Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Անհեթեթություն է չէ՞ երեխային փոքր տարիքում քաղաքականության մեջ մտցնել։ Դա նույնիսկ անհնար է։ Մարդ պետք է հասուն լինի նման որոշում կայացնելու համար։ Իսկ ինչո՞ւ ես կարծում, որ կրոնի դեպքում կա տարբերություն։
Ասածներիդ հետ հիմնականում համաձայն եմ, Ջառ ջան, մոտեցումդ բավական արդար է, չնայած տեսակետներդ ավելի աթեիստական ուղղություն ունեն: Ես սա մի նոր վիճաբանություն սկսելու համար չեմ ասում, ուղղակի ցանկանում եմ ընդհանուր ասածիցդ մի փոքր բան այնուհանդերձ առանձնացնել ու հրավիրել ուշադրությունդ հենց դրա վրա:

Խոսքս երեխային կնքելու մասին է:

Աթեիստի դիրքերից նայելու դեպքում ասածս աբսուրդ է, իհարկե, ու ես դա շատ լավ հասկանում եմ: Բայց չասել էլ չեմ կարող, քանզի ինքս կնունքը շատ կարևոր եմ համարում մարդու համար:

Կնունքը ոչ միայն կրոնական բնույթ ունի, այն ունի առաջին հերթին մեծ էներգետիկ նշանակություն: Այն յուրօրինակ կապ է հաստատում մարդու և Տիեզերքի միջև, կոպիտ ասած, միացնում է մարդու անտենաները՝ առընչվելու տիեզերական ներդաշնակության հետ: Դա առանձնապես կարևոր է նորածնի համար, որովհետև, կարելի է ասել, որ նրա ինֆորմացիայի միակ աղբյուրն է մայրը, իսկ մայրն էլ, որպես օրենք, շատ է հեռու նորածնի ինֆորմացիոն պահանջները բավարարելուց: Երբ կնքում ես երեխային, ոնց որ նրան մի շատ հոգատար դայակի ձեռքը տաս, որովհետև այս Տիեզերքի իմաստը՝ հենց մարդուն ծառայելն է: Իսկ կնքում են ջրով, որովհետև ջուրն էլ ամենալավ հաղորդիչն է մարդու համար, քանզի մարդ ինքը, համարյա ութսուն տոկոսով արդեն իսկ ջուր է: Ու մի բան էլ. կնունքը գոյություն է ունեցել նաև քրիստոնեությունից առաջ...

Ըստ իս, չկնքել երեխային՝ նույնն է, ինչ չկատարել այն պարտադիր ներարկումները, որ անում են նորածիններին անմիջապես ծնունդից հետո տիֆի, ժանտախտի ու էլի եսիմինչի դեմ: Ես սա ասում եմ միայն և միայն, որպեսզի հասկանալի լինի ասածս, իսկ իրականում այսօր լրիվ հակառակ եմ տրամադրված այդ ներարկումներին, բայց դրա մասին չի խոսքս ու դա լրիվ այլ թեմա է:

Իրենց երեխայի համար այդ էներգետիկ կապի կարևորությունը շատ հաճախ զգում են նույնիսկ աթեիստ մայրիկները, ովքեր իրենց համար անհասկանալի պատճառներով ստիպում են ամուսիններին անպայման կնքել երեխային:

Այնպես որ, ինքս համարում եմ որ երեխային կնքելն ավելի անհրաժեստ է մարդու համար, քան այդ վակցինացիաները տարբեր հիվանդությունների դեմ: Ու սա կրոնի հետ ոչ մի կապ չունի, սա քարոզ չի՝ ըստ ոմանց, այլ ուղղակի տեղեկություն է, որ հավանաբար ոչ բոլորը գիտեն, իսկ լավ կլիներ իմանային... Այսքանը: