Մարդու օրգանիզմում սպիտակուցներ շա՜տ էլ լավ սինթեզվում են: Որ չսինթեզվեին, մենք գոյություն չէինք ունենա: Բայց սպիտակուցները կազմված են ամինաթթուներից, որոնցից մոտ քսանն իսկապես չի սինթեզվում օրգանիզմում: Դրանք կոչվում են անփոխարինելի ամինաթթուներ և պետք է դրսից ստանալ: Այնպիսի բուսական սնունդ չկա, որ բոլոր անփոխարինելի ամինաթթուները պարունակի: Դրա համար պետք է ճիշտ համակցություններ ստեղծել, որ բոլոր անփոխարինելի ամինաթթուները հնարավոր լինի ընդունել: Իսկ կենդանական սննդից դրանք կան մսի և ձվի մեջ: Ընդհանրապես, ձվի սպիտակուցը կատարյալ է համարվում, քանի որ այն, ըստ էության, ամբողջական օրգանիզմ է և ամինաթթուները պարունակում է ճիշտ այն հարաբերակցությամբ, ինչպիսին պետք է օրգանիզմին: Սակայն ձուն մի շա՜տ մեծ թերություն ունի: Դա խոլեսթերինի մեծ քանակն է:Ի դեպ սպիտակուցը միակ բանն ա, որ մարդու օրգանիզմի կողմից չի սինթեզվում, ընդ որում մի ուտելիքի սպիտակուցը այլ սնունդով հնարավոր չէ լրացնել։ Օրինակ մսից ստացվող սպիտակուցը պանրով հնարավոր չէ լրացնել։ Դրա համար ես բուսակերությանը դեմ եմ։
Էջանիշներ