StrangeLittleGirl-ի խոսքերից
One Way ջան, բայց ինչու՞ ես ուզում, որ ակումբը նմանվի քո իմացած ֆորումներին: Ես իմ կարճ կյանքի ընթացքում բավական մեծ թվով ֆորումներում եմ էղել, ոչ մեկն իրար նման չեն: Էն ա, մի հատը մի քանի օրից փակվելու ա, սաղի սրտից արյուն ա կաթում (իմ մտած առաջին ֆորումը): Էնտեղ էլ մարդիկ իրար անուններով գիտեին, շատ էլ որ միջազգային էր: Էնտեղ էլ էին հանդիպումներ կազմակերպվում, իրար ծնունդ շնորհավորում, բայց համ էլ քեզ պետք էղած թեմայով ինֆոն կարայիր գտնեիր: Ավելին ասեմ` կարող ա մտնեիր, ասեիր, էս ու էս երգերը որտեղից կարամ ճարեմ, մեկ էլ ֆորումի անդամներից մեկը քեզ փոստով ուղարկեր էդ բոլոր երգերը դիսկի վրա գրած: Կամ մի ուրիշ հայկական ֆորումում էլ քննարկումները եռալեզու էին, ու մեկ ա էլի սաղ իրար ճանաչում էին:
Ախր ֆորումն իր ֆունկցիաներով շատ ավելի լայն հասկացություն ա, քան նիքերի տակ թաքնված լինելը, հարց տալ ու պատասխանի սպասելը: Իսկ էն, որ վերջին թեմաներից երկուսը ստեղծագործողի անկյունում են, արդեն լիքը դրական բան ա ասում ակումբի մասին: Ինչի քեզ համար ստեղծագործողի անկյունը բաժին չի՞:
Էջանիշներ