Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ Եկեղեցիների Համաշխարային Խորհրդի նախագահ
Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի այսօրվա նիստին պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամներից: ԵՀԽ նախագահների առաքելությունն է՝ խրախուսել միջեկեղեցական և էկումենիկ հարաբերությունները, աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները, արդարությունն ու խաղաղությունը:
Էջանիշներ