User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Պատմվածքներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ, համաձայն եմ ասածներիդ հետ, բայց եթե ընթացքը էնպիսին չլինի, ինչպիսին կա, վերջին ակորդները ոչինչ չեն տա. այսինքն՝ ընթացքը լրիվ ծառայում է իր նպատակին։ Բացի դրանից, էստեղ մենակ վերջին նախադասությունը չէր որոշիչ, դա ուղղակի պիտի որ ամբողջացներ սյուժեն։
    Իսկ ինձ՝ վերջին նախադասությունը, կներեք, երեխեք ջան, ոչ այնքան... Որպես ավարտ՝ լավ է, իհարկե, բայց ես ինձ ավելի լավ կզգայի, եթե այդ "Մորելա-ծիրան" իմաստը բացահայտեր մեզ համար Պավելը: Ու հետո, ինձ թվաց, թե ծիրանը մի քիչ շատ է ճակատ-ճակատի...

    Այվ ջան, սկիզբն ինձ էլ, Լիլի ասածի նման՝ տարավ, - էնքան լավն էին անցածդ ճանապարհի նկարագրությունները, հա, ռադիոյի էն խշխշոցները... ես քո մեքենան քշում էի նույնիսկ էն մերձբալթյան մանր, մառախուղի պես ուսերդ ճզմող անձրևի տակ: Հետո վարպետորեն մեզ տարար ճանապարհից ոչ պակաս գեղեցիկ, խնամքով մշակված այգի, բայց իրականում ցույց տվեցիր ընդամենը մի ծիրանի ծառից բաղկացած այգի: Բայց ծիրանն այդքան էական չի, իզուր այսքան ֆիքսվեցի:

    Մնացածը շատ լավ է, ամեն ինչ սրտովս է, ամեն ինչ կենդանի է, շնչող է, թրթռացող... Հերոսներին էլ հենց այդպիսին եմ ուզում տեսնել և ոչ ուրիշ կերպ: Բյուրի ու Լիլի հետ էլ համաձայն չեմ, որ անորոշ են կերպարներդ, դու ուղղակի ուրվագծերով ես նրանց նկարել, ավելի ճիշտ՝ մառախուղի մեջ, - ամեն մեկը՝ մի հատ ежик в тумане, բոլոր երեքն էլ, - և հակառակ թվացյալ անորոշությանը, շատ լուրջ փշեր ունեն:

    Քո հերոսների մեջ ինձ այդ վիճակը շատ է դուր գալիս, Այվ ջան. արտաքինից միշտ այնքան նուրբ տեսք ունեն, կարծես թեթևակի հպումից կարող են փշուր-փշուր լինել, բայց ներսում շատ հզոր թրթիռներ են պարունակում: Եվ լավ է, որ նրանց չես պարտադրել ընթերցողին, լավ է, որ ֆիքսված չեն, կաղապարների մեջ չեն, նրանց մասին կարելի է... լիաթոք շնչել:

    Եվ այդ ամենը ամփոփված է Լիլի շատ հմտորեն ասած լուսավոր թախծի մեջ...

    Իմ կողմից ավելացնեմ, որ այսպիսի պատմվածք կարելի է գրել միայն այն դեպքում, եթե մտածում ես սրտով...



    Հ.Գ. Ուզում եմ մի երկու խոսք ասել "Ամռան վերջին օրը" պատմվածքիդ մասին էլ...
    Բայց վաղը երևի... Էսօր ուժերս պրծան...
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 31.10.2013, 09:19:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (31.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կարճ պատմվածքներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 22.08.2015, 04:22
  2. Արձակ. Ազնիվը... (պատմվածքներ)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.04.2013, 14:51
  3. Պատմվածքներ փիլիսոփաների մասին
    Հեղինակ՝ Անվերնագիր, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.01.2013, 14:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •