Հա, սխալ է։ Ոչ միայն հյութ, այլև ընդհանրապես հեղուկ օգտագործելը լավ չի ազդում մարսողության վրա։ Եթե սովոր ես միշտ ուտելիս հեղուկ օգտագործելուն, ապա, բնականաբար, սկզբում դժվար կլինի չխմելը։ Բայց որ սկզբում քեզ զսպես, դիմանաս, մի քանի անգամից հետո տարբերությունը կզգաս։ Որոշ ժամանակ անց իսկի չես էլ ուզենա խմել։ Սեփական փորձից եմ ասում, բայց ոչ միայն։ Ի դեպ, եթե ուշադրություն դարձնես, ինքդ էլ կզգաս, որ ուտելիս կամ անմիջապես հետո հեղուկ խմելը առնվազն վքնածության, ծանրության զգացողություն է առաջացնում ուտելուց հետո։ Հա, մեկ էլ աղցանը փլավից առաջ ուտելն է ճիշտ։ Ընդհանրապես թարմ միրգն ու բանջարեղենը ճաշից առաջ է պետք ուտել։
Հեսա Բյուրը կգա հեղուկի հետ կապված հակաճառելու։
Իսկ քանակի հետ կապված չեմ կարող ասել։ Բայց ինձ շատ չի թվում էդքանը։ Բայց հատկապես ուտելուն զուգահեռ խմելու համար 400 մլ դեղձի հյութը ոնց որ թե շատ է։
Էջանիշներ