությունս լրիվ ընկավ…
Բացարձակապես անհասկանալիա քո ռեակցիան իմ գրածին: Գրածներիցդ ոչ ոք չի համապատասխանում իրականությանը, բացի "դիտարկում" արտահայտությունից:
Իսկ օրինակ իմ գրածի մեջ տրամաբանություն կա, ու անհասկանալիա, թե ինչու է իմ գրածը քեզ այդքան ափերից հանել:
Բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունենում Հայաստանում` մահվան ելքով, ինչի արդյունքում ձեռբակալվում են շատ մարդիկ: Մյուս ձեռբակալվածների վերաբերյալ դեռ չեմ հիշում, որ ասեն, թե նրանց տարել են սթրես կնետրոն, թեպետ վստահ եմ, որ դրա կարիքը ունեցողներ եղել են........
Բարև Ձեզ
Ուլուանա (07.11.2013)
Ժող ջան, եթե վթարը Վարդանի մեղքով ա եղել, պետք ա դատվի, դա կասկածից դուրս ա:
Բայց հիմա բոլորով կամ շատերով չարանալը Վարդանի վրա՝ սխալ ա: Դժբախտ միջադեպ ա, եկեք սա հիշենք: Ոչ առաջինն ա, ցավոք, ոչ էլ վերջինը: Դատարկ խոսել չեմ ուզում, բայց ամեն մեկի հետ էլ կարող ա լինի: Մեկը ես շատերին գիտեմ, որ արագություն էլ գերազանցում, ոչ սթափ վիճակում էլ են քշում, մեքենան նորմալ տեխզննում չանցած էլ են քշում և այլն: Սա Վարդանին արդարացում չի, ուղղակի ուզում եմ, որ հիմա որպես թշնամի ու ամենանամոթ մարդ իրան չդիտարկենք:
Ինչ վերաբերվում սթրեսին, ապա շատ էլ հավանական ա, որ ունենա.
- Ծանր վթար, սեփական առողջության խաթարում,
- Երկու զոհ, որը չի կարող ծանր չտանի,
- Էդքան էլ շուտ չի եղել, 20 օր էլ չի անցել,
- Նստելու վտանգ,
- Իր վրա չարացած՝ նախկին երկրպագուների բանակ,
- Եվ այլն:
Ցանկացած վթար ա սթրեսի բերում, էս կարգի վթարը չի կարող չբերի:
Բայց, կրկնում եմ, եթե իր մեղքով է, ապա օրենքին համապատասխան պետք է պատժվի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
սոված շակալների հասարակություն ենք. մի քանի ամիս առաջ վայնասուն էինք դրել էն Մոսկվայի հայ վարորդի համար, բոլորս մտել էինք իրա վիճակի մեջ, բոլորիս մոտ կարեկցանք էր առաջացել, ուրիշ մեղավորներ էինք փնտրում, բայց պարզվում ա միայն նրա համար, որ ինքը հայ էր, իսկ զոհերը՝ ոչ:
Եթե իրա մեղքով ա (ու շատ հնարավոր ա որ հենց իրա մեղքն ա) օրնեքին համապատասխան պետք ա պատժվի, դա քննարկումից դուրս ա... բայց ուղղակի ափսոս, ափսոս զոհերը, ափսոս Վարդան Պետրոսյանը:
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 07.11.2013, 03:11:
Ապեր, ափսոս, որ մարդիկ իրենց բարոյական իրավունք են վերապահում առանց մարդու հոգեվիճակին ծանոթ լինելու իրա վիշտը կասկածի տակ դնել.....
Ես Վարդանին անձամբ ծանոթ չեմ, բայց ոչ մի բարոյական հիմք չունեմ կասկածելու իրա ահավոր հոգեկան ապրումները։ Ու գիտե՞ս մեկը ես եթե հանկարծ սենց բանի մեղավոր լինեի, կգերադասեի որ ինձ մահապտժի ենթարկեին, քան թե իմ հասցեին ու իմ բարոյականության վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնեին։ Ու էտ անզորությունը, որ ես տառապում եմ, որ մարդ եմ սպանել, որ երազում եմ ինքս մեռնեի իրանց տեղը, երբեք չեմ կարա հասցնեմ տենց մտածող ուղեղների։
Ես ուղղակի ընկեր եմ ունեցել, ով նման միջադեպի պատճառ է եղել ու շատ լավ հասկանում եմ, թե ինչ կարա կատարվի մարդու հետ։
Աթեիստ (07.11.2013)
Ժողովուրդ խի բոլորդ խորացաք սթրեսի մեջ: Իսկ ոչ ոք չի էլ ասում, որ սթրես չէր ունենա: Ում էլ տանեն ձերբակալեն, բնականաբար, սթրես կապրի, բայց դա այն սթրեսը չէ, որի համար պետք է ստացիոնար բուժում ստանա:
Քանի այսպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, սակայն չեմ հիշում, որ մեղադրյալին կամ կասկածյալին սթրեսի համար հոսպիտալացնեն:
Իսկ ընդհանրապես, նման դեպքերում գնահատական տալիս ճիշտ կլինի նայել տուժող կողմի տեսանկյունից:
Վարդան Պետրոսյանի նկատմամբ թշնամանք ճիշտ չի, սակայն օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն:
Ավելացնեմ նաև, որ անկեղծորեն ցավում եմ ինչպես մահացած երեխեքի համար, այնպես էլ Վարդան Պետրոսյանի համար, բայց, բնականաբար, ավելի շատ երեխեքի համար:
Վերջին խմբագրող՝ Vaio: 07.11.2013, 13:18:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ