Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Գալաթեա (28.10.2013)
Գրագետ հայերենով ունիկալ խառնաշփոթ էր:
Իմ իմացածով Փարիզում հիմնականում մեքենա են վառում ու խանութի ցուցափեղք կոտրում: Ակտիվիստն էլ պարուհի չի, ու ծափահարությունների համար ելութ չի ունենում ոչ հանրության ու ոչ էլ իշխանությունների դիմաց, ինքը իր արածն է անում անկախ կողքի նայողներից:
Ակտիվիստը տեխնոկրատ մարդ է, որին ձեռ չի տալիս իրերի ծուռ դրվածքը ու ինքը դուրս է գալիս իր շահը պաշտպանելու, իր ուզածն արտահայտելու: Ու կախված իր անձնական նախասիրություններից կարող է հեզ քայլող լինել, ու կարող է վառող -ջարդող էլ լինել:
Իսկ եթե որպես ակտիվիզմի միակ միջոց է ներկայացվում միլիոնանոց հավաք- մարշը, ապա դա նույն միտինգն է, որը Հայաստանում ոնց գիտենք միլիոն չի դառնում, կամ որ դառնում էլ է, ապա տուն է ուղարկվում:
կարծեմ ինքը կուսակցական շեֆ է: Ու լավ չէ, որ նման խառնաշփոթ է լիդերի պատկերացումներում:
Բիձա ջան հիմնականում համամիտ եմ քո հետ: Բայց լիքը բայցեր կան, ու կարծում եմ էս տղեն հենց դրանց մասին է ուզում ասի, ուղղակի մի քիչ մեղմ է փորձում արտահայտվի, որ չվանի ասպարեզում եղածներին: Ոչ մեկ չի ասում, որ այս մոտեցումը պիտի չոր դոգմայի պես ընդունել, ու միայն այդ կերպ առաջնորդվել: Բայց լիքը կարևոր բաների մասի է խոսում նաև, որոնք պիտի ինկատի ունենալ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տիգ ջան, կարևորը հենց իր ասածն է, որ հանգիստ նստեք տեղներդ, որ ես էսքան խելոք տղես, ձեզ ասում եմ, որ թփրտալը սխալ է, հո վայրենի չենք:
Սեռժենք հազար անգամ ասեն նման բան, մարդիկ չեն հավատա, Բայց որ նման խելոք մերոնքական տղեն է ասում, դա արդեն հալած յուղի տեղ է գնում:
Լավ կլիներ, որ քո տեսած կարևորն ասեիր, որ տեսնենք էտ ինչ կարևոր է, որ մինյև հիմա չգիտենք ու չենք կարևորել:
Tig (29.10.2013), Անվերնագիր (29.10.2013), Տրիբուն (29.10.2013)
Օրինակ խոսվում է այսօրվա ակտիվիստների այն տեսակի մասին, որը խնդիրները օգտագործում է անձնական շահը կամ ամբիցիաները առաջ տանելու համար: Նրանց մասին, ովքեր անտեսում են կողքինների առաջարկները ու քիթները վերև տնկած առաջ են գնում: Նրանց մասին, ովքեր մասսաներին ուղղորդում են իսկզբանէ պարտված խնդիրների ուղղությամբ ու հանգեցնում հուսահատության ու նման կարգի այլ բաներին մասին:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Չալարեցի ես էլ լսեցի, ճիշտ ա ընթացքում ձանձրանում էի, բայց հա, մարդը լիքը ճիշտ բան ա ասում: Էսօրվա ակտիվիստների մեծ մասը իրանց դրել են ինչ որ թույն դուխով դեմքերի տեղ, իբր իրանք լավ օրենք գիտեն, իրանք դուխով ջահելներ են, ու ինչ անարդարություն ընգնում ա դեմները վրա են տալիս դա վերացնելու, բայց իրականում իրանք գնում են ամենաանշառ թեմաների վրա, որոնք էդ պահին ամենաքիչն են վնասում հասարակությանը: Ու ամենակարևորը, որ իրանք իրանց էդ գործունեությամբ ամեն կերպ շեղում են մարդկանց ուշադրությունն իրական խնդիրներից: Մաշտոցի պուրակ խաղացին, ինչի արդյունքում Սերժը եկավ ու հասարակության համար ընդունելի իտոգ տվող նախագահի դեր խաղաց գնաց:
Վահե Ավետյանի սպանության դեպքի հետ կապված պայքար էին սկսել, բա ի՞նչ եղավ, ինչի՞ էսօր կես բերան չեն խոսում էդ գործից, երբ լրիվ փոխել են ամեն ինչ, ոնց ուզում լղոզում են գործը, հիմա լրիվ ուրիշ մեկին բերել են, ով ասում ա՝ ես եմ սպանել, հեսա դրան կնստցնեն, սպանողները կգնան ուրիշներին սպանելու, էդ թեման էլ տենց լղոզեցին. իրանց դրեցին էդ հարցը լուծող համար մեկ դեմքերի տեղ, անկապ ճվճվացին գնացին: Երևի ասեցին լավ հերիք ա, էլ պետք չեք, մնացածը մենք դատարանում կլղոզենք, դուք ձեր մասով ինչ պետքա արիք:
Ընգել 100 դրամ էին խաղում, շուխուռ էին քցել էլ դու սուս, բայց դրա շողքի տակ գազ ու հոսանք թանկացրին, որն ավելի մեծ վնաս հասցրեց էս ժողովրդին, քան էդ 150 դրամը կարար հասցներ: Իրանք չէին գիտակցո՞ւմ որ էն մեկը ավելի մեծ աղետ ա, եթե չէին գիտակցում, ուրեմն իրանք դեբիլ են ու ընդհանրապես չպետքա ինչ որ հասրակական հարցով ծպտուն հանեն, իսկ իմ կարծիքով դեբիլ են, բայց մեկա գիտակցում են, բայց դա իրանց չի հետաքրքրում, իրանց խնդիրը հասարակության համար ինչ որ լավ բան անելը չի, այլ իշխանության մոտ աշխատելն ա, որպես քաղաքացիական հասարակություն:
Էն քաղաքապետարանի երկու տուֆտա աշխատողի դեմ «պայքարի» մասին ընդհանրապես չեմ ուզում խոսամ, թե ոնց էին ժողովրդին ոչխարի հոտի տեղ դրել, ուշադրությունը գրավել իրանց վրա ու կապիկություն էին անում: Նույնն էլ փակ շուկան: Փակ շուկան սուպերմարկետ սարքելը հաստատ էս պահին տուֆտա հարց ա: Մշակութային արժեք հանդիսացող լիքը շինություն էսօր խայտառակ վիճակում ա, ինչի՞ ձեն չեն հանում, որտև եթե չլիներ քաղաքի կենտրոնում գտնվող ինչ որ հայտնի շինություն, ոչ մեկի տանձին չէր լինի էդ ամեն ինչին հետևել, դրան ուշադրությունդ արձնել, այսինքն՝ իրանց միսսիան չէր հաջողվի, մարդկանց ուշադրությունը չէին հրավիրի իրանց վրա:
Կարճ ասած՝ սրանք ոչ թե ստեղծում են խաղացիական հասարակություն կամ ձևավորվում են որպես քաղաքացիական հասարակություն, այլ ոչնչացնում են էդ հասկացությունը, կեղտոտում, սարքում են մի հատ զզվելի բան, որ նորմալ գիտակից մարդկանց վանում ա էդ հասկացությունն արդեն:
փթիրներ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տրիբուն (30.10.2013)
Հայաստանում կա մի հատ խնդիր… Սերժին հեռացնել պոստից ու համակարգը քանդել, իշխանության ճյուղերը առանձնացնել/ անկախացնել միմյանցից…
սրանից տարբեր ցանկացած պահանջ սուտ ա…
ցանկացած պրոբլեմ պետք ա տանի վերը նշվածի պահանջին…
անգամ եթե եղանակից ենք բողոքում, դա պետք ա շատ կարճ ժամանակում վերածվի վերը նշվածի պահանջին…
վերջ…
Էն դու չէիր, որ երկխոսության օրերին քաղաքացիական հասարակություն էիր քարոզում ?Մեռանք ասելով, որ երկրի պրոբլեմը մի քանի ղզլբաշի իշխանությունն ա, որոնց պետք ա սիկտիր անել, ամեն գնով: Չէ որ չէ, պիտի քաղհասարակություն կառուցենք, Լևոնի դասախոսությունները լսենք, զարգանանք, դառնանք, գերմանացի, մերսեդես բան սարքենք, թռնենք տիեզերք, հետո արդեն բավականին հասուն կլինենք, որ իշխանություն փոխենք:
Կենսաթոշակային ֆոնդերի անհեռանկարային լինելու մասին: Մի տարվա նյութ է, բայց նոր նոր էս խնդիրը սկսում է բարձրացվել...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Աթեիստ (31.10.2013)
ես միշտ էլ ասել եմ որ դրանք զուգահեռ պրոցեսներ են… քաղհասարակություն եթե չեղավ դեմոկրատիան չես կարա պահես, այսինքն երկիր չես կարա կառուցես նենց ոնց որ ուզում եք… իշխանությունն առանց քաղհասարակության էլ կարա փոխվի, բայց էտի հերիք չի… եթե զուգահեռաբար քաղհասարակություն չկառուցես, մի ղզլբաշին կփոխարինի մյուսին…
Շանթ Հարությունյանը անցնում է եզրագիծը...
Տեսնենք ինչ է ստացվելու...
Ասում եմ տեսնենք, քանի որ անձամբ ես պատրաստ չեմ գնալ Շանթի ասած զոհողության, քանի որ համոզված եմ, որ զոհվածների վրայով առաջ են անցնելու առավել ճարպիկները և մի քանի տարի հետո նույն ք*քի մեջ ենք հայտնվելու: Չնայած ոչինչ բացառված չի... Տեսնենք...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Միշտ էլ առաջ են անցնում ճարպիկները: Էդ որտե՞ղ ես տեսել, որ նման դեպքերում բոլորը համեստորեն հետ քաշվեն ու ասեն՝ ով շատ ներդրում ա ունեցել, թող նա էլ անցնի առաջ: չկա տենց բան ու եթե չես լինելու էնտեղ, ավելի ազնիվ կլինի ասել, թե ինչի չես լինելու, քան ասել, որ առաջ են անցնելու ճարպիկները: Ղարաբաղը ազատագրվել ա ընդամնեը քսան տարի առաջ, բայց մինչև էսօր լիքը մարդ չգիտի, թե ում շնորհիվ ա ազատագրվել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Mephistopheles (04.11.2013), Tig (05.11.2013)
ինչ ա՞ եղել…
Ժող, Շանթին ասեք թող տուն գնա, մեղք ա էդ տղեն… ասեք Մեֆիստոֆելն ա ասում… եթե չգնաս հետևիցդ գալու ա տանի "տուն"…
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ