Kuk-ի խոսքերից
Արտ, խնդիրը նրանում ա, որ էս սաղ խանգարում ա ինչ որ բան անելուն: Սրանք անիմաստ ուշադրություն են գրավում: Մարդիկ քանի որ օրվա հացի փողի հարց լուծելու առաջ են կանգնած, իրանց ավելի շատ գրավում ա էս 50 դրամի պայքարը, մարդիկ, որ ամեն օր իրանց մաշկի վրա զգում են իրանց քցված լինելը լֆիկներից, իրանց գրավում ա լֆիկի դեմ թեկուզ անօգուտ, բայց ինչ որ քայլը, լեզուս չի ֆռում պայքար ասեմ էդ կապիկությունները: Բայց իրականում, բոլոր խելոք մարդիկ էլ հասկանում են, որ մարշուտնին ուզում ա 100 լինի, ուզում ա 150 լինի, ուզում ա ընդհանրապես անվճար լինի, դա ոչինչ չի փոխելու էս երկրում, բացարձակապես ոչինչ: Քանի որ մենակ դա չի, գազ կա, հոսանք կա, շաքարավազ կա, հաց կա վերջապես, հազար ու մի բան կա, որ թանկանում ա, ուդրա դիմաց որ պետքա ավելանան հարկերը, կամ չեն ավելանում, որտև լֆիկներն են դրանք մուծողը, սիկ իրանք լրիվ այլ տեղ են մուծում, կամ ավելանում են, բայց հետո այլճանապարհներով էլի ֆռում էդ նույն այլ տեղն են գնում: Հիմա էս ամեն ինչի մեղավորները էդ այլ տեղ տվողներն ե՞ն, թե՞ հենց էդ այլ տեղի տերը: Հիմա ո՞ւմ կամ ինչի՞ դեմ ա պետք պայքարել՝ մի հատ պատճառի՞, թե հազար հատ հետևանքի: Հեսա կասես հետևանքից սկսենք, կհասնենք պատճառին. չէ ախպերս, չենք հասնի, անվերջ չենք ապրում, չենք հասցնի, բռատ, կմեռնենք, էկող սերունդը կգա մեզնից սովորած արդեն էլի հետևանքի դեմ կպայքարի ու սենց էնքան, մինչև էլ սերունդ չի էլ գա արդեն:
Էջանիշներ